Սեղմել Esc փակելու համար:
ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ (ԴՐԱՄԱՇՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ (ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՏՐԱՄԱԴՐՈՂ) ...

 

 

050.0060.090407

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»         04           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05007164

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 փետրվարի 2007 թվականի թիվ 60-Ն

 

i

ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ (ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՏՐԱՄԱԴՐՈՂ) ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ) ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԸ (ԹԻՎ 006 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎ), ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի ԹԻՎ 142-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 20-րդ հոդվածներով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը (թիվ 006 հաշվետվական ձև)»` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Հաստատել «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը»` համաձայն հավելված 2-ի (կցվում է):

3. Հաստատել «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ժամկետները»` համաձայն հավելված 3-ի (կցվում է):

i

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի մարտի 28-ի «Նվիրաբերություն իրականացնող (դրամաշնորհ տրամադրող) ոչ առևտրային կազմակերպությունների կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը (թիվ 006 հաշվետվական ձև), տեղեկությունների տրամադրման կարգը և ժամկետները սահմանելու մասին» թիվ 142-Ն որոշումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ

 

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2007 թվականի փետրվարի 20-ի

թիվ 60-Ն որոշմամբ

 

Նոր հաշվետվություն

Լրացում հաշվետվություն

.__________.     .___.

      Լրացվող հաշվետվության համարը                .__________.  և  .___.

և հերթական լրացում հաշվետվության տարբերակը

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎ 006

 

Հաշվետվական ձևը ենթակա է ներկայացման նվիրաբերություն իրականացնող

(ներառյալ դրամաշնորհ տրամադրող) ոչ առևտրային կազմակերպությունների

կողմից` սույն ձևի լրացման և ներկայացման ուղեցույցի համաձայն

 

Հաշվետվական ձևում «*» -ով նշված են պարտադիր տեղեկացման գործարքների համար անհրաժեշտ լրացման դաշտերը

 

._________________________________________________________________________.

|1. ԳՈՐԾԱՐՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ                                              |

|_________________________________________________________________________|

|                                                     .______________.    |

| *1.1. Գործարքի կնքման ամսաթիվը                      .______________.    |

| ______________________________________                օօ / աա / տտտտ    |

|   Լրացրեք 1.2. և  1.3. կետերից միայն մեկը                               |

|                                    .__.                           .__.  |

| *1.2. Պարտադիր տեղեկացման գործարք  .__.   1.3. Կասկածելի գործարք  .__.  |

| ___________________________________       _______________________       |

|                                                                         |

| 1.3.1. Գործարքը կասկածելի համարելու հիմքերը և  չափանիշները              |

| ______________________________________________________________________  |

|   (Հատկացված դաշտում մուտքագրվող տեղեկատվությունը չտեղավորվելու դեպքում |

|   ավելացրեք համարակալված թերթ, որի ձախ անկյունում նշեք 1.3.1. և  լրացրեք|

|   անհրաժեշտ տեղեկությունները, էջը համարակալեք` սկսած 5-ից)              |

|   տես ուղեցույց, ընդհանուր դրույթներ, կետ 6                             |

|                                                                         |

|  .__________________________________________________________________.   |

|  |                                                                  |   |

|  |                                                                  |   |

|  |                                                                  |   |

|  .__________________________________________________________________.   |

|._______________________________________________________________________.|

||                                .__.  |                           .__. ||

||1.3.2. Գործարքը կասեցվել է      .__.  |1.3.3. դադարեցվել է        .__. ||

|._______________________________________________________________________.|

|                                                    .___________.    .__.|

| 1.3.4. Կասեցման կամ դադարեցման ամսաթիվը և  ժամկետը |   |   |   | և  |  ||

| __________________________________________________ .___________.    .__.|

|                                           .__.      օօ/ աա/ տտտտ     օր |

| 1.3.5. Չկատարված կամ չավարտված գործարք    .__.  (Տես ուղեցույցը)        |

| ______________________________________                                  |

|                                                                         |

| *1.4. Նվիրաբերության (դրամաշնորհի) առարկան`                             |

| ._____________________________________________________________________. |

| |                                        ._.                          | |

| |  1.4.1. Ապրանք                         ._.     ___________________  | |

| |                                        ._.                          | |

| |  1.4.2. Դրամական միջոցներ              ._.     ___________________  | |

| |                                        ._.                          | |

| |  1.4.3. Արժեթղթեր                      ._.     ___________________  | |

| |                                        ._.                          | |

| |  1.4.4. Այլ գույք                      ._.     ___________________  | |

| ._____________________________________________________________________. |

|                                                                         |

|  *1.5. Նվիրաբերության (դրամաշնորհի) նպատակը (լրացնել բառերով) _________ |

|                                                ._____________.          |

|  *1.6. Նվիրաբերության գումարը (ՀՀ դրամ)        ._____________.          |

|_________________________________________________________________________|

|  2. ՀԱՃԱԽՈՐԴԸ (ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂԸ)                                 |

|_________________________________________________________________________|

|  Նվիրաբերություն (դրամաշնորհ) ստացող երկու և  ավելի անձանց առկայության  |

|  դեպքում` այդ անձանց տվյալները լրացրեք մի քանի անգամ:                   |

|                      .____.                                             |

|   2.1. Անձանց թիվը   .____. Մեկից ավելի լիազորված անձանց դեպքում լրացրեք|

|                                                                         |

|  2.1.1. Եթե նվիրաբերություն (դրամաշնորհ) ստացող անձը իրավաբանական անձ է |

|         կամ անհատ ձեռնարկատեր                                           |

|._______________________________________________________________________.|

||   *2.1.1.1. Լրիվ  անվանումը`                                          ||

||        ._______________________________________________.              ||

||        ._______________________________________________.              ||

||        Կազմակերպության անունը, կազմակերպաիրավական ձևը                 ||

||                                                                       ||

||   *2.1.1.2.  Գտնվելու(բնակության) վայրը                               ||

||        .___________________________________________________________.  ||

||        .___________________________________________________________.  ||

||        Լրացրեք` բնակարանը, շենքը,  փողոցը Քաղաքը / գյուղը Երկիրը      ||

||                                                                       ||

||   *2.1.1.3. Հարկ վճարողի հաշվառման համարը         ._____________.     ||

||                                                   ._____________.     ||

||   *2.1.1.4. Պետական գրանցման համարը               ._____________.     ||

||                                                   ._____________.     ||

||    2.1.1.5. Լիցենզիայի համարը                     ._____________.     ||

||                                                   ._____________.     ||

||   *2.1.1.6.1. Բանկային         .________________________________.     ||

||               հաշվի համարը     .________________________________.     ||

||   *2.1.1.6.2. Բանկի անվանումը և  Երկիրը .__________________. ._______.||

||                                         .__________________. ._______.||

|._______________________________________________________________________.|

|2.1.2. Եթե նվիրաբերություն (դրամաշնորհ) ստացող անձը ֆիզիկական անձ է      |

|._______________________________________________________________________.|

|| * 2.1.2.1  Անուն ._____________.  * 2.1.2.2  Ազգանուն ._____________. ||

||                  ._____________.                      ._____________. ||

|| Նշեք գործարքի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի .___________.    ._____. ||

|| սեռը և  ընտանեկան դրությունը                 .___________. և  ._____. ||

||                                                                       ||

|| *2.1.2.3 Բնակության վայրը                                             ||

||        .___________________________________________________________.  ||

||        .___________________________________________________________.  ||

||        Լրացրեք` բնակարանը, շենքը,  փողոցը Քաղաքը / գյուղը Երկիրը      ||

||                           .______________.           ._____________.  ||

|| *2.1.2.4 Ծննդյան ամսաթիվը .______________. 2.1.2.5   ._____________.  ||

||                             օօ / աա / տտ   Քաղաքացիությունը   Երկիրը  ||

||                                                ._____________.        ||

|| *2.1.2.6 Սոցիալական քարտի համարը               ._____________.        ||

||                                                ._____________.        ||

|| *2.1.2.7 Անձը հաստատող փաստաթղթի անվանումը     ._____________.        ||

||                                                ._____________.        ||

|| *2.1.2.7.1  Փաստաթղթի համարը                   ._____________.        ||

||                                        .___________________________.  ||

|| *2.1.2.7.2 Տրված է ում կողմից և  երբ   .___________________________.  ||

||                                                       օօ / աա / տտ    ||

||   *2.1.2.8.1. Բանկային         .________________________________.     ||

||               հաշվի համարը     .________________________________.     ||

||   *2.1.2.8.2. Բանկի անվանումը և  Երկիրը .__________________. ._______.||

||                                         .__________________. ._______.||

|._______________________________________________________________________.|

| *2.2. ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ  (ՈՒՄ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ |

|                   ՀԱՇՎԵՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ)                     |

|                                                                         |

|  Այս բաժինը լրացրեք միայն այն  դեպքում, երբ գործարքը կատարվում է        |

|  լիազորված անձի միջոցով                                                 |

|                                   .____.                                |

|         Լիազորված անձանց քանակը   .____.                                |

|                                                                         |

|  2.2.1. Եթե լիազորված անձը իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր     |

|._______________________________________________________________________.|

||   *2.2.1.1. Լրիվ  անվանումը`                                          ||

||        ._______________________________________________.              ||

||        ._______________________________________________.              ||

||        Կազմակերպության անունը, կազմակերպաիրավական ձևը                 ||

||                                                                       ||

||   *2.2.1.2.  Գտնվելու(բնակության) վայրը                               ||

||        .___________________________________________________________.  ||

||        .___________________________________________________________.  ||

||        Լրացրեք` բնակարանը, շենքը,  փողոցը Քաղաքը / գյուղը Երկիրը      ||

||                                                                       ||

||   *2.2.1.3. Հարկ վճարողի հաշվառման համարը         ._____________.     ||

||                                                   ._____________.     ||

||   *2.2.1.4. Պետական գրանցման համարը               ._____________.     ||

||                                                   ._____________.     ||

||    2.2.1.5. Լիցենզիայի համարը                     ._____________.     ||

||                                                   ._____________.     ||

||   *2.2.1.6.1. Բանկային         .________________________________.     ||

||               հաշվի համարը     .________________________________.     ||

||   *2.2.1.6.2. Բանկի անվանումը և  Երկիրը .__________________. ._______.||

||                                         .__________________. ._______.||

|._______________________________________________________________________.|

|2.2.2. Եթե լիազորված անձը ֆիզիկական անձ է                                |

|._______________________________________________________________________.|

|| * 2.2.2.1  Անուն ._____________.  * 2.2.2.2  Ազգանուն ._____________. ||

||                  ._____________.                      ._____________. ||

|| Նշեք լիազորված անձ հանդիսացող ֆիզիկական անձի .___________.    ._____. ||

|| սեռը և  ընտանեկան դրությունը                 .___________. և  ._____. ||

||                                                                       ||

|| *2.2.2.3 Բնակության վայրը                                             ||

||        .___________________________________________________________.  ||

||        .___________________________________________________________.  ||

||        Լրացրեք` բնակարանը, շենքը,  փողոցը Քաղաքը / գյուղը Երկիրը      ||

||                           .______________.           ._____________.  ||

|| *2.2.2.4 Ծննդյան ամսաթիվը .______________. 2.2.2.5   ._____________.  ||

||                             օօ / աա / տտ   Քաղաքացիությունը   Երկիրը  ||

||                                                ._____________.        ||

|| *2.2.2.6 Սոցիալական քարտի համարը               ._____________.        ||

||                                                ._____________.        ||

|| *2.2.2.7 Անձը հաստատող փաստաթղթի անվանումը     ._____________.        ||

||                                                ._____________.        ||

|| *2.2.2.7.1  Փաստաթղթի համարը                   ._____________.        ||

||                                        .___________________________.  ||

|| *2.2.2.7.2 Տրված է ում կողմից և  երբ   .___________________________.  ||

||                                                       օօ / աա / տտ    ||

||   *2.2.2.8.1. Բանկային         .________________________________.     ||

||               հաշվի համարը     .________________________________.     ||

||   *2.2.2.8.2. Բանկի անվանումը և  Երկիրը .__________________. ._______.||

||                                         .__________________. ._______.||

|._______________________________________________________________________.|

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

| 3. ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԿԱՐԵՎՈՐՎՈՂ` ԳՈՐԾԱՐՔԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ         |

|_________________________________________________________________________|

|   (Հատկացված դաշտում մուտքագրվող տեղեկատվությունը չտեղավորվելու դեպքում |

|   ավելացրեք համարակալված թերթ, որի ձախ անկյունում նշեք 3 և  լրացրեք     |

|   անհրաժեշտ տեղեկությունները, էջը համարակալեք սկսած 4-ից)               |

|  .___________________________________________________________________.  |

|  |                                                                   |  |

|  |                                                                   |  |

|  .___________________________________________________________________.  |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

| * 4. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ                                   |

|_________________________________________________________________________|

|              .___________.                    ._________________.       |

| *4.1. Անուն  .___________.   *4.2. Ազգանուն   ._________________.       |

|                        .__________.                       .___________. |

| *4.3. Լրացման ամսաթիվը .__________.      Ստորագրություն   .___________. |

|                         օօ/աա/տտտտ                        Կ.Տ.          |

|                                              ._________________________.|

| *4.4. Հաշվետու անձի հաշվառման համարը ՖԴԿ-ում ._________________________.|

._________________________________________________________________________.

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ,

Ֆինանսական Դիտարկումների Կենտրոն

Վ. Սարգսյան 6, Երևան, 375010

Հեռ. 545088, Էլ.փոստ [email protected]

 

Հավելված

 

«Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից

պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի

վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը

(թիվ 006 հաշվետվական ձև)» հավելված 1-ի

 

ԹԻՎ 006 ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՂԵՑՈՒՅՑ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՈՒՂԵՑՈՒՅՑ)

 

Ընդհանուր դրույթներ

(Լրացման և ներկայացման կարգի վերաբերյալ)

 

Սույն հաշվետվական ձևը լրացնել միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնից (այսուհետ նաև` ՖԴԿ) «Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգի» հիման վրա հաշվառման հերթական համար ստանալուց հետո:

 

Հաշվետվական ձևի կառուցվածքը և ուղեցույցում հանդիպող հասկացությունները.

.______.

| Բաժին|___> ԳՈՐԾԱՐՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

.______.     _________________________________________________

._____.                                            .__________.

| Կետ |___> 1.1. Գործարքի կատարման ամսաթիվը        .__________.

._____.     _____________________________________   օօ/աա/տտտտ

Լրացրեք 1.2. և 1.3. կետերից միայն մեկը

.______.   .______________________________________________________________.

|Վանդակ|___|______________________________> .__.|                     .__.|

.______.   |*1.2.Պարտադիր տեղեկացման գործարք.__.|1.3.Կասկածելի գործարք.__.|

.______________________________________________________________.

1.3.1. Գործարքը կասկածելի համարելու հիմքերը և չափանիշները

______________________________________________________________

              (Հատկացված դաշտում մուտքագրվող տեղեկատվությունը

 

Լրացման կարգը

 

1. Լրացրեք սույն հաշվետվական ձևը, եթե Ձեր կազմակերպությունը (այսուհետ` հաշվետվություն տրամադրող անձ կամ հաշվետու անձ) նվիրաբերություն (դրամաշնորհ) է տրամադրում:

 

Սույն հաշվետվական ձևը լրացրեք հետևյալ 2 դեպքերում.

ա) եթե նվիրաբերություն (դրամաշնորհ) տրամադրելու գործարքի գումարը գերազանցում է 20 միլիոն դրամը.

բ) եթե նվիրաբերություն (դրամաշնորհ) տրամադրելու գործարքում առկա է «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (Օրենք) և այլ իրավական ակտերով սահմանված կասկածելի գործարքի հիմքերից և չափանիշներից առնվազն մեկը` անկախ նրանից, թե գործարքի գումարը 20 միլիոն դրամը գերազանցում է, թե ոչ:

Եթե հաշվետվությունը ներկայացվում է կասկածելի գործարքի կապակցությամբ, ապա հաշվետվական ձևի բոլոր վանդակները համարվում են լրացման համար պարտադիր: Եթե հաշվետվությունը ներկայացվում է որպես պարտադիր տեղեկացման գործարք, ապա պարտադիր լրացման ենթակա են միայն աստղանիշով նշված վանդակները: Սակայն եթե հնարավոր չէ լրացնել տվյալ վանդակը համապատասխան տվյալների բացակայության դեպքում, ապա տվյալ վանդակում նշվում է աստղանիշ, և այդ մասին բացատրություն է տրվում հաշվետվական ձևի 3-րդ բաժնում:

2. Սույն հաշվետվական ձևը պարբերական բնույթ չի կրում, այլ լրացվում է միայն 1-ին կետում նշված գործարքների առկայության դեպքում:

 

Լրացման տարբերակները

 

3. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հնարավորինս պարզ, հակիրճ, ընթեռնելի հայերենով:

 

4. Սույն հաշվետվական ձևը լրացրեք հետևյալ երկու տարբերակներից որևէ մեկով.

 

ա) թղթային տարբերակ. հաշվետվական ձևի թղթային տարբերակը կարող եք ձեռք բերել.

1. ՖԴԿ-ին դիմելու միջոցով.

2. ՖԴԿ (www.cba.am/fmc/index.htm) ինտերնետային կայքից ելքագրելու միջոցով:

 

Հաշվետվական ձևի թղթային տարբերակը լրացրեք գրիչով և տպատառերով:

 

Բովանդակային ուղղումների կատարման դեպքում լրացրեք հաշվետվական նոր ձև: Տեխնիկական բնույթի ուղղումների կատարման դեպքում ստորագրեք այդ ուղղումների կողքին:

 

Հաշվետվական ձևը լրացրեք թղթային տարբերակով տրված կետերի սահմաններում: Նոր բաժինների կամ առկա բաժիններում լրացուցիչ կետերի լրացման անհրաժեշտության դեպքում օգտվեք հավելյալ թղթերից: Այդ թղթերի վրա նշեք, թե որ բաժինը կամ կետն եք լրացնում, ստորագրեք դրանք և որպես հավելված` կցեք հիմնական հաշվետվական ձևին: Օրինակ` պարզել եք, որ նվիրաբերություն ստացող անձը ոչ թե մեկն է, այլ երեքը. հաշվետվական ձևի 2-րդ բաժնի 2.1 կետում նշեք 3 թիվը, առանձին թերթի վրա ևս երկու անգամ բազմացրեք 2.1.1 բաժինը ներառող հատվածը, լրացրեք համապատասխան տեղեկատվությունը, ստորագրեք և կցեք լրացված հաշվետվական ձևին:

Այն դեպքում, երբ հաշվետվական ձևի կետերի սահմանները բավարար չեն, կամ անհրաժեշտ է այդ կետը լրացնել 2 և ավելի անգամ, այն լրացրեք լրացուցիչ թղթերի վրա հետևյալ կերպ` թղթի ձախ կողմում նշեք, թե որ կետին է վերաբերում տեղեկատվությունը, թերթերի համարակալումը շարունակեք հաշվետվական ձևի վերջին էջի համարին հաջորդող հերթական համարից սկսած: Օրինակ` 1.3.1 կետում գործարքը կասկածելի համարելու հիմքերը նշեք լրացուցիչ թղթի վրա, այն համարակալեք հերթական համարով, էջի վերևի ձախ անկյունում նշեք` 1.3.1, ստորագրեք և կցեք հաշվետվական ձևին.

 

բ) էլեկտրոնային տարբերակ. հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակը կարող եք ձեռք բերել.

1. ՖԴԿ-ին դիմելու միջոցով.

2. ՖԴԿ (www.cba.am/fmc/index.htm) ինտերնետային կայքից ելքագրելու միջոցով:

 

Հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակը լրացրեք աղյուսակը ներառող պատուհանները ակտիվացնելու և տվյալները մուտքագրելու միջոցով:

 

Կախված նրանից, թե որ կետերը ներառող պատուհաններում եք նշումներ կատարել, կակտիվանան միայն այն պատուհանները, որոնց աղյուսակները փոխլրացնում են (չեն բացառում) միմյանց:

 

Աղյուսակները ներառող պատուհանները, ըստ դրանցում լրացվող նյութի ծավալի, ընդլայնվում են:

 

Եթե նույն բաժինը (ասենք` բաժին 2-ը) պետք է լրացվի երկու և ավելի անգամ, ապա նշեք այդ բաժնի համապատասխան վանդակում (այս դեպքում` կետ 2.3) օրինակների քանակը, և կակտիվանան համապատասխան թվով բաժիններ:

 

5. Հաշվետվական ձևի ներկայացման ժամկետները սահմանված են սույն որոշման հավելված 3-ում:

6. Հաշվետվական ձևի ներկայացման եղանակները սահմանված են սույն որոշման հավելված 2-ում:

 

Հատուկ դրույթներ

(Լրացման կարգի վերաբերյալ)

 

Նոր հաշվետվություն կամ «Լրացում հաշվետվություն»: Յուրաքանչյուր հաշվետվություն լրացնելու համար անհրաժեշտ է կատարել նշում այն մասին, թե արդյոք դա նոր հաշվետվություն է, թե նախկինում արդեն տրամադրված` «լրացում հաշվետվություն»:

 

Եթե արդեն իսկ տրամադրված հաշվետվության հետ կապված` անհրաժեշտ է տրամադրել լրացուցիչ կամ փոփոխված տեղեկատվություն, ապա անհրաժեշտ է կատարել նշում «Լրացում հաշվետվություն» կետում: Համապատասխանաբար, էլեկտրոնային տարբերակում կավելանան նախկինում ուղարկված հաշվետվության անվանումը և «լրացում հաշվետվության հերթական տարբերակը» դաշտերը: «Հաշվետվության անվանումը» դաշտում նույնությամբ լրացվում է այն հաշվետվության էլեկտրոնային ֆայլի անվանումը, որին որպես լրացում ուղարկվում է «լրացում հաշվետվությունը»: «Լրացում հաշվետվության հերթական տարբերակը» դաշտում պետք է նշել (թվերով), թե որերորդ «լրացում հաշվետվությունն» է ներկայացվում:

 

Լրացում հաշվետվությունը պետք է պարունակի նախկինում տրամադրված ամբողջ տեղեկատվությունը` ներառյալ կատարված փոփոխությունը:

 

Գործարքի վերաբերյալ հաշվետվության վերջնական տարբերակ է համարվում միևնույն անվանում ունեցող ֆայլերի «լրացում հաշվետվության հերթական տարբերակը» դաշտում ամենավերջին հերթական համարն ունեցող ֆայլը:

 

Որպես լրացում է համարվում այն տեղեկատվությունը, որը`

 

ա. հիմնական հաշվետվությունը լրացնելու պահին հասանելի չէ կամ հնարավոր չէ ստանալ, այսինքն` երբ հաշվետվությունը գործարքը կատարելու փաստի հիման վրա պետք է ներկայացվի ՖԴԿ-ին համապատասխան ժամկետում, սակայն պարտադիր լրացման ենթակա դաշտերի համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման նպատակով հարցումներ են կատարվել հաճախորդին կամ այլ անձանց.

բ. ներկայացվում է ՖԴԿ հարցման հիման վրա, եթե հարցվող տեղեկատվության համար համապատասխան դաշտեր չկան, ապա տեղեկատվությունը լրացվում է 4-րդ բաժնում.

գ. վերաբերում է կնքված, սակայն դեռևս չկատարված գործարքին. այս դեպքում նշում է կատարվում չավարտված կամ չկատարված գործարք դաշտում, իսկ 4-րդ բաժնում նշվում է գործարքի ընդհատման պատճառը (օրինակ` հաճախորդի կողմից պայմանագրի միակողմանի լուծում).

դ. ներառում է հաշվետու անձի կողմից կարևորվող այլ տվյալներ. այդ տվյալների տրամադրման անհրաժեշտությունն առաջանում է հաշվետու անձի կողմից ստացված նոր տեղեկատվության` ՖԴԿ-ին ներկայացման հանգամանքով, որոնք չեն ներառում պարտադիր լրացման ենթակա դաշտերի տեղեկատվությունը:

 

(1.1) Գործարքի կնքման ամսաթիվը: Այս կետում նշեք տեղեկացման ենթակա նվիրաբերություն (դրամաշնորհ) տրամադրելու գործարքի ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով), իսկ եթե այն դեռևս չի կնքվել, ապա նշեք այն ամսաթիվը, երբ ներկայացվել է գործարքի կնքման պահանջը, իսկ գործարքին առնչվող այլ տեղեկություններ բաժնում լրացրեք, թե գործարքը (գործառնությունը) կատարման ինչ փուլում է:

(1.2) Պարտադիր տեղեկացման գործարք: Այս կետում նշում եք կատարում այն բոլոր դեպքերում, երբ գործարքի գումարը գերազանցում է 20 միլիոն դրամը:

Այս կետում նշում կատարելու դեպքում 1.3 կետում նշում մի կատարեք:

Այս կետում նշում կատարելու դեպքում 1.4 կետից սկսած` դաշտերը լրացրեք պարտադիր տեղեկացման գործարքի վերաբերյալ:

(1.3.1) Կասկածելի գործարք: Այս կետում նշում եք կատարում այն բոլոր դեպքերում, երբ գործարքի կնքման կամ իրականացման պայմաններում առկա է կասկածի հիմքերից և չափանիշներից առնվազն մեկը:

Այս կետում նշում կատարելու դեպքում նշեք նաև կասկածի հիմքերը և չափանիշները, ինչպես նաև նշեք, թե Ձեր կարծիքով` այդ կասկածը որն է:

Այս կետում նշում կատարելու դեպքում 1.2 կետում նշում մի կատարեք:

Այս կետում նշում կատարելու դեպքում 1.4 կետից սկսած` տեղեկությունները լրացրեք կասկածելի գործարքի վերաբերյալ:

(1.4) Նվիրաբերության (դրամաշնորհի) առարկան: Այս կետում նշեք` նվիրաբերության (դրամաշնորհի) առարկայի մեջ ի՞նչ է ներառվում:

Եթե նվիրաբերության (դրամաշնորհի) առարկայի մեջ ներառվում է մեկ միատարր օբյեկտ (տուն, շինություն, ավտոմեքենա, դրամ և այլն), ապա նշում կատարեք համապատասխան վանդակում և նշեք այդ օբյեկտը նկարագրող տվյալները (օրինակ` նվիրաբերվում է ավտոմեքենա):

Եթե նվիրաբերության (դրամաշնորհի) առարկայի մեջ ներառվում են տարբեր օբյեկտներ, ապա նշում կատարեք համապատասխան վանդակներում և նշեք այդ օբյեկտները նկարագրող տվյալները (օրինակ` ավտոմեքենա և որոշակի քանակի դրամական միջոցներ):

(1.5) Նվիրաբերության նպատակը: Այս դաշտում լրացրեք 1.4 կետում նշված առարկայի նվիրաբերության նպատակը (օրինակ` մանկատուն բացելու նպատակով):

(1.6) Նվիրաբերության գումարը: Այս կետում նշեք նվիրաբերության առարկայի արժեքը կամ նվիրաբերվող գումարը` Հայաստանի Հանրապետության դրամով (թվերով և տառերով):

Եթե նվիրաբերության առարկան դրամական միջոցներ են, ապա`

ա. եթե այդ դրամական միջոցներն արտարժույթով են, ապա նշվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքով հաշվարկված և Հայաստանի Հանրապետության դրամով արտահայտված համարժեքը,

բ. եթե այդ դրամական միջոցները Հայաստանի Հանրապետության դրամով են, ապա նշվում է դրամական միջոցների նույն մեծությունը:

(2) Նվիրաբերություն (դրամաշնորհ) ստացող անձի տվյալները: Այս բաժնում նշեք նվիրաբերություն (դրամաշնորհ) ստացող անձին նույնականացման (իդենտիֆիկացիա) հիման վրա նկարագրող տվյալները:

2.1 կետում նշեք նաև նվիրաբերություն (դրամաշնորհ) ստացող անձանց թիվը:

Եթե նվիրաբերություն (դրամաշնորհ) ստացող անձն իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր, ապա լրացրեք 2.1.1 կետերը:

Եթե առկա են իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող երկու և ավելի նվիրաբերություն (դրամաշնորհ) ստացող անձինք, տես ընդհանուր դրույթներ, կետ 4:

Եթե նվիրաբերություն ստացողը ֆիզիկական անձ է, ապա լրացրեք 2.1.2 կետերը:

Եթե առկա են ֆիզիկական անձ հանդիսացող երկու և ավելի նվիրաբերություն (դրամաշնորհ) ստացող անձինք, տես ընդհանուր դրույթների կետ 4-ը:

2.2 կետերում լրացրեք լիազորված անձի (անձանց) տվյալները, ովքեր նվիրաբերություն (դրամաշնորհ) ստացողի անունից կատարում են գործարքը:

(3) Ձեր կողմին կարևորվող` գործարքին առնչվող այլ տեղեկություններ: Այս բաժնում լրացրեք այն տեղեկությունները, որոնք, Ձեր կարծիքով, կարող են օգտակար լինել ներկայացվող գործարքի մասին ավելի կոնկրետ պատկերացում կազմելու համար կամ ընդհանրապես գործարքը վերլուծելու ընթացքում: Նշեք նաև, թե որ բաժնին և կետին են դրանք վերաբերում:

(4) Պատասխանատու աշխատակցի տվյալները: Այս կետում նշեք հաշվետու անձի փողերի «լվացման» և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի պատասխանատու աշխատակցի տվյալները: Այդ աշխատակիցը պետք է ստորագրի և կնքի լրացված հաշվետվական ձևը (թղթային տարբերակի ներկայացման դեպքում):

(4.3) Լրացման ամսաթիվ: Այս կետում նշում եք սույն հաշվետվական ձևը լրացնելու ամսաթիվը, ամիսը, տարին (թվերով):

(4.4) Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը ՖԴԿ-ում: Այս կետում նշեք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից Ձեզ տրված հաշվառման համարը (թվերով):

 

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ,

Ֆինանսական Դիտարկումների Կենտրոն

Վ. Սարգսյան 6, Երևան, 375010

Հեռ. 545088, Էլ.փոստ [email protected]

 

Հավելված 2

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2007 թվականի փետրվարի 20-ի

թիվ 60-Ն որոշմամբ

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳ

 

Սույն կարգի նպատակն է` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման ընդհանուր համակարգի (այսուհետ` հաշվառում), ինչպես նաև պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների (թիվ 006 հաշվետվական ձևի) տրամադրման միասնական, կենտրոնացված կարգի ստեղծումն ու կիրարկումը:

 

1. Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնում (այսուհետ`

նաև Ֆինանսական դիտարկումների կենտրոն) հաշվետվություն տրամադրող

անձանց հաշվառումը

 

1.1. Հաշվառումն իրականացվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնում հաշվետվություն տրամադրող անձանց գրանցման միջոցով:

Հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառումն իրականացվում է հետևյալ փուլերով.

ա) հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացում,

բ) հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառում:

 

2. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից դիմումների ներկայացումը

 

2.1. Հաշվետվություն տրամադրող անձինք հաշվառման համար Ֆինանսական դիտարկումների կենտրոնին սույն կարգի հավելվածով սահմանված դիմումը ներկայացնում են գրավոր: Դիմումը ստորագրվում է հաշվետվություն տրամադրող անձի ղեկավարի կողմից և հավաստվում հաշվետվություն տրամադրող անձի կնիքով:

Հաշվառման դիմումը պետք է պարունակի`

ա) հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անվանումը,

բ) հաշվետվություն տրամադրող անձի գործունեության տեսակը,

գ) հաշվետվություն տրամադրող անձի գտնվելու վայրը և գործունեության վայրը,

դ) հաշվետվություն տրամադրող անձի հարկ վճարողի հաշվառման համարը, պետական գրանցման համարը,

ե) հաշվետվություն տրամադրող անձի լիցենզիայի համարը,

զ) ներքին հսկողության ստորաբաժանման ղեկավարի կամ պատասխանատու անձի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսը, ստորագրությունը),

է) հաշվառման դիմումի լրացման օրը, ամիսը, տարեթիվը:

 

3. Ֆինանսական դիտարկումների կենտրոնում հաշվետվություն տրամադրող անձանց

հաշվառման իրականացումը

 

3.1. Սույն կարգով նախատեսված դիմումը լրացնելուց և Ֆինանսական դիտարկումների կենտրոն ներկայացնելուց հետո հաշվետվություն տրամադրող անձին տրվում է հաշվառման համար:

Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը զետեղվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի միասնական տեղեկատվական շտեմարանում:

3.2. Հաշվետվություն տրամադրող այն անձանց, որոնք համակցված չեն «ՍիԲիԷյՆեթ» միջբանկային կորպորատիվ ցանցին և միաժամանակ հաշվետվությունը ներկայացնելու են էլեկտրոնային տարբերակով, տրամադրվում է նաև Կենտրոնական բանկի «ՍիԲիԷյՆեթ» սերվերում գրանցված անհատական նույնականացնող (իդենտիֆիկացնող) «բանալի», որի առկայության դեպքում հնարավոր է Կենտրոնական բանկի տարածքում տեղակայված համակարգչից էլեկտրոնային տեսքով հաշվետվությունն ուղարկել Ֆինանսական դիտարկումների կենտրոն:

i

3.3. Հաշվետվություն տրամադրող այն անձանց, որոնք հաշվետվությունները ներկայացնելու են էլեկտրոնային փոստի ինտերնետային ցանցի միջոցով, տրամադրվում են Կենտրոնական բանկում տեղակայված ինտերնետային սերվերում հաշվառման ժամանակ գրանցված անհատական նույնականացնող (իդենտիֆիկացնող) տվյալներ, որոնց մուտքագրման դեպքում կնույնականացվի հաշվետվություն տրամադրող անձանց ինքնությունը:

(3.3-րդ կետը փոփ. 16.11.07 թիվ 361-Ն որոշում)

3.4. Եթե հաշվետվություն տրամադրող անձը միացած է համակարգչային «ՍիԲիԷյՆեթ» կորպորատիվ ցանցին, կարող է օգտագործել այդ ցանցը հաշվառման դիմումի, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարի և հաշվետվական ձևերի էլեկտրոնային տարբերակով ստացման և ուղարկման համար:

 

4. Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ

տեղեկությունների տրամադրումը

 

i

4.1. Տեղեկությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոն են ներկայացվում թղթային և (կամ) էլեկտրոնային տարբերակով: Ներկայացվող հաշվետվություններին (թղթային և էլեկտրոնային տարբերակի համար) տրվում է անվանում: Հաշվետվության անվանումն ունի հետևյալ կառուցվածքը.

 

._________________________________________________________.

|  Հաշվետվություն  |գծիկ|հաշվետվության|գծիկ|տվյալ օրվա    |

|  տրամադրող անձի  |    |ուղարկման    |    |դրությամբ     |

|  հաշվառման համարը|    |ամսաթիվը`    |    |ուղարկված     |

|  ՖԴԿ-ում (8 նիշ) |    |օօ/աա/տտ     |    |հաշվետվության |

|                  |    |(6 նիշ)      |    |հերթական      |

|                  |    |             |    |համարը (3 նիշ)|

._________________________________________________________.

\|/        \|/      \|/       \|/       \|/

._________________________________________________________.

|     XXXXXXXX     |  - |  XXXXXX     |  - |     XXX      |

._________________________________________________________.

 

Ընդ որում, հաշվետվական ձևը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում հետևյալ եղանակներից որևէ մեկով.

ա) ֆիզիկապես ներկայացնելու միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային և էլեկտրոնային (կրիչի վրա) տարբերակները Ֆինանսական դիտարկումների կենտրոն են ներկայացվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փաստաթղթերի շրջանառության բաժնի միջոցով` փակ կնքված և ստորագրված ծրարներով: Նշված ծրարների վրա պետք է լրացված լինեն ուղարկողի անվանումը, գտնվելու վայրը, ուղարկման ամսաթիվը, ինչպես նաև հետևյալ նշումը` «Անձամբ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին»: Հաշվետվությունը ներկայացված է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փաստաթղթերի շրջանառության բաժնի կողմից ստացականի տրամադրման պահին:

բ) «ՍիԲիԷյՆեթ» ցանցին համակցված լինելու դեպքում` այդ ցանցի միջոցով, միաժամանակ այն հաշվետվություն տրամադրող անձանց համար, որոնք համակցված չեն «ՍիԲիԷյՆեթ» ցանցին, կարող են ուղարկել հաշվետվական ձևերը էլեկտրոնային տարբերակով` Կենտրոնական բանկի մուտքի մոտ դրված «ՍիԲիԷյՆեթ» ցանցի տերմինալի միջոցով: Հաշվետվությունը համարվում է ներկայացված Ֆինանսական դիտարկումների կենտրոնի էլեկտրոնային հասցեից հաշվետվություն տրամադրող անձի էլեկտրոնային հասցեին հետադարձ փոստի ստացման պահին: Եթե մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունը հետ է ուղարկվում հաշվետվություն տրամադրող անձին (հաշվետվության մեջ տեխնիկական սխալի առկայության պատճառով), ապա հաշվետվությունը համարվում է տվյալների բազա չմուտքագրված, իսկ ստացումը` չհաստատված, բացառությամբ Կենտրոնական բանկի մուտքի մոտ դրված «ՍիԲիԷյՆեթ» ցանցի տերմինալի միջոցով ներկայացված հաշվետվությունների:

գ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով, որի դեպքում լրացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքում հրապարակված կամ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից տրամադրված հաշվետվական ձևերի պաշտպանված էլեկտրոնային տարբերակները, որոնք փոփոխելն արգելվում է: Հաշվետվական ձևն ուղարկվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի ծրագրային համակարգի միջոցով և ներկայացված է համարվում ծրագրային համակարգի «ՈՒղարկման կարգավիճակը» դաշտում «ՈՒղարկված է» նշման առկայության դեպքում: Եթե մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունը հետ է ուղարկվում հաշվետվություն տրամադրող անձին (հաշվետվության մեջ տեխնիկական սխալի առկայության պատճառով), ապա հաշվետվությունը համարվում է տվյալների բազա չմուտքագրված, իսկ ստացումը` չհաստատված: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով ուղարկվող հաշվետվությունների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 20-ի թիվ 81-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հաշվետվությունների ներկայացման ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելու վերաբերյալ» կարգը:

դ) ֆաքսի միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային տարբերակն ուղարկվում է ՖԴԿ ֆաքսի համարին և ներկայացված է համարվում ֆաքսի առաքման անդորրագրի ստացման պահին: Այս դեպքում հաշվետվությունը սույն կարգի 4.1 ենթակետի «ա», «բ», «գ» կամ «ե» պարբերություններից որևէ մեկով սահմանված կարգով մինչև տվյալ ամսվա վերջին օրը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

ե) փոստի միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի թղթային և էլեկտրոնային (կրիչով) տարբերակներն ուղարկվում են Ֆինանսական դիտարկումների կենտրոնի փոստային հասցեին և ներկայացված են համարվում այն «Հայփոստի» բաժանմունք ներկայացնելու և համապատասխան անդորրագիր ստանալու պահին.

զ) Ֆինանսական դիտարկումների կենտրոնի էլեկտրոնային փոստի ([email protected]) միջոցով, որի դեպքում հաշվետվական ձևի էլեկտրոնային տարբերակն ուղարկվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի էլեկտրոնային հասցեին և ներկայացված է համարվում նույն էլեկտրոնային հասցեից հետադարձ փոստի ստացման պահին: Այդ դեպքում հաշվետվությունը սույն կարգի 4.1 ենթակետի «ա», «բ», «գ» կամ «ե» պարբերություններից որևէ մեկով սահմանված կարգով մինչև տվյալ ամսվա վերջին օրը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

(4.1-րդ կետը փոփ. 16.11.07 թիվ 361-Ն որոշում)

4.2. (4.2-րդ կետն ուժը կորցրել է 16.11.07 թիվ 361-Ն որոշում)

i

4.3. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 20-ի թիվ 60-Ն որոշմամբ հաստատված 3-րդ հավելվածի համաձայն` հաշվետվությունների ներկայացման համար սահմանված ժամկետում հաշվետվություն տրամադրող անձը ներկայացված հաշվետվության մեջ սխալ կամ թերացում հայտնաբերելու դեպքում ներկայացնում է հաշվետվության ուղղված տարբերակը` պահպանելով սույն Կարգի 4.1 կետով սահմանված հաշվետվության անվանումը և ավելացնելով ուղղման հերթական համարը: Գործարքի վերաբերյալ հաշվետվության վերջնական տարբերակ է համարվում միևնույն անվանումն ունեցող հաշվետվությունների ամենավերջին հերթական համարն ունեցող հաշվետվությունը: Փոփոխված և (կամ) ամբողջականացված հաշվետվության հետ մեկտեղ, հաշվետվություն տրամադրող անձը Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին ներկայացնում է գրություն` թույլ տրված սխալների ուղղման և նախորդ հաշվետվությունը չեղյալ համարելու վերաբերյալ:

(4.3-րդ կետը լրաց. 16.11.07 թիվ 361-Ն որոշում)

4.4. Սահմանված ժամկետի ավարտից հետո ներկայացված հաշվետվությունում սխալ կամ թերացում հայտնաբերելու դեպքում հաշվետու անձը դիմում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահին ուղարկված հաշվետվությունում ուղղում կատարելու խնդրանքով` նշելով սխալի կամ թերացման պատճառը և պահպանելով 4.3 կետով սահմանված ընթացակարգը:

(4.4-րդ կետը լրաց. 16.11.07 թիվ 361-Ն որոշում)

 

Հավելված

 

«Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից

պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի

վերաբերյալ տեղեկությունների տրամադրման

կարգը» հավելված 2-ի

 

Ձեր հաշվառման համարը ՖԴԿ-ում

._______________________.

._______________________.

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԻՄՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի Ֆինանսական

դիտարկումների կենտրոնի ղեկավար

պարոն --- -------- - ին

 

Խնդրում եմ Ձեզ ---------------------------------------------- -ին

Հաշվետվություն տրամադրող անձի լրիվ անվանումը

տրամադրել հաշվառման համար:

 

Հաշվետվություն տրամադրող անձի տվյալները`

 

Գործունեության տեսակը -------------------------------

Գտնվելու վայրը --------------------------------------

Գործունեության վայրը --------------------------------

Հարկ վճարողի հաշվառման համարը -----------------------

Պետական գրանցման համարը -----------------------------

Լիցենզիայի համարը -----------------------------------

 

Պատասխանատու անձի (անձանց) տվյալները

 

1. _________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլեկտրոնային հասցե (ինտերնետ, «ՍիԲիԷյՆեթ»), հեռախոս, ստորագրություն 2. _________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլեկտրոնային հասցե (ինտերնետ, «ՍիԲիԷյՆեթ»), հեռախոս, ստորագրություն 3. _________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլեկտրոնային հասցե (ինտերնետ, «ՍիԲիԷյՆեթ»), հեռախոս, ստորագրություն 4. _________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, էլեկտրոնային հասցե (ինտերնետ, «ՍիԲիԷյՆեթ»), հեռախոս, ստորագրություն

 

Հաշվետվություն տրամադրող անձի

    գործադիր մարմնի ղեկավար`                 ----------------

                                             ստորագրություն

 

--- ------- ----- թ.

ք. Երևան

 

Հավելված 3

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2007 թվականի փետրվարի 20-ի

թիվ 60-Ն որոշմամբ

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Սույն հավելվածի նպատակն է` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված` պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունների (թիվ 006 հաշվետվական ձևի) տրամադրման միասնական ժամկետների սահմանումը:

 

1. Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ

տեղեկությունների տրամադրման ժամկետները

 

1.1. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը պարբերական բնույթ չի կրում:

Պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են Օրենքով և «Հաշվետվություն տրամադրող անձանց համար գործարքը կասկածելի համարելու հիմքերի չափանիշները սահմանելու մասին» կարգով սահմանված կասկածելի գործարքի հիմքերի ու չափանիշների և/կամ պարտադիր տեղեկացման գործարքների համար անհրաժեշտ գումարային սահմանաչափի առկայության դեպքում:

1.2. Հաշվետվություն տրամադրող անձը, գործարքում (գործառնությունում) կասկածելի գործարքի հիմքեր և չափանիշներ հայտնաբերելու դեպքում նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում` մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12.00-ն, ներկայացնում է այդ գործարքի վերաբերյալ հաշվետվություն:

Սույն կետով սահմանված գործարքների տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել.

ա) աշխատանքային (գործառնական) օրվա ավարտով,

բ) ծրագրաապարատային կամ հաղորդակցության անհաղթահարելի խնդիրներով,

գ) վիճելի (քննարկման ենթակա) դեպքերով և այլն:

1.3. Հաշվետվություն տրամադրող անձը, պարտադիր տեղեկացման գործարքի (գործառնության) վերաբերյալ տեղեկությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացնում այդ գործարքը կնքելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

1.4. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից ընդունվում են միայն այն անձի ստորագրությամբ ստացված հաշվետվությունները, ում տվյալները սույն որոշմամբ սահմանված կարգով նախապես ներկայացվել են Կենտրոնական բանկ:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
20.02.2007
N 60-Ն
Որոշում