Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԽՈԶԵՐԻ ԱՖՐԻԿԱԿԱՆ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԽՈԶԵՐԻ ԱՖՐԻԿԱԿԱՆ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑ ...

 

 

040.1108.011007

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 սեպտեմբերի 2007 թվականի N 1108-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՈԶԵՐԻ ԱՖՐԻԿԱԿԱՆ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 17-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերացման և տարածման կանխարգելման միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերացման և տարածման կանխարգելման միջոցառումների ծրագիրը համակարգող հանրապետական արտակարգ հակաանասնահամաճարակային հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետությունում խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերացման և տարածման կանխարգելման միջոցառումների պլանը` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետությունում խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով սահմանել կարանտին:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ըստ անհրաժեշտության հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտին հսկիչ կետերի տեղադրման ցանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի և համապատասխան մարզպետի հետ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2007 թվականի սեպտեմբերի 6-ի

N 1108-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՈԶԵՐԻ ԱՖՐԻԿԱԿԱՆ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

Բովանդակություն

 

Ներածություն

1. Օրենսդրությունը

2. Ֆինանսավորումը

3. Ենթակայության կարգը

4. Հանրապետական արտակարգ հակաանասնահամաճարակային հանձնաժողովը

5. Տեղական հանձնաժողովները

6. Փորձագիտական խումբը

7. Ռեսուրսները (անձնակազմը, լաբորատորիան, սարքավորումները)

8. Գործողությունների ղեկավարումը

9. Հիվանդության բռնկման համակարգումը

10. Աշխատողների ուսուցումը

11. Տնտեսությունում խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության կասկածի առկայության դեպքում իրականացվող միջոցառումները

12. Տնտեսությունում խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության հաստատման դեպքում իրականացվող միջոցառումները

13. Կանխարգելման և հետազոտության գոտիների հիմնադրումը

14. Հիվանդության համաճարակից հետո տնտեսություններում խոզերի գլխաքանակի նորացումը

15. Վայրի խոզերի մոտ խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության կասկածի կամ հաստատման դեպքում իրականացվող միջոցառումները

16. Հիվանդությունը փոխանցողների միջոցով խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումները

17. Ախտորոշման մեթոդները

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետությունում խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերացման և տարածման կանխարգելման միջոցառումների ծրագիրը կազմվել է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում այդ հիվանդության բռնկումները և Վրաստանի Հանրապետությունում առկա անասնահամաճարակային վիճակը, ինչպես նաև խոզաբուծության բնագավառի վնասը նվազագույն չափերի հասցնելու նպատակը:

 

I. ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիազորությունները խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերացման և տարածման կանխարգելման միջոցառումների առումով նախատեսված են`

1) «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում.

2) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում.

3) «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում.

4) «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

2. Խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդությունն արձանագրվում է «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով:

3. Համաճարակային օջախում ձեռնարկվող անասնաբուժասանիտարական միջոցառումներն են`

1) կարանտին.

2) հսկողություն փոխադրումների նկատմամբ (համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-Ն որոշման).

3) կենդանիների (խոզերի) անարյուն եղանակով սպանդ և դիերի ոչնչացում.

4) մաքրում և ախտահանություն:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և պետական կառավարման այլ մարմինները ցույց են տալիս օգնություն նշված միջոցառումների իրականացման գործում:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մասնակցում է Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված համաճարակների ժամանակ (օջախում) կարանտինային, իսկ կանխարգելման և հետազոտության գոտիներում` հակաանասնահամաճարակային միջոցառումներն իրականացնելու գործում:

 

II. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

6. Ծրագրի իրականացման հետ կապված ֆինանսավորումն իրականացվելու է դոնոր կազմակերպությունների դրամաշնորհների հաշվին և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:

 

III. ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության դեմ պայքարի աշխատանքների կազմակերպման պատասխանատվությունը դրվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության վրա (այսուհետ` նախարարություն), որը խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության դեմ պայքարի աշխատանքներն իրականացնում է նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության (այսուհետ` տեսչություն) և պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով:

8. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության դեմ պայքարի միջոցառումների արտակարգ պլանը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերացման և տարածման կանխարգելման միջոցառումների ծրագիրը համակարգող հանրապետական արտակարգ հակաանասնահամաճարակային հանձնաժողովի նախագահին (այսուհետ` հանձնաժողով):

9. Մարզերում, տարածաշրջաններում և համայնքներում ստեղծվում են խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության դեմ պայքարի տեղական հանձնաժողովներ, որոնց գործունեությունը ղեկավարում են համապատասխան հանձնաժողովների ղեկավարները:

 

IV. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱԿԱԱՆԱՍՆԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

10. Հանձնաժողովն ապահովում է արտակարգ իրավիճակում առաջնահերթ անասնաբուժական միջոցառումների անցկացման մասին որոշումների ընդունումը, որոնք իրականացնում է միջգերատեսչական օպերատիվ շտաբը` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով:

11. Առաջնահերթ անասնաբուժական միջոցառումներն են`

1) խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության կասկածի և առկայության դեպքում արտակարգ իրավիճակի գործունեության պլանի մշակումը.

2) հրատապ միջոցառումների իրականացման համար պահանջվող սարքավորումներ, նյութեր և այլ անհրաժեշտ պարագաներով ցուցակներ ներկայացնելը.

3) համաձայն ուղեցույցների` տեղական հանձնաժողովների գործունեության ղեկավարման և վերահսկողության իրականացումը.

4) «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև կապի պահպանումը.

5) չնախատեսված հանգամանքների դեպքում ֆինանսական ծրագրի պատրաստման ապահովումը.

6) անասնապահական և առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների հետ կապի պահպանումը.

7) ուսուցման ծրագրերի պատրաստումը.

8) սահմանային հսկիչ անասնաբուժական կետերում անասնաբուժական ենթահսկման բեռների ներմուծման և արտահանման նկատմամբ վերահսկողության ուժեղացումը:

12. Հիվանդության կասկածի կամ բռնկման դեպքում ռազմավարության գործողության համակարգումն է`

1) տեղական հանձնաժողովի գործունեության ղեկավարումը և վերահսկողությունը.

2) տեղական հանձնաժողովի անձնակազմի և այլ ռեսուրսների տեղաբաշխումը.

3) տեղական հանձնաժողովի տեղական փորձագետների խմբերից, «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տեղեկատվության ու տվյալների հավաքագրումը և դրանց տրամադրումը հանձնաժողովին` վերլուծություն կատարելու համար.

4) անասնաբուժական և էկոլոգիական անվտանգության ապահովման նպատակով իրավասու մարմինների հետ կապի ապահովումը.

5) ուսուցման ծրագրերի նախապատրաստումը.

6) ֆինանսական ապահովության ծրագրի նախապատրաստումը.

7) անձնակազմի և այլ ռեսուրսների, օժանդակ ռեսուրսների մանրամասնությունների վերաբերյալ նորացվող ցուցակների վարումը.

8) վայրի խոզերի կուտակման բնատեղերում որսը կանխարգելելու, ինչպես նաև կասկածելի ու անսովոր վարքի, հիվանդ կամ անհայտ պատճառով սատկած խոզերի հայտնաբերման ու վնասազերծման ուղղությամբ վերահսկողության սահմանումը:

 

V. ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

 

13. Տեղական հանձնաժողովների գործողությունները և խնդիրներն են`

1) հանձնաժողովի ցուցումներին համապատասխան` հիվանդության մասին տեղեկատվության և տեղերում պատրաստվածության ապահովումը.

2) տեղական մասշտաբով հիվանդության նկատմամբ վերահսկողության գործողությունների կազմակերպումը.

3) պետական կառավարման այլ մարմինների հետ կապի պահպանումը և համագործակցումը` սարքավորումներով և անձնակազմով ապահովելու, ինչպես նաև խոզերի դիերի դուրսբերումը համակարգելու նպատակով.

4) խոզերի ընդհանուր գլխաքանակի հաշվառումը:

14. Կոնկրետ իրավիճակի դեպքում ծագող խնդիրներն են`

1) հիվանդության բռնկման դեպքում հանձնաժողովի հետ համաձայնեցված ղեկավարման և պայքարի միջոցառումների իրականացումը.

2) հիվանդության կասկածի դեպքում շտապ հետաքննության անցկացումը և ախտաբանական նյութի նմուշների ուղարկումը «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

3) հիվանդության կասկածի մասին հանձնաժողովին օպերատիվ տեղեկացումը.

4) հանձնաժողովի փորձագետների խմբի հետ կապի պահպանումը.

5) կանխարգելման գոտու և հետազոտության գոտու մասշտաբները որոշելու և այդ գոտիների սահմանազատումն անցկացնելու նպատակով հանձնաժողովի հետ աշխատանքների համակարգումը.

6) կանխարգելման գոտու և հետազոտության գոտու խոզերի գլխաքանակի շտապ վերահաշվառումը.

7) վարակված տնտեսություններում վերահսկիչ գործողությունների անցկացումը, կարանտինի սահմանումը, հիվանդության նկատմամբ խոզերի ընկալունակության գնահատումը, խոզերի սպանդը և ստացված մթերքի ու հումքի ոչնչացումը, սանացիայի (առողջացման) իրականացումը.

8) կանխարգելման գոտու և հետազոտության գոտու շուկաների փակումը, ընտանի կենդանիների տեղաշարժի նկատմամբ վերահսկողություն ապահովելու նպատակով կապի սահմանումը տեղական ինքնակառավարման, պետական կառավարման մարմինների հետ.

9) հիվանդության տարածման բարձր ռիսկային գոտում տեղական փորձագետների հետ կապի ապահովումը, ընտանի կենդանիների գլխաքանակի ճշտման և վարակվածության հավանականություն ունեցող կենդանիների սպանդի վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.

10) կանխարգելման գոտու և հետազոտության գոտու ընտանի կենդանիների հետազոտումը, կանխարգելման գոտում հիվանդության հաստատումից հետո բոլոր կենդանիների` սեղմ ժամկետում կլինիկական զննման իրականացումը.

11) անասնահամաճարակային (էպիզոոտոլոգիական) հետազոտությունների ընթացքում հավաքագրված, փոխադրման թույլտվությունների, հաստիքային անձնակազմի ներգրավման և սարքավորումների օգտագործման մասին տվյալների գրանցումը, վարակված տնտեսություններում տեղի ունեցած դեպքերի օրագրի վարումը.

12) տեղական ինքնակառավարման մարմինների հետ շրջակա միջավայրի պահպանման նպատակով դիերի ոչնչացման ժամանակ օգտագործվող ախտահանիչ նյութերի նկատմամբ վերահսկողության իրականացումը.

13) բարձր ռիսկային խմբերում ընդգրկված վայրի խոզերի հաշվառման, մոնիթորինգի և տեղեկատվական բազայի հիմնումը:

15. Տեղական հանձնաժողովների կազմը`

1) մարզային հանձնաժողով`

 

    մարզպետ                   - տեղական հանձնաժողովի նախագահ

 

    մարզպետի տեղակալ          - տեղական հանձնաժողովի նախագահի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության - տեղական հանձնաժողովի նախագահի տեղակալ

գյուղատնտեսության

նախարարության աշխատակազմի

սննդամթերքի անվտանգության

և անասնաբուժական պետական

տեսչության մարզային

կենտրոնի պետ

 

անդամներ`

 

մարզպետարանի ֆինանսական ստորաբաժանման ղեկավար

ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ

ոստիկանության մարզային վարչության պետ

ՀՀ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության պետ

ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային կենտրոնի պետ.

 

2) տեղական մարզային հանձնաժողովն իրեն կից ստեղծում է նշված շարժական աշխատանքային խմբերը`

ա. ընտանի և վայրի խոզերի սպանդ (անարյուն եղանակով ոչնչացում) իրականացնող որսորդների խումբ,

բ. սատկած և սպանդի ենթարկված ընտանի և վայրի խոզերի դիեր հավաքող, փոխադրող և հորող խումբ,

գ. անասնաբուժասանիտարական (մաքրում և ախտահանություն) միջոցառումներ իրականացնող խումբ.

 

3) համայնքի հանձնաժողով`

 

    համայնքի ղեկավար        - տեղական հանձնաժողովի նախագահ

 

    համայնքի անասնաբույժ    - տեղական հանձնաժողովի նախագահի տեղակալ

 

անդամներ`

 

համայնքի հաշվապահ

համայնքի ավագանու մեկ անդամ

ոստիկանության մարզային վարչության մեկ ներկայացուցիչ

համայնքային առողջապահական հիմնարկի ներկայացուցիչ:

 

VI. ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ

 

16. Փորձագիտական խումբն ունի խոզերի աֆրիկական ժանտախտի ախտորոշման, կանխարգելման և վերացման հմտություններ ու տեխնիկական գիտելիքներ:

17. Փորձագիտական խմբի գիտելիքների պատշաճ մակարդակի և փորձի պահպանման համար կանոնավոր կարգով անցկացվում են ուսուցման դասընթացներ:

18. Փորձագիտական խումբը բաղկացած է`

1) տեսչության մեկ մասնագետից.

2) «Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մեկ մասնագետից.

3) «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մեկ մասնագետ-մանրէաբանից.

4) դիերի ոչնչացման գծով տեսչության մեկ ներկայացուցչից.

5) «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մեկ մասնագետ-ախտաբանաանատոմից:

19. Խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության կասկածի մասին հաղորդման դեպքում փորձագիտական խումբը պարտավոր է անցկացնել հետևյալ աշխատանքները`

1) գնահատել կլինիկական պատկերը և անասնահամաճարակային (էպիզոոտոլոգիական) վիճակը.

2) անցկացնել խորհրդատվություն նմուշառման մասին:

20. Խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության բռնկման դեպքում փորձագիտական խումբը կլինիկական պատկերի համաճարակային տվյալների վերլուծության և գնահատման համար հավաքում է անհրաժեշտ տեղեկություններ`

1) վարակի ծագման.

2) վարակի մուտք գործելու ամիս, ամսաթվի.

3) հիվանդության տարածման հավանականության.

4) հանձնաժողովին տեղեկացնելու.

5) նմուշառման, վերլուծության և այլ միջոցառումների իրականացման` ներառյալ կենսաբանական անվտանգության միջոցների կիրառման վերաբերյալ խորհրդատվության անցկացման.

6) համաճարակային իրավիճակի նկատմամբ հսկողության.

7) աշխարհագրական, տնտեսական կապերի և անհրաժեշտ այլ տեղեկություններով համաճարակային տվյալների լրացման.

8) համաճարակային տվյալների վերլուծության և որոշակի ժամանակահատվածից հետո ռիսկի գործոնի գնահատման.

9) շրջակա միջավայրի վրա նվազագույն վնասակար ազդեցության նպատակով կենդանիների դիերի և թափոնների վերամշակման գործընթացում օգնության ապահովման մասին:

21. Փորձագիտական խմբի գործառույթը ներառում է`

1) երկրում համաճարակային իրավիճակի և տարբեր տեսակի կենդանիների տեղաշարժի հետ կապված ռիսկի գնահատում.

2) հիվանդության առաջացման կանխարգելման և տարածման խնդիրներին համապատասխան խորհրդատվության անցկացում.

3) հանձնաժողովի հետ վերահսկողության ցանկացած լրացուցիչ միջոցների կիրառման վերաբերյալ խորհրդատվության անցկացում, որոնք անհրաժեշտ են տարբեր տեսակի տեղաշարժերի ժամանակ.

4) իրավիճակի զարգացմանը զուգընթաց տեղաշարժերի նկատմամբ հսկողության միջոցների վերանայում և հանձնաժողովին ժամանակին խորհրդով ապահովում.

5) կենդանիների կամ գյուղատնտեսական հողատեսքերի հետ անմիջական կամ անուղղակի շփմանը վերաբերող տարբեր տեսակի գործունեության կանոնների և արձանագրությունների գնահատում, ինչպես նաև հանձնաժողովին դրանց վերաբերյալ առաջարկների ներկայացում:

22. Տեղական փորձագետների խումբը`

1) հանրապետությունում խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության առկայության հաստատումից հետո տեղական հանձնաժողովը կազմավորում է տեղական փորձագետների խումբ.

2) խմբում ընդգրկվում են`

ա. տեսուչ` տեսչության մարզային կենտրոնից,

բ. մեկ անասնաբույժ` «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից,

գ. մեկ անասնաբույժ` անասնաբուժական ծառայություն իրականացնող այլ անձանցից.

3) խմբի խնդիրներն են`

ա. վայրեր մեկնելը, որտեղ նկատվել են կասկածելի դեպքեր,

բ. հիվանդության առաջացման և տարածման հավանականության հետազոտումը,

գ. հիվանդության ընթացքի հնարավոր ժամանակաշրջանի կանխագուշակումը,

դ. անբարենպաստ տարածաշրջանի իրավիճակի, հիվանդության հանդեպ ընկալունակ և ընտանի այլ կենդանիների, տնտեսությունը վարելու մեթոդների նկարագրի կազմումը,

ե. տնտեսության չափի, տեղադրության, այլ տնտեսությունների կապի նկարագրի կազմումը,

զ. ռիսկի գնահատման անցկացումը,

է. ախտաբանական նյութերի նմուշների հավաքման ապահովումը,

ը. փորձագիտական խմբի փորձագետների հետ համագործակցելը և անհրաժեշտության դեպքում նրանց հետազոտությունների անցկացմանը հրավիրելը,

թ. հետազոտությունների մասին հաշվետվությունների ուսումնասիրումը և գնահատումը,

ժ. տեղական և հանրապետական հանձնաժողովներին, ինչպես նաև փորձագիտական խմբին տեղեկատվությամբ ապահովումը,

ժա. տեղական հանձնաժողովին հարկադիր սպանդի և (կամ) ոչնչացման մասին խորհրդատվության տրամադրումը:

 

VII. ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ (ԱՆՁՆԱԿԱԶՄԸ, ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ)

 

23. Խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության բռնկման դեպքում տեսչության միջոցով անհրաժեշտ է տեղական հանձնաժողովում անհապաղ կենտրոնացնել անհրաժեշտ քանակի անձնակազմ, ախտահանիչ միջոցներ և սարքավորումներ: Լրացուցիչ մասնագետներ կարող են հավաքագրվել այլ տարածքներից, որտեղ չկա խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության բռնկում, կամ մասնավոր գործող անասնաբույժներից կամ անասնաբուժական ֆակուլտետի բարձր կուրսերի ուսանողներից:

24. Հանձնաժողովը ցուցակագրում է այն անասնաբույժներին, որոնց կարելի է ընդգրկել խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության բռնկման դեպքում:

25. «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անցկացնում է լաբորատոր այնպիսի մասնագետների ցուցակագրում, որոնք ունեն անհրաժեշտ աշխատանքային հմտություններ և ունակություններ` նմուշներ վերցնելու, փաթեթավորելու և տեղափոխելու:

 

VIII. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

26. Սահմանումը`

Խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդությունը վիրուսային կոնտագիոզ հիվանդություն է, որը բնութագրվում է գերսուր, սուր, ենթասուր, հազվադեպ քրոնիկ ընթացքով և մեծ անկումներով: Հիվանդանում են ընտանի և վայրի խոզերը` անկախ հասակից և ցեղից:

27. Համաճարակաբանությունը`

1) տարածվածությունը.

2) մինչև 1957 թվականը հիվանդությունն արձանագրվում էր միայն Աֆրիկա մայրցամաքում, այնուհետև սկսել է տարածվել Եվրոպայում և մյուս մայրցամաքներում.

3) համաճարակաբանական տվյալները.

4) հիվանդության հարուցիչի աղբյուր են համարվում հիվանդ և առողջացած կենդանիները` վերջիններիս մոտ վարակվածությունը տևում է ավելի քան 2 տարի: Վիրուսն օրգանիզմից արտազատվում է տարբեր արտաթորանքներով, անգամ արտաշնչվող օդի միջոցով, իսկ վարակումը հիմնականում իրականացվում է ներքին ճանապարհով, ինչպես նաև տզերի միջոցով:

28. Համաճարակային վիճակը Հայաստանում`

Հայաստանում արձանագրվել են այս հիվանդության եզակի դեպքեր:

29. Հայաստան խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վիրուսի մուտքի ռիսկի գնահատումը`

1) առկա են ապօրինի ճանապարհով վարակված կենդանի խոզերի կամ խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության նկատմամբ անբարենպաստ երկրներից խոզի մթերքի, կերերի մուտք, վայրի խոզեր, մսակեր թռչուններ, տզեր.

2) վայրի բնության միջոցով (քամի, ջուր, օդ և այլն):

30. Ախտորոշումը`

1) կլինիկական ախտանշանները.

2) խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության նշանները հիշեցնում են դասական ժանտախտին.

3) գաղտնի շրջանի տևողությունը 2-7 օր է, երբեմն հասնում է 15 օրվա.

4) գերսուր ընթացքը, որը հանդիպում է հազվադեպ, դրսևորվում է մարմնի ջերմաստիճանի հանկարծակի բարձրացմամբ մինչև 41-41 oC: Կենդանին դառնում է քնկոտ, խանգարվում են շարժումները: Մահը վրա է հասնում 2-3 օրվա ընթացքում, երբեմն կենդանին սատկում է անսպասելիորեն, առանց որևէ նշանների.

5) ենթասուր ձևը բավականին բնորոշ է խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդությանը: Հիվանդության առաջին օրից արձանագրված մարմնի բարձր ջերմաստիճանը պահպանվում է մինչև անկման նախավերջին օրը, որից հետո անկումից մի քանի ժամ առաջ իջնում է մինչև 35-37 oC: Տենդի պայմաններում հիվանդության նշաններն ակնհայտորեն չեն դրսևորվում: Դեռ ավելին, կենդանու անհանգիստ, գրգռված վիճակի, կոպերի այտուցվածության, աչքերի լորձաթաղանթների շճային բորբոքման, հատկապես աչքերի շրջակա մաշկի արյունալցման պայմաններում պահպանվում է կենդանու ախորժակը: Ընդհանուր նշաններին զուգընթաց կենդանին դանդաղաշարժ է, քայլվածքը` երերուն, մկանները դողում են, աչքից հոսում է էքսուդատ, որը չորանալով կեղևակալվում է ներքին անկյուններում: Քթի խոռոչից հոսում է ֆիբրինի փաթիլներով շճալորձային հեղուկ.

6) ստամոքսաղիքային ուղիների ախտահարումներից առաջանում է փորլուծ, երբեմն արյունային.

7) նկատվում է հազ` խոնավ խզզոցներով: Հղի մայրերը վիժում են.

8) արձանագրվում է տեսանելի լորձաթաղանթների և մաշկի կապտավուն գույնը` հատկապես պարանոցի, դնչի, միջծնոտային տարածության, կրծքի, վերջավորությունների, որովայնի և պոչի ստորին հատվածներում.

9) հիվանդության առավելագույն զարգացման շրջանում սովորաբար դրսևորվում են նյարդային երևույթներ` վերջավորությունների պարալիզներ, մկանակազմի պարբերական կծկումներ:

10) քրոնիկ ընթացքը շարունակվում է մի քանի ամիս, կենդանին աստիճանաբար հյուծվում է, նրա մոտ դրսևորվում են թոքերի ախտահարման, հոդերի բորբոքումների, ականջների և մաշկի մեռուկացման նշաններ:

31. Լաբորատոր ախտորոշումը`

1) պահանջվող փորձերի նմուշները վերցվում են թե կենդանի, թե հիվանդության կլինիկական նշաններ ունեցող խոզերից, և թե համեմատաբար կարճ ժամանակ առաջ սատկած խոզերից.

2) լաբորատոր անալիզները (գլուխ XVII).

3) նմուշներն առաջնահերթ ուղարկվում են «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Սովորաբար վերջնական ախտորոշումը կատարվում է խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության ռեֆերենտ լաբորատորիաներից մեկում:

32. Դիֆերենցիալ (տարբերակված) ախտորոշումը`

Կլինիկական զննման և դիահերձման ընթացքում խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վարակը տարբեր մակարդակների ախտանշաններով հաճախ հնարավոր չէ տարբերել հետևյալ վարակներից`

1) խոզերի դասական ժանտախտից.

2) կարմրախտից.

3) պաստերելոզից.

4) սալմոնելոզից:

 

IX. ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԲՌՆԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ

 

33. Խնդիրները`

Հենց որ պետական անասնաբուժական ծառայության ներկայացուցիչն իրազեկվում է խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության կասկածի մասին, պարզում դիմողի անձը, և եթե դա գյուղացիական կամ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն է (այսուհետ` տնտեսություն), ապա հավաքում է տեղեկատվություն`

1) տնտեսության գտնվելու վայրի, խոզերի կամ տնտեսությունում գտնվող այլ կենդանիների տեսակի և քանակության.

2) վերջերս կատարված ուղևորությունների, սարքավորումների, տրանսպորտային միջոցների և կենդանիների տեղափոխման.

3) շինության ներսում ախտահանում կատարելու համար անհրաժեշտ ախտահանիչ միջոցների և սարքավորումների առկայության մասին:

34. Անասնաբուժական ծառայություն իրականացնող անձինք նույնպես հայտնում են կասկածների մասին և օժանդակում պետական անասնաբուժական ծառայության ներկայացուցչին` տեղեկություններ հավաքելու գործում: Եթե այդպիսի կասկածի մասին հայտնվել է մինչև վերջինիս ժամանումը, ապա մասնավոր անասնաբույժը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կանխի վարակի տարածումը: Անասնաբույժի տրանսպորտային միջոցները կայանվում են վարակված տարածքից դուրս, տնտեսությունից որոշ հեռավորության վրա: Տեսուչը տնտեսություններում իրականացնում է համակարգում այնպես, որ հնարավոր լինի խուսափել կասկածելի շինություններից և տարածքներից մարդկանց, կենդանիների, սարքավորումների և փոխադրամիջոցների միջոցով վարակի տեղափոխումից: Միևնույն ժամանակ տեսուչը տեղեկացնում է տեսչության մարզային կենտրոնի պետին, իսկ մարզային կենտրոնը` տեսչությանը խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության կասկածի մասին:

35. Մուտքի թույլտվություն`

1) Մուտքը շինություններ թույլատրվում է միայն հագուստը լրիվ փոխելու դեպքում, որը ներառում է պաշտպանիչ միջոցներ, ինչպես նաև հետազոտության և ախտահանության համար անհրաժեշտ նյութեր: Տեսուչը գրառումներ է կատարում ստեղծված իրադրության մասին: Սատկած և պայմանական առողջ խոզերը ենթակա են անհապաղ ոչնչացման: Խոզեր պահելու շինությունները մանրազննին մաքրվում և ախտահանվում են թե՛ ներսից, և թե՛ դրսից, մնացուկները ոչնչացվում են: Խոզերին ոչնչացնում են` թաղելով խորը փոսերում: Հորելուց առաջ պետք է բացել խոզերի դիերի որովայնախոռոչը, այնտեղ լցնել քլորակիր և դիերի շերտերի վրա նմանապես շաղ տալ քլորակիր: Այս գործողությունները կատարվում են ամեն օր, տեղական ինքնակառավարման մարմինների վերահսկողության ներքո, այնքան ժամանակ, մինչև տնտեսություն են հասնում լաբորատոր հետազոտությունների արդյունքները: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի բացառվի ցանկացած խոզերի կամ կենդանական ծագմամբ մթերքի (ներառյալ կերը, սարքավորումները, դեղամիջոցները և այլն) դուրսբերումը տնտեսության սահմաններից և կազմակերպություն չթափանցի որևէ նոր առանձնյակ:

2) Բեռնատարներին, որոնք օգտագործվում են կեր տեղափոխելու համար, արգելվում է մտնել տնտեսության տարածք կամ դուրս գալ այնտեղից: Կեր բերող բեռնատարները բեռնաթափվում են առանց կազմակերպության տարածք մտնելու: Կերի բաժանումը կազմակերպության տարածքում իրականացվում է ներքին տրանսպորտային միջոցներով: Բեռնատարները մանրազննին մաքրվում և ախտահանվում են:

36. Տեսուչի կոորդինացման ելակետային խնդիրները ներառում են`

1) տնտեսություն մուտք գործելու սահմանափակումը.

2) տնտեսության աշխատողների տեղաշարժի սահմանափակումը, այդ թվում` տնտեսության սահմաններից դուրս:

37. Կլինիկական հետազոտությունը`

Կլինիկական հետազոտության նպատակը տնտեսությունում տիրող կլինիկական իրադրության` ներառյալ բոլոր հիվանդ և կասկածելի խոզերի սահմանումն է: Կլինիկական հետազոտության պետք է ենթարկվեն վիրուսի հանդեպ ընկալունակ բոլոր խոզերը: Կլինիկական հետազոտությունն անհրաժեշտ է սկսել առավել հեռու տեղադրված արտադրամասերից: Պետք է առանձնակի ուշադրություն դարձնել կատարած ցանկացած պատվաստման (պատվաստանյութի) վրա: Տնտեսությունում կազմվում է հաշվետվություն, որում նշվում են կլինիկական նշանների բացահայտման մասին տեղեկությունը, կլինիկական նշանների նկարագրությունը և մահացության տոկոսը:

38. Մեկնումը`

Կլինիկական զննումից և նշումների հավաքումից հետո կատարվում է պաշտպանիչ հագուստի ախտահանում, ախտահանման ենթակա բոլոր առարկաները` մեկանգամյա օգտագործման բոլոր նյութերը, թղթերը, մեկանգամյա հագուստը և այլն, հավաքում են պոլիէթիլենային փաթեթում, որն այնուհետև կնքվում և դրվում է մի երկրորդ փաթեթի մեջ: Վերջին փաթեթը ենթակա է արտաքին ախտահանման և հորման` տարածքում:

39. Հատուկ միջոցները

Համաճարակային օջախ` տեղական հանձնաժողովի նախագահն ապահովում է արդյունավետ կարանտինային միջոցների իրականացումը և տեղաշարժման վերահսկումը, որոնք անհրաժեշտ են օջախում: Տեղաշարժման վերահսկումն անհրաժեշտ է հիվանդությունը հնարավորինս արագ վերացնելու և վիրուսի հետագա տարածումը կանխարգելելու համար: Վերահսկողության կարանտինային միջոցները կիրառվում են որոշակի մակարդակներում` ելնելով նշված շրջաններից: Սկզբնական փուլում կանխարգելման գոտին, հետազոտության գոտին և ամբողջ տարածաշրջանը, որտեղ տեղի է ունեցել հիվանդության բռնկումը, հայտարարվում է անապահով կետ: Տեղաշարժման նկատմամբ վերահսկողությունը պահպանվում է, քանի դեռ հիվանդությունը չի վերացվել: Տեղական հանձնաժողովը կանխարգելում է անապահով կետից դուրս կամ ներս գտնվող տնտեսություններում կատարվող ապօրինի փոխադրումները և առևտուրը` մյուս վարակված շրջաններում վարակի տարածումը կանխարգելելու նպատակով:

40. Բնաջնջումը`

Բնաջնջումը ռազմավարություն է, որն իրականացվում է օջախում և հիվանդության հետ շփման մեջ գտնվող բոլոր շինություններում: Կասկածելի շինություններում գտնվող խոզերը ենթակա են մշտական հսկողության և հետազոտության` որոշակի համաձայնեցված ժամանակաշրջանում (առնվազն 15 օր): Հսկողությունը հնարավորություն է ընձեռում հայտնաբերել վարակված և դրանց հետ շփված խոզերին, ինչպես նաև որպես վտանգի գոտի ու վարակից ազատ գոտիների մասշտաբները:

41. Լվացումը և ախտահանումը`

1) Վարակված խոզերի և դրանց կղանքի հետ շփումը նույնպես ռիսկային է: Հագուստը, կոշիկը, տրանսպորտային միջոցները և սարքավորումները կարող են վարակված լինել և հիվանդությունը փոխանցել մեկ այլ շինություն: Հիվանդությունը կարող է տարածվել նաև այլ միջոցներով, օրինակ` կենդանի բնության, օդի և այլն: Տեղական հանձնաժողովը ձեռնարկում է միջոցներ, որոնք թույլ կտան նվազագույնի հասցնել հիվանդության տարածումը վարակված հագուստի, կոշիկի, տրանսպորտային միջոցի և սարքավորումների միջոցով: Եթե հնարավոր չէ կանխարգելել տնտեսությունում խոզերի հետ անմիջական շփումը, ապա լավագույն միջոցը պաշտպանիչ հագուստի, կոշիկների, տրանսպորտի և այլնի լվացումն ու ախտահանումն է` մինչև խոզերի հետ շփվելը և դրանից հետո: Յուրաքանչյուր աշխատող անձ ցանկացած շինությունից (որտեղ կան խոզեր) դուրս գալուց հետո ամեն անգամ ախտահանիչ լուծույթով պետք է լվանա կոշիկներն ու կրկնակոշիկները: Տեղական հանձնաժողովն ապահովում է համապատասխան ախտահանիչ միջոցների օգտագործումը վիրուսաընկալունակ խոզերով տնտեսությունների շինություններում մուտքի և ելքի ժամանակ: Արգելվում է մտնել շինություն կամ դուրս գալ շինությունից` առանց ցեխից, կենդանիների կղանքից կամ նման այլ նյութերից աղտոտված հագուստի ու կոշիկի արտաքին մակերեսների նախնական լվացման և ախտահանման:

2) Ախտահանության համար օգտագործվում է ֆորմալին, քլոր պարունակող և այլ ախտահանիչ միջոցներ` ըստ հրահանգների:

42. Տրանսպորտային միջոցները`

Տարածք մտնող կամ դուրս եկող ցանկացած տրանսպորտային միջոց կամ կցասայլ (տրեյլեր) ենթակա է ներքին ու արտաքին լվացման և ախտահանման (ներառյալ անվադողերը, անիվների խորշերը, ենթանվային ծածկոցները և մեքենայի թևերը): Ցեխի, կղանքի կամ նման այլ նյութերի տեսանելի հետքերը վերացվում են տրանսպորտային միջոցի թե ներսում, և թե ծածկի վրա: Օջախ մտնող և դուրս եկող ցանկացած սարքավորում կամ նյութ ենթակա է լվացման և ախտահանման:

 

X. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

 

43. Ներածություն`

Աշխատողներն անցնում են խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության ախտորոշման և պայքարի ընթացակարգերի վերաբերյալ կանոնավոր ուսուցում:

44. ՈՒսուցման ծրագիրը ներառում է`

1) խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության կլինիկական ախտորոշումը.

2) համաճարակային հետազոտումը.

3) խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության ախտորոշումը.

4) տեղական հանձնաժողովի ընթացակարգը.

5) հանձնաժողովի ընթացակարգը.

6) հսկողությունը և հաշվառումը.

7) իրազեկման հրապարակման ընթացակարգերը.

8) տվյալների և տեղեկատվության համակարգերի կառավարումը.

9) համակարգիչների և ինտերնետի օգտագործումը:

45. Հորում`

Այն տարածաշրջաններում, որտեղ մնացորդների վերացման համար թույլատրվում է հորում, հիվանդության ախտորոշման հաստատումից անմիջապես հետո անհրաժեշտ է փոսեր փորել: Չափսը` նվազագույնը 2 մ լայնությամբ և 2 մ խորությամբ:

46. Լուսաբանման գործունեությունը`

Այն իրականացվում է նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից զանգվածային լրատվության, հրապարակումների, ինչպես նաև ինտերնետի միջոցով:

 

XI. ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՈԶԵՐԻ ԱՖՐԻԿԱԿԱՆ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

47. Տնտեսությունում խոզերի աֆրիկական ժանտախտի վարակվածության մեջ առկա խոզերի կասկածի դեպքում տնտեսությունը (համայնքը) սպասարկող անասնաբույժն անհապաղ ծանուցում է տարածաշրջանային անասնաբուժական տեսուչին կամ տեսչության մարզային կենտրոնին, որն էլ տվյալ տնտեսություն է գործուղում անասնաբուժական տեսուչին:

48. Ներկայացած անասնաբուժական տեսուչը`

1) անցկացնում է համաճարակաբանական հարցում.

2) կատարում է ախտորոշիչ ձեռնարկում սահմանված ընթացակարգերի համաձայն նմուշառում և դրանք ուղարկում «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, իսկ վերջինս` անհրաժեշտության դեպքում` ռեֆերենտ լաբորատորիա.

3) իրականացնում է տնտեսության գրանցում և խոզերի հաշվառում:

49. Համաճարակաբանական հարցումը տարբերակում է`

1) վարակի հնարավոր ծագումը.

2) տնտեսություն վիրուսի ներթափանցման ժամանակը և ուղին.

3) հիվանդության գաղտնի շրջանի տևողությունը.

4) այլ խոզաբուծական տնտեսությունների առկայությունը, որտեղ ևս հնարավոր է վիրուսի ներթափանցումը.

5) խոզերի, խոզերից ստացված մթերքների, սերմնահեղուկի և այլնի, ինչպես նաև մսի, խոզի մսեղիքի, մարդկանց, փոխադրամիջոցների տեղաշարժերը, որոնք կարող են հանդիսանալ վիրուսակիր,

6) հնարավոր փոխանցողներին, վայրի խոզերին կամ խոզերի աֆրիկական ժանտախտի վիրուսով աղտոտված մթերքները, որոնք տարածում են հիվանդությունը:

50. Մինչև նշված նմուշառման արդյունքների ստացումը` տեսուչը համապատասխան հրահանգներ է արձակում հետևյալի մասին`

1) տնտեսությունում առկա տարբեր խմբերին պատկանող բոլոր խոզերի հաշվառման, ինչպես նաև արդեն հիվանդ խոզերի, անկած կամ յուրաքանչյուր խմբում վարակվածության մեջ կասկածվողների ցուցակի կազմման: Այդ ցուցակը նորացվում է` հաշվի առնելով կասկածի ժամանակաշրջանում նոր ծնված և անկած խոզերի քանակները.

2) տնտեսությունում առկա բոլոր խոզերը մեկուսացվում են իրենց բնակելի տարածքներում և երաշխավորվում, որ ոչ մի խոզ, խոզի մսեղիք, սերմնահեղուկ, ձվաբջիջներ կամ խոզի սաղմեր, խոզերից ստացված մթերքները, թափոնները, գոմաղբը, արտաթորանքը, կերերը, ցամքարը կամ այլ պարագաներ, որոնք կարող են փոխանցել խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդությունը, չեն կարող դուրս բերվել տնտեսությունից, մուտք գործել տնտեսություն կամ տեղափոխվել տնտեսությունում.

3) տնտեսության մուտքերի և ելքերի մոտ պատրաստվում են ախտահանիչ արգելապատեր (բարիերներ), գորգեր և դրանք լիցքավորվում են ախտահանիչ համապատասխան լուծույթով, իսկ ձեռքերի ախտահանության համար դրվում են լվացարաններ, լիցքավորված նույնպես համապատասխան ախտահանիչ լուծույթով.

4) տնտեսություն մուտք գործող կամ լքող յուրաքանչյուր անձի կոշիկները և ձեռքերը ենթակա են ախտահանման, տնտեսությունից դուրս գալուց առաջ բոլոր փոխադրամիջոցներն ախտահանվում են:

 

XII. ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՈԶԵՐԻ ԱՖՐԻԿԱԿԱՆ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

51. Լաբորատոր ստուգումների արդյունքում խոզերի աֆրիկական ժանտախտի հաստատման դեպքում ձեռնարկվում են հետևյալ միջոցառումները`

1) տնտեսության բոլոր խոզերն առանց հապաղման ենթարկվում են սպանդի` այն եղանակով, որով կկանխվի խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վիրուսի տարածումը.

2) բոլոր պարագաները, նյութերը, գոմաղբը, կենդանիների կերերը, արտաթորանքը և ցամքարը, որոնք ամենայն հավանականությամբ ախտոտված են, վերամշակվում են այն եղանակով, որով կկանխվի խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վիրուսի տարածումը.

3) հնարավոր ախտոտված միանգամյա օգտագործման բոլոր իրերը ենթակա են ոչնչացման` հատկապես սպանդի և անասնաբուժական գործընթացներում օգտագործվածները.

4) այն բոլոր շինությունները, որոնք օգտագործվել են խոզերի պահման համար, ինչպես նաև փոխադրամիջոցները, ախտահանվում են սույն ծրագրի XVII գլխի դրույթների համաձայն` ընդգրկելով նաև խոզերի աֆրիկական ժանտախտ վիրուսով ախտոտված հարակից տարածքը.

5) իրականացնում են տնտեսությունում հիվանդության կանխարգելման և տարածումը կանխարգելող միջոցառումների իրականացման միջև ընկած ժամանակահատվածում սպանդի ենթարկված խոզերից ստացված մսի վերամշակման վերահսկումը.

6) իրականացնում են տնտեսությունում հիվանդության կանխարգելման և տարածումը կանխարգելող միջոցառումների իրականացման միջև ընկած ժամանակահատվածում ստացված սերմնահեղուկի, ձվաբջիջների և խոզերի սաղմերի ոչնչացման վերահսկումը:

 

XIII. ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ

 

52. Խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության լաբորատոր հաստատումից հետո համապատասխան մարզային տեղական հանձնաժողովը որոշում է կանխարգելման և հետազոտության գոտիները:

1) Կանխարգելման գոտին անասնահամաճարակի շուրջ կազմում է 3 կմ շառավիղ, իսկ հետազոտության գոտին` 10 կմ շառավիղ:

2) Տեղական հանձնաժողովը հաստատում է կանխարգելման գոտին և հետազոտության գոտին:

53. Նշված գոտիներում տեղական հանձնաժողովը հաշվի է առնում`

1) համաճարակաբանական հարցման արդյունքները.

2) համաճարակային օջախի աշխարհագրական դիրքը, հատկապես բնական ու արհեստական սահմանները.

3) այլ տնտեսությունների և սպանդանոցների տեղադրությունը և հարևանությամբ գտնվելը.

4) խոզերի տեղափոխումների և առևտրի ձևերը, ինչպես նաև սպանդանոցների և մսեղիքների վերամշակման սարքավորումների կարողությունը.

5) գոտիների ներսում խոզերի ցանկացած տեղաշարժը վերահսկող անձնակազմի կարողունակությունը:

54. Եթե գոտին իր մեջ ներառում է հարևան երկրի տարածքը, ապա գոտու հաստատման համար տեղական հանձնաժողովը համագործակցում է տվյալ երկրի լիազոր մարմինների հետ:

55. Տեղական հանձնաժողովը, համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ, տեղեկացնում է կանխարգելման և հետազոտության գոտիների բնակչությանը սահմանափակումների մասին, որոնք ներկայացվում են հատուկ նշանակիրներով և զգուշացումներով, ինչպես նաև լրատվամիջոցների աղբյուրների օգտագործմամբ և այլ ուղիներով:

56. Կանխարգելման գոտում արձակվում են հրահանգներ`

1) կանխարգելման գոտում գտնվող խոզերի աֆրիկական ժանտախտով վարակված բոլոր խոզաբուծական տնտեսությունների անհապաղ հաշվարկի.

2) կանխարգելման գոտում գտնվող բոլոր տնտեսությունների հնարավորինս արագ հաշվառման.

3) խոզերի կամ այլ կենդանիների խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վիրուսով հավանական ախտոտված պարագաների` ինչպիսիք են կենդանիների կերերը, գոմաղբը, արտաթորանքը և այլն, տեղափոխման ժամանակ օգտագործված փոխադրամիջոցների և սարքավորումների մաքրման և ախտահանման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև միջատազերծման.

4) տնտեսություններում բոլոր անկած կամ հիվանդ խոզերի.

5) տնտեսություն մուտք գործող և տնտեսությունից դուրս եկող անձանց կողմից խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վիրուսի տարածումը կանխելու նպատակով հիգիենայի համապատասխան պահանջների պահպանման.

6) կանխարգելման գոտուց դուրս խոզերի փոխադրման համար օգտագործվող փոխադրամիջոցների և բեռնատար ավտոմեքենաների մաքրման և ախտահանման թույլտվության մասին:

57. Չի թույլատրվում`

1) խոզերի փոխադրումը և տեղաշարժը տնտեսության առաջնային և երկրորդային ճանապարհային ուղիներով, բացառությամբ ծառայողական ուղիների.

2) մաքրման, ախտահանության և միջատազերծման համապատասխան միջոցառումների իրականացումից առնվազն 40 օր հետո խոզերի տեղափոխությունը տնտեսությունից.

3) տնտեսություն այլ կենդանու տեսակների մուտքը և դուրսբերումն առանց անասնաբույժի և տեղական հանձնաժողովի թույլատվության.

4) գոտում գտնվող տնտեսությունների խոզերի սերմնահեղուկի, ձվաբջիջների և սաղմերի տեղափոխությունը:

58. 40 օրը լրանալուց հետո տեղական հանձնաժողովը կարող է թույլատրել խոզերի տեղափոխումը դեպի`

1) կանխարգելման կամ հետազոտության գոտում գտնվող տեղական հանձնաժողովի կողմից թույլատրված սպանդանոցը.

2) անասնագերեզմանոց (այս դեպքում վերամշակման գործարանը), որը գտնվում է տեսչության մարզային կենտրոնի վերահսկողության ներքո: Խոզերը ենթարկվում են անհապաղ սպանդի, իսկ նրանց մսեղիքներն օգտահանվում կամ այրվում են.

3) արտակարգ իրավիճակի դեպքում` կանխարգելման գոտու ներսում գտնվող այլ շինություններ.

4) խոզերի փոխադրման մեջ ներգրավված փոխադրամիջոցները և սարքավորումները փոխադրումից հետո տեսուչի վերահսկողության ներքո ենթարկվում են անհապաղ մաքրման և ախտահանության.

5) խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վիրուսի առկայության հաստատման կամ ժխտման դեպքում մինչև սպանդը կատարվում է որոշակի քանակությամբ նմուշառում:

 

XIV. ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԻՑ ՀԵՏՈ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽՈԶԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿԻ ՆՈՐԱՑՈՒՄԸ

 

59. Խոզերի վերաբնակեցումը տնտեսությունում ստեմպիգ-աուտից հետո, որը կարող է սահմանափակվել 12 ամսով, կատարվում է մաքրման և ախտահանության աշխատանքներից հետո: Վերաբնակեցումը կատարվում է սեփականատիրոջ կողմից` տեսուչի վերահսկողության ներքո:

1) Նորացված գլխաքանակի խոզերն ուղեկցվում են անասնաբուժական վկայականով:

2) Նորացված գլխաքանակի խոզերը 30 օր պահվում են պրոֆիլակտիկ կարանտինում:

 

XV. ՎԱՅՐԻ ԽՈԶԵՐԻ ՄՈՏ ԽՈԶԵՐԻ ԱՖՐԻԿԱԿԱՆ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾԻ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

60. Եթե վայրի խոզերը կասկածվում են խոզերի աֆրիկական ժանտախտի վիրուսով վարակվածության մեջ, ապա տեսուչն իրականացնում է համաճարակաբանական հարցում և լաբորատոր ստուգումների համար նմուշառում, որոնց ընթացքում հաստատվում կամ ժխտվում է խոզերի աֆրիկական ժանտախտ վիրուսի առկայությունը: Տեսուչն օգտագործում է խոզերի սեփականատերերից կամ որսորդներից ստացված բոլոր սպանված կամ անկած խոզերի մասին տվյալները:

61. Տեսչության մարզային կենտրոնի պետը դեպքի մասին անհապաղ տեղեկացնում է նախարարությանը և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:

62. Տեղական հանձնաժողովը վայրի խոզերի մոտ խոզերի աֆրիկական ժանտախտի հաստատման դեպքից հետո հնարավորինս արագ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համակարգումից հետո սահմանված կարգով կազմում է փորձագիտական խումբ, որը ներառում է անասնաբույժներ, տեսուչներ, որսորդներ, անտառապահներ և վայրի բնությունն ուսումնասիրող կենսաբաններ:

63. Նշված փորձագիտական խումբն անասնաբույժին աջակցում է`

1) համաճարակաբանական հարցում` վարակված տարածքի սահմանները որոշելու համար.

2) ախտահարված տարածքում խոզերի աֆրիկական ժանտախտի վերացման պլանի նախագծի մշակման հարցում:

64. Պլանը հաստատում է տեղական հանձնաժողովը:

65. Պլանի համաձայն վարակված տարածքում նախատեսվում են հետևյալ միջոցառումները`

1) հայտնաբերված բոլոր անկած և հրազենով սպանված վայրի խոզերը ենթարկվում են հերձման և նմուշառման` լաբորատոր ստուգման համար, որպեսզի հաստատվի կամ ժխտվի խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վիրուսի առկայությունը.

2) խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության նկատմամբ դրական հակազդած բոլոր կենդանիների մսեղիքները տեսուչի վերահսկողության ներքո ենթակա են այրման.

3) արգելվում է վայրի խոզերի որսը և կերակրումը.

4) դադարեցվում է ցանկացած տնտեսական գործունեություն, այդ թվում` նաև ծառահատումը.

5) կենդանիների որսի ինտենսիվ կառավարման հիմքում ընկած է ցանկապատված տարածքների մուտքերի մոտ ախտահանիչ արգելապատեր (բարիերներ) տեղադրելը` դրանք լիցքավորելով ախտահանիչ լուծույթով:

 

XVI. ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՈՂՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԽՈԶԵՐԻ ԱՖՐԻԿԱԿԱՆ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

66. Եթե խոզերի աֆրիկական ժանտախտով վարակված տնտեսությունում հիվանդության փոխանցողների (տզերի) առկայությունը ենթադրվում կամ կասկածվում է, ապա վերցվում են հիվանդության փոխանցողների անունները և ուղարկվում «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

67. Եթե հիվանդության փոխանցողներին հնարավոր չէ վերացնել, ապա առնվազն հաջորդ 6 տարվա ընթացքում չի թույլատրվում խոզերի կամ այլ ընտանի կենդանիների բուծումը տնտեսություններում:

68. Արգելվում է խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության նկատմամբ պատվաստումը:

 

XVII. ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

 

1. Վիրուսի տարբերակումը

1) Նմուշներ և դրանց պատրաստումը` ստուգման համար

Խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության կասկածի դեպքում ստորև նշված նմուշները պետք է ուղարկվեն «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն` հակամակարդիչների հետ խառնված արյուն (հեպարին կամ տետրադիամին քացախաթթու-ՏԴՔ), փայծաղը, նշագեղձերը, երիկամները, ավշային հանգույցները: Փոխադրման ժամանակ նմուշները պետք է պահվեն հնարավորինս սառը պայմաններում, սակայն առանց սառեցման:

2) Հեմադսորբցիայի և խոզերի ներարկման (ինոկուլյացիայի) ռեակցիայի իրականացման համար պատրաստվում են հյուսվածքների կախույթներ` ճենապակյա թասիկում հյուսվածքների փոքր կտորների մանրացման կամ հյուսվածքային հոմոգենիզատորի միջոցով: Այնուհետև ավելացվում է 5-10 մլ բուֆերային աղի լուծույթ կամ հակաբիոտիկներ պարունակող հյուսվածքային աճեցվածքի միջավայր: Կախույթը պարզեցվում է կենտրոնաթափման միջոցով` 1000 պտույտ/վայրկյանում արագությամբ, 5 րոպե տևողությամբ: Վերնստվածքային հեղուկը կիրառվում է հեմադսորբցիայի և ինոկուլյացիայի ռեակցիաների համար:

3) Հեմադսորբցիայի ռեակցիա (ՀԱՌ).

Խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության ախտորոշման համար այս թեստը հանդիսանում է հիմնական և տարբերակիչ` հաշվի առնելով այն փաստը, որ վերնստվածքային հեղուկում եղած խոզերի էրիթրոցիտներն ավելի վերին շերտերում են, քան խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վիրուսով վարակված խոզերի մոնոցիտային կամ մակրոֆագային բջիջները, ապա վիրուսի զգալի տարանջատումների առաջացման դեպքում դիտվում է հեմադսորբցիայի երևույթը: Չհեմադսորբցված վիրուսների փոքր քանակությունը մեկուսացվում է, որոնցից մեծամասնությունն ավիրուլենտ են, բայց որոշները կարող են առաջացնել հիվանդության հիմնական սուր ձևը: Ռեակցիան իրականացվում է կասկածելի խոզերից ստացված արյան կամ հյուսվածքների կախույթի լեյկոցիտների առաջնային աճեցվածքների մեջ ներարկմամբ (գործընթաց 1) կամ լաբորատոր պայմաններում կամ գոտում կասկածելի խոզերից ստացված արյունից լեյկոցիտների առաջնային աճեցվածքների պատրաստմամբ (գործընթաց 2): Ստացված դեֆիբրինացված կամ հեպարինիզացված արյան յուրաքանչյուր 100 մլ-ից կարող են պատրաստվել 300-ից ավելի աճեցվածքներ: Մեծ նշանակություն ունի աճեցվածքների վարակումը` կանխարգելող բոլոր միջոցառումների իրականացմամբ:

4) Գործընթաց 1. Լեյկոցիտների առաջնային աճեցվածքներում հեմադսորբցիայի ռեակցիա:

5) Խոզից ստացված թարմ արյունը մշակվում է հեպարինով (100 IU/մլ արյուն), այնուհետև կենտրոնաթափում ենք 70 պտույտ/վայրկյանում արագությամբ, 30 րոպե տևողությամբ, լեյկոցիտները հեռացվում են, լվացվում 10-30% խոզի շիճուկ և հակաբիոտիկներ պարունակող հյուսվածքային աճեցվածքի միջավայրում, վերակախույթավորվում հետևյալ կոնցենտրացիայով` 10(7) բջիջ/մլ: Ոչ յուրահատուկ հեմադսորբցիան կանխելու համար միջավայրը պետք է պարունակի այն խոզերից ստացված շիճուկը կամ պլազման, որոնցից ստացվել են լեյկոցիտները: Բջջային կախույթը բաշխվում է ալիքվոտներում 1.5-ական մլ 160 x 16 մմ չափսեր ունեցող տուբաներում, և ինկուբացվում են թեք դիրքում (5-10 հորիզոնական թեքությամբ) 37 oC ջերմաստիճանում: Առօրյա ախտորոշման համար կիրառվում են միայն բավականին զգայուն 2-4 օրական աճեցվածքներ:

6) Երեք տուբա բջիջների պարունակյալին` յուրաքանչյուրին ավելացվում է 0.2 մլ հյուսվածքային նմուշ:

7) Նպատակահարմար է տասնապատիկ և հարյուրապատիկ նոսրացումներ ներարկել աճեցվածքների մեջ, և շատ կարևոր է, երբ ներկայացված համապատասխան նյութը լինի ոչ բարվոք վիճակում: Դրական և բացասական ստուգիչ աճեցվածքները վարակման միջոցով ներարկվում են հեմադսորբցված վիրուսին և չվարակելով, որպեսզի բացառվի հնարավոր ոչ յուրահատուկ հեմադսորբցիան:

8) 3 օր անց 0.2 մլ չափով աղային լուծույթով բուֆերացված խոզերի էրիթրոցիտների 1%-ոց թարմ պատրաստուկն ավելացվում է յուրաքանչյուր տուբային:

9) Հաջորդ 7-10 օրերի ընթացքում մանրադիտակի տակ աճեցվածքներն ստուգվում են ամեն օր ցիտոփաթոգենետիկ ազդեցության (ՑՊԱ) և հեմադսորբցիայի նկատմամբ:

10) Արդյունքները կարդալը:

Հեմադսորբցիան իրենից ներկայացնում է վարակված բջիջների մակերեսին խոզերի էրիթրոցիտների մեծ քանակությունների կուտակում: Ցիտոփաթոգեն ազդեցությունը տեղի է ունենում հեմադսորբցիայի բացակայության ժամանակ կապակցող բջիջների քանակի կրճատման արդյունքում: ՑՊԱ-ի առկայության հնարավոր պատճառները կարող են համապատասխանաբար լինել ներարկման ցիտոտոքսիկությունը, Աուեսկի հիվանդության վիրուսը կամ չհեմադսորբցվող խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վիրուսը, որոնք կարող են տարբերակվել ԴԻՖ-ի կամ ՊՇՌ-ի (PCR) մեթոդների միջոցով: Եթե ոչ մի փոփոխություն չի դիտվում կամ ԴԻՖ-ի կամ ՊՇՌ-ի արդյունքները բացասական են, ապա պահանջվում է հների վերնստվածքային հեղուկի միջոցով նոր լեյկոցիտային աճեցվածքների վերավարակումը:

11) Գործընթաց 2. ՀԱՌ-ն վարակված խոզերի ծայրամասերի արյունից ստացված լեյկոցիտային աճեցվածքներում:

12) Այս գործընթացն ավելի արագ է ընթանում, քան խոզերի լեյկոցիտային առաջնային աճեցվածքների պատրաստումը և ներարկումը, և դրական արդյունքի դեպքում տալիս է առավել արագ պատասխան: Այն կարող է անցկացվել այնպիսի լաբորատորիաներում, որոնք սարքավորված չեն հիմնական վիրուսաբանական ախտորոշումների համար: Նվազագույն պահանջներն են` առարկայական ապակի, ծածկապակի, մանրադիտակ, ստերիլ միջավայր, տուբաներ կամ սրվակներ և կաթոցիկներ: Կասկածելի խոզերից լաբորատոր կամ ոչ լաբորատոր պայմաններում ստացված արյունը պահվում է հեպարինի առկայությամբ, լեյկոցիտային աճեցվածքները պատրաստվում են հեմադսորբցիայի ուղղակի ստուգման համար:

13) Ամբողջ արյունից վերցվում է 20 մլ, հավաքվում ներարկիչի մեջ, որը պարունակում է 2000 IU հեպարին, 2 մլ աղային լուծույթ, ապա խառնում են և տեղափոխում ապակյա սրվակի մեջ: Սրվակն ինկուբատորում կամ 37 oC-ի ջրային բաղնիքում դրվում է ուղղահայաց դիրքով` մինչև բջիջների հատակին նստելը: Նստեցումն իրականացվում է լրացուցիչ 2 մլ Դեքստրավան 150-ի 0.9%-ոց NaCI-ի լուծույթի ավելացումից:

14) Աճեցվածքներն ինկուբացվում են 6-8 ժամ 37 oC ջերմաստիճանում, ապա սպիտակ բջիջներով հարուստ վերնստվածքային հեղուկի, որոշ էրիթրոցիտների հետ միասին փոքր քանակություններով առարկայական ապակու վրա զննվում են մանրադիտակով հեմադսորբցիայի ռեակցիայի առկայության համար:

2. ՈՒղղակի իմունոֆլորեսցենցիայի (ՈՒԻՖ) մեթոդով խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վիրուսի հակածինների որոշումը`

1) ՈՒԻՖ-ն կիրառվում է լաբորատոր կամ ոչ լաբորատոր պայմաններում` կասկածելի խոզերից ստացված հյուսվածքներում խոզերի աֆրիկական ժանտախտի հակածնի որոշման համար: Այս մեթոդն օգտագործվում է նաև հետագայում հեմադսորբցիայի բացակայության պայմաններում` լեյկոցիտային աճեցվածքներում վիրուսների չհեմադսորբցվող տարատեսակների հայտնաբերման համար: ՈՒԻՖ-ի միջոցով նաև տարբերակում են խոզերի աֆրիկական ժանտախտի վիրուսի կողմից առաջացրած ցիտոփաթոգեն արդյունքն այլ վիրուսների, ինչպիսիք են Աուեսկի հիվանդության վիրուսը, կողմից առաջացրած ցիտոպաթոգեն արդյունքից կամ ցիտոտոքսիկ ներարկումից:

2) Գործընթաց` հյուսվածքների ստուգման համար պատրաստվում են կրիոստատային բաժիններ կամ դիտարկման քսուքներ կամ օդում չորացած և սենյակային ջերմաստիճանում ացետոնի մեջ 10 րոպե տևողությամբ առարկայական ապակիների վրա ֆիքսված ներարկված լեյկոցիտային աճեցվածքների բջջային սեդիմենտ:

3) Այնուհետև դրանք մշակվում են ֆլուորեսցին իզոթիոցիանատով (ՖԻԹՑ), որը խոնավ խցիկում նախապես տիտրված լուծույթում 37 oC ջերմաստիճանում, 1 ժամ տևողությամբ կոնյուգացիա է ենթարկվել խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վիրուսի հակածնի իմունոգլոբուլինի հետ:

4) Նույն ձևով դրական և բացասական ստուգիչ պատրաստուկները ֆիքսվում և մշակվում են կոնյուգատով:

5) Ֆոսֆատ բուֆերային լուծույթում լվանալուց և գլիցերինային բուֆերով մշակելուց հետո պատրաստուկներն ստուգվում են ուլտրամանուշակագույն լուսային մանրադիտակի ներքո:

6) Արդյունքները կարդալը. խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վիրուսի առկայության դեպքում ավշային հանգույցների պարակորտիալ հյուսվածքներում կամ այլ ներքին օրգաններից ֆիքսված մակրոֆագերում դիտվում է յուրահատուկ հատիկային ցիտոպլազմատիկ ֆլուորեսցենցիա (լուսարձակում):

3. Վիրուսի նուկլեինաթթուների տարբերակումը պոլիմերազային շղթայական ռեակցիայի միջոցով (ՊՇՌ)

1) ՊՇՌ-ի միջոցով հայտնաբերվում և տարբերակվում են վիրուսների բոլոր հայտնի ժառանգական տիպերին պատկանող բազմաթիվ տարանջատումներ` ներառյալ չհեմադսորբցվող վիրուսները և ցածր վիրուլենտությամբ տարանջատումները: Ռեակցիան կիրառվում է խոզերի հյուսվածքներում վիրուսի ԴՆԹ-ի հայտնաբերման համար, եթե նեխման ենթարկված լինելու դեպքում այն հնարավոր չէ որոշել վիրուսի տարանջատման կամ հակածնի հայտնաբերման միջոցով:

2) ՊՇՌ-ի միջոցով վիրուսի ժառանգական տիպի տարբերակումը կատարվում է խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության համար Համաշխարհային ռեֆերենտ լաբորատորիայում` Վակդեոմոս, Մադրիդ, Իսպանիա:

4. Կենսաբանական նմուշ (խոզերի ներարկում)

Սա արվում է խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության և խոզերի դասական ժանտախտ հիվանդության տարբերակման համար, քանի որ այս հիվանդություններն առաջացնում են նման կլինիկական և ախտաբանաանատոմիական նշաններ: Ներարկվում են խոզերի երկու խումբ, որոնցից մեկն արդեն վակցինացված է խոզերի դասական ժանտախտի դեմ, իսկ մյուսը` ոչ: Ներարկումից հետո խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության դեպքում երկու խմբերն էլ անկում են, իսկ խոզերի դասական ժանտախտ հիվանդության դեպքում` միայն չպատվաստված խումբը:

5. Խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վիրուսի նկատմամբ առաջացած հակամարմինների տարբերակումը

1) Էլյայզա (ELISA)

Այս եղանակը հանդիսանում է հիմնականներից մեկը, որի միջոցով կարող են տարբերակել ցածր կամ ձևափոխված վիրուլենտությամբ վիրուսի տարատեսակներով ախտահարված խոզերի մոտ խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վիրուսի հակամարմինները:

2) Հակածնի պատրաստումը:

3) Հակածինը պատրաստվում է խոզերի շիճուկի առկայության պայմաններում խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վիրուսով վարակված բջիջների աճեցվածքից:

4) Այնուհետև կապիկից ստացված կայուն բջիջները վարակվում են ադապտացված վիրուսով և 36-48 ժամ ինկուբացվում 2% խոզի շիճուկ պարունակող միջավայրում` մինչև ցիտոփաթոգեն արդյունքին հասնելը:

5) Այնուհետև դրանք լվացվում են ֆոսֆատ բուֆերային աղերի լուծույթով, այնուհետև սեդիմենտացվում են 650 պտույտ/վայրկյանում, 5 րոպե տևողությամբ, բջիջների մակարդուկը լվացվում է 5 մՄ Tris/HCI-ի, pH 8.0, 0.34 Մ-ոց եղեգնաշաքարի լուծույթով և ենթարկվում է կենտրոնաթափման:

6) Զրո աստիճանին մոտ ջերմաստիճանային միջավայրում, 67 մՄ Tris/HCI-ի, pH 8.0, 5 Մ-ոց եղեգնաշաքարի լուծույթում բջջային մակարդուկները վերակախույթավորվում են և 10 րոպե անց ավելացվում է ոչ իոնային դետերգենտ` վերջնական կոնցենտրացիան հասցնելով 1%-ի. հաջորդ 10 րոպեն պահանջվում է բջիջների լիզիսի համար, ապա եղեգնաշաքարը հասցվում է վերջնական կոնցենտրացիայի 64%-ոց 0.4 Մ-ոց Tris/HCI, pH 8.0 լուծույթով և վերջնական կենտրոնաթափման է ենթարկվում 1000 պտույտ/վայրկյանում, 10 րոպե տևողությամբ:

7) Վերնստվածքային հեղուկը հավաքվում է 0.25 մՄ Tris/HCI-ում, pH 8.0 և ավելացվում է ՏԴՔ (2 մՄ վերջնական կոնցենտրացիայով), բետա-մերկապտոէթանոլ (50 մՄ վերջնական կոնցենտրացիայով) և NaCI (0.5 Մ վերջնական կոնցենտրացիայով): Այն ինկուբացվում է 15 րոպե, 25 oC ջերմաստիճանում: Այնուհետև 4 oC-ում կենտրոնաթափվում է 100.000 պտույտ/վայրկյանում արագությամբ, 1 ժամ տևողությամբ, 20% եղեգնաշաքար պարունակող շերտից վեր 50 մՄ Tris/HCI-ում, pH 8.0.

8) Հակածինը պահվում է -20 oC-ում:

9) Գործընթաց. ELISA-ի թիթեղը պատված է հակածնով` 0.05 Մ կարբոնատբիկարբոնատային բուֆերում, pH 9.6, 100 մլ նախապես տիտրված նոսրացման կաթիլներով հակածին յուրաքանչյուր բնիկում:

10) Թիթեղն ինկուբացվում է 16 ժամ 4 oC-ում (գիշերվա ընթացքում), ապա 5 անգամ լվացվում է 0.05%-ոց Թվին 20-ով` ՖԲԼ-ում (PBS), pH 7.2:

11) Ստուգման ենթակա, ինչպես նաև դրական և բացասական ստուգիչ շիճուկները նոսրացվում են 1:30` 0.05%-ոց Թվին 20-ով` ՖԲԼ-ում (PBS), pH 7.2, յուրաքանչյուր նոսրացած շիճուկից 100 մլ կաթեցվում է հակածնով պատված թիթեղի երկբաժան բնիկում:

12) Եթե չորս զույգ է, ապա յուրաքանչյուր դրական և բացասական ստուգիչ շիճուկները կաթեցվում են թիթեղի տարբեր հատվածների բնիկներում: Ինկուբացիան 37 oC-ում տևում է 1 ժամ, ապա 5 անգամ լվացվում է 0.05%-ոց Թվին 20-ով` ՖԲԼ-ում (PBS), pH 7.2:

13) Յուրաքանչյուր բնիկում կաթեցվում է 100 մլ պրոտեին Ա (պերօքսիդազ կոնյուգատ` սահմանված կամ նախապես տիտրված 0.05%-ոց Թվին 20-ով` ՖԲԼ-ում, pH 7.2, նոսրացմամբ, ապա ինկուբացվում է 37 oC-ում 1 ժամ), ապա 5 անգամ լվացվում է 0.05%-ոց Թվին 20-ով` ՖԲԼ-ում, pH 7.2:

14) Յուրաքանչյուր բնիկում կաթեցվում է 100 մլ սուբստրատ (10 մլ ջրածնի գերօֆսիդը 25 մլ 0.04%-ոց օրթոֆենիլենդիամինում` ֆոսֆատ-ցիտրատային բուֆերում, pH 5.0), ապա ինկուբացվում է սենյակային ջերմաստիճանում մոտ 10 րոպե, գույնի փոփոխությունից հետո ռեակցիան կանգնեցվում է 100 մլ 1.25 Մ-ոց ծծմբաթթվի ավելացմամբ:

5) Արդյունքները կարդալը.

Արդյունքները կարդում են սպեկտրոֆոտոմետրիկ քննության միջոցով` ELISA կարդացող սարքի 492 նմ-ում: Ցանկացած շիճուկ համարվում է դրական, եթե թիթեղի վրա դրա աբսորբման ծավալը կրկնակի անգամ գերազանցում է ստուգիչ բացասական շիճուկի աբսորբման ծավալին:

6. Իմունոֆլուորեսցենցիայի անուղղակի մեթոդ

1) Այս մեթոդն օգտագործում են խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության նկատմամբ ապահով տարածաշրջաններում շիճուկով ախտորոշելու համար, եթե ELISA-ի արդյունքները դրական են, ինչպես նաև էնդեմիկ տարածաշրջաններից ստացված շիճուկի համար, որի ELISA-ի արդյունքները համոզիչ չեն:

2) Խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վիրուսով վարակված խոզերի երիկամների կամ կապիկի բջիջների 5 x 105 բջիջ/մլ-ում կոնցենտրացիայով պատրաստված սուսպենզիան փոքր կաթիլներով դրվում է առարկայական ապակու վրա, օդում չորացվում և սենյակային ջերմաստիճանում ացետոնի մեջ 10 րոպե տևողությամբ ֆիքսվում: Պահվում է 20 oC-ում:

3) Ստուգման ենթակա շիճուկը 30 րոպե տևողությամբ տաքացվում է 56 oC-ում: Բուֆերային աղում նոսրացնելուց հետո վերջին դրական և բացասական ստուգիչ շիճուկների հետ ավելացվում է վարակված և չվարակված բջիջների պատրաստուկներին և խոնավ խցիկում 1 ժամ ինկուբացվում է 37 oC-ում, որից հետո լվացվում է ՖԲԼ-ով, ապա թորած ջրով:

4) Բոլոր պատրաստուկների վրա կաթեցվում է հակախոզային իմունոգլոբուլին` FITC կամ սահմանված նոսրացմամբ պրոտեին A-FITC կոնյուգատ, որից հետո խոնավ խցիկում 1 ժամ ինկուբացվում է 37 oC-ում:

5) Պատրաստուկները լվացվում են ՖԲԼ-ով և ապա թորած ջրով, ապա կաթեցվում է ՖԲԼ (գլիցերոլ բուֆեր), ապա նայում ենք ուլտրմանուշակագույն լուսային մանրադիտակով:

6) Մինչև թեստի կարդալը` ստուգիչ դրական շիճուկը վարակված բջիջներում պետք է լինի դրական, իսկ մյուս բոլոր ստուգիչները պետք է լինեն բացասական: Շիճուկը համարվում է դրական, եթե վարակված աճեցվածքներն ունեն յուրահատուկ լուսարձակում:

7) Որոշ ախտորոշիչ լաբորատորիաներում կարող են օգտագործվել իմունաբլոթինգի և իմունաէլեկտրոօսմոֆորեզի թեստերը:

Խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության (OIE) Ռեֆերենտ լաբորատորիա:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2007 թվականի սեպտեմբերի 6-ի

N 1108-Ն որոշման

 

ԿԱԶՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՈԶԵՐԻ ԱՖՐԻԿԱԿԱՆ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱԿԱԱՆԱՍՆԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար - հանձնաժողովի նախագահ

ՀՀ գյուղատնտեսության նախարար - հանձնաժողովի նախագահի տեղակալ

հանձնաժողովի անդամներ`

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

ՀՀ բնապահպանության նախարար

ՀՀ առողջապահության նախարար

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ

ՀՀ ոստիկանության պետ

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետ

ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ - միջգերատեսչական օպերատիվ շտաբի պետ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2007 թվականի սեպտեմբերի 6-ի

N 1108-Ն որոշման

 

ՊԼԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՈԶԵՐԻ ԱՖՐԻԿԱԿԱՆ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|N/N| Միջոցառումների անվանումը     |Կատարման ժամկետը |Կատարման համար      |

|ը/կ|                              |                 |պատասխանատու        |

|   |                              |                 |մարմինը             |

|___|______________________________|_________________|____________________|

|1. |Ստեղծել Հայաստանի             |մինչև  06.09.07թ.|ՀՀ կառավարություն,  |

|   |Հանրապետությունում խոզերի     |                 |ՀՀ մարզպետարաններ   |

|   |աֆրիկական ժանտախտ հիվանդության|                 |և  տեղական          |

|   |վերացման և  տարածման          |                 |ինքնակառավարման     |

|   |կանխարգելման միջոցառումների   |                 |մարմիններ           |

|   |կատարումը համակարգող          |                 |                    |

|   |հանրապետական, ինչպես նաև      |                 |                    |

|   |մարզային և  համայնքային       |                 |                    |

|   |տեղական հանձնաժողովներ        |                 |                    |

|___|______________________________|_________________|____________________|

|2. |Անցկացնել Հայաստանի           |մինչև  25.10.07թ.|ՀՀ տեղական          |

|   |Հանրապետության յուրաքանչյուր  |                 |ինքնակառավարման     |

|   |համայնքում խոզերի գլխաքանակի  |                 |մարմինների          |

|   |հաշվառում                     |                 |ղեկավարներ          |

|   |                              |                 |/համաձայնությամբ/   |

|___|______________________________|_________________|____________________|

|3. |Կազմակերպել Հայաստանի         |մինչև  30.09.07թ.|ՀՀ մարզերի          |

|   |Հանրապետության մարզերի        |                 |համայնքների         |

|   |յուրաքանչյուր համայնքներում   |                 |ղեկավարներ          |

|   |հանդիպումներ բնակչության հետ  |                 |/համաձայնությամբ/   |

|   |և  նրանց տեղեկացնել խոզերի    |                 |ՀՀ գյուղատնտեսության|

|   |աֆրիկական ժանտախտ հիվանդության|                 |նախարարության       |

|   |վտանգի և  ծրագրավորված        |                 |«Անասնաբուծության և |

|   |միջոցառումների մասին          |                 |անասնաբուժության    |

|   |                              |                 |գիտական կենտրոն»    |

|   |                              |                 |ՊՈԱԿ, ՀՀ            |

|   |                              |                 |մարզպետարանի        |

|   |                              |                 |գյուղատնտեսության և |

|   |                              |                 |բնապահպանության     |

|   |                              |                 |վարչություն, ՀՀ     |

|   |                              |                 |գյուղատնտեսության   |

|   |                              |                 |նախարարության       |

|   |                              |                 |սննդամթերքի         |

|   |                              |                 |անվտանգության և     |

|   |                              |                 |անասնաբուժական      |

|   |                              |                 |պետական տեսչության  |

|   |                              |                 |մարզային կենտրոն և  |

|   |                              |                 |մարզի ԳԱՄԿ          |

|___|______________________________|_________________|____________________|

|4. |Անցկացնել Հայաստանի           |մինչև  01.10.07թ.|ՀՀ գյուղատնտեսության|

|   |Հանրապետության բոլոր          |իսկ այնուհետև  ոչ|նախարարության       |

|   |համայնքներում վայրի վարազների,|ուշ քան ամիսը    |սննդամթերքի         |

|   |խոզերի աֆրիկական ժանտախտ      |երկու անգամ      |անվտանգության և     |

|   |հիվանդության էպիզոոտոլոգիական |                 |անասնաբուժական      |

|   |հետազոտում և  մոնիթորինգ      |                 |պետական տեսչություն,|

|   |                              |                 |նույն տեսչության    |

|   |                              |                 |մարզային կենտրոններ,|

|   |                              |                 |համայնքի            |

|   |                              |                 |անասնաբույժներ,     |

|   |                              |                 |«Որսորդ միություն»  |

|   |                              |                 |ՀԿ, համայնքների     |

|   |                              |                 |ղեկավարներ          |

|   |                              |                 |/համաձայնությամբ/   |

|___|______________________________|_________________|____________________|

|5. |Կազմակերպել անհրաժեշտ տեղերում|մինչև  15.09.07թ.|Մարզպետարան,        |

|   |ախտահանիչ պատնեշներ`          |                 |համայնքի ղեկավար    |

|   |տրանսպորտային միջոցների համար,|                 |/համաձայնությամբ/   |

|   |իսկ աշխատակիցների կոշիկները և |                 |սննդամթերքի         |

|   |ձեռքերն ախտահանելու համար`    |                 |անվտանգության և     |

|   |ախտահանիչ գորգեր և            |                 |անասնաբուժական      |

|   |լվացարաններ` լիցքավորելով     |                 |պետական տեսչության  |

|   |համապատասխան ախտահանիչ        |                 |մարզային կենտրոն    |

|   |լուծույթներով                 |                 |                    |

|___|______________________________|_________________|____________________|

|6. |Կատարել Հայաստանի             |մինչև  2007      |ՀՀ ԳԱԱ              |

|   |Հանրապետության տարածքում      |թվականի նոյեմբեր |կենդանաբանության    |

|   |խոզերի աֆրիկական ժանտախտի     |ամիսը            |ինստիտուտ, ՀՀ       |

|   |վարակը փոխանցող «Argasidae»   |                 |գյուղատնտեսության   |

|   |ընտանիքին պատկանող            |                 |նախարարության       |

|   |«Ornithobors» տեսակի տզերի    |                 |»Հանրապետական       |

|   |հետազոտություն                |                 |անասնաբուժական      |

|   |                              |                 |հակահամաճարակային և |

|   |                              |                 |ախտորոշիչ կենտրոն»  |

|   |                              |                 |ՊՈԱԿ                |

|___|______________________________|_________________|____________________|

| 7.|Անհրաժեշտության դեպքում       |անհրաժեշտության  |Սննդամթերքի         |

|   |ստեղծել ՀՀ պետական ագրարային  |դեպքում          |անվտանգության և     |

|   |համալսարանի անասնաբուժական    |                 |անասնաբուժական      |

|   |ֆակուլտետի բարձր կուրսերի     |                 |պետական տեսչության  |

|   |ուսանողներից, ՀՀ տարածքային   |                 |մարզային կենտրոն, ՀՀ|

|   |կառավարման նախարարության      |                 |պետական ագրարային   |

|   |Հայաստանի փրկարար ծառայության |                 |համալսարան, ՀՀ      |

|   |աշխատակիցներից և              |                 |տարածքային          |

|   |անասնաբուժական ծառայության    |                 |կառավարման          |

|   |մասնագետներից ջոկատներ`       |                 |նախարարության       |

|   |մաքրման, լվացման ու           |                 |Հայաստանի փրկարար   |

|   |ախտահանման աշխատանքներ        |                 |ծառայություն        |

|   |կատարելու համար այն           |                 |                    |

|   |տնտեսություններում,           |                 |                    |

|   |տարածքներում և                |                 |                    |

|   |շինություններում, որտեղ տեղի է|                 |                    |

|   |ունեցել խոզերի անկում ու      |                 |                    |

|   |պահվել են սպանդի ենթարկված    |                 |                    |

|   |խոզերի միսը, ինչպես նաև       |                 |                    |

|   |տրանսպորտային միջոցները       |                 |                    |

|___|______________________________|_________________|____________________|

|8. |Ապահովել` կենդանիների սպանդն  |մինչև  25.09.07թ.|Մարզպետարան,        |

|   |ու ոչնչացումը, հագուստի       |                 |համայնքի ղեկավար    |

|   |լվացումն ու ախտահանությունը   |                 |/համաձայնությամբ/,  |

|   |կատարող անձանց` գիշերելը,     |                 |ՀՀ տարածքային       |

|   |սնունդը, արտահագուստը և       |                 |կառավարման          |

|   |կատարված աշխատանքի դիմաց      |                 |նախարարության       |

|   |վճարումը                      |                 |Հայաստանի փրկարար   |

|   |                              |                 |ծառայություն        |

|___|______________________________|_________________|____________________|

|9. |Կազմակերպել ամենօրյա հարցում  |մշտական          |Մարզպետարան,        |

|   |բնակչությանը և  խոզերի        |                 |համայնքների         |

|   |գլխաքանակի կլինիկական զննում  |                 |ղեկավարներ          |

|   |                              |                 |/համաձայնությամբ/,  |

|   |                              |                 |սննդամթերքի         |

|   |                              |                 |անվտանգության և     |

|   |                              |                 |անասնաբուժական      |

|   |                              |                 |պետական տեսչության  |

|   |                              |                 |մարզային կենտրոն,   |

|   |                              |                 |համայնքի,           |

|   |                              |                 |տնտեսության         |

|   |                              |                 |անասնաբույժ         |

|___|______________________________|_________________|____________________|

|10.|Հանրապետությունում խոզերի     |մինչև  01.11.07թ.|ՀՀ գյուղատնտեսության|

|   |աֆրիկական ժանտախտ հիվանդության|                 |նախարարության       |

|   |մոնիթորինգի անցկացման համար   |                 |սննդամթերքի         |

|   |ձեռք բերել անհրաժեշտ ախտորոշիչ|                 |անվտանգության և     |

|   |հավաքածուներ:                 |                 |անասնաբուժական      |

|   |                              |                 |պետական տեսչություն |

|___|______________________________|_________________|____________________|

|11.|Ապահովել Հայաստանի            |մշտական մինչև    |Համայնքների         |

|   |Հանրապետության ամբողջ         |հիվանդության     |ղեկավարներ          |

|   |տարածքում ֆերմերային և        |վերացումը        |/համաձայնությամբ/,  |

|   |գյուղացիական                  |հանրապետությու-  |Ֆերմերներ           |

|   |տնտեսություններում (բակում)   |նում             |                    |

|   |խոզերի փակ պահվածք            |                 |                    |

|___|______________________________|_________________|____________________|

|12.|Անհապաղ ներկայացնել           |մշտական          |Համայնքի ղեկավար    |

|   |տարածաշրջանի անասնաբուժական   |                 |/համաձայնությամբ/,  |

|   |տեսուչին կամ սննդամթերքի      |                 |համայնքն սպասարկող  |

|   |անվտանգության և               |                 |անասնաբույժ         |

|   |անասնաբուժական պետական        |                 |                    |

|   |տեսչության մարզային կենտրոնին`|                 |                    |

|   |տեղեկատվություն խոզերի անկման |                 |                    |

|   |դեպքերում:                    |                 |                    |

|___|______________________________|_________________|____________________|

|13.|Արգելել Հայաստանի             |մինչև            |Մարզպետարանի        |

|   |Հանրապետության տարածքում վայրի|հիվանդության     |գյուղատնտեսության և |

|   |խոզերի որսը                   |վերջը            |բնապահպանության     |

|   |                              |                 |վարչություն, ՀՀ     |

|   |                              |                 |բնապահպանության     |

|   |                              |                 |նախարարություն.     |

|   |                              |                 |«Որսորդ միություն»  |

|   |                              |                 |ՀԿ                  |

|___|______________________________|_________________|____________________|

|14.|Կազմակերպել խոզերի աֆրիկական  |անմիջապես        |Մարզպետարանի        |

|   |ժանտախտ հիվանդության          |                 |գյուղատնտեսության և |

|   |մոնիթորինգի նպատակով          |                 |բնապահպանության     |

|   |հանրապետության յուրաքանչյուր  |                 |վարչություն, ՀՀ     |

|   |մարզում վարազների ընտրովի որս |                 |բնապահպանության     |

|   |                              |                 |նախարարություն,     |

|   |                              |                 |«Որսորդ միություն»  |

|   |                              |                 |ՀԿ, ՀՀ              |

|   |                              |                 |գյուղատնտեսության   |

|   |                              |                 |նախարարության       |

|   |                              |                 |սննդամթերքի         |

|   |                              |                 |անվտանգության և     |

|   |                              |                 |անասնաբուժական      |

|   |                              |                 |պետական տեսչություն |

|   |                              |                 |և  նույն տեսչության |

|   |                              |                 |մարզային կենտրոն    |

|___|______________________________|_________________|____________________|

|15.|Որոշել յուրաքանչյուր մարզում  |մինչև  15.10.07թ.|ՀՀ բնապահպանության  |

|   |մեկ հեկտար հանդակի            |                 |նախարարություն, ՀՀ  |

|   |(հողատարածության) վրա վայրի   |                 |ԳԱԱ կենդանաբանության|

|   |խոզերի խտությունը և  նրանց    |                 |ինստիտուտ, «Որսորդ  |

|   |տեղաշարժման (միգրացիայի)      |                 |Միություն» ՀԿ, ՀՀ   |

|   |ուղիները: Ամռան և  աշնան      |                 |մարզպետարանի        |

|   |ժամանակահատվածներում վարազների|                 |գյուղատնտեսության   |

|   |տեղաշարժման (միգրացիայի)      |                 |և  բնապահպանության  |

|   |ուղիները քարտեզագրել          |                 |վարչություն         |

|___|______________________________|_________________|____________________|

|16.|Կատարել յուրաքանչյուր         |անմիջապես,       |ՀՀ գյուղատնտեսության|

|   |համայնքում խոզերի ընդհանուր   |հետագայում 2     |նախարարության       |

|   |գլխաքանակի (10%-ի չափով)      |ամիսը մեկ        |սննդամթերքի         |

|   |արյան նմուշները ընտրովի       |                 |անվտանգության և     |

|   |նմուշառում                    |                 |անասնաբուժական      |

|   |                              |                 |պետական տեսչություն |

|___|______________________________|_________________|____________________|

|17.|Արգելել առանց անասնաբուժական  |անմիջապես        |ՀՀ գյուղատնտեսության|

|   |ուղեկցող փաստաթղթերի տեղական  |                 |նախարարության       |

|   |արտադրության խոզերի մորթից    |                 |սննդամթերքի         |

|   |ստացված մսի վաճառքը և         |                 |անվտանգության և     |

|   |իրացումը շուկաներում` մինչև   |                 |անասնաբուժական      |

|   |ՀՀ գյուղատնտեսության          |                 |պետական տեսչություն,|

|   |նախարարության սննդամթերքի     |                 |ՀՀ ոստիկանություն,  |

|   |անվտանգության և               |                 |հանրապետությունում  |

|   |անասնաբուժական պետական        |                 |անասնաբուժասանիտարա-|

|   |տեսչության ցուցումը:          |                 |կան փորձաքննություն |

|   |                              |                 |իրականացնող         |

|   |                              |                 |ծառայություններ, ՀՀ |

|   |                              |                 |առողջապահության     |

|   |                              |                 |նախարարության       |

|   |                              |                 |պետական հիգիենիկ և  |

|   |                              |                 |համաճարակային       |

|   |                              |                 |տեսչություն         |

|___|______________________________|_________________|____________________|

|18.|Ապահովել խոզերի գլխաքանակի    |մշտական          |Համայնքի անասնաբույժ|

|   |պահման շենք-շինությունների    |                 |                    |

|   |կանոնավոր մշակումը            |                 |                    |

|   |(դեզինսեկցիա) տզերից և  այլ   |                 |                    |

|   |արյունախում միջատներից        |                 |                    |

|___|______________________________|_________________|____________________|

|19.|Արգելել խոզերի կերակրումը     |մշտական          |Համայնքի ղեկավար    |

|   |սննդային մնացորդներով առանց   |                 |/համաձայնությամբ/,  |

|   |դրանց ջերմային մշակման        |                 |համայնքի անասնաբույժ|

|___|______________________________|_________________|____________________|

|20.|Ապահովել ավտոտրանսպորտի և     |մշտական          |ՀՀ գյուղատնտեսության|

|   |քաղաքացիների կոշիկների        |                 |նախարարության       |

|   |ախտահանության անցկացման       |                 |սննդամթերքի         |

|   |նկատմամբ վերահսկողությունը    |                 |անվտանգության և     |

|   |հսկիչ կետերում                |                 |անասնաբուժական      |

|   |                              |                 |պետական տեսչություն |

|   |                              |                 |և  նույն տեսչության |

|   |                              |                 |մարզային կենտրոն    |

|___|______________________________|_________________|____________________|

|21.|Ապահովել արյան շիճուկների և   |կանոնավոր և      |ՀՀ գյուղատնտեսության|

|   |ախտաբանական նմուշների         |ցուցումների      |նախարարության       |

|   |ուղարկումը ռեֆերենտ           |դեպքում          |«Հանրապետական       |

|   |լաբորատորիա`                  |                 |անասնաբուժական      |

|   |ա) հիվանդ կամ վարակվածության, |                 |հակահամաճարակային և |

|   |կամ հիվանդացության մեջ        |                 |ախտորոշիչ կենտրոն»  |

|   |կասկածելի ընտանի խոզերից և    |                 |ՊՈԱԿ                |

|   |վարազներից, ինչպես նաև  բոլոր |                 |                    |

|   |անկած կամ որսված վայրի        |                 |                    |

|   |վարազներից (ենթածնոտային,     |                 |                    |

|   |մեզէնտերիալ ավշային           |                 |                    |

|   |հանգույցներ, փայծաղ,          |                 |                    |

|   |երիկամներ, նշագեղձ,           |                 |                    |

|   |խողովակավոր ոսկորներ).        |                 |                    |

|   |բ) համայնքի խոզերի ընդհանուր  |                 |                    |

|   |գլխաքանակի 10%-ից և  բոլոր    |                 |                    |

|   |հարկադիր մորթի ենթարկված      |                 |                    |

|   |խոզերից                       |                 |                    |

|___|______________________________|_________________|____________________|

|22.|Ստեղծել (կուտակել)            |անմիջապես        |ՀՀ գյուղատնտեսության|

|   |ախտորոշիչ միջոցների և         |                 |նախարարության       |

|   |արտահուգստի անհրաժեշտ քանակի  |                 |սննդամթերքի         |

|   |պահուստ                       |                 |անվտանգության և     |

|   |                              |                 |անասնաբուժական      |

|   |                              |                 |պետական տեսչություն |

|___|______________________________|_________________|____________________|

|23.|Վարակի օջախներում թափառող     |սկսած 2007       |Համայնքի ղեկավար,   |

|   |խոզերի հայտնաբերման դեպքում   |թվականի          |ՀՀ ոստիկանություն,  |

|   |նրանց ոչնչացնել, դիակները     |սեպտեմբերի 9-ից  |ՀՀ տարածքային       |

|   |հորել 5 մետր խորությամբ       |և  հետագայում    |կառավարման          |

|   |                              |մշտական          |նախարարության       |

|   |                              |                 |Հայաստանի փրկարար   |

|   |                              |                 |ծառայություն,       |

|   |                              |                 |սննդամթերքի         |

|   |                              |                 |անվտանգության և     |

|   |                              |                 |անասնաբուժական      |

|   |                              |                 |պետական տեսչության  |

|   |                              |                 |մարզային կենտրոն    |

|___|______________________________|_________________|____________________|

|24.|Խոզերի անկման և  վարակիչ      |մշտական          |Սննդամթերքի         |

|   |հիվանդության կասկածի դեպքում  |                 |անվտանգության և     |

|   |համայնքում մտցնել             |                 |անասնաբուժական      |

|   |սահմանափակում, վերցնել        |                 |պետական տեսչության  |

|   |ախտաբանական նյութ և  շտապ     |                 |մարզային կենտրոն,   |

|   |ուղարկել լաբորատոր հետազոտման |                 |համայնքի ղեկավար    |

|   |խոզերի աֆրիկական ժանտախտ      |                 |/համաձայնությամբ/ և |

|   |հիվանդության նկատմամբ,        |                 |համայնքի անասնաբույժ|

|   |կազմակերպել ախտահանիչ         |                 |                    |

|   |խոչընդոտների ստեղծումը        |                 |                    |

|___|______________________________|_________________|____________________|

|25.|Խոզերի աֆրիկական ժանտախտ      |մշտապես          |Մարզպետարան,        |

|   |հիվանդության հաստատման դեպքում|                 |համայնքների         |

|   |անապահով կետի վրա դրվում է    |                 |ղեկավարներ          |

|   |կարանտին, տրանսպորտային       |                 |/համաձայնությամբ/,  |

|   |միջոցների ախտահանման համար    |                 |սննդամթերքի         |

|   |ստեղծում ախտահանիչ պատնեշներ  |                 |անվտանգության և     |

|   |/բարիերներ/` լիցքավորված      |                 |անասնաբուժական      |

|   |անհրաժեշտ ախտահանիչ           |                 |պետական տեսչության  |

|   |լուծույթով, արգելում          |                 |մարզային կենտրոն, ՀՀ|

|   |սննդամթերքի, հումքի, կերերի   |                 |գյուղատնտեսության   |

|   |արտահանումը, կատարել          |                 |նախարարության       |

|   |կենդանիների շտապ ոչնչացում    |                 |սննդամթերքի         |

|   |անարյուն եղանակով, հետագա     |                 |անվտանգության և     |

|   |հորմամբ:                      |                 |անասնաբուժական      |

|   |                              |                 |պետական տեսչություն,|

|   |                              |                 |ՀՀ ոստիկանություն   |

|___|______________________________|_________________|____________________|

|26.|Խոզերի աֆրիկական ժանտախտ      |խոզերի աֆրիկական |ՀՀ գյուղատնտեսության|

|   |հիվանդության և  ձեռնարկվող    |ժանտախտի         |նախարարության       |

|   |միջոցների մասին տեղեկացնել    |առաջացման նոր    |սննդամթերքի         |

|   |հարևան  մարզերին, երկրների    |դեպքերում        |անվտանգության և     |

|   |անասնաբուժական ծառայությանը և |                 |անասնաբուժական      |

|   |Կենդանիների Առողջության       |                 |պետական տեսչություն |

|   |Համաշխարհային Կազմակերպությանը|                 |և  մարզային կենտրոն |

|   |(OIE):                        |                 |                    |

|___|______________________________|_________________|____________________|

|27.|Խոզերի աֆրիկական ժանտախտի     |անմիջապես        |ՀՀ գյուղատնտեսության|

|   |անապահով համայնքների          |                 |նախարարության       |

|   |բնակչության բակերում,         |                 |սննդամթերքի         |

|   |անասնապահական շենքերում,      |                 |անվտանգության և     |

|   |շինություններում և  նրանց     |                 |անասնաբուժական      |

|   |շուրջ կատարել կրկնապատիկ      |                 |պետական տեսչության  |

|   |ախտահանություն և  դեզինսեկցիա |                 |մարզային կենտրոն և  |

|   |(պայքար միջատների դեմ)        |                 |համայնքի անասնաբույժ|

|___|______________________________|_________________|____________________|

|28.|Խոզերի աֆրիկական ժանտախտ      |մշտապես          |ՀՀ առողջապահության  |

|   |հիվանդություն արձանագրված     |                 |նախարարության       |

|   |համայնքներում ուժեղացնել      |                 |պետական հիգիենիկ և  |

|   |կրծողների դեմ պայքար          |                 |համաճարակային       |

|   |(դերատիզացիա)                 |                 |տեսչություն         |

|___|______________________________|_________________|____________________|

|29.|Խոզերի աֆրիկական ժանտախտ      |մշտական          |ՀՀ գյուղատնտեսության|

|   |հիվանդության դեմ պայքարի և    |                 |նախարարության       |

|   |կանխարգելման միջոցառումների   |                 |սննդամթերքի         |

|   |անցկացման դեպքում ղեկավարվել  |                 |անվտանգության և     |

|   |սույն միջոցառումների պլանով և |                 |անասնաբուժական      |

|   |Հայաստանի Հանրապետությունում  |                 |պետական տեսչություն |

|   |խոզերի աֆրիկական ժանտախտ      |                 |և  նույն տեսչության |

|   |հիվանդության վերացման և       |                 |մարզային կենտրոն    |

|   |տարածման կանխարգելման         |                 |                    |

|   |միջոցառումների ծրագրով        |                 |                    |

|___|______________________________|_________________|____________________|

|30.|Զանգվածային լրատվական         |մինչև            |ՀՀ գյուղատնտեսության|

|   |միջոցներով, պարբերաբար,       |հիվանդացության և |նախարարության       |

|   |բնակչությանն իրազեկ դարձնել   |վարակի օջախների  |սննդամթերքի         |

|   |խոզերի աֆրիկական ժանտախտ      |վերացման ավարտը  |անվտանգության և     |

|   |հիվանդության վտանգի և         |                 |անասնաբուժական      |

|   |կանխարգելման ուղղությամբ      |                 |պետական տեսչության  |

|   |ձեռնարկված միջոցառումների     |                 |և  նույն տեսչության |

|   |մասին                         |                 |մարզային կենտրոն, ՀՀ|

|   |                              |                 |գյուղատնտեսության   |

|   |                              |                 |նախարարության       |

|   |                              |                 |հասարակայնության հետ|

|   |                              |                 |կապերի բաժին        |

._________________________________________________________________________.

 

 

 

Եզրակացություններ և առաջարկություններ

 

Եզրակացություններ

Կատարված հետազոտության արդյունքները վկայում են քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի կատարելագործման անհրաժեշտության մասին:

Քաղաքացիական ծառայողների շրջանում անցկացված հարցման արդյունքները ևս փաստում են, որ աշխատանքի վարձատրության ոլորտում քաղաքացիական ծառայողների մեծամասնությանը չեն բավարարում.

. կառավարման բարձրագույն, միջին և ցածր մակարդակներում քաղաքացիական ծառայողների վարձատրության չի հիմնավորված տարբերությունները,

. աշխատանքի նկատմամբ տարբեր վերաբերմունք և արդյունավետություն ունեցող ծառայողների վարձատրության համահարթեցումը,

. տարբեր չափերի անհատական ներդրում ունեցող քաղաքացիական ծառայողների աշխատանքի համար իրականացվող նյութական խրախուսման անարդարացիությունը,

. ըստ վերջնական արդյունքի` վարձատրության բացակայությունը. քաղաքացիական ծառայողների գործունեության գնահատման չափանիշների բացակայություն, կատարվող աշխատանքների համար պահանջվող մասնագիտական ունակությունների, գիտելիքների և աշխատանքների բարդության անտեսում,

. ոչ պետական հատվածի կազմակերպությունների համեմատությամբ վարձատրության ցածր մակարդակը:

Քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգում առկա են հրատապ լուծում պահանջող մի շարք խնդիրներ.

. համաձայն «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի, քաղաքացիական ծառայության ողջ համակարգում գործում է վարձատրության միասնական սանդղակը, սակայն հետազոտության արդյունքները վկայում են, որ այն այդքան էլ միասնական չէ: Քաղաքացիական ծառայության առանձին ոլորտներում առկա վարձատրության չափերը միմյանցից բավականին տարբերվում են.

. բավականին փոքր են քաղաքացիական ծառայողների վարձատրության տարբեր մակարդակների միջև աշխատավարձի բնականոն աճի չափերը` 3 տոկոս, որը բավարար մոտիվացիա չի առաջացնում աշխատանքի արդյունավետության բարձրացման համար, հատկապես պաշտոնների խմբերի վարձատրության առավել բարձր` 5-10 մակարդակներում.

. գործող սանդղակի յուրաքանչյուր ենթախմբի պաշտոնի 6-րդ մակարդակը մյուս ենթախմբի նվազագույն չափն է, որի արդյունքում հաճախ տվյալ պաշտոնը նոր զբաղեցրած ավելի բարձր պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողը կարող է վարձատրվել ավելի ցածր, չնայած իր իրավասությունների և պատասխանատվության առավել լայն շրջանակին:

 

Առաջարկություններ

Հետազոտության արդյունքում ձևավորված առաջարկությունները իրացնելու համար անհրաժեշտ է համալիր մոտեցում, ինչը պետք է իրագործել ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված` հանրային ծառայողների վարձատրության ռազմավարության մշակման և իրականացման միջոցառման համատեքստում, մասնավորապես.

կատարելագործել քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի հիմքում դրված սանդղակը.

բարձրացնել բազային աշխատավարձը, դրանով իսկ պայմաններ ստեղծելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության համակարգում ապահովելու որակյալ կադրերի ներգրավումը, միաժամանակ դա կնպաստի քաղաքացիական ծառայության կադրային կազմի կայունության ապահովմանը.

ներդնել քաղաքացիական ծառայողների աշխատանքի կատարողականի գնահատման համակարգը, որը հնարավորություն կտա հաշվի առնելու յուրաքանչյուր ծառայողի անձնական ներդրումը` կատարելագործելով քաղաքացիական ծառայողների պարգևատրման մեխանիզմները:

 

Առաջարկություններ բաժնում ներկայացված են քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի կատարելագործման առաջարկվող ուղղությունները, որոնք ներկայացված են նախարարության կողմից կատարված հետազոտության արդյունքների ամփոփման արդյունքում:

Առաջարկությունները ենթադրում են միջնաժամկետ միջոցառումների իրականացում: Հաշվի առնելով ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2008-2010 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 738 որոշմամբ հաստատված ծրագրով 2008 թվականի համար քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի համար նախատեսված չափը (35500 դրամ), զեկույցում քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի սահմանման նոր չափ չի ներկայացվում: Սակայն, կարևորելով վերը նշված առաջարկությունների իրացումը, այդ թվում` քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի չափի բարձրացումը, նախարարությունը նախատեսում է այդ խնդիրների լուծմանը անդրադառնալ առաջիկայում` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի թիվ 695-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007-2012 թվականների ծրագիրը, որի համաձայն` պետական կառավարման համակարգի կադրային ներուժի հետևողական ամրապնդման նպատակով նախատեսված է ավելացնել համակարգում աշխատելու լեգիտիմ գրավչությունը` աշխատանքի որակը և աշխատավարձի մակարդակը մրցունակ դարձնելով մասնավոր հատվածին:

 

Աղյուսակ 8.

Պետական կառավարման տարբեր մարմիններում քաղաքացիական ծառայողների

վարձատրության նվազագույն, առավելագույն և միջին մակարդակները, և

դրանց աճը նախորդ տարվա համեմատությամբ

 

- 2007 թվականի փետրվարի 1-ի դրությամբ (ամսական, դրամ)

ՀՀ ԿԳՆ-ում 2006 թվականին կրտսեր պաշտոնների 3-րդ ենթախմբում քաղաքացիական ծառայողի աշխատավարձը կազմել է 31700 դրամ, որը գրանցվել է որպես նվազագույն աշխատավարձի միջին ցուցանիշ, ընթացիկ տարում այն կազմում է 47570 դրամ:

 

Աղյուսակ 9.

Պետական կառավարման տարբեր մարմիններում քաղաքացիական ծառայողների

վարձատրության նվազագույն, առավելագույն և միջին մակարդակները 2006

թվականի փետրվարի 1-ի դրությամբ (ամսական, դրամ)

 

Աղյուսակ 10.

Քաղաքացիական ծառայողների վարձատրությունը ըստ պաշտոնային ենթախմբերի

2007 թվականի փետրվարի 1-ի դրությամբ

 

Աղյուսակ 11.

Վարչության պետերի աշխատավարձը քաղաքացիական ծառայության տարբեր

մարմիններում

 

Աղյուսակ 12.

Քաղաքացիական ծառայողների միջին աշխատավարձը ըստ գերակշռող

մասնագիտությունների խմբերի

 

Աղյուսակ 13.

Գերակշռող մասնագիտությունների քաղաքացիական ծառայողների միջին

աշխատավարձն ըստ պաշտոնների խմբերի

 

Աղյուսակ 14.

Ոչ պետական հատվածում աշխատավարձի չափերը ըստ աշխատաժամանակի ռեժիմի

և մասնագիտությունների Հայաստանի Հանրապետությունում

 

-------------------------------

ԻՐՏԵԿ - աղյուսակները չեն բերվում

 

pin
ՀՀ կառավարություն
06.09.2007
N 1108-Ն
Որոշում