Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 720 Ո ...

 

 

040.0977.100907

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 սեպտեմբերի 2007 թվականի N 977-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 720 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 7-ի «Մաքսատուրքի վճարումից ազատվող` առևտրային կազմակերպությունների կողմից իրենց կանոնադրական հիմնադրամի համալրմանն ուղղված ապրանքների ցանկը հաստատելու մասին» N 720 որոշմամբ հաստատված ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) «3925 30» ծածկագիրը փոխարինել «3925 30 000» ծածկագրով.

2) «6901» ծածկագիրը փոխարինել «6901 00 000» ծածկագրով.

3) «6904» ծածկագրի «Ապրանքախմբի անվանումը» սյունակում «սալիկներ (կղմինդր) կամ երեսապատման սալիկներ» բառերը փոխարինել «կերամիկական քարեր կրող կամ հենասյունային կառուցվածքներին ամրացնելու համար» բառերով.

4) «6906» ծածկագիրը փոխարինել «6906 00 000» ծածկագրով.

5) «7005» ծածկագրի «Ապրանքախմբի անվանումը» սյունակում «անթափանց» բառը փոխարինել «հղկված» բառով.

6) «8303» ծածկագիրը փոխարինել «8303 00» ծածկագրով, իսկ «Ապրանքախմբի անվանումը» սյունակը «սեյֆեր» բառից առաջ լրացնել «Չհրկիզվող պահարաններ» բառերով.

7) «8418 50» ծածկագրի ապրանքախմբի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կահույք (կամերաներ, պահարաններ, ցուցափեղկեր, վաճառասեղաններ և համանման կահույք)` ցուցադրման և պահպանման համար` ներկառուցված սառնարանային կամ սառցարանային սարքավորումներով».

8) «8418 61» ծածկագիրը փոխարինել «8418 61 000» ծածկագրով, իսկ ապրանքախմբի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ջերմային պոմպեր` բացի 8415 ապրանքային խմբի օդի կարգավորման կայաններից».

9) «8418 69» ծածկագիրը փոխարինել «8418 69 000» ծածկագրով.

10) «8418 91» ծածկագիրը փոխարինել «8418 91 000» ծածկագրով.

11) «8472 10» ծածկագիրը փոխարինել «8472 10 000» ծածկագրով.

12) «8525 40» ծածկագիրը փոխարինել «8525 80» ծածկագրով.

13) «8517» ծածկագրի ապրանքախմբի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հեռախոսային ապարատներ, ներառյալ հեռախոսային ապարատներ` բջջային կապի ցանցի կամ ոչ լարային կապի այլ ցանցերի համար, այլ սարքավորումներ` ձայնի, պատկերի և այլ տվյալների հաղորդման կամ ընդունման համար, ներառյալ հաղորդակցուղու սարքավորումները` լարային և ոչ լարային կապի համար` բացառությամբ 8443, 8525, 8527 կամ 8528 ապրանքային դիրքի ընդունող կամ հաղորդող սարքավորումների».

14) «8518» ծածկագրի ապրանքախմբի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Խոսափողներ և տակդիրներ` դրանց համար, բարձրախոսներ կորպուսների մեջ մոնտաժված կամ չմոնտաժված, գլխամասային հեռախոսներ և ականջակալներ` խոսափողին զուգակցված կամ չզուգակցված, և լրակազմեր կազմված միկրոֆոնից և մեկ կամ ավելի բարձրախոսներից, ձայնի հաճախականության էլեկտրական ուժեղարարներ, էլեկտրական ձայնաուժեղարար լրակազմեր».

15) «8528» ծածկագրի ապրանքախմբի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մոնիտորներ և պրոյեկտորներ` համատեղված ընդունիչ հեռուստատեսային սարքավորումներով, ընդունիչ սարքավորումներ` հեռուստատեսային կապի համար, համատեղված կամ չհամատեղված ռադիոընդունիչի կամ ձայնի կամ պատկերի գրանցման կամ վերարտադրության սարքավորումների հետ».

16) «9506» ծածկագրի ապրանքախմբի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մարզագույք և սարքավորումներ` ֆիզկուլտուրայով, մարմնամարզությամբ, թեթև աթլետիկայով, սպորտի այլ ձևերով (ներառյալ սեղանի թենիսը) զբաղվելու կամ բացօթյա խաղերի համար` տվյալ խմբի այլ տեղերում չնշված կամ չներառված, լողավազաններ և ավազաններ` երեխաների համար».

17) «97» ծածկագրի տողը հանել:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.09.2007
N 977-Ն
Որոշում