Սեղմել Esc փակելու համար:
{01.01.2008 - 27.08.2023} ԱՆՁԻ ՔԱՂԱՔԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.01.2008 - 27.08.2023} ԱՆՁԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2008  -ից մինչեւ   27.08.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 01.01.2008 - 27.08.2023

040.1154.121007

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հոկտեմբերի 2007 թվականի N 1154-Ն

 

i

ԱՆՁԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկություն ստանալու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

i

2007 թվականի հոկտեմբերի 4-ի

N 1154-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՆՁԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկություն (այսուհետ` տեղեկություն) ստանալու ընթացակարգը, տեղեկություն տրամադրելու ժամկետները, տեղեկություն ստանալու իրավունք ունեցողների ցանկը և տեղեկություն չտրամադրելու հիմքերը:

2. Անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկություն ստանալու իրավունք ունեն`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը.

3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը.

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:

3. Անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար սույն կարգի 2-րդ կետով նախատեսված պետական կառավարման մարմինները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացին` իր քաղաքացիության վերաբերյալ, կամ նրա ներկայացուցիչը (այսուհետ` տեղեկություն հայցող) Հայաստանի Հանրապետությունում գրավոր հարցում են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (այսուհետ` անձնագրային և վիզաների վարչություն) կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանում (այսուհետ` ստորաբաժանում):

4. Օտարերկրյա պետությունում գտնվող` Հայաստանի Հանրապետության քաղաքացին կամ նրա ներկայացուցիչը տեղեկություն ստանալու համար գրավոր հարցում է ներկայացնում տվյալ պետությունում գործող` Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:

5. Հարցումը պետք է պարունակի տեղեկություն հայցողի անվանումը, այն անձի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը, վայրը, ում քաղաքացիության մասին հայցվում է տեղեկությունը, տեղեկություն հայցողի պաշտոնը, եթե հարցումը կատարում են սույն կարգի 2-րդ կետով նախատեսված տեղեկություն հայցողները, տեղեկություն հայցողի ստորագրությունը և ազգանունը, տեղեկությունը հայցելու տարեթիվը, ամիսը, օրը:

6. Հայաստանի Հանրապետության քաղաքացու ներկայացուցչի կողմից գրավոր հարցում ներկայացնելիս հարցմանը կցվում են նաև քաղաքացու կողմից տրված լիազորագիրը, որը նոտարական վավերացում չի պահանջում, ներկայացուցչի և ներկայացվողի անձնագրերի պատճենները:

7. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված պետական մարմինների ղեկավարները հրամանով սահմանում են այն պաշտոնները, որոնք զբաղեցնող անձինք իրավունք ունեն ստորագրելու գրավոր հարցումները: Հրամանի մեկ օրինակն ուղարկվում է անձնագրային և վիզաների վարչություն:

8. Օտարերկրյա պետությունում գործող` Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը գրավոր հարցումն ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է անձնագրային և վիզաների վարչություն:

9. Անձնագրային և վիզաների վարչությունը կամ ստորաբաժանումը հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում տեղեկություն հայցողին տալիս է անձի քաղաքացիության մասին տեղեկանք` համաձայն N 1 ձևի: Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դեպքում անձնագրային և վիզաների վարչությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և օտարերկրյա պետությունում գործող` Հայաստանի Հանրապետության դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի միջոցով քաղաքացուն կամ նրա ներկայացուցչին տեղեկանքը տալիս է 15-օրյա ժամկետում:

10. Տեղեկանքն ստորագրում և կնքում է անձնագրային և վիզաների վարչության կամ ստորաբաժանման ղեկավարը:

11. Տեղեկանքում նշվում են անձի անունը, ազգանունը, հայրանունը (եթե անձնագրում նշված է), ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը, վայրը, անձի քաղաքացիությունը` նշելով այն ձեռք բերելու տարեթիվը, ամիսը, օրը:

12. Տեղեկություն չի տրամադրվում, եթե`

1) գրավոր հարցումը չի պարունակում սույն կարգի 5-րդ կետով նախատեսված տվյալները.

2) գրավոր հարցումն ստորագրվել է այն ստորագրելու իրավասություն չունեցող անձի կողմից:

13. Անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկության բացակայության դեպքում անձնագրային և վիզաների վարչության կամ ստորաբաժանման կողմից 5-օրյա ժամկետում տեղեկություն հայցողին տրվում է տեղեկանք` համաձայն N 2 ձևի:

 

Ձև N 1

 

ՏԵՂԵԿԱՆՔ ԱՆՁԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

______________________________________________________________________ -ի`

(անունը, ազգանունը, հայրանունը) ծնված ___________________________________________________________________

(ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը, ծննդյան վայրը) _________________________________________________________________________,

 

հանդիսանում է ___________________________________________________________

(նշել պետության անվանումը, որի քաղաքացիությունն անձն ունի,

_________________________________________________________________________

քաղաքացիությունը ձեռք բերելու տարեթիվը, ամիսը, օրը, անձնագրի սերիան և համարը)

_________________________________________________________________________

 

________________________________________________________________ քաղաքացի:

 

_________________________           ______________________________________

    (պաշտոնը, կոչումը)                    (ստորագրությունը, ազգանունը)

 

    Կ.Տ.                            ________  _____________________ 200 թ.

 

Ձև N 2

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

_____________________________________________________________________ ի`

(անունը, ազգանունը, հայրանունը (եթե անձնագրում նշված է)

 

ծնված _________________________________________________________________ ,

(ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը, ծննդյան վայրը)

_________________________________________________________________________

 

քաղաքացիության վերաբերյալ տեղեկություններ չկան:

 

_________________________           _____________________________________

   (պաշտոնը, կոչումը)                    (ստորագրությունը, ազգանունը)

 

    Կ.Տ.                            _______  ____________________ 200 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.10.2007
N 1154-Ն
Որոշում