Սեղմել Esc փակելու համար:
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3 ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3 ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱ ...

13.05.2004 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.04.1998  -ից մինչեւ   13.05.2004  -ը:
 

(ուժը կորցրել է 02.04.04 թիվ 1-05/7-Ն հրաման)

i

310.0010.180398

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
ՀՐԱՄԱՆ

 

05 փետրվարի 1998 թ. թիվ 01/10

 

i

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3 ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 հոդվածի և նպատակ ունենալով պարզաբանել շահութահարկի հաշվարկման ընդհանուր հիմքերի ապահովման հարցերը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի վերաբերյալ» հրահանգչական նամակը:

 

            ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                         ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է

 

      ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ              ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

      «05» փետրվարի 1998 թ.                     ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

      թիվ 01/10 հրամանով                  «___» ______________ 1998 թ.

 

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3 ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թ. նոյեմբերի 27-ի օրենքի 71 հոդվածը և նպատակ ունենալով պարզաբանել շահութահարկի հաշվարկման ընդհանուր հիմքերի ապահովման հարցերը, ՀՀ հարկային տեսչությունը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված հայտնում է.

 

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ (ՀԱՍՏԱՏՄԱՆ) ՀԵՏ ԿԱՊՎԱԾ

 

i

1. Շահութահարկի վճարողները շահութահարկի հաշվարկի ներկայացման ժամկետներում հարկային տեսչության մարմիններին գրավոր տեղեկացնում են առաջիկա հաշվետու տարում և հետագա տարիների համար իրենց ընտրած հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների սկզբունքների և կանոնների, ինչպես նաև դրանց փոփոխությունների մասին (եթե վերջիններիս օրենքով կամ այլ իրավական ակտով նման ընտրության իրավունք վերապահված է)` ղեկավարվելով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի և ՀՀ կառավարության 1996 թ. մայիսի 2-ի թիվ 147 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին» կանոնադրության դրույթներով:

Հաշվապահական հաշվառման իրավական կարգավորման համակարգի մեջ մտնող ակտերով (օրենսդրական և ենթաօրենսդրական) կոնկրետ հարցի վերաբերյալ մեկից ավելի մոտեցումների հնարավորության դեպքում ընդունվում է կազմակերպության կողմից ընտրված (հայտարարված) մոտեցումը:

2. Հարկ վճարողները ինքնուրույն են որոշում իրենց հաշվառման և վերահսկողության կոնկրետ ձևերն ու մեթոդները, ելնելով իրենց գործունեության պայմաններից, կազմակերպական-իրավական տեսակից, ճյուղային առանձնահատկություններից, ոլորտի յուրահատկությունից, գործունեության բնույթից, տնտեսավարման կոնկրետ պայմաններից և այլ խնդիրներից, որոնք լավագույն կերպով կարող են արտահայտել նրա ֆինանսական վիճակը, գործունեության արդյունքները և ֆինանսական վիճակի փոփոխությունները:

3. Կազմակերպությունները հաշվապահական հաշվառման քաղաքականության ձևավորումն իրականացնում են Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման իրավական կարգավորման համակարգի մեջ մտնող ակտերով թույլատրված մոտեցումներից որևէ մեկի ընտրության միջոցով:

4. Հարկ վճարողների հաշվապահական հաշվառման սկզբունքները և կանոնները (ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները) ձևավորվում են ղեկավարի կողմից` համապատասխան կարգադրական փաստաթղթերով (հրաման, որոշում, կարգադրություն և այլն):

5. Կազմակերպությունների հաշվապահական հաշվառման սկզբունքների և կանոնների ձևավորման ժամանակ ընդունված հաշվապահական հաշվառման վարման և հաշվապահական հաշվետվությունների կազմում հարկային տեսչության մարմինների ներկայացման ենթակա եղանակներին են վերագրվում, մասնավորապես.

ա) գույքի և ֆինանսական պարտավորությունների գույքագրումը (որում ներառվում են տարվա ընթացքում գույքագրումների թիվը, դրանց անցկացման ժամկետները, յուրաքանչյուր գույքագրման ժամանակ գույքագրման ենթակա գույքի և պարտավորությունների ցանկը), բացի ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում պարտադիր կարգով իրականացվող գույքագրումներից.

բ) կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող արժեթղթերի օտարման իրականացման մեթոդները (ձեռք բերման միջին արժեքով, առաջին ձեռք բերման արժեքով (ըստ միջազգային տերմինաբանության` ՖԻՖՈ) կամ վերջին ձեռք բերման արժեքով (ըստ միջազգային տերմինաբանության` ԼԻՖՈ)).

գ) փոքրարժեք և արագամաշ առարկաների, ինչպես նաև անհատական պատվերների կատարման համար նախատեսված հատուկ գործիքների և հարմարանքների ծախսերով դուրս գրման կարգը.

դ) ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ժամկետների որոշումը (ելնելով դրանց հնարավոր օգտագործման ժամկետներից).

ե) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետների որոշումը (բայց ոչ պակաս «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածով սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետներից).

զ) արտադրությանը (այլ կազմակերպություններին) բաց թողնվող նյութական ռեսուրսների փաստացի ինքնարժեքի որոշումը (միջին ինքնարժեքով, ըստ ժամանակի` առաջին գնման ինքնարժեքով (ըստ միջազգային տերմինաբանության` ՖԻՖՈ) կամ ըստ ժամանակի` վերջին գնման ինքնարժեքով (ըստ միջազգային տերմինաբանության` ԼԻՖՈ)).

է) ապրանքների բաց թողման դեպքում` դրանց փաստացի ինքնարժեքի որոշումը (միջին ինքնարժեքով, ըստ ժամանակի` առաջին գնման ինքնարժեքով (ըստ միջազգային տերմինաբանության` ՖԻՖՈ) կամ ըստ ժամանակի` վերջին գնման ինքնարժեքով (ըստ միջազգային տերմինաբանության` ԼԻՖՈ)).

ը) զանգվածային և սերիական արտադրության ժամանակ անավարտ արտադրության հաշվեկշռում արտացոլելու կարգը (փաստացի, նորմատիվային (պլանային) արտադրական ինքնարժեքով կամ ծախսերի ուղղակի հոդվածներով).

թ) դեբիտորական պարտքի հնարավոր կորուստների պահուստի ձևավորումը.

ժ) գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների ձևավորումը` աշխատողների գալիք արձակուրդների, երկարամյա աշխատանքների համար վճարումների հատուցման, արտադրության սեզոնային բնույթի հետ կապված նախապատրաստական աշխատանքների գծով արտադրական ծախսերի, վարձով տրվող առարկաների վերանորոգման գալիք ծախսերի, հաշվետու տարվա աշխատանքների արդյունքներով վարձատրության և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ նպատակների համար.

ժա) մարման ժամկետ ունեցող արժեթղթերի ձեռքբերման արժեքի և անվանական արժեքի միջև եղած տարբերությունը դրանց շրջանառության ժամկետի ընթացքում հաշվեգրելու կարգը.

ժբ) շահույթը բաշխման` վերջինիս հաշվին ֆոնդերի ստեղծման և օգտագործման կարգը.

ժգ) ապրանքային արտադրանքի վրա կատարված ծախսերի դուրս գրման կարգը (տարեսկզբից աճողական հանրագումարով, կամ հաջորդաբար ամսական կամ եռամսյակային կտրվածքով):

 

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ

 

6. Հարկատուների կողմից ընտրված հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների սկզբունքների և կանոնների մեջ փոփոխություններ կարող են տեղի ունենալ` կազմակերպության վերակազմավորման (միաձուլման, միացման, բաժանման), սեփականատերերի փոփոխման, ՀՀ օրենսդրության (այդ թվում` հաշվապահական հաշվառումը կարգավորող) փոփոխության, հաշվապահական հաշվառման նորմատիվային կարգավորման համակարգում փոփոխությունների, հաշվապահական հաշվառման նոր մեթոդների մշակման դեպքերում:

7. Հարկատուների կողմից ընտրված հաշվապահական հաշվառման սկզբունքների և կանոնների մեջ կատարվող փոփոխությունները կիրառվում են փոփոխությանը հաջորդող տարվա հունվարի 1-ից:

 

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ

 

8. Հաշվապահական հաշվառման վարման էական եղանակների մասին հարկային տեսչության մարմիններին հայտնվում են վերջիններիս հաշվապահական հաշվետվությունների հետ ներկայացվող հաշվապահական հաշվառման սկզբունքների և կանոնների մասին համապատասխան բացատրագրերում (հարկ վճարողների կողմից կամայական ձևով կազմված), առանց որոնց իմացության հարկային տեսչության մարմինները չեն կարող արժանահավատորեն գնահատել վերջիններիս ֆինանսական վիճակը և գործունեության արդյունքները:

9. Հարկային տեսչության մարմիններին առանձին ներկայացվում են հաշվապահական հաշվառման սկզբունքների և կանոնների մեջ էական փոփոխությունները, այդ փոփոխությունների պատճառները և դրանց հետևանքների արժեքային արտահայտությամբ գնահատականները, եթե հնարավոր է արժեքային արտահայտությամբ դրանք գնահատել:

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

10. Հաշվետու տարվա ընթացքում ներկայացվող հաշվապահական հաշվետվությունները կարող են կազմակերպության հաշվապահական հաշվառման սկզբունքների և կանոնների մասին տեղեկություններ չներառել, եթե վերջիններիս մեջ նախորդ տարվա հաշվապահական հաշվետվությունները կազմելուց հետո փոփոխություններ չեն կատարվել:

11. Մինչև «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի ընդունումը (մասնավորապես 1998 թ. համար) շահութահարկ վճարողները հարկային տեսչության մարմիններին կարող են տեղեկացնել (կամավոր կերպով) առաջիկա հաշվետու տարում և հետագա տարիների համար իրենց ընտրած հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների սկզբունքների և կանոնների, ինչպես նաև դրանց փոփոխությունների մասին:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «18» ՄԱՐՏԻ 1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43980089

 

 

pin
Հարկային տեսչություն
05.02.1998
N 01/10
Հրաման