Սեղմել Esc փակելու համար:
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԱՆԱՍՆԱԿԵՐԻ, ՍՆՆԴԱՅԻՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԱՆԱՍՆԱԿԵՐԻ, ՍՆՆԴԱՅԻՆ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼ ...

08.11.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.03.2009  -ից մինչեւ   08.11.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 16.10.14 թիվ 1142-Ն որոշում)

i

040.0598.040607

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» հունիսի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 ապրիլի 2007 թվականի N 598-Ն

 

i

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԱՆԱՍՆԱԿԵՐԻ, ՍՆՆԴԱՅԻՆ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» և «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների փորձաքննության նմուշառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(որոշումը փոփ. 05.03.09 թիվ 225-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի ապրիլի 19-ի

N 598-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԱՆԱՍՆԱԿԵՐԻ, ՍՆՆԴԱՅԻՆ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների անվտանգության պետական վերահսկողության իրականացման ընթացքում սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների արտադրության ու շրջանառության փուլերում փորձաքննության համար նմուշառման կարգը, ինչպես նաև նմուշների հաշվառմանը և պահմանը ներկայացվող պահանջները:

2. Սույն կարգը ենթակա է կիրառման` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (այսուհետ` պետական վերահսկողության մարմին), սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների արտադրության ու շրջանառության փուլերում գործառույթներ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտ), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անցկացված մրցույթի արդյունքում լիազորված փորձարկման լաբորատորիաների (այսուհետ` լաբորատորիա) կողմից:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Սույն կարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`

ընտրանք` արտադրանքի միավորներ կամ մասեր (այսուհետ` նմուշներ կամ փորձանմուշներ), որոնք ընտրված են վերահսկվող խմբաքանակից կամ արտադրանքի հոսքից` վերահսկողության և սահմանված պահանջներին համապատասխանության մասին եզրակացություն տալու համար.

ընտրանքի ծավալ` ընտրանքը կազմող նմուշների թիվը կամ քանակը.

պահեստային նմուշ` արտադրանքը տնօրինողի ցանկությամբ ընտրանքի ծավալից առանձնացված նմուշ, որը ծածկագրված, կապարակնքված կամ դրոշմակնքված հանձնվում է արտադրանքը տնօրինողին:

 

III. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ

 

4. Նախքան նմուշառումը պետական վերահսկողության մարմնի տեսուչի կողմից տնտեսավարողին տեղեկացվում է փորձաքննության համար նմուշների ընտրության կարգի, նմուշների քանակի, պահեստային նմուշ ստանալու իրավունքի, նորմատիվ փաստաթղթերի, որոնց հիման վրա կատարվում է նմուշառումը, ինչպես նաև լաբորատոր փորձաքննության գործընթացում նմուշների հետ վարվելու կարգի ու փորձարկումների կատարման պայմանների մասին:

5. Պետական վերահսկողության իրականացման նպատակով խմբաքանակից կամ արտադրանքի հոսքից նմուշներն ընտրվում են տվյալ սննդամթերքի, անասնակերի, սննդային կամ կերային հավելումների տեխնիկական կանոնակարգերով, այլ իրավական ակտերով կամ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված` տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակությանը համապատասխան քանակով:

6. Նմուշառման տարաները և դրանց կափարիչները, ինչպես նաև կապարակնքման նպատակով օգտագործվող փաթեթավորող նյութերը պետք է պատրաստված լինեն պահման ու փոխադրման ժամանակ նմուշները փոփոխություններից պաշտպանող նյութերից, որոնք կարող են ազդել հետազոտությունների արդյունքների վրա: Դրանք պետք է պատրաստված լինեն սննդամթերքի հետ շփման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրված նյութերից:

7. Ընտրանքի ծավալը կազմող յուրաքանչյուր նմուշին տրվում է ծածկագիր, որը փակցվում կամ կցվում է նմուշին, իսկ նմուշները կապարակնքվում կամ դրոշմակնքվում են:

8. Փորձաքննության համար նմուշառումը, նմուշների ծածկագրումը, կապարակնքումը կամ դրոշմակնքումը և նմուշառման ակտի ձևակերպումն իրականացնում է պետական վերահսկողության մարմնի տեսուչը` սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների արտադրության ու շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող` տնտեսավարող սուբյեկտի լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ:

9. Նմուշառման ընթացքում պետական վերահսկողության մարմնի տեսուչի կողմից կազմվում է նմուշառման ակտ (N 1 ձև), որում ներառվում են`

1) սննդամթերքի կամ սննդային հավելման անվանումը,

2) նմուշառման վայրը, թվականը (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը) և ժամը,

3) արտադրող երկրի, արտադրող կազմակերպության կամ մատակարարի (վաճառողի) անվանումները, սննդամթերքի կամ սննդային հավելման պահման տեղը և պայմանները,

4) նմուշառում իրականացնող անձի պաշտոնը, անունը, ազգանունը,

5) արտադրող կազմակերպության կամ արտադրանքն իրացնող, պահող կամ փոխադրող կազմակերպության ներկայացուցիչների պաշտոնները, անունները, ազգանունները, որոնց ներկայությամբ իրականացվում է նմուշառումը,

6) արտադրանքի արտադրման, պահման և (կամ) պիտանիության ժամկետը,

7) արտադրանքի խմբաքանակի համարը և քանակը (զանգվածը, ծավալը),

8) ընտրված նմուշների, այդ թվում` պահեստային նմուշի (առկայության դեպքում) քանակը (զանգվածը, ծավալը),

9) տվյալ սննդամթերքի կամ սննդային հավելման ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նշագիրը:

10. Սննդամթերքի, անասնակերի, սննդային կամ կերային հավելումների նմուշները պետք է պահել և փոխադրել կոնկրետ սննդամթերքի, անասնակերի, սննդային կամ կերային հավելումների տեխնիկական կանոնակարգերով, այլ իրավական ակտերով կամ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով նախատեսված պայմաններում:

11. Սննդամթերքի, անասնակերի, սննդային կամ կերային հավելումների նմուշառումը, պահումը և փոխադրումը ճիշտ կատարելու համար պատասխանատու է նմուշառող պետական վերահսկողության մարմնի տեսուչը:

12. Սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների արտադրության ու շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող` տնտեսավարող սուբյեկտները փորձաքննության համար վերցվող նմուշները տրամադրում են անվճար, իսկ նմուշների տեղափոխման և լաբորատոր փորձաքննության հետ կապված ծախսերը կատարվում են պետական վերահսկողության մարմնի միջոցների հաշվին:

13. Նույն տնտեսավարող սուբյեկտի` փորձաքննության համար արտադրանքի նույն խմբաքանակից կրկնակի նմուշառումը կատարվում է պետական վերահսկողության մարմնի միջոցների հաշվին:

14. Պահեստային նմուշը փորձաքննության է ուղարկվում ուղեկցող նամակով (N 2 ձև), իսկ փոխադրման և լաբորատոր փորձաքննության ծախսերը կատարվում են տնտեսավարող սուբյեկտի միջոցների հաշվին:

15. Պետական վերահսկողության նպատակով կատարված փորձաքննության արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը կարող է բողոքարկել օրենքով սահմանված կարգով:

 

IV. ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

16. Պետական վերահսկողության մարմնի տեսուչը փորձաքննության նպատակով ընտրված նմուշներն ուղեկցող նամակով (N 2 ձև) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անցկացված մրցույթի արդյունքում լիազորված լաբորատորիա:

17. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխանության գնահատման ազգային մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված լաբորատորիաների ցանկը տրամադրում է սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մարմնին:

18. Փորձանմուշներն ընդունում է լաբորատորիայի ներկայացուցիչը, որն ստուգում է`

1) ուղեկցող նամակի առկայությունը,

2) փաթեթավորման պահպանվածությունը,

3) ծածկագրի և կապարակնիքի կամ դրոշմակնիքի առկայությունը,

4) ընտրված նմուշների քանակի համապատասխանությունն արտադրանքի և նմուշառման նորմատիվ փաստաթղթերի պահանջներին:

19. Եթե լաբորատորիայի ներկայացուցիչը հայտնաբերում է, որ նմուշառումը կատարվել է սույն կարգի 18-րդ կետի պահանջների խախտմամբ, ապա նմուշները չեն ընդունվում և վերադարձվում են` գրավոր հիմնավորմամբ:

 

V. ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՊԱՀՈՒՄԸ ԵՎ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

 

20. Պետական վերահսկողության մարմինը փորձարկման նպատակով ընդունված արտադրանքի նմուշները (N 3 ձև) և լաբորատորիան (N 7 ձև) հաշվառում են առանձին գրանցամատյաններում:

21. Փորձարկվող նմուշների պահման ժամկետը պետք է համապատասխանի արտադրանքի պիտանիության ժամկետին, որը լրանալուց հետո նմուշները դուրս են գրվում և ոչնչացվում:

22. Փորձարկումների ավարտից հետո փորձարկման գործընթացում օգտագործված նմուշները կամ դրանց մնացորդները, ինչպես նաև փորձարկման չենթարկված նմուշները, որոնք հետագայում կարող են օգտագործվել, պետական վերահսկողության մարմնի միջոցով վերադարձվում են տնտեսավարողին` կազմելով նմուշների վերադարձման ակտ (N 4 ձև):

23. Այն դեպքում, երբ փորձարկման ժամանակ նմուշները ծախսվել են կամ հետագայում իրենց ուղղակի նշանակությամբ օգտագործման համար պիտանի չեն, կամ լրացել է դրանց պիտանիության ժամկետը, կազմվում է նմուշների դուրսգրման ակտ (N 5 ձև):

 

VI. ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

24. Պետական վերահսկողության նպատակով ընտրված սննդամթերքի, անասնակերի, սննդային կամ կերային հավելումների նմուշները փորձարկվում են սննդամթերքի, անասնակերի, սննդային կամ կերային հավելումների տեխնիկական կանոնակարգով կամ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջներին (փորձարկման մեթոդներին) համապատասխան:

25. Եթե լաբորատորիան հնարավորություն չունի իրականացնելու արտադրանքի առանձին ցուցանիշների փորձարկումներ, ապա այդ դեպքում արտադրանքի տվյալ ցուցանիշների փորձարկումները կարող են կատարվել այլ լաբորատորիաներում:

26. Լաբորատորիան 5-օրյա ժամկետում վերցված նմուշների փորձարկման արդյունքների մասին կազմում է փորձարկման արձանագրություն (N 6 ձև)` երեք օրինակից, որից երկու օրինակն ուղարկվում է պետական վերահսկողության մարմին, իսկ երրորդ օրինակը մնում է լաբորատորիայում:

27. Փորձարկման արձանագրությունն ստորագրում են փորձարկում կատարողները և լաբորատորիայի ղեկավարը: Փորձարկման արձանագրությունը վավերացվում է լաբորատորիայի կնիքով:

28. Փորձարկման արձանագրության յուրաքանչյուր էջ պարտադիր համարակալվում է` նշելով էջի և արձանագրության համարները:

29. Փորձարկման արձանագրության մեջ ուղղում կամ լրացում չի կատարվում, այլ կազմվում է նոր արձանագրություն, որը, որպես հավելված, կցվում է փորձարկման արձանագրությանը:

30. Պետական վերահսկողության մարմնի տեսուչը փորձարկման արձանագրություններն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում դրա մեկ օրինակը հանձնում է փորձարկման նմուշ տրամադրած տնտեսավարող սուբյեկտին:

31. Պետական վերահսկողության մարմինը և լաբորատորիան փորձարկման արձանագրությունները և ելակետային տվյալներ, հաշվարկներ ու ստացված տվյալներ պարունակող փաստաթղթերը պահում են չորս տարի ժամկետով:

 

VII. ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

32. Անվտանգության ցուցանիշներից նույնիսկ մեկի վերլուծության բացասական արդյունքների դեպքում բացասական արդյունքների մասով անցկացվում է կրկնակի փորձարկում` նույն խմբաքանակից վերցված ընտրանքի ծավալից: Կրկնակի փորձարկումների արդյունքները, այդ թվում` նաև բացասականները, վերջնական են և տարածվում են ամբողջ խմբաքանակի վրա, որից ընտրված է նմուշը:

33. Ձկան հսկվող նմուշում մարդու համար վտանգավոր ճիճուների կենդանի թրթուրներ (նույնիսկ մեկ օրինակի դեպքում) հայտնաբերելիս` արտադրանքը մակաբուծական կրկնակի հետազոտման չի ենթարկվում, և արդյունքը համարվում է վերջնական:

i

34. Արտադրանքի ապրանքային տեսքը փչացնող, բայց մարդու կամ կենդանու համար վտանգ չներկայացնող մակաբույծներին վերաբերող մակաբուծական հետազոտման բացասական արդյունքների դեպքում իրականացվում է ընտրանքի միևնույն ծավալի կրկնակի հետազոտում:

(34-րդ կետը փոփ. 05.03.09 թիվ 225-Ն որոշում)

35. Կրկնակի հետազոտման արդյունքները գումարվում են սկզբնական արդյունքներին, և այդ գումարային արդյունքը տարածվում է ամբողջ խմբաքանակի վրա:

 

VIII. ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ԸՆՏՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

36. Արտադրանքի նմուշառման մեթոդներն ու ընտրանքի ծավալը սահմանող իրավական ակտերն են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի «Կենդանական սպանդից գոյացած մթերքների անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշումը,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ձկան և ջրային կենդանիների անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 2319-Ն որոշումը,

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի «Մեղրի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու մասին» N 1416-Ն որոշումը,

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 2305-Ն որոշումը:

i

37. Արտադրանքի նմուշառման մեթոդներն ու ընտրանքի ծավալը սահմանող ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ցանկը`

 

._________________________________________________________________________.

|NN |Ստանդարտացման|    Ստանդարտի անվանումը    |Արտադրանքի տեսակը կամ      |

|ը/կ|նորմատիվ     |                           |խումբը, որոնց վրա տարածվում|

|   |փաստաթղթի    |                           |է ստանդարտը                |

|   |նշագիրը      |                           |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

| 1 |       2     |             3             |           4               |

|___|_____________|___________________________|___________________________|

|1. |ԳՕՍՏ 7269    |Միս. Նմուշառման մեթոդներ   |կենդանական սպանդի միս և    |

|   |             |և  թարմության որոշման      |ենթամթերք (բացառությամբ    |

|   |             |զգայաբանական մեթոդներ      |փայծաղի, ուղեղի, թոքերի,   |

|   |             |                           |լյարդի և  երիկամների)      |

|___|_____________|___________________________|___________________________|

|2. |ԳՕՍՏ 7702.0  |Թռչնամիս. Նմուշառման       |թռչնամիս                   |

|   |             |մեթոդներ. Որակի            |                           |

|   |             |գնահատման զգայաբանական     |                           |

|   |             |մեթոդներ                   |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|3. |ԳՕՍՏ 9792    |Երշիկեղեն և  արտադրանք`    |երշիկեղեն և  մսամթերք`     |

|   |             |խոզի, ոչխարի, տավարի և     |արտադրված կենդանական       |

|   |             |այլ կենդանիների կենդանական |սպանդի մսից ու թռչնամսից   |

|   |             |սպանդից և  թռչնամսից       |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|4. |ԳՕՍՏ 7631    |Ձուկ, ծովային կաթնասուններ |ձուկ, ծովային կաթնասուններ |

|   |             |և  անողնաշարավորներ        |և  անողնաշարավորներ և      |

|   |             |և  դրանց վերամշակումից     |դրանց վերամշակումից        |

|   |             |ստացված մթերքներ.          |ստացված մթերքներ           |

|   |             |Ընդունման կանոններ, որակի  |                           |

|   |             |գնահատման զգայաբանական     |                           |

|   |             |մեթոդներ, լաբորատոր        |                           |

|   |             |փորձաքննության համար       |                           |

|   |             |նմուշառման մեթոդներ        |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|5. |ՏՊ-ՀՍՏ-182-99|Ձու` հավի սննդային.        |ձու` հավի սննդային         |

|   |             |Տեխնիկական պայմաններ       |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|6. |ԳՕՍՏ 30364.0 |Ձվամթերք. Նմուշառման       |ձվամթերք, սննդի մեջ        |

|   |             |մեթոդներ և  զգայաբանական   |օգտագործման համար          |

|   |             |փորձաքննություն            |նախատեսված չոր և  հեղուկ   |

|   |             |                           |ձվամթերք                   |

|___|_____________|___________________________|___________________________|

|7. |ԳՕՍՏ 19792   |Մեղր` բնական. Տեխնիկական   |մեղր` բնական               |

|   |             |պայմաններ                  |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|8. |ԳՕՍՏ 3622    |Կաթ և  կաթնամթերք.         |վերամշակված կաթ և          |

|   |             |Նմուշառում և  դրանց        |կաթնամթերք (պահեստներում,  |

|   |             |նախապատրաստումը            |բազաներում,                |

|   |             |փորձաքննության             |սառնարաններում, առևտրի     |

|   |             |                           |և  հանրային սննդի          |

|   |             |                           |ոլորտում պահման իրացման    |

|   |             |                           |ժամանակ)                   |

|___|_____________|___________________________|___________________________|

|9. |ԳՕՍՏ 13928   |Մթերվող կաթ և  սերուցք.    |մթերվող կաթ և  սերուցք     |

|   |             |Ընդունման կանոններ,        |                           |

|   |             |նմուշառման մեթոդներ և      |                           |

|   |             |դրանց նախապատրաստումը      |                           |

|   |             |փորձաքննության             |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|10.|ԳՕՍՏ 26809   |Կաթ և  կաթնամթերք.         |կաթ և  կաթնամթերք          |

|   |             |Ընդունման կանոններ.        |                           |

|   |             |Նմուշառման մեթոդներ և      |                           |

|   |             |նմուշների նախապատրաստումը  |                           |

|   |             |փորձաքննության             |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|11.|ԳՕՍՏ 30004.2 |Մայոնեզներ. Ընդունման      |մայոնեզներ                 |

|   |             |կանոններ և  փորձարկման     |                           |

|   |             |մեթոդներ                   |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|12.|ԳՕՍՏ 976     |Մարգարին և  ճարպեր`        |մարգարին և  ճարպեր         |

|   |             |խոհարարական, ինչպես նաև    |(խոհարարական օգտագործման,  |

|   |             |հրուշակեղենի և  հացաթխման  |ինչպես նաև  հրուշակեղենի   |

|   |             |արդյունաբերությունում      |և  հացաթխման               |

|   |             |օգտագործվող. Ընդունման     |արդյունաբերությունում      |

|   |             |կանոններ և  փորձարկման     |օգտագործվող)               |

|   |             |մեթոդներ                   |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|13.|ԳՕՍՏ 5471    |Բուսական յուղեր.           |սննդային և  տեխնիկական     |

|   |             |Ընդունման կանոններ և       |բուսական յուղեր            |

|   |             |նմուշառման մեթոդներ        |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|14.|ԳՕՍՏ 27668   |Ալյուր և  թեփ. Ընդունում   |ալյուր և  թեփ              |

|   |             |և  նմուշառման մեթոդներ     |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|15.|ԳՕՍՏ 5667    |Հաց և  հացաբուլկեղեն.      |հաց, բուլկեղեն, համեղուն   |

|   |             |Ընդունման կանոններ,        |և  դիետիկ արտադրանք        |

|   |             |նմուշառման մեթոդներ.       |                           |

|   |             |Զգայաբանական               |                           |

|   |             |ցուցանիշների և  քաշի       |                           |

|   |             |որոշման մեթոդներ           |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|16.|ԳՕՍՏ 5904    |Հրուշակեղեն. Ընդունման     |հրուշակեղեն                |

|   |             |կանոններ, նմուշառման       |                           |

|   |             |մեթոդներ և  նմուշների      |                           |

|   |             |նախապատրաստում             |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|17.|ԳՕՍՏ 28483   |Հացաթխման չորացրած         |հացաթխման չորացրած         |

|   |             |դրոժներ. Տեխնիկական        |դրոժներ                    |

|   |             |պայմաններ                  |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|18.|ՀՍՏ 33-94    |Հաց և  հացաբուլկեղեն       |հաց և  հացաբուլկեղեն       |

|___|_____________|___________________________|___________________________|

|19.|ԳՕՍՏ 14849   |Մակարոնեղեն. Ընդունման     |մակարոնեղեն                |

|   |             |կանոններ և  որակի          |                           |

|   |             |որոշման մեթոդներ           |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|20.|ԳՕՍՏ 8756.0  |Պահածոյացված սննդամթերք.   |պահածոյացված սննդամթերք    |

|   |             |Նմուշառում և  դրանց        |(բացառությամբ կաթնայինի)   |

|   |             |նախապատրաստումը            |                           |

|   |             |փորձաքննության             |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|21.|ԳՕՍՏ 26313   |Մրգերի և  բանջարեղենի      |մրգերի և  բանջարեղենի      |

|   |             |վերամշակումից ստացված      |վերամշակումից ստացված      |

|   |             |սննդամթերք. Ընդունման      |սննդամթերք (բացառությամբ   |

|   |             |կանոններ, նմուշառման       |աղադրած, թթվեցրած, խորը    |

|   |             |մեթոդներ                   |սառեցրած մթերքների և       |

|   |             |                           |չորացրած մրգերի,           |

|   |             |                           |բանջարեղենի և  կարտոֆիլի)  |

|___|_____________|___________________________|___________________________|

|22.|ԳՕՍՏ 26312.1 |Ձավարեղեն. Ընդունման       |ձավարեղեն                  |

|   |             |կանոններ և  նմուշառման     |                           |

|   |             |մեթոդներ                   |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|23.|ԳՕՍՏ 13586.3 |Հացահատիկ. Ընդունման       |մթերվող և  առաքվող         |

|   |             |կանոններ և  նմուշառման     |հացահատիկ                  |

|   |             |մեթոդներ                   |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|24.|ԳՕՍՏ 7194    |Թարմ կարտոֆիլ. Ընդունման   |թարմ կարտոֆիլ              |

|   |             |կանոններ և  որակի          |                           |

|   |             |որոշման մեթոդներ           |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|25.|ԳՕՍՏ 31003   |Հացահատիկային              |հացահատիկային կուլտուրաներ |

|   |(ԻՍՕ         |կուլտուրաներ. Նմուշառման   |                           |

|   |950:1979)    |մեթոդներ                   |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|26.|ԳՕՍՏ ԻՍՕ     |Հացահատիկային և  լոբազգի   |հացահատիկային և  լոբազգի   |

|   |2170         |կուլտուրաներ. Աղացած       |կուլտուրաների աղացած       |

|   |             |մթերքի նմուշառում          |մթերքներ                   |

|___|_____________|___________________________|___________________________|

|27.|ԳՕՍՏ 31220   |Կանաչ սուրճ. Նմուշների     |կանաչ սուրճ                |

|   |             |նախապատրաստում`            |                           |

|   |             |զգայաբանական ցուցանիշների  |                           |

|   |             |որոշման համար              |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|28.|ԳՕՍՏ 15113.0 |Սննդային խտանյութեր.       |սննդային խտանյութեր        |

|   |             |Ընդունման կանոններ,        |                           |

|   |             |նմուշառում և  նմուշների    |                           |

|   |             |նախապատրաստում             |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|29.|ԳՕՍՏ 29050   |Համեմունքներ. Սև  և        |համեմունքներ` պղպեղից      |

|   |             |սպիտակ պղպեղ. Տեխնիկական   |                           |

|   |             |պայմաններ                  |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|30.|ԳՕՍՏ 17594   |Դափնետերև`  չոր.           |դափնետերև                  |

|   |             |Տեխնիկական պայմաններ       |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|31.|ԳՕՍՏ 13685   |Կերակրի աղ. Փորձարկման     |կերակրի աղ                 |

|   |             |մեթոդներ                   |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|32.|ԳՕՍՏ 13979.0 |քսուպ, աղացած քուսպ և      |յուղատու սերմերի           |

|   |             |մանանեխի փոշի. Ընդունման   |վերամշակումից ստացված      |

|   |             |կանոնների և  նմուշառման    |քուսպ, աղացած քուսպ և      |

|   |             |մեթոդներ                   |մանանեխի փոշի              |

|___|_____________|___________________________|___________________________|

|33.|ԳՕՍՏ 11293   |Ժելատին. Տեխնիկական        |ժելատին                    |

|   |             |պայմաններ                  |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|34.|ԳՕՍՏ 1936    |Թեյ. Ընդունման կանոններ    |սև,  կանաչ, դեղին և  այլ   |

|   |             |և  փորձաքննության մեթոդներ |թեյեր                      |

|___|_____________|___________________________|___________________________|

|35.|ԳՕՍՏ 30145   |Եթերայուղեր և              |եթերայուղեր և              |

|   |             |եթերայուղային արտադրանք.   |եթերայուղային արտադրանք    |

|   |             |Ընդունման կանոններ,        |                           |

|   |             |նմուշառում և  զգայաբանական |                           |

|   |             |փորձաքննության մեթոդներ    |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|36.|ԳՕՍՏ 6687.0  |Ոչ ալկոհոլային խմիչքների   |ոչ ալկոհոլային խմիչքների   |

|   |             |արտադրանք. Ընդունման       |արտադրանք                  |

|   |             |կանոններ և  նմուշառման     |                           |

|   |             |մեթոդներ                   |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|37.|ԳՕՍՏ 23268.0 |Ջրեր` հանքային խմելու      |շշալցված բնական հանքային   |

|   |             |բուժիչ, բուժիչ-սեղանի և    |և  խմելու ջրեր             |

|   |             |սեղանի բնական. Ընդունման   |                           |

|   |             |կանոններ և  նմուշառման     |                           |

|   |             |մեթոդներ                   |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|38.|ԳՕՍՏ 12569   |Շաքար. Ընդունման կանոններ  |շաքարավազ, ռաֆինացված      |

|   |             |և  նմուշառման մեթոդներ     |շաքար և  շաքարահումք       |

|___|_____________|___________________________|___________________________|

|39.|ԳՕՍՏ 12786   |Գարեջուր. Ընդունման        |գարեջուր                   |

|   |             |կանոններ և  նմուշառման     |                           |

|   |             |մեթոդներ                   |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|40.|ՀՍՏ 179-99   |Գինեգործական արտադրանք.    |գինեգործական արտադրանք     |

|   |             |Ընդունման կանոններ և       |                           |

|   |             |նմուշառման մեթոդներ        |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|41.|ԳՕՍՏ Ռ 52472 |Օղիներ և  հատուկ օղիներ.   |օղիներ և  հատուկ օղիներ    |

|   |             |Ընդունման կանոններ և       |                           |

|   |             |փորձաքննության մեթոդներ    |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|42.|ԳՕՍՏ 4828    |Լիկյոր-օղու արտադրանք.     |լիկյոր-օղու արտադրանք      |

|   |             |Ընդունման կանոններ և       |                           |

|   |             |փորձաքննության մեթոդներ    |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|43.|ԳՕՍՏ 5964    |Սպիրտ` էթիլային.           |էթիլային սպիրտ             |

|   |             |Ընդունման կանոններ և       |                           |

|   |             |փորձաքննության մեթոդներ    |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|44.|ԳՕՍՏ 13496.0 |Համակցված կերեր, հումք.    |համակցված կերեր,           |

|   |             |Նմուշառման մեթոդներ        |պրեմիքսներ,                |

|   |             |                           |սպիտակուցավիտամինային և    |

|   |             |                           |ամիդովիտամինային           |

|   |             |                           |հավելումներ, կարբամիդային  |

|   |             |                           |խտանյութ և  հումք` դրանց   |

|   |             |                           |արտադրության համար`        |

|   |             |                           |կարբամիդ, կենդանական ծագման|

|   |             |                           |ալյուր, ձկնային և  ծովային |

|   |             |                           |կաթնասուններից և           |

|   |             |                           |խեցգետնակերպերից ստացվող   |

|   |             |                           |ալյուր, կերային դրոժներ,   |

|   |             |                           |շաքարի արտադրության        |

|   |             |                           |մնացուկներ, խոտալյուր,     |

|   |             |                           |վիտամինային կանաչ ալյուր,  |

|   |             |                           |կերային ալյուր, խաղողի     |

|   |             |                           |մզուկից ստացված կերային    |

|   |             |                           |ալյուր, չոր եգիպտացորենային|

|   |             |                           |կերեր                      |

|___|_____________|___________________________|___________________________|

|45.|ԳՕՍՏ 27262   |Բուսական ծագման կերեր.     |կանաչ կերեր, խոտ, ծղոտ,    |

|   |             |Նմուշառման մեթոդներ        |սիլոս, սենաժ, արհեստական   |

|   |             |                           |չորացրած կերեր` խոտից      |

|___|_____________|___________________________|___________________________|

|46.|ԳՕՍՏ 20083   |Կերային դրոժներ.           |կերային դրոժներ            |

|   |             |Տեխնիկական պայմաններ       |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|47.|ԳՕՍՏ 20438   |Ջրիմուռներ, ծովային խոտեր  |ջրիմուռներ, ծովային խոտեր  |

|   |             |և  դրանց վերամշակումից     |և  դրանց վերամշակումից     |

|   |             |ստացված արտադրանք.         |ստացված արտադրանք          |

|   |             |Ընդունման կանոններ.        |                           |

|   |             |Որակի գնահատման            |                           |

|   |             |զգայորոշման մեթոդ.         |                           |

|   |             |Լաբորատոր փորձաքննության   |                           |

|   |             |համար նմուշառման մեթոդներ  |                           |

|___|_____________|___________________________|___________________________|

|48.|ԳՕՍՏ 28736   |Կերային արմատապտուղներ.    |կերային, շաքարային և       |

|   |             |Տեխնիկական պայմաններ       |կիսաշաքարային ճակնդեղ,     |

|   |             |                           |գոնգեղ, գազար և  շաղգամ    |

|___|_____________|___________________________|___________________________|

|49.|ԳՕՍՏ 17536   |Կենդանական ծագման ալյուր.  |կենդանական ծագման          |

|   |             |Տեխնիկական պայմաններ       |ալյուրներ` նախատեսված      |

|   |             |                           |համակցված կերերի           |

|   |             |                           |արտադրության և  թռչունների |

|   |             |                           |ու անասունների կերակրման   |

|   |             |                           |համար                      |

|___|_____________|___________________________|___________________________|

|50.|ԳՕՍՏ 28189   |Ոսկրային կիսաֆաբրիկատ.     |ոսկրալյուրի կիսաֆաբրիկատ`  |

|   |             |Տեխնիկական պայմաններ       |նախատեսված չոր կենդանական  |

|   |             |                           |ու համակցված կերերի        |

|   |             |                           |արտադրության և  թռչունների |

|   |             |                           |ու անասունների կերակրման   |

|   |             |                           |համար                      |

._________________________________________________________________________.

(37-րդ կետը փոփ. 05.03.09 թիվ 225-Ն որոշում)

(կարգը փոփ. 05.03.09 թիվ 225-Ն որոշում)

 

Ձև N 1

 

_______________________________________________________________

(պետական վերահսկողության մարմնի անվանումը, գտնվելու վայրը)

 

ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԱԿՏ N ___

 

____ ___________200 թ.

 

______________________________________________________________________ ում

(վայրը, որտեղ կատարվում է ընտրանքը)

 

ես` վերահսկողության մարմնի ներկայացուցիչ ________________________________,

(անունը, ազգանունը)

 

____________________________________________________________ ներկայացուցիչ

(տնտեսվարողի անվանումը)

 

_________________________________________ ի ներկայությամբ` վերահսկողության

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

նպատակով ընտրել եմ արտադրանքի նմուշներ`____________________________________

 

________________________________________ նորմատիվ փաստաթղթին համապատասխան: (նորմատիվ փաստաթղթի անվանումը, նշագիրը)

 

Արտադրանքն ստացված է ըստ__________________________________________________

(ապրանքատրանսպորտային բեռնագրի, անդորրագրի կամ

__________________________________________________________________________

                       պայմանագրի համարը, թվականը)

Արտադրող__________________________________________________________________

(երկիրը, կազմակերպությունը, գտնվելու վայրը) Մատակարար_________________________________________________________________

(երկիրը, կազմակերպությունը, գտնվելու վայրը)

 

Պահման տեղը և պայմանները_________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

Փաթեթավորումը, ապրանքանշումը և մակնշումը_________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

Զգայորոշման ցուցանիշների ստուգման (արտաքին զննման) արդյունքները __________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

._________________________________________________________________________.

|Արտադրանքի|Չափի   |Խմբաքանակի|Խմբաքանակի|Պատրաստման|Պիտանի-|Փորձարկման   |

|անվանումը |միավորը|համարը    |չափը      |թվականը   |ության |նպատակով     |

|          |       |          |          |          |ժամկետը|ընտրված      |

|          |       |          |          |          |       |նմուշների    |

|          |       |          |          |          |       |քանակը       |

|          |       |          |          |          |       |(պահեստային  |

|          |       |          |          |          |       |նմուշի քանակը|

|          |       |          |          |          |       |նշվում է     |

|          |       |          |          |          |       |առանձին)     |

|__________|_______|__________|__________|__________|_______|_____________|

|     1    |   2   |     3    |     4    |    5     |   6   |      7      |

|__________|_______|__________|__________|__________|_______|_____________|

|__________|_______|__________|__________|__________|_______|_____________|

|__________|_______|__________|__________|__________|_______|_____________|

|__________|_______|__________|__________|__________|_______|_____________|

|__________|_______|__________|__________|__________|_______|_____________|

|__________|_______|__________|__________|__________|_______|_____________|

|__________|_______|__________|__________|__________|_______|_____________|

._________________________________________________________________________.

 

Պետական վերահսկողության մարմնի __________________ ____________________

    ներկայացուցիչ                  (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

 

    Տնտեսավարողի ներկայացուցիչ     __________________ ____________________

                                   (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

 

Ձև N 2

 

_______________________________________________________________________

(պետական վերահսկողության մարմնի անվանումը և գտնվելու վայրը)

 

ՆՄՈՒՇՆԵՐՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՆԱՄԱԿ N ___

 

____ ___________ 200 թ.

 

_____________________________________    _______________________________

 (փորձարկման լաբորատորիայի անվանումը)      (ղեկավարի անունը, ազգանունը)

 

Արտադրանքի փորձաքննության համար խնդրում եմ _____________________________

(փորձարկման լաբորատորիայի

 

________________________________________________ ում կատարել համապատասխան

անվանումը, գրանցման համարը և թվականը)

 

_________________________________________________ ին ընտրված` ստորև նշված

(նմուշառման նորմատիվ փաստաթղթի նշագիրը)

 

արտադրանքի նմուշների փորձարկումներ:

 

._________________________________________________________________________.

|Արտադրանքի   |Արտադրանքի|Չափի   |Նմուշի   |Ցուցանիշներ, ըստ որոնց պետք է |

|անվանումը    |նմուշների |միավորը|ծածկագիրը|կատարել փորձարկումները, և  այդ|

|             |քանակը    |       |         |ցուցանիշները սահմանող նորմատիվ|

|             |          |       |         |փաստաթղթի նշանագիրը և         |

|             |          |       |         |համապատասխան կետի համարը      |

|_____________|__________|_______|_________|______________________________|

|      1      |     2    |   3   |     4   |             5                |

|_____________|__________|_______|_________|______________________________|

|_____________|__________|_______|_________|______________________________|

|_____________|__________|_______|_________|______________________________|

|_____________|__________|_______|_________|______________________________|

._________________________________________________________________________.

 

Վճարումը երաշխավորում եմ:

 

Պետական վերահսկողության մարմնի

_______________ տեսչության պետ __________________ ____________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

 

Ձև N 3

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Պետական   |Արտադրանքի|Արտադրանքի|Արտադ-   |Արտադ-|Փորձար-  |Արտադ-   |

|ը/կ|վերահսկո- |անվանումը |պիտանի-   |րանքի    |րանքի |կումների |րանքի    |

|   |ղության   |          |ության    |նմուշառ- |նմուշ-|արդյունք-|նմուշների|

|   |մարմնի    |          |ժամկետը   |ման      |ների  |ները     |վերադարձ-|

|   |անվանումը,|          |          |թվականը  |քանակը|(արձանա- |ման ակտի |

|   |նմուշառման|          |          |         |      |գրության |համարը և |

|   |ակտի      |          |          |         |      |համարը,  |թվականը  |

|   |համարը և  |          |          |         |      |թվականը) |         |

|   |թվականը   |          |          |         |      |         |         |

|___|__________|__________|__________|_________|______|_________|_________|

| 1 |     2    |     3    |    4     |    5    |  6   |    7    |    8    |

|___|__________|__________|__________|_________|______|_________|_________|

|___|__________|__________|__________|_________|______|_________|_________|

|___|__________|__________|__________|_________|______|_________|_________|

._________________________________________________________________________.

 

Ձև N 4

 

_________________________________________________________________________

(պետական վերահսկողության մարմնի կամ փորձարկման լաբորատորիայի անվանումը

և գտնվելու վայրը)

 

ՆՄՈՒՇՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԱԿՏ N ___

 

____ ___________ 200 թ.

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

Հանձնող մարմնի ղեկավար

__________________ ____________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

 

Ես`_________________________________________________________________,

(հանձնող մարմնի անվանումը, հանձնողի պաշտոնը, անունը, ազգանունը) ստացող___________________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

________________________________________________________ ին վերադարձրել եմ

 

_____________________________________________________________ ի նմուշները`

(արտադրանքի անվանումը)

 

_________________________ քանակով:

 

Հանձնել է` __________________ _______________________

                (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

Ստացել է` __________________ _______________________

               (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

Ձև N 5

 

___________________________________________________________________

         (փորձարկման լաբորատորիայի անվանումը և գտնվելու վայրը)

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

Փորձարկման լաբորատորիայի ղեկավար

 

__________________ ____________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

 

ՆՄՈՒՇՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԱԿՏ N ___

 

____ ___________ 200 թ.

 

__________________________________________________________________________

(արտադրանքի անվանումը, ուղեկցող նամակի համարը, փորձարկվող նմուշների քանակը)

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

Նմուշների վիճակը փորձարկումից հետո________________________________________

__________________________________________________________________________

 

Նշված նմուշների պիտանիության ժամկետները լրացել են, և (կամ) փորձարկումների ժամանակ արտադրանքի փորձարկվող նմուշները դարձել են օգտագործման համար ոչ պիտանի (ընդգծել) (հիմքը` փորձարկման արձանագրություն N_____, 200 թ. դրությամբ) և ենթակա են դուրսգրման:

 

Փորձարկման լաբորատորիայի

ներկայացուցիչներ __________________ _______________________

                      (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

                     __________________ _______________________

                      (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

                     __________________ _______________________

                      (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

Ձև N 6

 

___________________________________________________________________

          (փորձարկման լաբորատորիայի անվանումը և գտնվելու վայրը)

 

___________________________________________________________________

                (լաբորատոր փորձաքննության ավարտի թվականը)

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

Ղեկավար __________________________

__________________________

 

__________________ ____________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

 

ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ___

 

____ ___________ 200 թ.

 

Արտադրանքի անվանումը _____________________________________________________

(տիպը, տեսակը, մակնիշը և այլն)

 

_________________________________________________________________________

                         (արտադրանքի ծածկագիրը)

 

Տեղեկություններ նորմատիվ փաստաթղթի մասին_________________________________

(նորմատիվ փաստաթղթի անվանումը և

նշագիրը)

_________________________________________________________________________

 

Փորձարկվող նմուշների քանակը______________________________________________

(քանակը և նմուշների համարները)

 

__________________________________________________________________________

 

Նմուշների ստացման թվականը ________________________________________________

 

Նմուշները փորձարկման ներկայացնողը ________________________________________

(ներկայացնող մարմնի անվանումը և

գտնվելու վայրը,

__________________________________________________________________________

                ուղեկցող նամակի համարը և թվականը)

 

Փորձարկումների կատարման վայրը* ___________________________________________

__________________________________________________________________________

 

Արձանագրություն N _______, Էջ` ________

 

Փորձարկումների արդյունքները`

 

.________________________________________________________________________.

|NN |Նմուշի|Ցուցանիշի|Ցուցանիշի|Փորձարկ-|Չափի|Ցուցանիշի արժեքը|Եզրակացու-|

|ը/կ|ծածկա-|անվանումը|արժեքը   |ման     |միա-|________________|թյունը`   |

|   |գիրը  |         |սահմանող |մեթոդը  |վորը|ըստ     |փաստացի|ըստ       |

|   |      |         |նորմատիվ |սահմանող|    |նորմատիվ|ստացված|փորձարկման|

|   |      |         |փաստաթղթի|նորմատիվ|    |փաստա-  |       |արդյունք- |

|   |      |         |համարը   |փաստա-  |    |թղթի    |       |ների      |

|   |      |         |         |թղթի    |    |        |       |          |

|   |      |         |         |համարը  |    |        |       |          |

|___|______|_________|_________|________|____|________|_______|__________|

| 1 |  2   |    3    |    4    |    5   |  6 |   7    |   8   |     9    |

|___|______|_________|_________|________|____|________|_______|__________|

|___|______|_________|_________|________|____|________|_______|__________|

|___|______|_________|_________|________|____|________|_______|__________|

|___|______|_________|_________|________|____|________|_______|__________|

.________________________________________________________________________.

 

Եզրակացություն_____________________________________________________ ի

(արտադրանքի անվանումը)

 

փորձարկման նմուշները համապատասխանում են (չեն համապատասխանում)____________ ________________________________________________________________________ ի

(նորմատիվ փաստաթղթի անվանումը, նշագիրը և կետերի համարները)

 

պահանջներին` ըստ ** ______________________________________________________

 

__________________________________________________________________________

 

* Լրացվում է այն դեպքում, երբ փորձարկումները կատարվում են փորձարկման լաբորատորիայի տարածքից դուրս:

** Լրացվում է այն դեպքում, երբ փորձարկումների արդյունքները բացասական են:

 

Արձանագրությունը կազմված է _________ էջից, __________ օրինակով:

 

Պատասխանատու կատարողներ __________________ _______________________

                              (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

__________________ _______________________

                              (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

Փորձարկման լաբորատորիայի __________________ _______________________

    ղեկավար                    (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

 

Սույն փորձարկման արձանագրությունը չի կարելի մասնակիորեն արտատպել կամ վերարտադրել` առանց պետական վերահսկողության մարմնի և փորձարկման լաբորատորիայի գրավոր թույլտվության:

 

Ձև N 7

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՍՏԱՑԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Պետական   |Արտադրանքի|Արտադրանքի|Արտադ-   |Արտադ-|Փորձար-  |Արտադ-   |

|ը/կ|վերահսկո- |անվանումը |պիտանի-   |րանքի    |րանքի |կումների |րանքի    |

|   |ղության   |          |ության    |նմուշի   |նմուշ-|արդյունք-|նմուշների|

|   |մարմնի    |          |ժամկետը   |ստացման  |ների  |ները     |դուրս-   |

|   |անվանումը,|          |          |թվականը  |քանակը|(արձանա- |գրման կամ|

|   |ուղեկցող  |          |          |         |      |գրության |վերադարձ-|

|   |նամակի    |          |          |         |      |համարը,  |ման ակտի |

|   |համարը և  |          |          |         |      |թվականը) |համարը և |

|   |թվականը   |          |          |         |      |         |թվականը  |

|___|__________|__________|__________|_________|______|_________|_________|

| 1 |     2    |     3    |    4     |    5    |  6   |    7    |    8    |

|___|__________|__________|__________|_________|______|_________|_________|

|___|__________|__________|__________|_________|______|_________|_________|

|___|__________|__________|__________|_________|______|_________|_________|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.04.2007
N 598-Ն
Որոշում