Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ, Հ ...

 

 

020.0072.031297

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 3 դեկտեմբերի 1997 թվական

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ա. Արզումանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` նշված պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

Լսելով գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Արզումանյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրն ստորագրվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին` Մոսկվայում:

Պայմանագրով Կողմերը պարտավորվել են ամրապնդել երկու երկրների միջև ձևավորված ավանդական բարեկամական հարաբերություններն ու համակողմանի համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային և այլ բնագավառներում` ղեկավարվելով իրենց պետական ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, հավասարության ու միմյանց ներքին գործերին չմիջամտելու, ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի, պարտավորությունների պարտաճանաչ կատարման սկզբունքներով և միջազգային իրավունքների այլ հանրաճանաչ նորմերով:

Պայմանագրով Կողմերը պարտավորվել են, ղեկավարվելով ՄԱԿ-ի կանոնադրության 51 հոդվածով, ձեռնարկել միջոցներ` խաղաղության դեմ ուղղված սպառնալիքն ու խաղաղության խախտումը կանխելու, իրենց նկատմամբ յուրաքանչյուր պետության կամ պետությունների խմբի կողմից ձեռնարկված ագրեսիային հակազդելու համար:

Կողմերը պարտավորվել են նաև զերծ մնալ որևէ գործողության կամ միջոցառման, ինչպես նաև միություններում և դաշինքներում մասնակցությունից, որոնք ուղղված կլինեն ընդդեմ մյուս Կողմի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության:

Պայմանագրի դրույթները չեն շոշափում միջազգային այլ պայմանագրերից բխող` Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները: Նախատեսված է, որ պայմանագրի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ վեճերը Կողմերի միջև պետք է լուծվեն խորհրդատվությունների և բանակցությունների միջոցով:

Պայմանագիրը պարունակում է նաև դրույթներ առանձին բնագավառներում միջպետական հարաբերությունների զարգացման, համագործակցության, պայմանագրի ուժի մեջ մտնելու և դրա գործողությունը դադարեցնելու վերաբերյալ:

Պայմանագրի դրույթները բխում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքներից և նորմերից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

3 դեկտեմբերի 1997 թվական ՍԴՈ-72

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
03.12.1997
N ՍԴՈ-72
Որոշում