Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԱԵՐՈԴՐՈՄՆԵՐԻ ՇՐՋԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԱԵՐՈԴՐՈՄՆԵՐԻ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ ԹՌՉՈՒ ...

 

 

320.0117.030807

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «03»         08           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32007291

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

10 հուլիսի 2007 թվականի N 117-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԱԵՐՈԴՐՈՄՆԵՐԻ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԲԱԽՈՒՄՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՀԵՏ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Ավիացիայի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ` Չիկագոյի կոնվենցիա) թիվ 14 «Աերոդրոմներ» Հավելվածի և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) ձեռնարկների (Դոկ. 9137-AN/898 և Դոկ. 9332-AN/909) դրույթները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության օդանավակայանների աերոդրոմների շրջակայքում թռչունների բախումն օդանավերի հետ հաշվառելու և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն ներկայացնելու կարգը»` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2007թ. հուլիսի 10-ի

թիվ 117-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԱԵՐՈԴՐՈՄՆԵՐԻ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԲԱԽՈՒՄՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՀԵՏ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

Գլուխ I
Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների աերոդրոմների (այսուհետ` Աերոդրոմ) շրջակայքում թռչունների բախումն օդանավերի հետ հաշվառելու և Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպություն (այսուհետ` ԻԿԱՕ) ներկայացնելու կարգը (այսուհետ` Կարգ) սահմանում է Աերոդրոմներում և դրանց շրջակայքում թռչունների հետ օդանավերի բախումների հաշվառումը և տեղեկատվությունների ԻԿԱՕ ներկայացումը:

2. Կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և քաղաքացիական ու ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման և համատեղ օգտագործման աերոդրոմների, Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների վրա:

3. Կարգում օգտագործվող հիմնական հասկացությունները`

1) Աերոդրոմի շրջակայք - աերոդրոմի և դրան կից տարածք, որի վրայի օդային տարածությունը նախատեսված է աերոդրոմներում թռիչք-վայրէջք կատարելու և օդային մայրուղիներ մուտք/ելք գործելու համար:

2) Թռիչքների թռչնաբանական ապահովում - միջոցառումների համալիր ծրագիր, որն ուղղված է կանխելու թռչունների հետ օդանավերի բախումները:

3) ԻԲԻՍ(IBIS) - թռչունների հետ օդանավերի բախումների մասին ԻԿԱՕ-ին տեղեկատվության ներկայացման համակարգ:

4) Պայմանավորվող պետություն - ԻԿԱՕ անդամ-պետություն:

5) Աերոդրոմ շահագործող - օդանավակայանի սեփականատերը կամ այն իրավաբանական անձը, որն իրականացնում է օդանավակայանի շահագործումը կամ կոնցեսիոն կառավարումը:

6) Օդանավ շահագործող - առևտրային օդային փոխադրումներ, ընդհանուր նշանակության ավիացիայի և/կամ/ ավիացիոն հատուկ գործունեություն իրականացնող կազմակերպություն կամ օդանավի սեփականատեր:

4. Կարգի նպատակն է ապահովել ԻԿԱՕ-ի թիվ 9332-AN/909 ձեռնարկով (Դոկ. 9332) սահմանված դրույթները, որոնց համաձայն Պայմանավորվող պետությունն ԻԿԱՕ է ներկայացնում տեղեկատվություններ պետության աերոդրոմներում և դրանց շրջակայքում թռչունների հետ օդանավերի բախման դեպքերի վերաբերյալ:

1) Սույն կետում նշված տեղեկատվությունների ներկայացումն ԻԿԱՕ ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետ` Գլխավոր վարչություն):

 

Գլուխ II
Թռչունների հետ օդանավերի բախումների հաշվառումը

 

5. Կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դրույթի ապահովման նպատակով Գլխավոր վարչությունն իրականացնում է Աերոդրոմներում և դրանց շրջակայքում թռչունների հետ օդանավերի բախումների վերաբերյալ հաշվետվությունների հավաք, հաշվառում և ամփոփ տեղեկատվության մշակում:

6. Աերոդրոմներում և դրանց շրջակայքում թռչունների հետ օդանավերի բախումների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման համար սահմանվում են հիմնական և լրացուցիչ հաշվետվությունների ձևեր` համաձայն Կարգի Հավելված 1-ի և Հավելված 2-ի:

7. Եթե թռչունների հետ օդանավի բախումը տեղի է ունեցել Աերոդրոմների տարածքում և առկա են թռչունների մնացորդներ (փետուրներ, մարմնի մասեր), ապա դրանք Աերոդրոմ շահագործողի կողմից ներկայացվում են փորձաքննության` թռչունների տեսակները և չափերը որոշելու նպատակով:

8. Հաշվետվության հիմնական ձևը Գլխավոր վարչություն է ներկայացվում Աերոդրոմ շահագործողի կողմից թռչունների հետ օդանավի բախման դեպքի ուսումնասիրությունների ավարտից հետո երկօրյա ժամկետում:

1) Հաշվետվության հիմնական ձևը լրացվում է Աերոդրոմ շահագործողի, տվյալ աերոդրոմում օդային երթևեկության կառավարում (այսուհետ` ՕԵԿ) իրականացնող մարմնի կարգավարի և օդանավի հրամանատարի կամ թռիչքային անձնակազմի անդամի կողմից համատեղ:

9. Հաշվետվության լրացուցիչ ձևը Գլխավոր վարչություն է ներկայացվում Հայաստանի Հանրապետությունում գրանցված Օդանավ շահագործողների կողմից:

1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված Օդանավ շահագործողները Գլխավոր վարչություն են ներկայացնում հաշվետվության լրացուցիչ ձևը նաև այն դեպքում, եթե թռչունների հետ օդանավի բախումը տեղի է ունեցել օտարերկրյա պետությունների աերոդրոմներում:

2) Հաշվետվության լրացուցիչ ձևերը ներկայացվում են թռչունների հետ օդանավի բախման դեպքի ուսումնասիրությունների ավարտից հետո`

ա. մեկշաբաթյա ժամկետում, եթե թռչունների հետ օդանավի բախումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության աերոդրոմներում,

բ. երկշաբաթյա ժամկետում, եթե թռչունների հետ օդանավի բախումը տեղի է ունեցել օտարերկրյա աերոդրոմներում:

10. Եթե Աերոդրոմներում կամ դրանց շրջակայքում թռչունների բախումը տեղի է ունեցել օտարերկրյա պետության Օդանավ շահագործողի օդանավի հետ, որի մասին օդանավի անձնակազմը հայտնել է ՕԵԿ մարմնի կարգավարին, ապա այդ տեղեկությունը ՕԵԿ մարմնի կողմից ներկայացվում է Գլխավոր վարչություն:

1) Սույն կետում նշված տեղեկության առկայության դեպքում Գլխավոր վարչությունը կարող է դիմել օտարերկրյա պետության Օդանավ շահագործողի ավիացիոն իշխանություններին թռչունների հետ օդանավի բախման դեպքի մասին Կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթով սահմանված հաշվետվություն ստանալու համար:

11. Կարգի 8-րդ և 9-րդ կետերով սահմանված հիմնական և լրացուցիչ հաշվետվությունների առկայության դեպքում Գլխավոր վարչությունը յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 15-ը ԻԿԱՕ է ներկայացնում հաշվետվություններ թռչունների հետ օդանավերի բախման յուրաքանչյուր դեպքի համար` Կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթով սահմանված ձևերի համաձայն:

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2007թ. հուլիսի 10-ի թիվ 117-Ն

հրամանով հաստատված

Հայաստանի Հանրապետության

օդանավակայանների աերոդրոմների

շրջակայքում թռչունների բախումն

օդանավերի հետ հաշվառելու և

Քաղաքացիական ավիացիայի

միջազգային կազմակերպություն

ներկայացնելու կարգի

 

Թռչունների հետ օդանավերի բախումների հաշվառման հաշվետվության

հիմնական ձև Ներկայացվում է Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

 

1. Օդանավ շահագործողը (01/02) ........................................

2. Օդանավի տիպը/մոդիֆիկացիան (03/04) .................................

3. Օդանավի շարժիչի տիպը/մոդիֆիկացիան (05/06)..........................

4. Օդանավի գրանցման նիշը (07) ........................................

5. Բախման ամսաթիվը (08)`........(օրը), ........ (ամիսը), ..... (տարին)

6. Բախման ժամը (տեղական) (09) ........................................

1) Օրվա մասը (10)`

Ա(A) (լուսաբաց), Բ(B) (ցերեկը), Գ(C) (մթնշաղ), Դ(D) (գիշեր) (ընդգծվում է)

7. Աերոդրոմի անվանումը (11/12) .......................................

8. Վազքուղու թիվը (13) ...............................................

9. Օդանավի կոորդինատները (երթուղու վրա) (14) .........................

1) Օդանավի բարձրությունը (գետնի մակերևույթի նկատմամբ) (15)........... ֆուտ

2) Օդանավի արագությունը (սարքային) (16).......................հանգույց

10. Թռիչքի փուլը (17)` Ա(A) (կայանատեղում), Բ(B) (գետնավարում), Գ(C)

(թափավազք), Դ(D) (բարձրություն հավաքել), Ե(E)

(վայրէջքի երթուղում), Ժ(G) (վայրէջք), Է(H)

(հետվայրէջքային վազք) (ընդգծվում է)

11. Օդանավի մասերը (հատվածները), որոնք բախման արդյունքում ենթարկվել են հարվածի (A) կամ վնասվել են (B) (համապատասխան տառանիշն ընդգծվում է)`

1) Ռադիոլոկացիոն անտենայի շրջահոսիչ (18)` Ա(A) կամ Բ(B):

2) Դիմապակի (19)` Ա(A) կամ Բ(B):

3) Ցռուկ (քթամաս) (20)` Ա(A) կամ Բ(B):

4) Շարժիչ N 1 (21)` Ա(A) կամ Բ(B):

5) Շարժիչ N 2 (22)` Ա(A) կամ Բ(B):

6) Շարժիչ N 3 (23)` Ա(A) կամ Բ(B):

7) Շարժիչ N 4 (24)` Ա(A) կամ Բ(B):

8) Օդապտուտակ (25)` Ա(A) կամ Բ(B):

9) Թև/տանող պտուտակ (26)` Ա(A) կամ Բ(B):

10) Հիմնամաս (27)` Ա(A) կամ Բ(B):

11) Հենասարք (28)` Ա(A) կամ Բ(B):

12) Պոչամաս (29)` Ա(A) կամ Բ(B):

13) Լույսեր (30)` Ա(A) կամ Բ(B):

14) Այլ մասեր (31)` Ա(A) կամ Բ(B):

12. Թռիչքի համար բախման հետևանքները (սույն կետի դիմաց նշվում է համապատասխան ենթակետի տառանիշը)`

1) Բացակայում են (32)` Ա(A):

2) Ընդհատված թռիչք (33)` Բ(B):

3) Վայրէջք, որպես անվտանգության միջոց (34)` Գ(C):

4) Շարժիչների անջատում (35)` Դ(D):

5) Այլ (բնութագրել) (36)` Ե(E):

13. Երկնքի վիճակը (37)` Ա(A) (անամպ), Բ(B) (հազվադեպ ամպամածություն),

Գ(C) (խիտ ամպամածություն), (ընդգծվում է)

14. Տեղումներ (սույն կետի դիմաց նշվում է համապատասխան ենթակետի տառանիշը)`

1) Մառախուղ (38)` Ա(A):

2) Անձրև (39)` Բ(B):

3) Ձյուն (40)` Գ(C):

15. Թռչունի տեսակը (41)` .............................................

16. Թռչունների քանակը (համապատասխան տառանիշն ընդգծվում է)`

1) Նկատված (42)`

ա. մեկ հատ` Ա(A),

բ. 2-10 հատ` Բ(B),

գ. 11-100 հատ` Գ(C),

դ. 100 հատը գերազանցող` Դ(D):

2) Օդանավերի հետ բախված թռչունների քանակը (43)`

ա. մեկ հատ` Ա(A),

բ. 2-10 հատ` Բ(B),

գ. 11-100 հատ` Գ(C),

դ. 100 հատը գերազանցող` Դ(D):

17. Թռչունների չափերը (44)` Ս (S) (փոքր), Մ(M) (միջին), Լ(L) (մեծ) (ընդգծվում է):

18. Օդաչուն եղել է նախազգուշացված օդային երթևեկության կարգավարի կողմից (45)`

Այո (Y), Ոչ (X), (ընդգծվում է):

19. Թռիչքների թռչնաբանական ապահովմանը պիտանի այլ տեղեկություններ (46/47):

 

Ձևի 15-րդ և 17-րդ կետերի հարցադրումներն ապահովելու նպատակով թռչունների մնացորդները (փետուրներ, մարմնի մասեր) ներկայացվում են փորձաքննության` համաձայն Կարգի 7-րդ կետի դրույթի:

 

Հաշվետվությունը կազմել են`

 

    Աերոդրոմ շահագործողի կողմից`              (Անունը, ազգանունը, պաշտոնը)

 

    Օդանավ շահագործողի կողմից`                (Անունը, ազգանունը, պաշտոնը)

 

Օդային երթևեկության կառավարման

    մարմնի կողմից`                            (Անունը, ազգանունը, պաշտոնը)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2007թ. հուլիսի 10-ի թիվ 117-Ն

հրամանով հաստատված

Հայաստանի Հանրապետության

օդանավակայանների աերոդրոմների

շրջակայքում թռչունների բախումն

օդանավերի հետ հաշվառելու և

Քաղաքացիական ավիացիայի

միջազգային կազմակերպություն

ներկայացնելու կարգի

 

Թռչունների հետ օդանավերի բախումների հաշվառման հաշվետվության

լրացուցիչ ձև

 

Ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

 

Ա. Ընդհանուր տեղեկություններ .........................................

1. Օդանավ շահագործողը (01/02) ........................................

2. Օդանավի տիպը/մոդիֆիկացիան (03/04) .................................

3. Օդանավի շարժիչի տիպը/մոդիֆիկացիան (05/06) .........................

4. Օդանավի գրանցման նիշը (07) ........................................

5. Բախման ամսաթիվը (08)`.......... (օրը), ..... (ամիսը), ..... (տարին)

6. Աերոդրոմը/բախման վայրը (եթե հայտնի է) (11/12/14) ..................

 

Բ. Տեղեկություններ բախումից պատճառված ֆինանսական ծախսերի մասին

7. Օդանավի պարապուրդի ժամանակը (52)`...........ժամ

8. Օդանավի վերականգնման մոտավոր արժեքը (53)`...........հազ. ԱՄՆ դոլար

9. Մոտավոր այլ ծախսեր (հասույթի կորուստ և այլն) (54)`...........հազ. ԱՄՆ դոլար

Գ. Հատուկ տեղեկություններ բախման արդյունքում օդանավի շարժիչներին պատճառած վնասների մասին` համաձայն հետևյալ աղյուսակի (ընդգծվում է)`

 

._______________________________________________________________.

|Շարժիչի համարն ըստ տեղակայման              |1   |2   |3   |4   |

|___________________________________________|____|____|____|____|

|Խափանման/անջատման համարը                   |(55)|(56)|(57)|(58)|

|___________________________________________|____|____|____|____|

|Ոչ տեղային խափանում                        |Ա(A)|Ա(A)|Ա(A)|Ա(A)|

|___________________________________________|____|____|____|____|

|Հրդեհ                                      |Բ(B)|Բ(B)|Բ(B)|Բ(B)|

|___________________________________________|____|____|____|____|

|Անջատում` թրթռումից                        |Գ(C)|Գ(C)|Գ(C)|Գ(C)|

|___________________________________________|____|____|____|____|

|Անջատում` ջերմաստիճանի բարձրացումից        |Դ(D)|Դ(D)|Դ(D)|Դ(D)|

|___________________________________________|____|____|____|____|

|Անջատում` հրդեհային ազդարարումից           |Ե(E)|Ե(E)|Ե(E)|Ե(E)|

|___________________________________________|____|____|____|____|

|Անջատում` այլ պատճառներից (նշել պատճառը)   |Ի(Y)|Ի(Y)|Ի(Y)|Ի(Y)|

|___________________________________________|____|____|____|____|

|Անջատում` պատճառը հայտնի չէ                |Զ(Z)|Զ(Z)|Զ(Z)|Զ(Z)|

|___________________________________________|____|____|____|____|

|Քարշուժի կորստի մոտավոր տոկոսը             |(59)|(60)|(61)|(62)|

|___________________________________________|____|____|____|____|

|Շարժիչի մեջ ընկած թռչունների մոտավոր քանակը|(63)|(64)|(65)|(66)|

._______________________________________________________________.

 

10. Թռչունների տեսակը (եթե հայտնի է) (41) ............................

 

    Հաշվետվությունը կազմել է`                 (Անունը, ազգանունը, պաշտոնը)

 

 

pin
Քաղաքացիական ավիացիայի վարչություն
10.07.2007
N 117-Ն
Հրաման