Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ...

 

 

110.1025.070307

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»         03           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11007118

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

28 դեկտեմբերի 2006 թվականի N 1025-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ՆԱԽՆԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ/ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշման 1-ին և 3-րդ հավելվածների 12-րդ և 15-րդ կետերի պահանջներով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների /նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների/ և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի ընթացակարգը և մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը` համաձայն հավելված N 1-ի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պետական ոչ առևտրային կազմակերպությունների /նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների/ և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ատեստավորման ընթացակարգը և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը` համաձայն հավելված N 2-ի:

3. Նախարարության աշխատակազմի օրենսդրության և իրավաբանական վարչությանը /վարչության պետ` Մ. Գրիգորյան/ և նախնական և միջին մասնագիտական կրթության վարչությանը /վարչության պետ` Ա. Աղբալյան/` սույն հրամանը սահմանված կարգով համատեղ ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությանը /վարչության պետ` Ռ. Գրիգորյան/ և նախնական և միջին մասնագիտական կրթության վարչությանը /վարչության պետ` Ա. Աղբալյան/` համատեղ ապահովել սույն հրամանի կատարումը:

5. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին և նախարարության աշխատակազմի ղեկավար Ս. Մինասյանին:

 

Հավելված N 1

 

Հաստատված է

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2006թ. դեկտեմբերի 28-ի

N 1025-Ն հրամանով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ՆԱԽՆԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ/ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների /նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների/ և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների (այսուհետ` Տնօրեն) ընտրության (նշանակման) մրցույթի (այսուհետ` մրցույթ) ընթացակարգը և մրցութային հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) ձևավորման կարգը (այսուհետ` Կարգ):

2. Մրցույթի նախապատրաստական և անցկացման աշխատանքները կազմակերպում է նախարարության աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) անձնակազմի կառավարման վարչությունը (այսուհետ` վարչություն):

 

II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին Աշխատակազմը 5-օրյա պարբերականությամբ առնվազն 2 անգամ մրցույթից առաջ հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն, մամուլ):

i

4. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին Աշխատակազմի հայտարարության տեքստում նշվում է`

ա/ Տնօրենի թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվելու է մրցույթ,

բ/ մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վայրը և ժամը, որը չի կարող մրցույթ անցկացնելու մասին վերջին հայտարարության հրապարակման օրվանից հաշված մեկ ամսից պակաս լինել,

գ/ մրցույթի անցկացման վայրը, օրը և ժամը,

դ/ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը /նյութերը/,

ե/ հավակնորդին ներկայացվող պահանջները /չափանիշները/,

զ/ Աշխատակազմի գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

 

III. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

5. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Վարչություն են ներկայացնում.

ա/ դիմում /լրացվում է տեղում/,

բ/ մեկ լուսանկար 3X4 չափի,

գ/ քաղվածք աշխատանքային գրքույկից,

դ/ ինքնակենսագրություն,

ե/ անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի /արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի/ պատճենները,

զ/ կադրերի հաշվառման թերթիկ /լրացված/,

է/ տեղեկանք մշտական բնակության վայրից,

ը/ հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ /դրանց առկայության դեպքում/,

թ/ բնութագիր վերջին աշխատավայրից /եթե կազմակերպությունը չի լուծարվել/:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձը հաստատող փաստաթղթով:

Վարչությունը քաղաքացիների` սույն կետի ե/ ենթակետում նշված փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ և ընդունում դրանք:

6. Վարչությունը վարում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման համարակալված և Նախարարության կողմից կնքված մատյան, որի ձևը հաստատվում է Նախարարության կողմից:

7. Մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացի կարող է մրցույթից առնվազն մեկ օր առաջ հրաժարվել մրցույթին մասնակցելուց:

8. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, ապա այդ մասին տեղյակ է պահվում Աշխատակազմի ղեկավարին:

Վարչությունը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր քաղաքացու (բացառությամբ սույն կարգի 7-րդ կետում նշվածների) վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը (համարակալված, կարված և կնքված) ներկայացվում է Հանձնաժողովին:

9. Հանձնաժողովի նախագահը վարչությունից ստանում է Հանձնաժողովի կնիքը:

Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է մրցույթի մասնակիցների (այսուհետ` մասնակիցներ) ցուցակը: Այդ որոշումը հրապարակվում է մինչև մրցույթի սկիզբը:

Եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ ոք չի ներկայացել, ապա Հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում` մրցույթը չկայացած համարելու մասին: Այդ որոշումը Հանձնաժողովն անմիջապես ուղարկում է Նախարարին:

10. Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում:

 

IV. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

11. Մրցույթն անցկացվում է բաց եղանակով:

Բաց մրցույթ անցկացնելու մասին որոշումն ընդունում է Աշխատակազմը:

12. Մրցույթն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում:

13. Մասնակիցը մրցույթին մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է մասնակցի ինքնությունը, որից հետո մասնակիցը մուտք է գործում մրցույթի անցկացման սենյակ:

14. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին բացատրում է մրցույթի անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը:

15. Մրցույթն անցկացվում է թեստավորման և հարցազրույցի միջոցով: Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով:

Թեստավորումը անցկացվում է գրավոր:

Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:

16. Հանձնաժողովը, սույն Կարգով սահմանված կարգով, Աշխատակազմի կողմից նախօրոք կազմված և համակարգչային ծրագրում զետեղված հարցերի բազայից պատահական ընտրությամբ կազմում է թեստ, որը բաղկացած է 20 (քսան) հարցից: Յուրաքանչյուր հարց պետք է ունենա երեք ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը հարցի միանշանակ ճիշտ պատասխանն է:

17. Թեստերի առաջադրանքները կազմվում են հետևյալ իրավական ակտերի շրջանակներում.

ա/ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 10 %,

բ/ կրթության բնագավառի իրավասությունները սահմանող իրավական ակտեր` 50 %,

գ/ պետական ոչ առևտրային կազմակերպությունների /նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ/ տնօրենների մրցույթի համար «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 20 %,

փակ բաժնետիրական ընկերությունների տնօրենների մրցույթի դեպքում` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 20 %,

դ/ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք` 10 %,

ե/ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 10 %:

18. Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստը տրամադրվում է մրցույթի մասնակցին, իսկ թեստի պատասխաններով օրինակը` Հանձնաժողովին:

19. Սույն կարգի 17-րդ կետում նշված հարցերը և դրանց ճիշտ պատասխանները կազմում է Աշխատակազմը:

20. Մասնակցի կողմից թեստի առաջադրանքների լուծման համար տրվում է 30 րոպե: Թեստի յուրաքանչյուր հարցի պատասխանը գնահատվում է 0 կամ 1 միավորով: Բոլոր 20 հարցերի պատասխանը ստուգվում և գնահատվում է, հաշվվում է դրանց ընդհանուր գնահատականը և տոկոսային արտահայտությունը:

21. Մասնակիցը /մասնակիցները/ հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 %-ին ճիշտ պատասխանելու դեպքում:

22. Հարցազրույցն անցկացվում է բանավոր` մասնագիտական գործունեության հետ առնչվող 5 հարց պարունակող հարցատոմսով: Հարցազրույցի հարցերը կազմված են պատահական ընտրությամբ` համակարգչային ծրագրում զետեղված հարցերի բազայից:

Հանձնաժողովի քարտուղարի կողմից հարցատոմսը տրամադրվում է մրցույթի մասնակցին, իսկ հարցատոմսի պատասխաններով օրինակը` Հանձնաժողովին:

23. Հարցազրույցի ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում օգտվել որևէ գրավոր նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական միջոցներից, հարցատոմսերի հարցերի պատասխանելու հետ կապված հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից:

Սույն կետում նշված պահանջների խախտման դեպքում Հանձնաժողովը կազմում է արձանագրություն:

Սույն կետում նշված պահանջների խախտման դեպքում տվյալ մասնակցի մասնակցությունը մրցույթին դադարեցվում է:

24. Հարցազրույցի ընթացքում հարցատոմսի հարցերի վերաբերյալ մասնակցի տված պատասխանները (ճիշտ կամ սխալ) գնահատվում են Հանձնաժողովի կողմից:

Եթե մասնակցի տված պատասխանը գնահատվում է սխալ, ապա Հանձնաժողովի գնահատական տվող անդամի կողմից պետք է հնչեցվի ճիշտ պատասխանը:

25. Հարցազրույցը ձայնագրվում և գրավոր արձանագրվում է:

Արձանագրության մեջ ամրագրվում է հարցատոմսի յուրաքանչյուր հարցը, հարցի վերաբերյալ մասնակցի տված պատասխանը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ Հանձնաժողովի համապատասխան անդամի (նշելով անունը և ազգանունը) գնահատականը (ճիշտ կամ սխալ լինելը), իսկ սխալ պատասխանի դեպքում` հնչեցրած ճիշտ պատասխանը:

Արձանագրությանը կցվում է հարցատոմսը և համակարգչով ստացված հարցատոմսի պատասխաններով օրինակը:

26. Արձանագրությունը ստորագրվում է քարտուղարի, մրցույթի մասնակցի և Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

27. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է քվեարկություն: Յուրաքանչյուր մասնակցի համար նախօրոք պատրաստվում է Հանձնաժողովի անդամների թվին համապատասխան քվեաթերթիկներ` համաձայն Ձև 1-ի: Յուրաքանչյուր քվեաթերթիկի վրա ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և Հանձնաժողովի տվյալ անդամը: Քվեաթերթիկները կնքվում են Հանձնաժողովի նախագահի կողմից Հանձնաժողովի կնիքով:

Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

28. Բոլոր մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելուց հետո, բոլոր մասնակիցների ներկայությամբ, Հանձնաժողովի նախագահը բացում է քվեաթերթիկները, հայտարարում մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը և տրված ձայների «կողմ» կամ «դեմ» լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթիկը համարվում է անվավեր:

Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:

29. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը (մասնակիցները), որը (որոնք) ստացել է (են) Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

Եթե մասնակիցը քվեարկության արդյունքում չի հավաքել Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ, ապա Հանձնաժողովն ընդունում է որոշում` նրան մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին:

Եթե մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ, ապա Հանձնաժողովն ընդունում է որոշում` մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումն ուղարկում է Նախարարին:

30. Հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ տալիս է եզրակացություն: Եզրակացության մեջ պետք է նշվեն`

ա/ Տնօրենի թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը,

բ/ մրցույթի անցկացման տարին, ամիսը, օրը և վայրը,

գ/ հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, օրը և անձնագրային տվյալները,

դ/ հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի վերաբերյալ հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի քվեարկության արդյունքները:

31. Եզրակացությունը ստորագրում են Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում, հատուկ կարծիք ունեցող անդամները ստորագրելիս նշում են այդ մասին` ստորագրության կողքին գրառելով «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

Եզրակացությանը կից ներկայացվում են Հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները:

32. Հանձնաժողովը հանձնման ակտով Վարչությանն է փոխանցում մրցութային փաթեթը, որն իր մեջ սույն կարգի 5-րդ կետի 1-ին պարբերությամբ նշված փաստաթղթերից բացի` ներառում է նաև Հանձնաժողովի կազմած և ընդունած հետևյալ փաստաթղթերը`

ա/ Հանձնաժողովի կնիքի և ամփոփաթերթի ստացման մասին ստացականը,

բ/ մասնակիցների ու Հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը,

գ/ մրցույթի մասնակիցների ցուցակը հաստատելու մասին որոշումը,

դ/ մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունները,

ե/ քվեարկությունների արդյունքների մասնակիցների հավաքած ձայների մասին արձանագրությունը,

զ/ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին որոշումը,

է/ մրցույթի արդյունքում կոնկրետ մասնակցի հաղթող չճանաչելու մասին որոշումը,

ը/ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը,

թ/ մրցույթը չկայացած համարելու մասին որոշումը,

ժ/ քվեաթերթիկները,

ժա/ մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկը,

ժբ/ այլ փաստաթղթեր:

Վարչությունը սույն կետի 1-ին պարբերությամբ նախատեսված փաստաթղթերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

33. Սույն Կարգի 8-րդ կետի 1-ին, 29-րդ կետի 3-րդ պարբերություններով նախատեսված դեպքերում անցկացվում է նոր մրցույթ:

 

V. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

34. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց անմիջապես հետո` նույն օրը:

Մրցույթի արդյունքների հրապարակման մասին կազմվում է մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է Հանձնաժողովի կողմից:

35. Մրցույթի արդյունքների հրապարակման թերթիկում նշվում են.

ա/ Տնօրենի թափուր պաշտոնը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը,

բ/ մրցույթի անցկացման տարին, ամիսը, օրը և վայրը, ինչպես նաև մրցույթի արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը,

գ/ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը:

36. Սույն կարգի 29-րդ կետի 2-րդ և 3-րդ պարբերություններում նախատեսված դեպքերում հրապարակման մեջ նշվում է մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին:

37. Մրցույթի արդյունքները կարող են բողոքարկվել մասնակցի (իր արդյունքների մասով) կամ Հանձնաժողովի անդամի կողմից:

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը (այսուհետ` բողոք) քննության է առնում Աշխատակազմը:

Բողոքը պետք է տրվի մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո մեկ ժամվա ընթացքում` մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին, որն այն ստանալուց հետո սույն կարգի 32-րդ կետի «դ»-»ժբ» ենթակետերով նախատեսված փաստաթղթերի պատճենների հետ անմիջապես ներկայացնում է Նախարարին:

Վարչությունը մրցույթի ավարտից մեկ ժամ հետո տեսանելի ցուցանակի վրա հրապարակում է տեղեկություն բողոքի առկայության կամ բացակայության մասին: Բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի մասնակցի (մասնակիցների) անունը, ազգանունը և հայրանունը, ում մրցույթի արդյունքների վերաբերյալ ներկայացվել է բողոք:

Բողոքը քննության է առնվում Աշխատակազմում մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում` Նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով: Հանձնաժողովի կազմում չեն ընդգրկվում Նախարարության այն աշխատակիցները, որոնք տվյալ մրցույթին մասնակցել են որպես Հանձնաժողովի անդամներ:

Բողոքը քննության առնելիս Նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովն ուսումնասիրում է թեստային առաջադրանքների արդյունքները, հարցազրույցի հարցատոմսի հարցերին մասնակցի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ Հանձնաժողովի գնահատականը (դրանց ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրում է քվեարկության արդյունքների հետ և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

ա/ մրցույթի արդյունքը մասնակցի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին,

բ/ մրցույթի մասնակցին հաղթող ճանաչելու մասին.

գ/ մրցույթի մասնակցին հաղթող չճանաչելու մասին:

Սույն կետի 6-րդ պարբերությամբ նախատեսված որոշումը /որոշումները/ կարող է /են/ բողոքարկվել դատական կարգով:

Վարչությունը սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքի բացակայության մասին կազմում է տեղեկանք և կցում մրցութային փաթեթին:

 

VI. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

38. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, սույն կարգի 37-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում, համապատասխան Հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը Աշխատակազմը ներկայացնում է Նախարարին: Եզրակացությունը ստանալուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, Նախարարը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության /նշանակման/ ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշմամբ սահմանված կարգով կնքում է աշխատանքային պայմանագիր:

39. Սույն կարգի 37-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն կարգի 38-րդ կետով նախատեսված կարգով, եզրակացության հետ միաժամանակ ներկայացվում է նաև 37-րդ կետի 6-րդ պարբերությամբ նախատեսված որոշումը /որոշումները/:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

40. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնում է սույն Կարգով սահմանված կարգով ստեղծվող մրցութային հանձնաժողովը:

41. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակն առաջադրվում է Աշխատակազմի կողմից: Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել Նախարարը, Նախարարի տեղակալները, Աշխատակազմի ղեկավարը, նրա տեղակալը, Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև Նախարարի կողմից հրավիրված համապատասխան ոլորտի մասնագետներ: Ցուցակում ընդգրկված անձինք վարչության կողմից գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:

Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը հաստատվում է Նախարարի հրամանով:

42. Հանձնաժողովը կազմվում է համակարգչում նախօրոք զետեղված հաստատված ցուցակից` համակարգչի կողմից պատահական ընտրությամբ` մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ: Հանձնաժողովը կազմված է 7 անդամից: Հանձնաժողովում ընդգրկված թեկնածուները մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին տեղեկացվում են վարչության կողմից մրցույթն սկսվելուց ոչ ուշ, քան 6 ժամ առաջ:

43. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Նախարարի հրամանով: Նույն հրամանով Հանձնաժողովի անդամներից նշանակվում են Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնարին, ապա սույն Կարգով սահմանված կարգով Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում է համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար:

44. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության /նշանակման/ ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշմամբ, սույն Կարգով:

45. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Նախարարի հրամանով հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում է գործունեությունը` համաձայն սույն Կարգի:

 

VIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

46. Հանձնաժողովի խնդիրներին են`

ա/ ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան,

բ/ համաձայն սույն Կարգի` ապահովել մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

47. Հանձնաժողովը`

ա/ Վարչությունից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, ինչպես նաև ձայնագրիչը և Հանձնաժողովի կնիքը,

բ/ սահմանված կարգով ընտրում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար,

գ/ ստուգում և գնահատում է մասնակիցների թեստավորման առաջադրանքները,

ե/ ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները,

զ/ քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված մասնակիցների բողոքները,

է/ հաստատում և հրապարակում է մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը,

ը/ սույն Կարգի համաձայն` համակարգչով կազմում է հարցատոմսեր` հարցազրույցի անցկացման համար,

թ/ մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց,

ժ/ կազմում է քվեաթերթեր,

ժա/ հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է քվեարկություն,

ժբ/ քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կայացնում է որոշում,

ժգ/ ամփոփում է մրցույթի արդյունքները,

ժդ/ իրականացնում է քննարկումներ մրցույթին վերաբերող առանձին հարցերի շուրջ,

ժե/ հրապարակում է մրցույթի արդյունքները,

ժզ/ հաղթող ճանաչված մասնակցի /մասնակիցների/ վերաբերյալ տալիս է եզրակացություն,

ժէ/ մրցույթի ավարտից հետո Վարչությանը հանձնում է Հանձնաժողովի կնիքը և մրցութային փաստաթղթերի փաթեթը:

 

IX. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

48. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

49. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

50. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով: Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթ անցկացնելու կարգը խախտելու դեպքում Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենն անմիջապես ներկայացվում է Նախարարին: Նախարարն իր հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:

51. Հանձնաժողովի աշխատանքները համարվում են ավարտված եզրակացություն տալուց հետո, ինչպես նաև սույն Կարգի 29-րդ կետի 3-րդ պարբերությամբ նախատեսված դեպքում:

 

X. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

52. Հանձնաժողովի նախագահը`

ա/ ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները,

բ/ վարում է Հանձնաժողովի նիստերը,

գ/ կազմակերպում է հարցատոմսերի կազմման աշխատանքները` համաձայն սույն Կարգի,

դ/ հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը,

ե/ որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` քվեարկության միջոցով համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ,

զ/ իրականացնում է սույն Կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

53. Աշխատանքներն ավարտելուց հետո Հանձնաժողովի նախագահը վարչությանն է հանձնում Հանձնաժողովի կնիքը:

 

XI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

54. Հանձնաժողովի քարտուղարը`

ա/ արձանագրում է Հանձնաժողովի նիստերը,

բ/ մրցույթի մասնակիցներին բացատրում է մրցույթի հետ կապված տեխնիկական հարցեր,

գ/ իրականացնում է սույն Կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

XII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

55. Հանձնաժողովի անդամը`

ա/ մասնակցում է հարցազրույցի անցկացմանը,

բ/ բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում հնչեցնում է ճիշտ պատասխանը,

գ/ մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող քվեարկություններին,

դ/ ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում` ստորագրության կողքին գրառում «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը,

ե/ ծանոթանում է նիստերի արձանագրություններին,

զ/ իրականացնում է սույն Կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

XIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

56. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի /մասնակիցների/ վերաբերյալ եզրակացությունը, կնիքը և մրցութային փաթեթը վարչությանը հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:

57. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Ձև 1

.____________________________________________________________.

|                            ՔՎԵԱԹԵՐԹԻԿ                      |

| Մրցույթի մասնակցի ______________________________           |

|                     (անուն, հայրանուն, ազգանուն)           |

|            .___.                                           |

| Կողմ       .___.                                           |

|            .___.                                           |

| Դեմ        .___.                                           |

|                                                            |

| Հանձնաժողովի անդամ  ___________________  ________________  |

|                      (անուն, ազգանուն)   (ստորագրություն)  |

|                                                            |

| Հանձնաժողովի նախագահ  ___________________                  |

|                         (ստորագրություն)                   |

|    Կ.Տ.                                                    |

.____________________________________________________________.

 

Հավելված N 2

 

Հաստատված է

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2006թ. դեկտեմբերի 28-ի

N 1025-Ն հրամանով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ՆԱԽՆԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ/ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` Նախարարություն) համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների /նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների/ և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների (այսուհետ` Տնօրեն) ատեստավորման ընթացակարգը և ատեստավորման հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) ձևավորման կարգը (այսուհետ` Կարգ):

2. Տնօրենը ենթակա է ատեստավորման տվյալ պաշտոնը զբաղեցնելու 5 տարին լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում:

3. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ Տնօրենը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

4. Տնօրենի ատեստավորման նախապատրաստական և անցկացման աշխատանքները կազմակերպում է Նախարարության աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) անձնակազմի կառավարման վարչությունը (այսուհետ` Վարչություն):

5. Տնօրենի ատեստավորումն անցկացնում է սույն Կարգով սահմանված կարգով ստեղծվող ատեստավորման հանձնաժողովը:

 

II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Աշխատակազմը մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը հաստատում է հաջորդ տարում ատեստավորման ենթակա Տնօրենների ցանկը և ատեստավորումների անցկացման ժամանակացույցը:

7. Վարչությունը համապատասխան մասնագետների միջոցով ապահովում է Տնօրենների ատեստավորման համար սույն Կարգով նախատեսված թեստավորման առաջադրանքները և հարցաշարի կազմումը ու նախօրոք զետեղում համակարգչի համապատասխան ծրագրում, ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ ստուգում հարցերի համապատասխանությունը գործող իրավական ակտերին:

8. Ատեստավորման ենթակա Տնօրենը ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացվում է ատեստավորման անցկացման մասին:

9. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ Տնօրենը Նախարարին ներկայացնում է հաշվետվություն վերջին հինգ տարիների ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ:

10. Ատեստավորումն անցկացվում է թեստավորման և հարցազրույցի միջոցով:

 

III. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

11. Վարչությունը Տնօրենի ներկայացրած հաշվետվությունը հանձնում է Հանձնաժողովին:

12. Հանձնաժողովը մինչև հարցազրույցի սկիզբը ծանոթանում է ատեստավորման ենթակա Տնօրենի ներկայացրած հաշվետվության հետ:

13. Հանձնաժողովը, սույն Կարգով սահմանված կարգով, Նախարարության աշխատակազմի կողմից նախօրոք կազմված և համակարգչային ծրագրում զետեղված հարցերի բազայից պատահական ընտրությամբ կազմում է թեստ, որը կազմված է 20 /քսան/ հարցից:

14. Թեստային առաջադրանքները կազմվում են հետևյալ իրավական ակտերի շրջանակներում`

ա/ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 10 %,

բ/ տվյալ բնագավառի իրավասությունները սահմանող իրավական ակտեր` 50%,

գ/ պետական ոչ առևտրային կազմակերպությունների Տնօրենի ատեստավորման համար` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 20 %,

փակ բաժնետիրական ընկերությունների Տնօրենի ատեստավորման դեպքում` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 20 %,

դ/ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք` 10 %,

ե/ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 10 %:

15. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում:

16. Տնօրենին չի թույլատրվում իր հետ սենյակ բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, այլ տեխնիկական սարքեր:

17. Հանձնաժողովի քարտուղարը Տնօրենին բացատրում է ատեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցեր:

Տնօրենը ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 %-ին ճիշտ պատասխանելու դեպքում:

18. Տնօրենի հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով` զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակներում:

19. Հանձնաժողովի քարտուղարի կողմից հարցատոմսը տրամադրվում է ատեստավորվողին, իսկ հարցատոմսի պատասխաններով օրինակը` Հանձնաժողովին:

20. Հարցազրույցի ընթացքում հարցատոմսերին տրված պատասխանները /ճիշտ կամ սխալ/ գնահատվում են Հանձնաժողովի կողմից:

21. Յուրաքանչյուր Տնօրենի հետ հարցազրույցը ձայնագրվում և գրավոր արձանագրվում է: Արձանագրության մեջ ամրագրվում են յուրաքանչյուր հարցի վերաբերյալ Տնօրենի տված պատասխանը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ Հանձնաժողովի համապատասխան անդամի /նշելով անունը և ազգանունը/ գնահատականը /ճիշտ կամ սխալ լինելը/, իսկ սխալ պատասխանի դեպքում` հնչեցրած ճիշտ պատասխանը:

Արձանագրությունը ստորագրվում է քարտուղարի, Տնօրենի և Հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

22. Տնօրենի համար նախօրոք պատրաստվում են Հանձնաժողովի անդամների թվին համապատասխան քվեաթերթիկներ` Ձև 2-ի: Յուրաքանչյուր քվեաթերթիկի վրա ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և Հանձնաժողովի տվյալ անդամը:

Քվեաթերթիկները կնքվում են Հանձնաժողովի կնիքով:

23. Յուրաքանչյուր Տնօրենի հետ հարցազրույցն ավարտվելուց հետո անցկացվում է քվեարկություն:

Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

24. Հանձնաժողովը քվեարկությամբ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

ա/ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,

բ/ չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

25. Տնօրենների հետ հարցազրույց անցկացնելուց հետո, Տնօրենների ներկայությամբ, Հանձնաժողովի նախագահը բացում է քվեաթերթիկները, հայտարարում մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը և տրված ձայների «կողմ» կամ «դեմ» լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթիկը համարվում է անվավեր:

Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են Հանձնաժողովի քարտուղարի կողմից:

26. Հանձնաժողովը յուրաքանչյուր Տնօրենի համար քվեարկության է դնում սույն կարգի 24-րդ կետի «ա» ենթակետի որոշումը, որը Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն կարգի 24-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված որոշումը:

 

IV. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄՆ ՈՒ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

27. Ատեստավորման ավարտից հետո Հանձնաժողովն ամփոփում է արդյունքները և Տնօրենի համար կազմում է ատեստավորման թերթ` համաձայն ձև 3-ի:

28. Տնօրենը, ատեստավորման ավարտից հետո, ծանոթանում է ատեստավորման թերթին և ստորագրում այն:

Ատեստավորված Տնօրենը ցանկության դեպքում կարող է գրավոր դիմել Հանձնաժողովին և ստանալ ատեստավորման թերթի պատճենը:

29. Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորման ավարտից անմիջապես հետո, նույն օրը:

Ատեստավորման արդյունքների հրապարակման մասին կազմվում է ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է Հանձնաժողովի կողմից:

Ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկի մեջ նշվում են`

ա/ համապատասխան կազմակերպության /ընկերության/ անվանումը,

բ/ ատեստավորման անցկացման տարին, ամիսը, օրը և վայրը, ինչպես նաև ատեստավորման արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը,

գ/ Տնօրենի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնի անվանումը և այդ պաշտոնին նշանակվելու տարեթիվը,

դ/ թեստավորման արդյունքը (տոկոսով),

ե/ քվեարկությանը մասնակցած ատեստավորման Հանձնաժողովի անդամների քանակը, նրանցից կողմ քվեարկած Հանձնաժողովի անդամների քանակը,

զ/ թեստավորման և հարցազրույցի արդյունքում ատեստավորման հանձնաժողովի ընդունած որոշումը:

30. Ատեստավորման արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել Տնօրենի /իր արդյունքների մասով/ կամ Հանձնաժողովի անդամի կողմից:

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը /այսուհետ` բողոք/ քննության է առնում Աշխատակազմը:

Բողոքը պետք է տրվի ատեստավորման արդյունքները հրապարակելուց հետո մեկ ժամվա ընթացքում` Վարչությանը, որն այն ստանալուց հետո առնվազն սույն կարգի 33-րդ կետի «գ» - «թ» ենթակետերով նախատեսված փաստաթղթերի պատճենների հետ միասին անմիջապես ներկայացնում է Նախարարին:

Վարչությունը ատեստավորման ավարտից մեկ ժամ հետո տեսանելի ցուցակի վրա հրապարակում է բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն: Բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի Տնօրենի /Տնօրենների/ անունը, ազգանունը և հայրանունը, ում ատեստավորման արդյունքների վերաբերյալ ներկայացվել է բողոք:

Բողոքը Աշխատակազմը քննության է առնում այն մուտքագրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում` Նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով, որի կազմում չեն ընդգրկվում Նախարարության այն աշխատակիցները, որոնք տվյալ ատեստավորմանը մասնակցել են որպես Հանձնաժողովի անդամներ:

Բողոքը քննության առնելիս հանձնաժողովն ուսումնասիրում է թեստային առաջադրանքների արդյունքները, հարցատոմսի հարցերին Տնօրենի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ Հանձնաժողովի գնահատականը /դրանց ճիշտ կամ սխալ լինելը/, դրանք համադրում է քվեարկության արդյունքների հետ և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

ա/ ատեստավորման արդյունքը Տնօրենի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին,

բ/ Տնօրենի` զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին,

գ/ Տնօրենի` զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին:

Սույն կետի վեցերորդ պարբերությամբ նախատեսված որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

31. Ատեստավորման արդյունքների հրապարակումից հետո, սույն Կարգի 30-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում, Հանձնաժողովից ստացված ատեստավորման թերթը ատեստավորման նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմը ներկայացնում է Նախարարին:

Սույն Կարգի 30-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով ատեստավորման թերթի հետ միաժամանակ ներկայացվում է նաև սույն Կարգի 30-րդ կետի վեցերորդ պարբերությամբ նախատեսված որոշումը:

32. Հանձնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո Հանձնաժողովի նախագահը Վարչությանն է հանձնում Հանձնաժողովի կնիքը:

33. Հանձնաժողովի հանձնման ակտով Վարչությանը փոխանցվում է ատեստավորման փաթեթը, որն իր մեջ սույն Կարգի 11-րդ կետում նշված հաշվետվությունից բացի` ներառում է նաև Հանձնաժողովի կողմից կազմված հետևյալ որոշումները`

ա/ Հանձնաժողովի կնիքի և ամփոփաթերթի ստացման մասին ստացականը,

բ/ մասնակիցների ու Հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը,

գ/ Տնօրենների ցուցակը հաստատելու մասին որոշումը,

դ/ հաշվետվությունների քննարկման և Տնօրենի ու Հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը,

ե/ Տնօրենի հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունը,

զ/ քվեարկությունների արդյունքներում Տնօրենի հավաքած ձայների մասին արձանագրությունը,

է/ զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին որոշումը,

ը/ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշումը,

թ/ քվեաթերթիկները,

ժ/ ատեստավորման թերթիկները,

ժա/ ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկը,

ժբ/ այլ փաստաթղթեր:

Վարչությունը սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված փաստաթղթերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Վարչությունը սույն Կարգի 30-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության մասին կազմում է տեղեկանք և կցում ատեստավորման փաթեթին:

 

V. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՆՕՐԵՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

34. Նախարարը` Տնօրենի ատեստավորման թերթը, իսկ սույն Կարգի 31-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում նաև սույն Կարգի 30-րդ կետի 6-րդ պարբերությամբ նախատեսված Հանձնաժողովի որոշումը ստանալուց հետո, դրանց համապատասխան, երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

ա/ Տնօրենի հետ կնքել աշխատանքային պայմանագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության /նշանակման/ ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշման,

բ/ Տնօրենին ազատել զբաղեցրած պաշտոնից:

Տնօրենի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ընթացքում ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունվում նրա աշխատանքի ներկայանալու օրվանից` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

35. Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակն առաջադրվում է Աշխատակազմի կողմից: Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել Նախարարը, Նախարարի տեղակալները, Աշխատակազմի ղեկավարը, նրա տեղակալը, Աշխատակազմի համապատասխան կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:

Ցուցակում ընդգրկված անձինք վարչության կողմից գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին: Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը հաստատվում է Նախարարի հրամանով:

36. Հանձնաժողովը կազմվում է համակարգչում նախօրոք զետեղված հաստատված ցուցակից` համակարգչի կողմից պատահական ընտրությամբ` ատեստավորումն անցկացնելուց ոչ շուտ, քան 24 ժամ առաջ: Հանձնաժողովը կազմված է 7 անդամից: Հանձնաժողովում ընդգրկված թեկնածուները ատեստավորման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին տեղեկացվում են վարչության կողմից ատեստավորումն անցկացնելուց ոչ ուշ, քան 6 ժամ առաջ:

37. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Նախարարի հրամանով: Նույն հրամանով Հանձնաժողովի անդամներից նշանակվում են Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

Եթե ատեստավորման ընթացքում հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնարին, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:

Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնարին, ապա սույն Կարգով Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար:

38. Հանձնաժողովը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության /նշանակման/ ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշմամբ, սույն Կարգով:

39. Հանձնաժողովն իր լիազորությունն իրականացնում է Նախարարի հրամանով Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում է գործունեությունը` համաձայն սույն Կարգի:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

40. Հանձնաժողովի խնդիրներն են` ատեստավորման միջոցով որոշել Տնօրենի համապատասխանությունն իր զբաղեցրած պաշտոնին:

41. Հանձնաժողովը`

ա/ Վարչությունից ստանում է ատեստավորման ենթակա Տնօրենների ցանկը, Տնօրենների ներկայացրած հաշվետվությունները, Հանձնաժողովի կնիքը,

բ/ իրականացնում է քննարկումներ ատեստավորմանը վերաբերող առանձին հարցերի շուրջ,

գ/ սահմանված կարգով ընտրում է թեստեր` թեստավորման փուլը անցկացնելու համար,

դ/ անցկացնում է Տնօրենի թեստավորում,

ե/ ստուգում և գնահատում է Տնօրենի թեստավորման առաջադրանքները,

զ/ ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները,

է/ քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված Տնօրենի բողոքները,

ը/ հաստատում և հրապարակում է ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ անցած Տնօրենների ցուցակը,

թ/ որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրը անցկացնելու մասին,

ժ/ Տնօրենի հետ անցկացնում է հարցազրույց,

ժա/ կազմում է քվեաթերթեր,

ժբ/ հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է քվեարկություն,

ժգ/ քվեարկության արդյունքում յուրաքանչյուր Տնօրենի վերաբերյալ կայացնում է որոշում,

ժդ/ ամփոփում է ատեստավորման արդյունքները,

ժե/ յուրաքանչյուր Տնօրենի համար կազմում է ատեստավորման թերթ,

ժզ/ հրապարակում է ատեստավորման արդյունքները,

ժէ/ ատեստավորումից անմիջապես հետո վարչությանն է հանձնում Հանձնաժողովի կնիքը, ատեստավորման փաթեթը,

ժը/ իրականացնում է սույն Կարգով նախատեսված այլ լիազորություններ:

 

VIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

42. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

43. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

44. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով: Ձայների հավասարության դեպքում Նախագահի ձայնը վճռորոշ է:

45. Հանձնաժողովի անդամի կողմից ատեստավորում անցկացնելու կարգը խախտելու դեպքում, Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենը անմիջապես ներկայացնում է Նախարարին: Նախարարն իր հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:

 

IX. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

46. Հանձնաժողովի նախագահը`

ա/ ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները,

բ/ վարում է Հանձնաժողովի նիստերը,

գ/ կազմակերպում է թեստերի և հարցատոմսերի կազմման աշխատանքները,

դ/ հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը,

ե/ որոշում է ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն քվեարկության միջոցով համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.

զ/ իրականացնում է սույն Կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

X. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

47. Հանձնաժողովի քարտուղարը`

ա/ արձանագրում է Հանձնաժողովի նիստերը,

բ/ ատեստավորման մասնակիցներին բացատրում է հարցազրույցի հետ կապված տեխնիկական հարցերը,

գ/ իրականացնում է սույն Կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

XI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ

 

48. Հանձնաժողովի անդամը`

ա/ մասնակցում է Տնօրենի հետ հարցազրույցի անցկացմանը,

բ/ բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում հնչեցնում է ճիշտ պատասխանը,

գ/ մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր Տնօրենի համար անցկացվող քվեարկությանը,

դ/ ստորագրում է Հանձնաժողովի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը,

ե/ ծանոթանում է նիստերի արձանագրություններին,

զ/ իրականացնում է սույն Կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

 

XII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

49. Հանձնաժողովը, ատեստավորման արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, կնիքը, ինչպես նաև ատեստավորման փաթեթը Վարչությանը հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:

50. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Ձև 2

.____________________________________________________________.

|                            ՔՎԵԱԹԵՐԹԻԿ                      |

| Տնօրենի ________________________________________           |

|               (անուն, հայրանուն, ազգանուն)                 |

|            .___.                                           |

| Կողմ       .___.                                           |

|            .___.                                           |

| Դեմ        .___.                                           |

|                                                            |

| Հանձնաժողովի անդամ  ___________________  ________________  |

|                      (անուն, ազգանուն)   (ստորագրություն)  |

|                                                            |

| Հանձնաժողովի նախագահ  ___________________                  |

|                         (ստորագրություն)                   |

|    Կ.Տ.                                                    |

.____________________________________________________________.

 

Ձև 3

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹ

(Տնօրենի)

 

Ատեստավորման եղանակը.

թեստավորման և հարցազրույցի

 

1. Ազգանունը, անունը, հայրանունը ..................................

2. Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը .................................

3. Ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնի անվանումը և այդ պաշտոնին նշանակվելու տարեթիվը ..................................................

...................................................................

...................................................................

...................................................................

...................................................................

4. Թեստավորման արդյունքը (տոկոսով)` ...............................

5. Քվեարկությանը մասնակցել են ատեստավորման Հանձնաժողովի

..........................

անդամներ, որից կողմ է քվեարկել ................. անդամ:

6. Թեստավորման և հարցազրույցի արդյունքում ատեստավորման հանձնաժողովի ընդունած որոշումը .....................................................

 

Հանձնաժողովի նախագահ` ------------------- -----------------

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

Հանձնաժողովի անդամներ` ------------------- -----------------

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

...................... .......................

...................... .......................

...................... .......................

...................... .......................

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
28.12.2006
N 1025-Ն
Հրաման