Սեղմել Esc փակելու համար:
1995 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1995 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱ ...

 

 

020.0069.211197

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

1995 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 21 նոյեմբերի 1997 թվական

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավապայմանագրային վարչության պետ Շ. Ավագյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1995 թվականի փետրվարի 1-ին Ստրասբուրգում ստորագրված` Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան` նշված շրջանակային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

Լսելով գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհանիսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Շ. Ավագյանի բացատրությունները, հետազոտելով շրջանակային կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Շրջանակային կոնվենցիան ստորագրվել է 1995 թվականի փետրվարի 1-ին` Ստրասբուրգում, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է 1997 թվականի հուլիսի 25-ին:

Նկատի ունենալով, որ ազգային փոքրամասնությունների և այդ փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը միջազգային իրավական պաշտպանության անքակտելի մասն է, սույն շրջանակային կոնվենցիան անդամ պետություններին պարտավորեցնում է գործուն միջոցներ ձեռնարկել, որպեսզի ապահովվեն` այդ խմբի մարդկանց համար կենսական կարևոր նշանակություն ունեցող այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են օրենքի առաջ հավասարությունը և օրենքի հավասար պաշտպանությունը, տնտեսական, սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքի բոլոր բնագավառներում ազգային փոքրամասնությունների և բնակչության մեծամասնությանը պատկանող անձանց միջև լիակատար և իրավական հավասարությունը. ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց համար կարևոր նշանակություն ունեցող այնպիսի հիմնական տարրերի, ինչպիսին են մշակութային ժառանգությունը, կրոնը, լեզուն և ավանդույթները պահպանելու և զարգացնելու հնարավորությունը:

Շրջանակային կոնվենցիայի Կողմերը պարտավոր են պահպանել և իրականացնել դրանում ամրագրված սկզբունքները: Միաժամանակ, անհրաժեշտության դեպքում նրանց թույլատրվում է այնպիսի սահմանափակումներ և շեղումներ կատարել, որոնք նախատեսված են միջազգային իրավական փաստաթղթերում, մասնավորապես, մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության կոնվենցիաներում:

Շրջանակային կոնվենցիան ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց համար նախատեսում է մի շարք պարտականություններ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

21 նոյեմբերի 1997 թվական ՍԴՈ-69

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
21.11.1997
N ՍԴՈ-69
Որոշում