Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի «ՆԱԽ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հուլիսի 1994 թվականի թիվ 58

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մայիսի 25-ի «Նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի հայկական հանրապետական բանկի հաճախորդների` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց սառեցված արտարժութային հաշիվներում եղած միջոցները Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային պարտք վերաձևակերպելու մասին» որոշման

մասին

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1994 թվականի մայիսի 25-ի «Նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի հայկական հանրապետական բանկի հաճախորդների` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց սառեցված արտարժութային հաշիվներում եղած միջոցները Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային պարտք վերաձևակերպելու մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է`

 

1.Սահմանել, որ նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի հայկական հանրապետական բանկի հաճախորդների` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց մասով Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային պարտքի սպասարկումն իրականացվում է Հայներարտբանկի միջոցով:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի կատարման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:

3. Համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ պետական ներքին արտարժութային պարտքի սպասարկման հետ կապված միջոցների հատկացման ժամկետները և կարգը:

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային պարտքի մարման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հատկացված, սակայն 1995 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտատերերի կողմից չպահանջված գումարները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ենթակա են վերականգնման Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջե: Հետագա վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան վճարման հանձնարարագրի հիման վրա:

5. Ապահովել նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի հայկական հանրապետական բանկի դրամարկղում առկա արտարժույթի փոխարկումն ԱՄՆ-ի դոլարների:

6. Մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գրաֆիկին համապատասխան երկրորդ փուլում մարման ենթակա գումարների փոխարկումն ԱՄՆ-ի դոլարների:

7. Մինչև ս.թ. հուլիսի 28-ը Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային պարտքի սպասարկման նպատակով Հայներարտբանկում բացել հատուկ արտարժութային հաշիվ:

8. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջազգային և արժութային գործառնությունների վարչության վրա:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
25.07.1994
N 58
Որոշում