Սեղմել Esc փակելու համար:
ԻՆՈՎԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՆՈՎԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳ ...

 

 

040.0877.060807

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 օգոստոսի 2007 թվականի N 877-Ն

 

i

ԻՆՈՎԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ինովացիոն գործունեությանն աջակցության տարեկան ծրագրի իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի օգոստոսի 2-ի

N 877-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԻՆՈՎԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է ինովացիոն գործունեությանը պետական աջակցության տարեկան ծրագրի իրականացման կարգը:

2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում ինովացիոն նախագծերի ֆինանսավորման և համաֆինանսավորման համար հատկացումներ նախատեսվում են միայն մրցութային կարգով ընտրված և ինովացիոն բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից հաստատված ինովացիոն նախագծերի հայտերի ֆինանսական նախահաշիվների հիման վրա, որոնք, որպես, լիազոր մարմնի կողմից կազմվող բյուջետային ֆինանսավորման հայտի հիմնավորում և դրա անբաժանելի մաս, ինովացիոն գործունեությանը պետական աջակցության տարեկան ծրագրի տեսքով (այսուհետ` տարեկան ծրագիր) սահմանված կարգով ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` մինչև բյուջետային գործընթացն սկսելը:

3. Ինովացիոն նախագծերի ֆինանսավորման մրցույթին մասնակցելու հայտի ձևի տրամադրումը, մրցույթի հայտերի ընդունումը, մրցութային հանձնաժողովի ձևավորումն ու հայտերի փորձագիտական գնահատումը կազմակերպում է լիազոր մարմինը:

 

II. ԻՆՈՎԱՑԻՈՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՅՏԵՐԸ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼԸ

 

4. Լիազոր մարմինը սահմանված կարգով ընդունված մրցույթի հայտերը տրամադրում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովին` հայտերի նախնական ընտրության և մասնագիտական փորձաքննության երաշխավորելու համար: Փորձագիտական գնահատման հիմքով մրցութային հանձնաժողովն իրականացնում է դրանց վերջնական ընտրությունը:

5. Մրցութային կարգով ընտրված ինովացիոն նախագծերը հաստատվում են լիազոր մարմնի կողմից: Այդ նախագծերի ծախսերի նախահաշիվները ներառվում են տվյալ տարվան հաջորդող տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում` որպես տարեկան ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտ:

 

III. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

6. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ընդգրկված տարեկան ծրագրի առանձին ինովացիոն նախագծերի իրականացման համար դրանց ղեկավարների հետ լիազոր մարմինը կնքում է պայմանագրեր, որտեղ սահմանվում են նաև հաշվետվությունների ներկայացման կարգը և ժամկետները:

7. Լիազոր մարմինը հաշվետվությունները տրամադրում է մրցութային հանձնաժողովի քննարկմանը: Մրցութային հանձնաժողովի որոշումը հաստատվում է լիազոր մարմնի կողմից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.08.2007
N 877-Ն
Որոշում