Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.05.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.01.1998  -ից մինչեւ   27.05.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 27.05.98 թիվ 281 որոշում)

i

041.0060.230198

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունվարի 1998 թվականի թիվ 60

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով (կցվում է):

Աշխատանքային խմբին`

ա) մինչև 1998 թվականի փետրվարի 20-ը մշակել «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

բ) մինչև 1998 թվականի մարտի 10-ը ապահովել օրենքի նախագծի մասնագիտական քննարկումը.

գ) մինչև 1998 թվականի ապրիլի 1-ը ապահովել օրենքի նախագծի քննարկումը Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում ներկայացված խմբակցությունների, պատգամավորական խմբերի, ինչպես նաև տարբեր կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների հետ.

դ) մինչև 1998 թվականի ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել օրենքի նախագծի լրամշակված տարբերակը:

2. «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգի և նախագծի մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով (կցվում է):

Աշխատանքային խմբին`

մինչև 1998 թվականի մայիսի 1-ը մշակել «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգի, իսկ մինչև 1998 թվականի հուլիսի 1-ը` օրենքի նախագիծը:

 

ԿԱԶՄ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՄՇԱԿՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

   Խ. Հարությունյան    - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

   Ա. Բաղդասարյան      - ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր

   Դ. Հարությունյան    - ՀՀ արդարադատության նախարարի

                         առաջին տեղակալ

   Խ. Բեզիրջյան        - ՀՀ կառավարության դպրոցի տնօրեն

   Կ. Հայրապետյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական

                         հարցերի վարչության պետ

   Ա. Գևորգյան         - ՀՀ վարչապետի օգնական

   Վ. Սարգսյան         - ՀՀ Ազգային Ժողովի նախագահի օգնական

 

ԿԱԶՄ «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՄՇԱԿՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

   Խ. Հարությունյան    - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

   Դ. Հարությունյան    - ՀՀ արդարադատության նախարարի

                         առաջին տեղակալ

   Կ. Հայրապետյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական

                         հարցերի վարչության պետ

   Ա. Գևորգյան         - ՀՀ վարչապետի օգնական

   Հ. Մանուկյան        - ՀՀ արդարադատության նախարարության կադրերի

                         և հատուկ աշխատանքների վարչության պետ

   Ա. Հարությունյան    - Երևանի  պետական համալսարանի սահմանադրական

                         և միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ

   Ա. Վաղարշյան        - Երևանի  պետական համալսարանի պետության

                         և իրավունքի ամբիոնի դասախոս

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.01.1998
N 60
Որոշում