Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ ...

 

 

050.0740.210207

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»         02           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05007084

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 դեկտեմբերի 2006 թվականի N 740-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի ԹԻՎ 154-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 20-րդ հոդվածի «ե» կետը, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով աուդիտորական կազմակերպության ընտրության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող հրապարակային մրցույթի կազմակերպման մասին» թիվ 154-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով աուդիտորական կազմակերպության ընտրության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող հրապարակային մրցույթի կազմակերպման մասին» կանոնակարգում (այսուհետ` կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունը`

1.2. կանոնակարգի 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«43. Հրապարակային մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված հայտերը բացվում են մրցութային հանձնաժողովի հատուկ նիստում` սեպտեմբեր ամսվա ընթացքում մրցույթի մասին հրապարակային ծանուցմամբ նախատեսված օրը և ժամին: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետը պարտադիր ստորագրում է հրապարակային մրցույթի միայն գնային առաջարկ պարունակող փաստաթուղթը (երը):»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
19.12.2006
N 740-Ն
Որոշում