Սեղմել Esc փակելու համար:
1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ԸՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ` ՀԱՆՔ ...

 

 

020.0084.030298

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ` ՀԱՆՔԱՀՈՐԵՐՈՒՄ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԹԻՎ 176
ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 3 փետրվարի 1998 թվական

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար Հ. Հակոբյանի, հրավիրված` Լեռնատեխնիկական հսկողության վարչության պետ Ա. Հակոբյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1995 թվականի հունիսի 22-ին Ժնևում ընդունված` Հանքահորերում աշխատանքի հիգիենայի և անվտանգության մասին թիվ 176 կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան` նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Հակոբյանի բացատրությունը, Լեռնատեխնիկական հսկողության վարչության պետ Ա. Հակոբյանի պարզաբանումները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հանքահորերում աշխատանքի հիգիենայի և անվտանգության մասին թիվ 176 կոնվենցիան ընդունվել է 1995 թվականի հունիսի 22-ին` Ժնևում, Աշխատանքի միջազգային բյուրոյի վարչական խորհրդի կողմից հրավիրված Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր կոնֆերանսի կողմից:

Կոնվենցիայի նպատակն է աշխատավորների աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների ապահովմանը վերաբերող միջոցառումների մշակումը, հանքային արդյունաբերության մեջ արտադրական գործունեության հետևանքով աշխատողներին և բնակչությանը սպառնացող վտանգի ու շրջապատող միջավայրին սպառնացող վնասի կանխումը:

Համաձայն կոնվենցիայի դրույթների, յուրաքանչյուր անդամ-պետություն, հաշվի առնելով ազգային պայմանները և շահագրգիռ գործատուների ու աշխատողների առավել ներկայացուցչական կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո, մշակում, իրականացնում ու պարբերաբար վերանայում է հանքահորերում աշխատանքի հիգիենայի և անվտանգության բնագավառում համաձայնեցված քաղաքականությունը:

Կոնվենցիայի կիրառումն ապահովող միջոցառումները սահմանվում են ազգային օրենսդրությամբ: Անհրաժեշտության դեպքում սահմանվում են ազգային օրենսդրությունը լրացնող միջոցառումներ:

Հանքահորերում աշխատանքի հիգիենայի և անվտանգության տարբեր ասպեկտները հսկելու և կարգավորելու համար ազգային օրենսդրությամբ նշանակվում է իրավասու մարմին:

Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր կոնֆերանսը 1995 թվականի հունիսի 22-ին նաև որոշում է կայացրել աշխատանքի հիգիենայի և անվտանգության վերաբերող մի շարք առաջարկություններին տալ սույն կոնվենցիան լրացնող հանձնարարականի ձև, որի դրույթները պետք է կիրառվեն կոնվենցիայի դրույթներին զուգահեռ:

Վերոհիշյալ հանձնարարականում մանրամասնված են հանքահորերում ռիսկի կանխարգելման և պաշտպանության միջոցները, աշխատողների և նրանց ներկայացուցիչների իրավունքներն ու պարտականությունները, գործատուների և աշխատողների ու նրանց ներկայացուցիչների միջև համագործակցության մեխանիզմները և այլն:

ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1995 թվականի հունիսի 22-ին Ժնևում ընդունված` Հանքահորերում աշխատանքի հիգիենայի և անվտանգության մասին թիվ 176 կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

3 փետրվարի 1997 թվական ՍԴՈ-84

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
03.02.1998
N ՍԴՈ-84
Որոշում