Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ» ՀԱՍՏԱ ...

 

 

050.0713.070307

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»         03           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05007114

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 դեկտեմբերի 2006 թվականի N 713-Ն

 

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

i

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ, 18-րդ, 20-23-րդ, 27-29-րդ, 31-րդ, 32-րդ, 34-37-րդ, 39-րդ, 44-47-րդ, 67-րդ, 76-րդ, 78-րդ, 79-րդ, 81-83-րդ, 86-րդ, 88-րդ, 97-րդ, 98-րդ, 102-րդ, 103-րդ, 105-րդ, 107-րդ, 108-րդ, 110-րդ, 112-116-րդ 132-րդ, 133-րդ, 138-րդ հոդվածները, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրքը»` համաձայն հավելվածի (կցվում է):

i

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի 2001 թվականի սեպտեմբերի 28-ի ««Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրքը» հաստատելու, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և չեղյալ համարելու մասին» թիվ 392/01 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2006 թվականի դեկտեմբերի 5-ի

թիվ 713-Ն որոշման

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

 

ՄԱՍ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն Կանոնագիրքը ներառում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արժեթղթերի շուկայի կարգավորման նպատակով սահմանված Կանոնները` դրանց կոդիֆիկացիայի նպատակով:

 

ԳԼՈՒԽ 1. ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆԱԳՐՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1.1. Սույն Կանոնագրքի մեջ օգտագործված հետևյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը, եթե դրանց օգտագործման ենթատեքստից այլ բան չի բխում`

1.1.1. «Ամսաթիվ» բառը ներառում է ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը.

1.1.2. «Արժեթղթերի նշանակալից փաթեթ» նշանակում է նույն դասի արժեթղթերի 10 և ավելի տոկոսը.

1.1.3. «Արժեթղթերի խոշոր փաթեթ» նշանակում է նույն դասի արժեթղթերի 20 և ավելի տոկոսը.

1.1.4. «Արժեթղթերի հսկիչ փաթեթ» նշանակում է արժեթղթերի այնպիսի խոշոր փաթեթ, որը դրա տիրապետողին հնարավորություն է ընձեռում կանխորոշել տվյալ թողարկողի գործունեությունը կամ դրա առանձին կողմերը, կամ հատվածները.

1.1.5. «Օրենք» նշանակում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

1.1.6. «Կենտրոնական բանկ» նշանակում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.

1.1.7. «Հավատարմագրված աուդիտոր» նշանակում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին համապատասխան հավատարմագրված աուդիտոր կամ աուդիտորական կազմակերպություն.

1.1.8. (1.1.8-րդ կետն ուժը կորցրել է 11.03.08 թիվ 69-Ն որոշում)

i

1.1.9. «ՀՀՍ» նշանակում է Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներ, իսկ եթե ուղեկցվում է թվով (օրինակ` ՀՀՍ 19), ապա նշանակում է միայն տվյալ համարի ստանդարտը.

1.1.10. «Զուտ ակտիվ» նշանակում է տվյալ անձի` ՀՀՍ-ին համապատասխան կազմված հաշվապահական հաշվեկշռի համաձայն որոշված սեփական կապիտալը.

1.1.11. «Մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձ» նշանակում է այն անձը, որը Կենտրոնական բանկի որոշումներին համապատասխան արժեթղթերի շուկայում մասնագիտական գործունեություն իրականացնելու որակավորում ունի և դրան համապատասխան գործում է մասնագիտացված անձի անունից կամ կազմում.

1.1.12. «Թողարկողի կառավարման մարմինը» օրենքով, այլ իրավական ակտերով և թողարկողի կանոնադրությամբ սահմանված կարգով ընտրված կամ նշանակված մարմինն է (տնօրենների խորհուրդը, գործադիր մարմինը, վերստուգող հանձնաժողովը և այլն).

1.1.13. «Կառավարմանը մասնակցող անձը» թողարկողի կառավարման մարմիններում ընդգրկված կամ կառավարմանը մասնակցող անձն է, գլխավոր հաշվապահը կամ նման պարտականություն կատարող անձը, ինչպես նաև ցանկացած այլ անձ, որն ընդգրկված է թողարկողի գործունեության մեջ և ղեկավարում է վերջինիս գործունեությանը վերաբերող որևէ նախագիծ, ծրագիր, մասնաճյուղ կամ ներկայացուցչություն.

1.1.14. Փաստաթղթային արժեթուղթ» նշանակում է Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված ցանկացած արժեթուղթ, որը թղթային կրիչ ունի, եթե նման կրիչը ներկայացնելով հնարավոր է փոխանցել տվյալ արժեթուղթը, դրանով ամրագրված իրավունքների մի մասը կամ կատարում պահանջել նման արժեթղթով, բացառությամբ անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրից տրված քաղվածքի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից անձնական կամ նման այլ հաշվից տրված քաղվածքի, որոնք ընդամենը վկայում են, որ պահառուի և ռեեստրավարի կողմից տվյալ քաղվածքը պատրաստելու պահին տվյալ անձի կամ անձանց անունով գրանցված է որոշակի արժեթղթի որոշակի քանակություն:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՂ (ԿԱՆՈՆ 4-1.)
i

(2-րդ գլուխն ուժը կորցրել է 11.03.08 թիվ 69-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 3. ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ (ԿԱՆՈՆ 4-2.)

 

3.1. Օրենքով նախատեսված «Հաշվետու թողարկող» հասկացության «բ» կետի համաձայն` անձին հաշվետու թողարկող որակելու նպատակով «զուտ ակտիվների» մեծության չափը սահմանվում է 500.000.000 (հինգ հարյուր միլիոն) դրամ:

3.2. Զուտ ակտիվների մեծությունը հաշվարկվում է տվյալ տարվան նախորդող տարվա ՀՀՍ համաձայն կազմված ֆինանսական հաշվետվությունների հիման վրա: Եթե ֆինանսական հաշվետվությունները ՀՀՍ համաձայն կազմված չեն, ապա տվյալ թողարկողին հաշվետու որակելու նպատակով Կենտրոնական բանկն իրավունք ունի որպես զուտ ակտիվների մեծության կանխավարկած հիմք ընդունել հետևյալ երկու ցուցանիշներից առավելագույնը`

3.2.1. տվյալ թողարկողի ֆինանսական հաշվետվություններում ֆիքսված զուտ ակտիվների մեծությունը, կամ

3.2.2. տվյալ թողարկողի կանոնադրական կապիտալի մեծությունը:

3.3. Եթե տվյալ թողարկողի զուտ ակտիվների մեծությունը Կենտրոնական բանկին հայտնի չէ, ապա Կենտրոնական բանկն իրավունք ունի առաջնորդվել այն կանխավարկածով, որ տվյալ թողարկողի զուտ ակտիվների մեծությունը հավասար կամ գերազանցում է տվյալ թողարկողի կանոնադրական կապիտալի այն մեծությունը, որն ամրագրված է դրա գրանցված կանոնադրությամբ: Հակառակն ապացուցելու պարտականությունը կրում է տվյալ թողարկողը:

 

ԳԼՈՒԽ 4. ՏԵՂԱԲԱՇԽՈՂ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՁԻՆՔ (ԿԱՆՈՆ 4-3.)

 

4.1. Օրենքի 4-րդ հոդվածի իմաստով` անձը տվյալ արժեթղթերի տեղաբաշխող չի համարվում, եթե`

4.1.1. դրանք ձեռք է բերել ներդրման նպատակով.

4.1.2. ձեռք բերելուց հետո անընդհատ հանդիսացել է դրանց սեփականատեր` առնվազն 720 օրվա ընթացքում.

4.1.3. ցանկացած տասներկու ամիսների ընթացքում մեկ կամ ավելի գործարքների արդյունքում չի օտարում կամ չի առաջարկում օտարել տվյալ դասի արժեթղթերի նշանակալից փաթեթը:

4.2. Անձի կողմից արժեթղթի ձեռքբերումը համարվում է «ներդրման նպատակով», եթե նա ձեռքբերման պահին վճարել կամ խոստացել է վճարել տվյալ արժեթղթի համար, ստանձնել է թողարկողի ձեռնարկատիրական գործունեության ռիսկը` վերջինիս ձեռնարկատիրական գործունեության արդյունքներով եկամուտ ստանալու նպատակով (ինչը չի ներառում տվյալ թողարկողի արժեթղթերով գործարքների արդյունքում ստացվող եկամուտը): Ընդ որում, ձեռքբերման նպատակի հիմնավորման պարտականությունը տվյալ անձինն է: Այն կարող է հիմնավորվել գործարքի հանգամանքներով, ինչպես նաև այլ ապացույցներով:

 

ՄԱՍ II. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ: ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԲԱԺԻՆ 2. ԱԶԴԱԳԻՐԸ ՆԵՐԱՌՈՂ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

i

(2-րդ բաժինն ուժը կորցրել է 12.06.07 թիվ 179-Ն որոշում)

 

--------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
05.12.2006
N 713-Ն
Որոշում