Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ ՀԻՄՔՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ ՀԻՄՔՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

12 փետրվարի 2007 թվականի N 4

 

ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ ՀԻՄՔՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕՏԱՐՎՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 նոյեմբերի 2006 թվականի, ՀՕ-189-Ն) 2-րդ հոդվածի համաձայն` շենքերի (շինությունների) օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս` գույքահարկով հարկման նպատակով` դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից:

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 նոյեմբերի 2006 թվականի, ՀՕ-190-Ն) 1-ին հոդվածին համապատասխան` հարկվող շահույթը որոշելիս շենքերի (շինությունների) օտարումից եկամուտը հաշվարկվում է գույքահարկով հարկման նպատակով` դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս չափով, իսկ այդ չափից պակաս հատուցման դեպքում տարբերությունը գործարքի կատարման օրը դիտվում է որպես նոր սեփականատիրոջը ներված պարտավորություն: «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-183) 26-րդ հոդվածի համաձայն` ձեռնարկատիրական գործունեությունից հարկվող եկամտի որոշման ժամանակ կիրառվում է հաշվառման հաշվեգրման եղանակը` իրավաբանական անձանց համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

«Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 նոյեմբերի 2006 թվականի, ՀՕ-191-Ն) 1-ին հոդվածին համապատասխան` պարզեցված հարկով հարկվող շրջանառությունը որոշելիս շենքերի (շինությունների) օտարումից եկամուտը հաշվարկվում է գույքահարկով հարկման նպատակով` դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս չափով, իսկ այդ չափից պակաս հատուցման դեպքում տարբերությունը գործարքի կատարման օրը դիտվում է որպես նոր սեփականատիրոջը ներված պարտավորություն:

Միաժամանակ` «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 նոյեմբերի 2006 թվականի, ՀՕ-185-Ն) 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան բացառիկ` գերակա հանրային շահի հիմքով հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում: Ընդ որում` համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից 15 % ավելի գումարը:

Այդ օրենքի շրջանակներում սեփականատիրոջը կարող է տրվել համարժեք փոխհատուցում կառուցապատվող (կառուցապատված) բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված շենքի բնակարանների (կամ այլ տարածքների), իսկ բնակելի թաղամասերում կամ համալիրներում` բնակելի տների ձևով: Ստեղծված իրավիճակում տարաբնույթ է ընկալվում, թե այդ դեպքում ինչպես են հաշվարկվում հարկային պարտավորությունները` առնվազն գույքահարկով հարկման նպատակով օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից, թե օրենքով սահմանված կարգով տրվող համարժեք փոխհատուցման արժեքից:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավական ակտի մեկնաբանման և դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տալու համար սահմանված նորմերով, պաշտոնապես պարզաբանում եմ.

Այն դեպքում, երբ բացառիկ` գերակա հանրային շահի հիմքով հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 նոյեմբերի 2006 թվականի, ՀՕ-185-Ն) 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան համարժեք փոխհատուցում` կառուցապատվող (կառուցապատված) բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված շենքի բնակարանների (կամ այլ տարածքների), իսկ բնակելի թաղամասերում կամ համալիրներում` բնակելի տների ձևով, ապա`

ա) ավելացված արժեքի հարկը, շահութահարկը (կամ անհատ ձեռնարկատիրոջ համար` եկամտահարկը) և պարզեցված հարկը հաշվարկվում են համարժեք փոխհատուցման արժեքից ելնելով,

բ) գույքահարկով հարկման նպատակով` օտարվող գույքի համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից պակաս հատուցման դեպքում տարբերությունը չի դիտվում որպես նոր սեփականատիրոջը ներված պարտավորություն և եկամտահարկով հարկման ենթակա չէ:

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
12.02.2007
N 4
Պաշտոնական պարզաբանում