Սեղմել Esc փակելու համար:
ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԱԿՑԵՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԱԿՑԵՊՏ ԿԱՐԳՈՎ ՎՃԱՐ ...

30.06.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.12.1994  -ից մինչեւ   30.06.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 30.06.00 թիվ 174 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 դեկտեմբերի 1994 թվականի թիվ 118

 

Վճարումների հերթականության և անակցեպտ կարգով վճարումների

i

իրականացման դադարեցման մասին

 

Ելնելով ձեռնարկությունների և կազմակերպությունների հաշիվներից կատարվող վճարումների կարգավորման կարևորությունից և դրանք Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Չեղյալ համարել նախկին ԽՍՀՄ պետբանկի 1987 թվականի սեպտեմբերի 30-ի «Ժողտնտեսության մեջ անկանխիկ հաշվարկների» թիվ 2 կանոններով (բաժին 3-րդ) սահմանված վճարողների հաշիվներից միջոցները անակցեպտ (առանց հոժարագրման) դուրս գրելու կարգը, այդ թվում նաև` գազի, ջրի, էլեկտրական, ջերմային էներգիայի, կոյուղու, հեռախոսահեռագրական ծառայությունների դիմաց ներկայացվող վճարման պահանջագրերի հիման վրա:

2. Վճարողների հաշիվներից միջոցները անակցեպտ կարգով կարող են դուրս գրվել միայն կողմերի միջև կնքված տնտեսական պայմանագրերում դրա վերաբերյալ համապատասխան կետի առկայության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

3. Բոլոր այլ դեպքերում նախկինում վճարողների հաշիվներից անակցեպտ կարգով դուրսգրման ենթակա միջոցները բանկերի կողմից վճարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 5-ի «Միավորումների, ձեռնարկությունների և կազմակերպությունների հաշիվներից վճարումների հերթականության մասին» թիվ 9 որոշման «դ» ենթակետի պահանջներին համապատասխան` ըստ վճարման փաստաթղթերը բանկ ներկայացնելու օրացուցային հերթականության:

4. Հանձնարարել հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների վարչությանը` երկու ամսվա ընթացքում մշակել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 5-ի «Միավորումների, ձեռնարկությունների և կազմակերպությունների հաշիվներից վճարումների հերթականության մասին» թիվ 9 որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների ու գործառնական վարչությունների վրա:

6. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
13.12.1994
N 118
Որոշում