Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1237- ...

 

 

040.0189.270207

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» փետրվարի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 փետրվարի 2007 թվականի N 189-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1237-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

որոշման N 1 հավելվածի`

ա) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«7. Նախարարության նպատակը և խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իր իրավասությունների սահմանում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի` մթնոլորտի, ջրերի, հողերի, ընդերքի, կենդանական ու բուսական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, ինչպես նաև բնական պաշարների ողջամիտ օգտագործման ու վերականգնման պետական քաղաքականության ձևավորումն ու կառավարումը.

բ) շրջակա միջավայրի` ընդերքի, հողերի, ջրերի, մթնոլորտի, կենդանական ու բուսական աշխարհի, այդ թվում` բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, բնական պաշարների ողջամիտ օգտագործման և վերարտադրության պետական կառավարման ապահովումը.

գ) միջուկային տեղակայանքների, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքների և իոնացնող ճառագայթման աղբյուրների միջուկային ու ճառագայթային անվտանգության պետական կարգավորումը.

դ) Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման ապահովումը.

ե) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերում բնապահպանության ոլորտին վերաբերող բաժինների ձևավորման ապահովումը.

զ) բնապահպանության ոլորտին վերաբերող իրավական ակտերի, ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի մշակման և ներդրման ապահովումը.

է) շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների ողջամիտ օգտագործման ու վերականգնման տնտեսական մեխանիզմների, այդ թվում` համապատասխան վճարների (փոխհատուցումների) դրույքաչափերի մշակման ու ներդրման ապահովումը.

ը) սահմանված կարգով բնապահպանության ոլորտում պետական պատվերի ձևավորման ապահովումը.

թ) շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործություն ունեցող օբյեկտների ու տարրերի հաշվառման, ուսումնասիրության և սահմանափակումների սահմանման ապահովումը.

ժ) իր իրավասության սահմաններում բնական պաշարների հաշվառման, ուսումնասիրության և օգտագործման չափաքանակների ու կանոնների սահմանման ապահովումը.

ժա) Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և օգտագործվող վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների սահմանման ապահովումը.

ժբ) շրջակա միջավայրի ու բնական պաշարների մասին տվյալների միասնական հանրապետական ֆոնդերի, կադաստրների ու ռեգիստրների տնօրինման և վարման ապահովումը.

ժգ) շրջակա միջավայրի վիճակի և հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովումը.

ժդ) շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության իրականացման ապահովումը.

ժե) Հայաստանի Հանրապետության ազգային հիդրոօդերևութաբանական համակարգի գործունեության ապահովումը.

ժզ) օգտակար հանածոների պահուստային ու լքված հանքավայրերի և հեռանկարային հանքերևակումների մակերեսների ինքնակամ կառուցապատման կանխարգելման ապահովումը.

ժէ) էկոլոգիական գիտության, կրթության և իրազեկման ոլորտներում կրթության և գիտության բնագավառի լիազոր մարմնի հետ համատեղ միասնական քաղաքականության մշակման ապահովումը.

ժը) բնապահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային քաղաքականության ուղղությունների մշակման և իրականացման մասնակցությունը:».

բ) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իր իրավասությունների սահմաններում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի` ընդերքի, հողերի, ջրերի, մթնոլորտի, կենդանական ու բուսական աշխարհի, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և բնական պաշարների ողջամիտ օգտագործման ու վերարտադրության, հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի պետական քաղաքականության ու ռազմավարության մշակումը և դրանց իրականացումը.

բ) միջուկային ու ճառագայթային անվտանգության քաղաքականության ձևավորումը և վերահսկողության իրականացումը.

գ) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերի բնապահպանության ոլորտին վերաբերող բաժինների մշակումը.

դ) բնապահպանության ոլորտին վերաբերող իրավական ակտերի, ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի մշակումը.

ե) այլ մարմինների կողմից մշակված և նախարարություն համաձայնեցման ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիտողությունների և առաջարկությունների տրամադրումը.

զ) իր իրավասության սահմաններում շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների ողջամիտ օգտագործման և վերականգնման տնտեսական մեխանիզմների մշակումը.

է) շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների ողջամիտ օգտագործման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերի ու կանոնների խախտման հետևանքով պետությանը հասցված վնասի հաշվարկման մեթոդների և հատուցման սակագների մշակումը և հասցված վնասի հաշվարկումը.

ը) էկոլոգիական գիտության, կրթության և իրազեկման ռազմավարության հիմնական ուղղությունների մշակումը.

թ) բնական պաշարների կառավարման և շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառում պետական պատվերի սահմանված կարգով ձևավորումն ու տեղադրումը.

ժ) շրջակա միջավայրի վիճակի, այդ թվում` նաև թափոնների հեռացման վայրերի պետական դիտանցի (մոնիթորինգ) իրականացումը.

ժա) հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային և հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների, կանխատեսումների աշխատանքների իրականացումը.

ժբ) շրջակա միջավայրի վիճակի, շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործության և դրանց աղբյուրների բացահայտման, ուսումնասիրության և մոնիթորինգի (դիտանցի) իրականացումը.

ժգ) վտանգավոր թափոնների անձնագրերի համաձայնեցումը.

ժդ) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրումը և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը.

ժե) բնական պաշարների համապատասխան կադաստրների և ռեգիստրների վարումը.

ժզ) հանրապետական երկրաբանական ֆոնդի աշխատանքների կազմակերպումը, ընդերքի երկրաբանական ուսումնասիրության և երկրաբանահետախուզական աշխատանքների պետական գրանցումն ու հաշվառումը.

ժէ) շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության իրականացումը.

ժը) Հայաստանի Հանրապետության բույսերի ու կենդանիների Կարմիր գրքերի վարման կարգերի սահմանումը և վարումը.

ժթ) օտարածին բուսական և կենդանական տեսակներից ու կենդանի վերափոխված օրգանիզմներից կենսաբազմազանության անվտանգությունն ապահովող աշխատանքների կազմակերպումը.

ի) բնության հուշարձանների հաշվառումը.

իա) իր լիազորությունների սահմաններում Հայաստանի Հանրապետության ջրի ազգային քաղաքականության իրականացումը.

իբ) ջրի ազգային ծրագրի համաձայն` ջրային ռեսուրսների սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի ու էկոլոգիական նվազագույն ելքերի սահմանումը և կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի որակական և քանակական չափանիշների հաստատումը.

իգ) մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների պետական հաշվառումը և չափաքանակների սահմանումը.

իդ) Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռի կազմման աշխատանքներին մասնակցությունը.

իե) վտանգավոր արդյունաբերական օբյեկտների «Անվտանգության վկայագրեր» նախագծերի փորձաքննության իրականացումը.

իզ) իր իրավասությունների սահմաններում Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող, օգտագործվող քիմիական նյութերի և առաջացող արտադրական ու սպառման թափոնների` ըստ վտանգավորության աստիճանի դասակարգումը.

իէ) թափոնների պետական հաշվառման, պետական կադաստրի, թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի ռեեստրների վարումը.

իը) թափոնների տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաստատումը.

իթ) օգտակար հանածոների` մետաղային, ոչ մետաղային, վառելիքային, ստորերկրյա ջրերի պետական միջոցների հաշվին իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքների սահմանված կարգով պետական պատվերի ձևավորումը և տեղադրումը.

լ) օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման նախագծերին համապատասխան ամենամյա լեռնային աշխատանքների զարգացման պլանների սահմանված կարգով հաստատումը.

լա) ընդերքի օգտագործման, այդ թվում` երկրաբանական ուսումնասիրությունների օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարության նախագծերի պետական փորձաքննության իրականացումը.

լբ) օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների, պարամետրերի ու պաշարների հաստատումը և դրանց դուրսգրումը.

լգ) շրջակա միջավայրի պահպանության ապահովման և բնական պաշարների ողջամիտ օգտագործման նպատակով` սահմանված կարգով և դեպքերում թույլտվությունների, լիցենզիաների տրամադրումը, պայմանագրերի կնքումը.

լդ) արդյունաբերական կազմակերպությունների էկոլոգիական անձնագրերի համաձայնեցումը.

լե) Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման համար Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերի ու կանոնների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

լզ) Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրության պահանջների խախտմամբ իրականացվող գործողությունների կասեցումը, արգելումը և դադարեցումը, նշված պահանջները խախտող անձանց` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելը.

լԷ) օրենքով սահմանված դեպքերում և կարգով որոշակի գոտիներ, բնակելի զանգվածներ, հանգստի ու զբոսաշրջության վայրեր փոխադրամիջոցների մուտքը ժամանակավորապես կամ մշտապես սահմանափակելը.

լը) բնապահպանական օրենսդրությամբ սահմանված իրավական նորմերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

լթ) բնապահպանական և բնօգտագործման վճար վճարողների հաշվառումը, բնապահպանական ու բնօգտագործման վճար վճարողների հաշվառման կարգի պահպանման, ինչպես նաև բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների նկատմամբ վերահսկողության իրականացումը.

խ) ընդերքի շահագործման, ուսումնասիրության և երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման նկատմամբ երկրաբանական վերահսկողության իրականացումը.

խա) հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցությունը.

խբ) բնապահպանության ոլորտին վերաբերող տեղեկատվական, գիտական և կրթական նյութերի հրատարակումը.

խգ) բնապահպանության ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ մեթոդական խորհրդատվության տրամադրումը.

խդ) մասնակցությունը բնապահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային քաղաքականության ուղղությունների մշակմանը և իրականացմանը.

խե) օրենքով սահմանված կարգով իր լիազորությունների շրջանակներում բնապահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հետ կապված աշխատանքների իրականացումը.

խզ) օրենքով սահմանված կարգով միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված աշխատանքներին մասնակցությունը.

խե) իր լիազորությունների շրջանակներում միջազգային ծրագրերի նախագծերի մշակումը և նախարարություն ներկայացված միջազգային ծրագրերի նախագծերի ուսումնասիրումը և դրանց վերաբերյալ կարծիքի տրամադրումը.

խը) առաջարկությունները, դիմումները, բողոքները սահմանված կարգով քննարկելը և պատասխանելը.

խթ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացումը.».

գ) 12-րդ կետի`

i

«ժէ» ենթակետը «խորհրդակցական մարմիններ» բառերից հետո լրացնել «հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր» բառերով,

կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժէ.1» ենթակետով.

«ժէ.1) հաստատում է նախարարության հաստիքացուցակը».

դ) 43-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժդ.1» ենթակետով.

i

«ժդ.1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.»:

i

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի քարտուղարությունը բաժանման ձևով վերակազմակերպել քարտուղարության, իրավաբանական վարչության, անձնակազմի կառավարման բաժնի և առաջին բաժնի: Իսկ «Վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման բաժինը» վերանվանել «Վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման վարչություն»: Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածի`

ա) I բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

Շրջակա միջավայրի պահպանության վարչություն

Ընդերքի պահպանության վարչություն

Վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման վարչություն

Նորմատիվամեթոդական վարչություն

Իրավաբանական վարչություն

Միջազգային համագործակցության վարչություն

Քարտուղարություն

Օդերևութաբանության և մթնոլորտի աղտոտվածության մոնիթորինգի բաժին

Բնապահպանության և բնօգտագործման էկոնոմիկայի բաժին

Հասարակայնության հետ կապերի բաժին

Ֆինանսահաշվապահական բաժին
Անձնակազմի կառավարման բաժին Առաջին բաժին». բ) II բաժնում «Երկրաբանության» բառը փոխարինել «Երկրաբանական» բառով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.02.2007
N 189-Ն
Որոշում