Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵԿՇԻՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐԻ ԱՐՏԱՐԺՈՒ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.12.1994  -ից մինչեւ     -ը:
 

/ուժը կորցրել է 09.08.96 թիվ 136 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 1994 թվականի թիվ 155

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվեկշիռների

արտարժութային հոդվածների վերագնահատման արդյունքը սեփական միջոցների

հաշվարկում չընդգրկելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվեկշիռների արտարժութային հոդվածների վերագնահատման արդյունքի ազդեցությունը նրանց սեփական միջոցների գումարի վրա, հիմք ընդունելով կատարված վերլուծությունների արդյունքները և «Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հայտարարության վերագնահատումից ստացված եկամտի հարկը վերացնելու մասին 13-րդ կետը, որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 91 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բանկերի գործունեության կարգավորման տնտեսական նորմատիվների հաշվարկման» հրահանգի 1-ին կետում բանկերի սեփական միջոցների հաշվարկում 1995 թվականի ապրիլի 1-ից չընդգրկել 019 (արտարժութային միջոցների վերագնահատում) ակտիվապասիվային հաշվեկշռային հաշիվը:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչությանը` 20-օրյա ժամկետում մշակել համապատասխան առաջարկություններ 1995 թվականի երկրորդ եռամսյակից բանկերի արտարժութային միջոցների վերագնահատումից ստացված եկամտի հարկը վերացնելու առնչությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
30.12.1994
N 155
Որոշում