Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱ ...

 

 

116.0165.270707

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»         07           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11607281

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

13 հուլիսի 2007 թվականի N 165-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 690-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջների.

Հաստատել`

1. Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման մրցութային հանձնաժողովի հայտերի ընդունման գրանցամատյանի ձևը, համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման մրցութային հանձնաժողովի հայտերի ընդունման գրանցամատյանի վարման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հավելված N 1

 

Հաստատված է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2007 թ. հուլիսի 13-ի

թիվ 165-Ն հրամանի

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական

զննության անցկացման գործունեության լիցենզավորման մրցութային

հանձնաժողովի հայտերի ընդունման

 

._________________________________________________________________________.

|Գրանցման |    Հայտատուի    |Լիցեն- |Հայտը  |Կնքված    |Հայտը ներկայացնողի|

|         |                 |զիայի  |ներկա- |ծրարների  |ստորագրությունը   |

|         |                 |գործո- |յացնողի|թիվը      |հայտի երկրորդ     |

|_________|_________________|ղության|անունը,|__________|օրինակը           |

|հա- |օրը |անվա-   |գտնվելու|վայրը  |ազգա-  |բնօ- |պատ-|համապատասխան      |

|մարը|և   |նումը   |վայրը և |       |նունը  |րինակ|ճեն |նշումներով հետ    |

|    |ժամը|(անունը)|հեռախո- |       |       |     |    |ստանալու համար    |

|    |    |        |սահամարը|       |       |     |    |                  |

|____|____|________|________|_______|_______|_____|____|__________________|

| 1  | 2  |   3    |   4    |   5   |   6   |  7  | 8  |       9          |

|____|____|________|________|_______|_______|_____|____|__________________|

|____|____|________|________|_______|_______|_____|____|__________________|

|____|____|________|________|_______|_______|_____|____|__________________|

|____|____|________|________|_______|_______|_____|____|__________________|

|____|____|________|________|_______|_______|_____|____|__________________|

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

 

Հաստատված է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2007 թ. հուլիսի 13-ի

թիվ 165-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման մրցութային հանձնաժողովի հայտերի ընդունման գրանցամատյանի վարման կարգը:

2. Հայտերի ընդունումը, դրանց ներկայացման ճշտության ստուգումը և գրանցամատյանում գրանցումը կատարում է հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը:

3. Հայտերը պատասխանատու քարտուղարի կողմից գրանցվում են գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության, ծրարի և հայտերի վրա նշելով գրանցման համարը, օրը և ժամը:

4. Գրանցամատյանի սյունակները, բացառությամբ 9-րդ սյունակի լրացվում են հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի կողմից:

5. Մասնակիցը գրանցամատյանի 9-րդ սյունակում ստորագրում է հայտի երկրորդ օրինակը համապատասխան նշումներով (գրանցման համարը, օրը և ժամը) հետ ստանալու համար:

 

 

pin
Տրանսպորտի, կապի և տեղեկատվ նախա
13.07.2007
N 165-Ն
Հրաման