Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12.12.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.11.2007  -ից մինչեւ   12.12.2008  -ը:
 

(ուժը կորցրել է 11.12.08 թիվ 1012-Ա որոշում)

i

041.0814.211107

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 նոյեմբերի 2007 թվականի N 814-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի բարեփոխումների իրականացմանը նպաստելու նպատակով`

1. Ստեղծել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման հարցերի միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման հարցերի միջգերատեսչական հանձնաժողովին` մինչև 2008 թվականի մարտի 30-ը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի բարեփոխումների հայեցակարգը, բարեփոխումների իրականացման միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2007 թվականի նոյեմբերի 21-ի

N 814-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ա. Ավետիսյան      - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ

                        (հանձնաժողովի նախագահ)

 

    Դ. Ավետիսյան      - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի տեղակալ

                        (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

    Ա. Ասատրյան       - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի

                        տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)  

 

    Ա. Աղբալյան       - ՀՀ կրթության և  գիտության նախարարության

                        աշխատակազմի նախնական և միջին մասնագիտական

                        կրթության վարչության պետ

 

    Լ. Մինասյան       - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի

                        գիտության, կրթության և խորհրդատվության վարչության

                        պետ

 

    Տ. Սահակյան       - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի

                        կրթության, գիտության և անձնակազմի կառավարման

                        վարչության պետ

 

    Կ. Վարդանյան      - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային

                        քաղաքականության վարչության պետ

 

    Լ. Վարդանյան      - ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի

                        զարգացման վարչության պետ

 

    Ա. Նազարյան       - ՀՀ սպորտի և  երիտասարդության հարցերի նախարարության

                        աշխատակազմի մարզական հերթափոխի և մարզական

                        կազմակերպությունների աշխատանքների համակարգման

                        վարչության պետ

 

    Ռ. Ասատրյան       - ՀՀ առևտրի  և  տնտեսական զարգացման նախարարության

                        աշխատակազմի գիտության և ինովացիոն քաղաքականության

                        վարչության պետի տեղակալ, գիտության բաժնի պետ

 

    Ռ. Օհանյան        - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի

                        ճարտարապետության բաժնի պետ

 

    Ք. Քաբաբյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության աշխատակազմի

                        զարգացման ծրագրերի և ներդրումների վարչության պետի

                        տեղակալ, ներդրումների բաժնի պետ

 

    Ա. Սարգսյան       - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի

                        տարածքային կառավարման և զարգացման վարչության

                        տարածքային զարգացման ծրագրերի բաժնի պետ

 

    Հ. Գյոնջյան       - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                        Եվրամիության տեխնիկական օգնության կոորդինացման

                        բաժնի պետ

 

    Գ. Մակարյան       - Հայաստանի արդյունաբերողների և  գործարարների

                        (գործատուների) միության գործադիր տնօրեն

                        (համաձայնությամբ)

 

    Ա. Վարդանյան      - ՀՀ առևտրաարդյունաբերական  պալատի գործադիր տնօրեն

                        (համաձայնությամբ)

 

    Ռ. Նալբանդյան     - Հայաստանի կրթության և  գիտության աշխատողների

                        արհեստակցական կազմակերպությունների ճյուղային

                        հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)

 

    Ի. Մովսիսյան      - Հայաստանում եվրոպական հանձնաժողովի պատվիրակության

                        ծրագրերի ղեկավար (համաձայնությամբ)

 

    Ս. Պիպոյան        - ՀՀ կրթության և  գիտության նախարարության

                        աշխատակազմի նախնական և միջին մասնագիտական

                        կրթության վարչության միջին մասնագիտական կրթության

                        բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.11.2007
N 814-Ա
Որոշում