Սեղմել Esc փակելու համար:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐ ...

19.12.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.06.2012  -ից մինչեւ   19.12.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 03.12.2020 թիվ 1994-Ն որոշում)

i

040.0819.250707

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունիսի 2007 թվականի N 819-Ն

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2007 թվականի հուլիսի 21-ի

N 819-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզավորման (այսուհետ` կանոնավոր ուղևորափոխադրումների լիցենզավորում) պայմանները և գործընթացը:

2. Կանոնավոր ուղևորափոխադրումների լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

3. Կանոնավոր ուղևորափոխադրումների լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):

i

4. Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու իրավունք ունեն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հայտատու):

(4-րդ կետը փոփ. 24.11.11 թիվ 1720-Ն որոշում)

5. Կանոնավոր ուղևորափոխադրումների լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով:

6. Լիցենզիա կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

7. Լիցենզավորող մարմինը պարտավոր է պահպանել հայտատուների կամ լիցենզավորված անձանց առևտրային և օրենքով նախատեսված այլ գաղտնիք համարվող տեղեկությունները:

i

8. Լիցենզիան տրվում է անժամկետ: Լիցենզավորված անձը, կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացում սահմանված կարգով ներգրավվելով, յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար սույն կարգին համապատասխան լիցենզավորող մարմնից ստանում է լիցենզիայի ներդիր:

(8-րդ կետը փոփ. 24.11.11 թիվ 1720-Ն որոշում)

9. Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավ դրվել` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

 

II.ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

i

10. Լիցենզիա և ներդիր (ներդիրներ) ստանալու համար հայտատուն առձեռն, փոստով կամ էլեկտրոնային տարբերակով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշման, լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) լիցենզիա ստանալու համար` լիցենզիա ստանալու մասին հայտը` համաձայն N 1 ձևի.

2) ներդիր ստանալու համար` սույն կարգի 14-րդ կետով սահմանված փաստաթղթերը:

(10-րդ կետը փոփ. 28.04.11 թիվ 636-Ն, 24.11.11 թիվ 1720-Ն որոշումներ)

(8-րդ կետը փոփ. 24.11.11 թիվ 1720-Ն որոշում)

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 24.11.11 թիվ 1720-Ն որոշում)

i

11.1. Փաստաթղթերը թղթային եղանակով ներկայացնելիս` հայտատուն պատճենների հետ միաժամանակ ներկայացնում է փաստաթղթերի բնօրինակները, որոնք պատճենների հետ համադրումից հետո անմիջապես վերադարձվում են հայտատուին:

(11.1-ին կետը լրաց. 24.11.11 թիվ 1720-Ն որոշում)

11.2. Փոստով հայտ ներկայացվելու դեպքում լիցենզիան կազմակերպությանը հանձնվում է ներկայացված փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ համադրելուց հետո` դրանց նույնական լինելու դեպքում: Փաստաթղթերը նույնական չլինելու դեպքում լիցենզիան կազմակերպությանը չի տրամադրվում, և լիցենզիա տալու մասին լիցենզավորող մարմնի համապատասխան հրամանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չեղյալ է ճանաչվում:

(11.2-րդ կետը լրաց. 24.11.11 թիվ 1720-Ն որոշում)

i

12. Լիցենզավորող մարմինը լիցենզիան տրամադրելու կամ հայտը մերժելու մասին որոշումն ընդունում է հայտն ստանալուց հետո ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:

12.1. Լիցենզավորման պայմաններին և պահանջներին համապատասխանությունն ուսումնասիրվում է ներկայացված փաստաթղթերի հիման վրա:

(12.1-ին կետը լրաց. 24.11.11 թիվ 1720-Ն որոշում)

13. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում:

 

III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

i

14. Լիցենզիայի ներդիր (ներդիրներ) ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում`

1) ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի պատճենը.

2) ավտոտրանսպորտային միջոցի սեփականության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման դեպքում` դրա օրինականությունը հաստատող փաստաթղթի պատճենը.

3) ավտոտրանսպորտային միջոցի լիցենզավորման կարգին համապատասխանության մասին տեղեկանքը` համաձայն N 4 ձևի:

(14-րդ կետը փոփ. 24.11.11 թիվ 1720-Ն որոշում)

i

14.1. Ներդիրի (ներդիրների) տրամադրման համար սահմանված պարտադիր պահանջներն են`

1) ներկայացված միկրոավտոբուսի տարիքը չպետք է գերազանցի 15 տարին.

2) 17-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսը պետք է ունենա ուղևորների նստեցման և իջեցման համար նախատեսված մեկից ավելի դռներ.

3) ավտոտրանսպորտային միջոցի ուղևորասրահում չպետք է խտացված լինեն նստատեղերը, և չպետք է տեղադրված լինեն տվյալ տրանսպորտային միջոցի համար չնախատեսված նստոցներ:

(14.1-ին կետը լրաց. 24.11.11 թիվ 1720-Ն որոշում)

i

14.2. Լիցենզիա և ներդիր (ներդիրներ) ստանալու մասին հայտը մերժվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաև, եթե`

1) ներկայացված փաստաթղթերի համաձայն ավտոտրանսպորտային միջոցները չեն համապատասխանում սույն կարգի 14.1-ին կետով սահմանված պայմաններին ու պահանջներին:

(14.2-րդ կետը լրաց. 24.11.11 թիվ 1720-Ն որոշում)

i

15. Լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերը և կանոնները, ինչպես նաև «Տրանսպորտի մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 762 որոշմամբ, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված պարտադիր պահանջները և պայմանները:

(15-րդ կետը փոփ. 24.11.11 թիվ 1720-Ն որոշում)

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐԸ

 

16. Հայտատուն կամ լիցենզավորված անձը լիցենզիայի ներդիր (ներդիրներ)` համաձայն N 2 ձևի, ստանալու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում լիցենզիայի ներդիր (ներդիրներ) ստանալու մասին հայտ` համաձայն N 3 ձևի:

17. Լիցենզիայի ներդիրները տրամադրվում են լիցենզավորող մարմնի կողմից լիցենզիայի հետ միասին:

i

17.1. Լիցենզիայի և ներդիրների ձևաթղթերն ստորագրվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի կողմից և կնքվում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և հայերեն` իր անվանմամբ կլոր կնիքով:

(17.1-ին կետը լրաց. 24.11.11 թիվ 1720-Ն որոշում)

i

18. Լիցենզավորված անձը կարող է տրանսպորտային միջոցների համալրման կամ փոփոխման անհրաժեշտության դեպքում լիցենզիայի ներդիր (ներդիրներ) ստանալու մասին հայտ ներկայացնել լիցենզիան ստանալուց հետո:

(18-րդ կետը փոփ. 24.11.11 թիվ 1720-Ն որոշում)

i

18.1. Լիցենզավորված անձը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 որոշմամբ սահմանված կարգով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ստանալիս, ինչպես նաև կանոնավոր փոխադրումների երթուղու սպասարկման գործում ներգրավված տրանսպորտային միջոցների փոփոխության (համալրման, փոխարինման) դեպքում համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքի հիման վրա ճանապարհային ոստիկանության կողմից տրանսպորտային միջոցներին դեղին հիմնագույնի համարանիշերի տրամադրումից հետո` տրամադրման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորող մարմին է ներկայացնում լիցենզիայի ներդիր (ներդիրներ) ստանալու մասին հայտ և 5 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորող մարմնից ստանում համապատասխան թվով ներդիրներ:

(18.1-ին կետը լրաց. 24.11.11 թիվ 1720-Ն որոշում)

18.2. Երթուղային ցանցը կազմավորող մարմնի որոշմամբ կանոնավոր ուղևորափոխադրումներում ներգրավված կազմակերպության տրանսպորտային միջոցների թվի նվազեցման, փոխարինման, ինչպես նաև երթուղու սպասարկման իրավունքից զրկվելու (հրաժարվելու) կամ սպասարկման ժամկետը լրանալու դեպքում դեղին հիմնագույնի համարանիշերը հանձնվում են ճանապարհային ոստիկանություն` համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքի վրա տրանսպորտային միջոցներին տրամադրված ներդիրների հանձնման վերաբերյալ լիցենզավորող մարմնի կողմից կատարված և կնիքով վավերացված գրառման հիման վրա:

(18.2-րդ կետը լրաց. 24.11.11 թիվ 1720-Ն որոշում)

19. Լիցենզիայի ներդիրները տրամադրվում են հայտ ներկայացնելուց հետո 5-օրյա ժամկետում:

 

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ, ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

20. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործողության կասեցումը և դադարեցումը, լիցենզիայի և լիցենզիայի ներդիրի կրկնօրինակի տրամադրումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

 

VI. ՀԱՅՏԵՐԻ ՄԵՐԺՄԱՆ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

21. Լիցենզիա ստանալու կամ լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտի մերժման և լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման մասին որոշումները կարող են բողոքարկվել քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

22. Լիցենզավորող մարմնի կողմից բողոքները քննարկվում են (այդ նպատակով ստեղծված հանձնաժողովում կամ լսումների կարգով)` դրանք լիցենզավորող մարմին մուտք լինելու օրվանից 10 օրվա ընթացքում:

 

VII. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

23. Մինչև 2007 թվականի սեպտեմբերի 30-ը ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք սույն կարգին համապատասխան պետք է ստանան լիցենզիաներ և ներդիր (ներդիրներ):

 

Ձև N 1

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅՏ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայտատու ___________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը,

անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

 

Գտնվելու վայրը ______________________________________________________

(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ

բնակության վայրը)

 

Պետական գրանցման վկայականի համարը ____________________________________

______________________________________________________________________

 

Խնդրում եմ տրամադրել լիցենզիա` ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումներ կազմակերպելու համար:

Կից ներկայացվում է պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

Հայտատու ______________  _____________________ _____________________

                (պաշտոնը)      (անունը, ազգանունը)     (ստորագրությունը)

 

_____ _____________ 20 թ.

 

(1-ին ձևը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն, 28.04.11 թիվ 636-Ն 24.11.11 թիվ 1720-Ն որոշումներ)

 

Ձև N 2

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

ՏԿՈՒ N 00000 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ

 

ՆԵՐԴԻՐ N 00000

 

Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը,

հայրանունը, ազգանունը ______________________________________________

 

Իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ

անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը _______________________________

 

Ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը ____________________________________

 

Ավտոտրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը ________________________

 

Դեղին հիմնագույնի համարանիշը * _______________________________________

 

Ավտոտրանսպորտային միջոցի նույնացման համարը

VIN __________________________________________________________________

 

Ներդիրը տալու ամսաթիվը _______________________________________________

 

Ներդիրի գործողության ժամկետը _________________________________________

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

աշխատակազմի լիցենզավորման

    գործակալության պետ      ___________________  ___________________

                             (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

* Լրացվում է դեղին համարանիշ ստանալուց հետո:

 

(2-րդ ձևը փոփ. 24.11.11 թիվ 1720-Ն որոշում)

 

Ձև N 3

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅՏ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ (ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ

 

Խնդրում եմ տրամադրել N ՏԿՈՒ____ լիցենզիայի ներդիր (ներդիրներ), ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեություն իրականացնելու նպատակով:

 

Հայտատու _____________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը,

__________________________________________________________________________

անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը)

 

Լրացուցիչ տեղեկություններ ____________________________________________

 

Նախապես ծանոթացել եմ տրանսպորտի ոլորտին առնչվող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին և պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:

 

       Հայտատու        _________________    ___________________

                       (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

                                       ______ ____________ 200 թ.

(3-րդ ձևը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն որոշում)

 

Ձև N 4

 

i

ՏԵՂԵԿԱՆՔ ______________________________________________________________-Ի

(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը,

հայրանունը, ազգանունը)

 

ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

._____________________________________________________________________.

|NN |Մակնիշը|Հաշվառ-|Թողարկ-|Ինչ      |ՈՒղևորա-   |Նստատեղե-|ՈՒղևոր-  |

|ը/կ|       |ման    |ման    |իրավուն- |սրահում    |րի թիվը  |ների     |

|   |       |համարա-|տարե-  |քով է    |վերասարքա- |(բացառու-|նստեցման |

|   |       |նիշը   |թիվը   |պատկանում|վորումներ  |թյամբ    |և        |

|   |       |       |       |կազմակեր-|(նստատեղերի|վարորդի  |իջեցման  |

|   |       |       |       |պությանը |խտացում,   |նստա-    |համար    |

|   |       |       |       |(սեփակա- |չնախատեսված|տեղի)    |նախատես- |

|   |       |       |       |նության, |նստատեղերի |         |ված      |

|   |       |       |       |օգտագործ-|տեղադրում  |         |դռների   |

|   |       |       |       |ման)     |և  այլն)   |         |թիվը     |

|   |       |       |       |         |իրականացված|         |         |

|   |       |       |       |         |են, թե ոչ  |         |         |

._____________________________________________________________________.

 

Հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացված փաստաթղթերում առկա տվյալները հավաստի են: Կեղծ տվյալներ ներկայացնելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին տեղյակ եմ:

 

Հայտատու ____________________  _____________________

               (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

 

_____ ________________ 20 թ.

 

(4-րդ ձևը լրաց. 24.11.11 թիվ 1720-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2007 թվականի հուլիսի 21-ի

N 819-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ N ՏԿՈՒ 00000

 

Տրվում է _____________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը,

______________________________________________________________________

անհատ ձեռնարկատիրոջ համար ազգանունը, անունը և բնակության վայրը)

 

    Գործունեության տեսակը             Ընդհանուր օգտագործման ուղևորատար

                                      ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր

                                      փոխադրումների կազմակերպում

 

Լիցենզիայի գործողության ժամկետը ______________________________________

 

Լիցենզիան տալու ամսաթիվը _____________________________________________

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի

և կապի նախարարության աշխատակազմի

լիցենզավորման գործակալության պետ ________________  ___________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

Կ.Տ.

 

(2-րդ հավելվածը փոփ. 24.11.11 թիվ 1720-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.06.2007
N 819-Ն
Որոշում