Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐ ...

 

 

100.0737.050607

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «05»         06           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10007232

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

20 ապրիլի 2007 թվականի N 737-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 876 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ:

Որակի հսկողություն N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին» N 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն N 2-III-Ա2-1 սանիտարական նորմեր և կանոններ» -ում կատարել հետևյալ լրացումները (այսուհետ` կանոններ).

i

1/ Կանոնների 4.9 կետից հետո լրացնել «4.10» կետը հետևյալ բովանդակությամբ`

«4.10 Ձուկ-ձկնամթերքի արտադրությունում օգտագործվող խմելու ջրի որակը մանրէաբանական ցուցանիշներով լրացուցիչ պետք է համապատասխանի հավելված 1-ում ներկայացված «Ձուկ-ձկնամթերքի արտադրությունում օգտագործվող խմելու ջրի որակի լրացուցիչ մանրէաբանական ցուցանիշներին».

2/ Հավելված 1-ը լրացնել նոր ցուցանիշներով հետևյալ բովանդակությամբ`

i

Ձուկ-ձկնամթերքի արտադրությունում օգտագործվող խմելու ջրի որակի լրացուցիչ մանրէաբանական ցուցանիշները

 

._________________________________________________________________________.

|      Ցուցանիշներ         |      Չափման միավոր          |    Նորմաներ    |

|__________________________|_____________________________|________________|

|աղիքային ցուպիկ`          |100 մլ-ում մանրէների քանակ   |  0             |

|«Esherichia coli»         |                             |                |

|__________________________|_____________________________|________________|

|էնտերոկոկկ - «Enterococci»|100 մլ-ում մանրէների քանակ   |  0             |

._________________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
20.04.2007
N 737-Ն
Հրաման