Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ N 5 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑԸ ԵՐԵՎԱՆԻ ԲԺՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ N 5 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑԸ ԵՐԵՎԱՆԻ ԲԺՇԿԱՀՈԳԵԲԱՆԱՄԱՆ ...

 

 

040.0821.250707

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հուլիսի 2007 թվականի N 821-Ն

 

ԵՐԵՎԱՆԻ N 5 ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑԸ ԵՐԵՎԱՆԻ ԲԺՇԿԱՀՈԳԵԲԱՆԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի N 5 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն):

2. Սահմանել, որ`

1) կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակը երեխաների ֆիզիկական մտավոր և (կամ) հոգեկան զարգացման առանձնահատկությունների բացահայտումն ու գնահատումը, նրանց ընդունակություններին ու կարողություններին համապատասխան կրթության իրականացման ձևի ընտրությունն ու հատուկ կրթական բնույթի գործունեության իրականացումն է.

2) կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է «Երևանի N 5 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփականությունը հանդիսացող գույքը` իր ամբողջ կազմով և արժեքով, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի.

3) կազմակերպությանն անհատույց օգտագործման նպատակով ամրացվում են շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքը` իր ամբողջ կազմով և արժեքով.

4) կազմակերպությանն է ամրացվում Երևանի Քաջազնունու փողոցի N 12 հասցեում գտնվող դպրոցական շենքային համալիրը` 2301.4 մակերեսով և 10086.8 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով.

5) կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն հանձնվում պետական սեփականություն հանդիսացող հողերը:

3. Թույլատրել կազմակերպությանն իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) սոցիալական ծառայությունների մատուցում առանց բնակության ապահովման, որը ներառում է`

ա. լրացուցիչ հատուկ կրթական ծրագրերի իրականացում,

բ. լրացուցիչ հատուկ մանկավարժական ծառայության կազմակերպում.

2) սովորողների սննդի կազմակերպում.

3) անմիջականորեն սաների կողմից ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում:

4. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) մեկամսյա ժամկետում հաստատել կազմակերպության կանոնադրությունը` դրանում նախատեսելով դրույթ, համաձայն որի կազմակերպությանն ամրացված պետական գույքը վարձակալության հանձնելիս ստացված վարձավճարները կուղղվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

2) ապահովել կազմակերպության պետական գրանցումը կազմակերպության միջոցների հաշվին:

i

6. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների տիպերը սահմանելու, «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2179-Ն որոշման N 2 հավելվածի «Երևան քաղաք» բաժնի 6-րդ կետը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.07.2007
N 821-Ն
Որոշում