Սեղմել Esc փակելու համար:
ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ` Ի ԴԵՄՍ ՔՈՄՈԴԻԹԻ ՔՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ` Ի ԴԵՄՍ ՔՈՄՈԴԻԹԻ ՔՐԵԴԻԹ ՔՈՐՓՈՐԵՅ ...

 

 

020.0079.160198

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ` Ի ԴԵՄՍ ՔՈՄՈԴԻԹԻ ՔՐԵԴԻԹ ՔՈՐՓՈՐԵՅՇՆԻ, ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ` Ի ԴԵՄՍ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՄԻՋԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 16 հունվարի 1998 թվական

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Վ. Մովսիսյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 26 և 56 հոդվածներով,

դռնբաց նիստում քննեց «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության` ի դեմս Քոմոդիթի քրեդիթ քորփորեյշնի, և Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս գյուղատնտեսության նախարարության, միջև գյուղատնտեսական ապրանքների վաճառքի մասին 1997 թվականի դեկտեմբերի 23-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան` վերոհիշյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Մովսիսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության` ի դեմս Քոմոդիթի քրեդիթ քորփորեյշնի, և Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս գյուղատնտեսության նախարարության, միջև գյուղատնտեսական ապրանքների վաճառքի մասին համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի դեկտեմբերի 23-ին` Վաշինգտոնում:

Համաձայնագիրը նախատեսում է գյուղատնտեսության ապրանքների ներմուծում Հայաստանի Հանրապետություն և վաճառք` Հայաստանի Հանրապետության կողմից լիազորված գնորդներին: Նշված գործողությունների ֆինանսավորումն, ըստ համաձայնագրի, իր վրա է վերցնում ԱՄՆ-ի Քոմոդիթի քրեդիթ քորփորեյշնը: Վաճառքից գոյացած գումարները նախատեսվում է օգտագործել գյուղատնտեսական մթերքների արտադրությունը խթանելու, գյուղատնտեսության ենթակառուցվածքը բարելավելու, բնակչության պարենային ապահովվածությունը և գյուղատնտեսության զարգացումն ապահովելու նպատակով:

Համաձայնագիրը նախատեսում է նաև վճարումների, վաճառքի, գնորդների ընտրության պայմանները, ինչպես նաև նպատակների իրագործման ընթացքը հսկելու հնարավորություն:

ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 65 հոդվածի առաջին մասով, 66, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության` ի դեմս Քոմոդիթի քրեդիթ քորփորեյշնի, և Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս գյուղատնտեսության նախարարության, միջև գյուղատնտեսական ապրանքների վաճառքի մասին 1997 թվականի դեկտեմբերի 23-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

16 հունվարի 1997 թվական ՍԴՈ-79

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
16.01.1998
N ՍԴՈ-79
Որոշում