Սեղմել Esc փակելու համար:
{22.12.2012 - 25.06.2022} ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{22.12.2012 - 25.06.2022} ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.12.2012  -ից մինչեւ   25.06.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.1290.161107

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 նոյեմբերի 2007 թվականի N 1290-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2007 թվականի նոյեմբերի 1-ի

N 1290-Ն որոշման

 

ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ԵՐԴՄԱՆ

 

1. Սույն արարողակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի (այսուհետ` անձ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու երդում (այսուհետ` երդում) տալու ընթացակարգը:

i

2. Երդման արարողությունը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը (այսուհետ` վարչություն), իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը (այսուհետ` դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ):

(2-րդ կետը փոփ. 02.08.12 թիվ 983-Ն, 23.06.2022 թիվ 923-Ն որոշումներ)

i

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրն ստանալուց հետո վարչությունը, իսկ օտարերկրյա պետություններում` դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը 10-օրյա ժամկետում անձին ուղարկում է գրավոր ծանուցում` համաձայն N 1 ձևի, եթե դիմումատուն հարցաթերթիկում չի լրացրել իր բջջային հեռախոսահամարը և (կամ) էլեկտրոնային փոստի հասցեն և, եթե չի տվել իր համաձայնությունը` ծանուցումները էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու վերաբերյալ:

(3-րդ կետը փոփ. 02.08.12 թիվ 983-Ն, 29.11.12 թիվ 1505-Ն, 23.06.2022 թիվ 923-Ն որոշումներ)

i

4. Երդման արարողությունն իրականացվում է յուրաքանչյուր աշխատանքային օր` ծանուցման մեջ նշված ժամին: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի քաղվածքին քաղաքացիություն ստացող անձը ծանոթանում է վարչությունում, իսկ օտարերկրյա պետություններում` դեսպանություններում կամ հյուպատոսական հիմնարկներում` երդման արարողության ընթացքում:

(4-րդ կետը փոփ. 02.08.12 թիվ 983-Ն, 29.11.12 թիվ 1505-Ն, 23.06.2022 թիվ 923-Ն որոշումներ)

5. Երդման արարողությունն անցկացվում է հանդիսավոր պայմաններում` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև:

i

6. Երդման արարողությունը վարչությունում սկսվում է վարչության պետի կամ նրա տեղակալի, իսկ օտարերկրյա պետությունում` դեսպանությունում կամ հյուպատոսական հիմնարկում` դեսպանի, գլխավոր հյուպատոսի կամ նրանց կողմից լիազորված դիվանագետի ներածական խոսքով, որից հետո ընթերցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը: Հաղթանակի և խաղաղության, Հանրապետության, Սահմանադրության կամ Անկախության կապակցությամբ նշվող տոն օրերին երդման արարողությունն իրականացվում է հատուկ հանդիսավոր պայմաններում, որին մասնակցելու համար կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետության պետական մարմնի ղեկավարներ, հասարակական միավորումների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Հատուկ հանդիսավոր պայմաններում իրականացվող երդման արարողությունը լուսաբանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով:

(6-րդ կետը փոփ. 02.08.12 թիվ 983-Ն, 29.11.12 թիվ 1505-Ն որոշումներ)

i

7. Անձը երդում է տալիս վարչության պետի (տեղակալի), իսկ օտարերկրյա պետությունում` դեսպանի, գլխավոր հյուպատոսի կամ նրանց կողմից լիազորված դիվանագետի կողմից երդման տեքստը բարձրաձայն ընթերցելուց հետո` «երդվում եմ» բառը բարձրաձայն արտասանելով, որից հետո ստորագրում է երդման տեքստը:

(7-րդ կետը փոփ. 29.11.12 թիվ 1505-Ն որոշում)

i

8. Վարչության պետը (տեղակալը), իսկ օտարերկրյա պետությունում` դեսպանը, գլխավոր հյուպատոսը կամ նրանց կողմից լիազորված դիվանագետը շնորհավորում է անձին երդում տալու կապակցությամբ, որից հետո հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը:

(8-րդ կետը փոփ. 02.08.12 թիվ 983-Ն որոշում)

9. Երդման ստորագրված տեքստը կցվում է անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ փաստաթղթերին:

i

9.1. Երդման արարողակարգի տեքստն դեսպանությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության միջոցով ուղարկվում է վարչություն, անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ փաստաթղթերին կցելու համար:

(9.1-ին կետը լրաց. 02.08.12 թիվ 983-Ն, 23.06.2022 թիվ 923-Ն որոշումներ)

10. (10-րդ կետն ուժը կորցրել է 29.11.12 թիվ 1505-Ն որոշում)

i

(արարողակարգը խմբ. 25.03.10 թիվ 411-Ն որոշում)

 

Ձև N 1

 

i

ԾԱՆՈՒՑՈՒՄ

 

Հարգելի ______________________________________________________________

(ծանուցվողի անունը, ազգանունը)

 

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Ձեզ շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Երդման արարողությանը մասնակցելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ ստանալու դիմում ներկայացնելու համար յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը ____________ ը կարող եք ներկայանալ`

- Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն _______________________________,

(հասցեն) թիվ _________________ աշխատասենյակ.

 

- օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ

______________________________________________________________________

                           (անվանումը, հասցեն)

թիվ __________________ աշխատասենյակ:

 

    ____________________________       ____________________________

       Ծանուցումն ուղարկող                օրը, ամիսը, տարեթիվը

ծառայության անվանումը

 

(ձևը խմբ. 25.03.10 թիվ 411-Ն, 02.08.12 թիվ 983-Ն, 29.11.12 թիվ 1505-Ն, 23.06.2022 թիվ 923-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.11.2007
N 1290-Ն
Որոշում