Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՕՏԱՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌ ...

 

 

040.0248.150307

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» մարտի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 մարտի 2007 թվականի N 248-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 1333-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության «Դիլիջան» մանկական հակատուբերկուլյոզային առողջարան» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն)` սեփականության իրավունքով իրեն պատկանող «Առողջ ապագա» բժշկական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրված` 1334,6 քառ. մետր մակերեսով և 19737 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով անշարժ գույքով (այսուհետ` գույք) (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, քաղ. Դիլիջան, Օրջոնիկիձեի 5) և գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

1) Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

2) Ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:

3) Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն օտարել վարձակալ «Առողջ ապագա» բժշկական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ) (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, քաղ. Վաղարշապատ, Չարենցի 5)` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով նրա միջոցների հաշվին:

4) Սահմանել`

ա. գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2007 թվականի հունվարի 17-ին գնահատված արժեքը` 19146 հազ. դրամ.

բ. գույքի վաճառքի գինը` 14360 հազ. դրամ.

գ. որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1,15 հեկտար հողատարածքը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` կադաստրային արժեքով:

5) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններով սահմանված վճարի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա. պայմանագրի կնքումից հետո 3 տարվա ընթացքում կատարել 30 մլն դրամի չափով ներդրում` հետևյալ համամասնությամբ`

առաջին տարում` 10 մլն դրամ,

երկրորդ տարում` 10 մլն դրամ,

երրորդ տարում` 10 մլն դրամ.

բ. որ գույքն առնվազն երեք տարվա ընթացքում օգտագործվելու է տուբերկուլյոզային ամբուլատոր պրոֆիլակտիկ հետազոտությունների, բժշկական օգնության և հետտուբերկուլյոզային սպասարկման նպատակով.

գ. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 1310523 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6) Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ ընկերության գտնվելու վայրի, իսկ հողի վաճառքի գումարը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

2. «Հրազդանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, Կենտրոն, 18) բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Մարինե Մնացականյանին (այսուհետ` գնորդ) (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, Նար-Դոսի 13, անձնագիր` AE 0389585, տրված` 049-ի կողմից, 22.07.1999 թ.)` այն վերանվանելով «Հրազդանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն:

1) Սահմանել`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2007 թվականի հունվարի 15-ին ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 5433 հազ. դրամ.

բ. ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 2717 հազ. դրամ:

2) «Հրազդանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2006 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 718 հազ. դրամ, այդ թվում`

առևտրային կրեդիտորական պարտքեր` 89 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 93 հազ. դրամ,

պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 536 հազ. դրամ:

Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

3) «Հրազդանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2006 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետոմսերի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա. պայմանագրի կնքումից հետո 2 տարվա ընթացքում կատարել 6 մլն դրամի ներդրումներ` հետևյալ համամասնությամբ`

առաջին տարում` 3 մլն դրամ,

երկրորդ տարում` 3 մլն դրամ.

բ. առնվազն երեք տարվա ընթացքում պահպանել ընկերության գործունեության պրոֆիլը.

գ. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 173270 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5) Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ ընկերության գտնվելու վայրի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Երևան քաղաքի Դավթաշենի 2-րդ թաղամասի 2 հասցեում գտնվող շենքից «N 5 մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կողմից զբաղեցված` 254.5 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` գույք) օտարել աճուրդով:

1) Սահմանել`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2006 թվականի դեկտեմբերի 5-ին գնահատված գույքի արժեքը` 39660 հազ. դրամ.

բ. գույքի վաճառքի մեկնարկային գինը` 29745 հազ. դրամ:

2) Սահմանել, որ`

ա. աճուրդում հաղթողին (այսուհետ` գնորդ) է անցնում գույքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` գնորդի բաժինն ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ որոշելով գնորդին օտարվող գույքի մակերեսի հարաբերությամբ շենքի բոլոր բնակարանների ու ոչ բնակելի տարածքների մակերեսներին` արտահայտված կոտորակով.

բ. գնորդը պարտավոր է ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի իր բաժնի կադաստրային արժեքը վճարել «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա. աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, զբաղեցրած հողատարածքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

բ. աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

գ. աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի և սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված վճարի վճարումից հետո աճուրդի հաղթողի հետ մեկամսյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 459870 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը:

4) Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

5) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի իր բաժնի կադաստրային արժեքը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

4. «Վանաձորի բաղնիքային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Վանաձորի բաղնիքային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերություն:

1) «Վանաձորի բաղնիքային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Սեյրան Աղաբեկյանին (այսուհետ` գնորդ) (հասցեն` քաղ. Վանաձոր, Գրիգոր Լուսավորչի տուն 33-8, անձնագիր` AE 0485002, տրված` 018-ի կողմից, 27.09.1999 թ.):

2) Սահմանել`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2006 թվականի հոկտեմբերի 12-ին ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 2991 հազ. դրամ.

բ. ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 2244 հազ. դրամ:

3) «Վանաձորի բաղնիքային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2006 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ կազմել են 181169 հազ. դրամ, այդ թվում`

ա. երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ` 151322.2 հազ. դրամ (նշված գումարն ապահովված է գրավադրված` ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Վանաձոր քաղաքի Մյասնիկյան 2 հասցեում գտնվող 0,303644 հեկտար հողամասով և դրա վրա տեղակայված շենքերով ու շինություններով (բաղնիքի շենք, կաթսայատուն, ավտոտնակ ու պոմպակայան),

բ. ակտիվներին վերաբերող շնորհներ` 15613.2 հազ. դրամ,

գ. կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 9707.3 հազ. դրամ,

դ. կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 106 հազ. դրամ,

ե. կրեդիտորական պարտքեր` աշխատավարձի և աշխատողներին այլ հատուցումների գծով` 2386.6 հազ. դրամ,

զ. այլ կրեդիտորական պարտքեր` 817.3 հազ. դրամ,

է. այլ ընթացիկ պարտավորություններ` 1216.5 հազ. դրամ:

Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

4) «Վանաձորի բաղնիքային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2006 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

5) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու «Վանաձորի բաղնիքային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված ապրանքային վարկի պայմանագրում փոփոխել վարկի մարման ժամկետները:

6) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետոմսերի գնի վճարումից և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու «Վանաձորի բաղնիքային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության միջև ապրանքային վարկի պայմանագրի փոփոխումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

ա) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 1115889 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) երեք տարվա ընթացքում կատարել 30 մլն դրամի ներդրումներ:

7) Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալությամբ տրված գույքը մասնավորեցնելու մասին» N 1333-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 4-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) 5 տարվա ընթացքում կատարել 2 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրում, այդ թվում`

2005 թվականին` 200 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով,

2006 թվականին` 100 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով,

2007 թվականին` 300 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով,

2008 թվականին` 600 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով,

2009 թվականին` 800 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով»:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.03.2007
N 248-Ն
Որոշում