Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐՄԵՆԹԵԼ» ՀՁ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐՄԵՆԹԵԼ» ՀՁ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱ ...

 

 

040.0368.130407

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» ապրիլի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մարտի 2007 թվականի N 368-Ա

 

«ԱՐՄԵՆԹԵԼ» ՀՁ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 18-րդ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը` որոշում է.

1. «Արմենթել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) 10 տոկոս պետական սեփականություն հանդիսացող 18837709 բաժնետոմսերը (այսուհետ` գույք) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 6-ի «Ուղղակի վաճառքի ձևով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» թիվ 277 որոշմամբ սահմանված կարգով մասնավորեցնել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսի սեփականատիրոջը` «Վիմպել Կոմ» բաց բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` գնորդ) բաժնետոմսերի առուվաճառքի` սույն որոշման հավելվածով ներկայացվող պայմանագրի նախագծի հիմնական պահանջներին համապատասխան:

2. Գույքի վաճառքի գինը սահմանել գնորդի կողմից ձեռք բերված ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսի վերջնական գնի (347653488 եվրո) 1/9 մասը` 38628165 եվրո, հավելված սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված չբաշխված զուտ շահույթը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավոր է`

1) 38628165 եվրոն վճարել երկամսյա ժամկետում` այդ գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին.

2) 2006 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև սույն որոշումից բխող գործարքի ավարտի պահին նախորդող ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածը, ընկերության չբաշխված զուտ շահույթի 10 տոկոսին համարժեք դրամը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.03.2007
N 368-Ա
Որոշում