Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԾԱՌԱՅՈՒԹՅ ...

01.04.1995 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.12.1994  -ից մինչեւ   01.04.1995  -ը:
 

/ուժը կորցրել է 03.04.95 թիվ 60 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 դեկտեմբերի 1994 թվականի թիվ 136

 

Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների կողմից ապրանքների

(ծառայությունների, աշխատանքների) արտահանումից ստացված արտարժութային

հասույթի պարտադիր վաճառքի մասին

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Տնտեսական քաղաքականության մասին» հայտարարությունից բխող դրամավարկային և արժութային կարգավորման խնդիրներից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1993 թվականի հուլիսի 30-ի «Հանրապետությունից դուրս անկանխիկ հաշվարկների իրականացման և տարադրամի պարտադիր վաճառքի ժամանակավոր կարգի մասին» թիվ 402 որոշման 5-րդ կետում «50 տոկոսը» բառերը «30 տոկոսը» բառերով փոխարինելու և այդ փոփոխությունը 1995 թվականի հունվարի 1-ից կիրարկելու առաջարկությամբ;

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` 1995 թվականի ապրիլի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1993 թվականի հուլիսի 30-ի թիվ 402 և 1993 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 647 որոշումները:

3. Սահմանել, որ 1993 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 647 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից ձեռնարկություններին մինչև այժմ տրված արտոնությունները մնում են ուժի մեջ, եթե Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առավել արտոնյալ կարգ չի նախատեսված:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման և վերլուծության ու միջազգային և արտարժութային գործառնությունների վարչություններին` մինչև 1995 թվականի հունվարի 15-ը պատրաստել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության հաստատմանը ներկայացնել ձեռնարկությունների կողմից արտարժույթի պարտադիր վաճառքը անմիջապես միջբանկային սակարկությունների միջոցով իրականացնելու կարգի և դրա հետ կապված հրահանգի նախագծերը` համաձայնեցնելով դրանք Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
16.12.1994
N 136
Որոշում