Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1930 ...

 

 

040.0423.190407

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» ապրիլի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2007 թվականի N 423-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1930-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին` մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրման կարգը հաստատելու մասին» N 1930-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) 14-րդ կետում

ա. «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«բ) երկրորդ օրինակը տրվում է ապրանքները և տրանսպորտային միջոցները տեղափոխման ընդունած անձին, որը տեղափոխման ավարտի պահին այն ներկայացնում է նշանակման մաքսային մարմին»,

բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) երրորդ օրինակը վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով ուղարկվում է նշանակման մաքսային մարմին:

Նշանակման մաքսային մարմինն իրեն ներկայացված փոխադրման ամփոփագրի երրորդ օրինակն ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների ավարտից (բացթողումից) հետո 10-օրյա ժամկետում` վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով ուղարկում է վերադաս մաքսային մարմին, իսկ երկրորդ օրինակը կարում է ապրանքներ տեղափոխող անձի թղթապանակում` կցելով մաքսային մարմնում պահվող մաքսային հայտարարագրի օրինակին:».

i

2) 16-րդ կետի «ա» ենթակետում «14-րդ կետի «ա» ենթակետի» բառերը փոխարինել «14-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2007
N 423-Ն
Որոշում