Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1229- ...

 

 

040.0439.210407

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» ապրիլի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2007 թվականի N 439-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) արդյունաբերության վարչությունը, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման բաժինն ու ճյուղային և տարածքային տնտեսական զարգացման համամասնությունների վարչությունը միավորել` ստեղծելով ճյուղային և տարածքային տնտեսական զարգացման վարչություն.

2) արտաքին տնտեսական քաղաքականության վարչությունը և ներդրումային քաղաքականության ու շուկայական ենթակառուցվածքի զարգացման վարչությունը միավորել` ստեղծելով արտաքին տնտեսական համագործակցության և ներդրումային քաղաքականության վարչություն.

3) ներքին շուկայի պաշտպանության և մրցակցային միջավայրի բարելավման վարչությունն ու առևտրի և ծառայությունների վարչությունը միավորել` ստեղծելով առևտրային քաղաքականության և ներքին շուկայի կարգավորման վարչություն.

4) ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման վարչությունն ու տնտեսությունում տեխնիկական անվտանգության բաժինը միավորել` ստեղծելով ստանդարտացման և տեխնիկական անվտանգության վարչություն.

5) տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժինը վերակազմավորել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության.

6) ստեղծել ակնագործության և ոսկեգործության զարգացման գործակալություն.

7) գիտության, տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչությունն անվանափոխել գիտության և ինովացիոն քաղաքականության վարչության.

8) ռազմաարդյունաբերական համալիրի և ռազմատնտեսական ծրագրերի վարչությունն անվանափոխել ռազմատնտեսական ծրագրերի վարչության,

9) Առևտրի համաշխարհային կազմակերպության և Եվրամիության հետ համագործակցության վարչությունն անվանափոխել եվրամիության և առևտրի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության վարչության:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1229-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի ապրիլի 12-ի

N 439-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2002 թվականի հուլիսի 11-ի

N 1229-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Տնտեսական քաղաքականության և զարգացման պլանավորման վարչություն

2. Ճյուղային և տարածքային տնտեսական զարգացման վարչություն

3. Արտաքին տնտեսական համագործակցության և ներդրումային քաղաքականության վարչություն

4. Գիտության և ինովացիոն քաղաքականության վարչություն

5. Ռազմատնտեսական ծրագրերի վարչություն

6. Բնօգտագործման էկոնոմիկայի և հանքային արդյունաբերության վարչություն

7. Առևտրային քաղաքականության և ներքին շուկայի կարգավորման վարչություն

8. Օրենսդրության և իրավաբանական վարչություն

9. Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն

10. Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության վարչություն

11. Զբոսաշրջության վարչություն

12. Ստանդարտացման և տեխնիկական անվտանգության վարչություն

13. Կազմակերպատնտեսական վարչություն

14. Քարտուղարություն

15. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչություն

16. Անձնակազմի կառավարման բաժին

17. Առաջին բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

1. Մտավոր սեփականության գործակալություն

2. Առևտրի համաշխարհային կազմակերպության ծանուցման գործակալություն

3. Հավատարմագրման գործակալություն

4. Կոնցեսիոն գործակալություն

5. Որակի տեսչություն

6. Ակնագործության և ոսկեգործության զարգացման գործակալություն»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2007
N 439-Ն
Որոշում