Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի ԹԻՎ 84 Ո ...

 

040.0097.180298

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» ՓԵՏՐՎԱՐԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 փետրվարի 1998 թվականի թիվ 97

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի ԹԻՎ 84 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 17-ի թիվ 84 որոշման կատարումը և Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի քանդման ենթակա առավել վթարային շենքերից ու շինություններից բնակիչների հրատապ վերաբնակեցումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի վթարային բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքը փոխհատուցելու մասին» թիվ 84 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման վերնագրի մեջ «արժեքը փոխհատուցելու մասին» բառերը փոխարինել «արժեքի չափով միանվագ օգնություն տրամադրելու մասին» բառերով.

i

բ) որոշման 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և» բառերը.

գ) որոշման 2-րդ կետում`

i

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը» բառերով.

«ա» ենթակետում «արժեքը սահմանված կարգով փոխհատուցելու համար» բառերը փոխարինել «արժեքի չափով միանվագ օգնություն տրամադրելու համար» բառերով.

«բ» ենթակետում «արժեքի փոխհատուցման գումարը» բառերը փոխարինել «արժեքի չափով տրամադրվելիք միանվագ օգնության գումարը» բառերով.

«գ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերը հանել, «արժեքի փոխհատուցման» բառերը փոխարինել «արժեքի չափով միանվագ օգնություն տրամադրելու» բառերով.

i

դ) որոշման 3-րդ կետում «արժեքի փոխհատուցումը կատարվում է» բառերը փոխարինել «արժեքի չափով միանվագ օգնությունը տրամադրվում է այն բնակիչներին, որոնք գրավոր համաձայնություն կտան օգնությունն ստանալ» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

i

ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Կոտայքի մարզպետի հետ համատեղ մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 17-ի թիվ 84 որոշման 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգը համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին.

բ) Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի վերաբնակեցվող բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող քանդման ենթակա առավել վթարային բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի չափով սահմանված կարգով միանվագ օգնություն տրամադրելու համար Կոտայքի մարզպետարանին հատկացնել 327,8 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

3. Կոտայքի մարզպետին`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության հետ ճշտել քանդման ենթակա առավել վթարային շենքերի ու շինությունների ցանկը և դրանց արժեքը.

բ) 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչություն ներկայացնել վթարային շենքերի և շինությունների քանդման վերաբերյալ տեղեկությունները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի փետրվարի 18-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.02.1998
N 97
Որոշում