Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԵՌ ...

 

 

110.1194.211207

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»         12           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11007457

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

6 դեկտեմբերի 2007 թվականի N 1194-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման կարգը»` համաձայն հավելվածի:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ռ. Գասպարյան), օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան)` սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման կարգը» ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն մասնագիտական կրթության վարչության պետ Ռ. Գասպարյանին:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կրթության և գիտության նախարարի

2007 թ. դեկտեմբերի 6-ի

N 1194-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ

 

Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցմամբ կրթության կազմակերպման պայմանները: Այն մշակվել է ղեկավարվելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասով, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հեռակա ուսուցման բովանդակությունը որոշվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված բարձրագույն կրթության պետական կրթական չափորոշիչներով:

2. Հեռակա ուսուցման հիմնական նպատակներն են`

ա/ հիմնական աշխատանքից չկտրված և առկա ուսուցմամբ կրթություն ստանալու հնարավորություն չունեցող անձանց կրթական պահանջմունքների բավարարումը,

բ/ կրթական ծառայությունների մատուցման ոլորտի ընդլայնումը հանրապետության հեռավոր շրջաններում և արտասահմանում բնակվող անձանց համար,

գ/ ուսումնական հաստատություններում օգտագործվող կրթական տեխնոլոգիաների ընդլայնումը և կատարելագործումը:

 

II. Հեռակա ուսուցմամբ սովորողների ընդունելությունը

 

3. ՀՀ բուհերում հեռակա ուսուցումը կազմակերպվում է անվճար և վճարովի սկզբունքով: Անվճար (պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ) սովորում են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված արտոնություններից օգտվող ուսանողները: Անվճար ուսուցման լրացուցիչ տեղեր կարող է նախատեսել նաև բարձրագույն ուսումնական հաստատությունը:

4. Հեռակա ուսուցմամբ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու իրավունք ունեն բարձրագույն, միջնակարգ, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական տեխնիկական կրթություն ունեցող քաղաքացիները` առանց տարիքի սահմանափակման:

5. Հեռակա ուսուցման ընդունելության կանոնները և ընդունելության տեղերը` ըստ մասնագիտությունների հաստատում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

i

6. Ընդունելության ժամանակ դիմորդներին տրվող արտոնությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգով և հեռակա ուսուցման ընդունելության կանոններով:

Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները, ովքեր հանրակրթական ուսումնական հաստատությունում աշխատանքի են ընդունվել մինչև 2010 թվականը, կարող են ուսումը շարունակել տվյալ մասնագիտության 3-րդ կուրսից` բուհի կողմից սահմանված ժամկետում հանձնելով առարկայական տարբերությունները:

(6-րդ կետը փոփ. 20.06.14 թիվ 666-Ն որոշում)

7. Մրցույթով անցած դիմորդները պայմանագիր են կնքում բուհի հետ:

 

III. Հեռակա ուսուցմամբ ուսումնական գործընթացի կազմակերպումը

 

8. Հեռակա ուսուցմամբ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի յուրացման նորմատիվային ժամկետները սահմանվում են յուրաքանչյուր մասնագիտության` համապատասխան որակավորման աստիճանի պետական կրթական չափորոշիչներով (ըստ կրթական ծրագրերի` առկա ուսուցման նորմատիվային ժամկետից կեսից մինչև 1 տարով ավելի):

9. Հեռակա ուսուցմամբ ուսումնական գործընթացը կազմակերպվում է համաձայն ուսումնական պլանի և ուսումնական գործընթացի ժամանակացույցի:

10. ՈՒսումնական պլանը կազմվում է առկա ուսուցման օրինակելի ուսումնական պլանի հիման վրա` պահպանելով հետևյալ պայմանը` առկա ուսուցման ծավալը յուրաքանչյուր տարում ոչ պակաս 160 ժամից:

11. ՈՒսումնական գործընթացի ժամանակացույցը (աշխատանքային պլան) կազմվում է յուրաքանչյուր կիսամյակի կամ ուստարվա համար` ուսումնական պլանի հիման վրա: Ժամանակացույցում նշվում են ուսումնասիրվող առարկաները (դասընթացները), յուրաքանչյուր առարկային հատկացված լսարանային ժամաքանակը և ստուգման ձևը:

12. ՈՒսումնական պլանը և ուսումնական գործընթացի ժամանակացույցը կազմվում են բուհերի ուսումնամեթոդական ստորաբաժանումների կողմից` համապատասխան ֆակուլտետների հետ համատեղ և հաստատվում ռեկտորի (ուսումնական գծով պրոռեկտորի) կողմից:

13. Դասընթացներն անցկացվում են բուհի կողմից սահմանված ժամանակացույցով` մինչև հինգ շաբաթ ընդհանուր տևողությամբ: Դասընթացներն ավարտվում են քննաշրջաններով, որոնք լինում են`

ա/ ուսումնաքննական (կիսամյակային կամ տարեկան), որի ընթացքում կատարվում են գործնական, լաբորատոր և կուրսային աշխատանքներ (նախագծեր), ամփոփիչ դասընթացներ` ուսանողների ինքնուրույն աշխատանքի ընթացքում ստացած գիտելիքների համակարգման, ընդլայնման և խորացման նպատակով, անցկացվում են քննություններ, ստուգարքներ, պրակտիկաներ (եթե դրանք նախատեսված են ուսումնական պլանով), ինչպես նաև դրույթային դասախոսություններ և այլ դասընթացներ,

բ/ ամփոփիչ ատեստավորման, որի ընթացքում ուսանողները հանձնում են քննություններ, պաշտպանում ավարտական թեզեր:

14. Հեռակայող ուսանողի ինքնուրույն աշխատանքի հիմնական մաս է համարվում գրավոր աշխատանքների կատարումը: Գրավոր աշխատանքների կատարման ընթացքը, ստուգման և գնահատման ընթացակարգերը ըստ մասնագիտությունների առանձնահատկությունների սահմանում է բարձրագույն ուսումնական հաստատությունը:

15. Գիտելիքների ստուգման և գնահատման ձևերն ու մեթոդները (միջանկյալ, ամփոփիչ քննություններ, ստուգարքներ), հաճախականությունը, ինչպես նաև դրանց կազմակերպման ու անցկացման կարգը սահմանում է բուհը:

16. Քննաշրջանին մասնակցել թույլատրվում են այն ուսանողները, ովքեր հանձնել են տվյալ կիսամյակում կամ ուստարում ուսումնական պլանով նախատեսված դասընթացների բոլոր բաղկացուցիչները:

17. Նույն առարկայից երեք անգամ անբավարար գնահատական ստանալու կամ նույն քննաշրջանում երեք առարկաներից (ստուգարք և քննություն) անբավարար գնահատական ստանալու դեպքում ուսանողը հեռացվում է բուհից:

 

IV. ՈՒսումնական գործընթացի մեթոդական ապահովումը

 

18. ՈՒսանողների համար ուսումնական գործընթացի մեթոդական ապահովումը ներառում է`

ա/ ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաների ծրագրերը,

բ/ ուսումնական ձեռնարկներ և հեռակայողների համար ստեղծված դասախոսությունների տեքստեր,

գ/ կիսամյակների միջև ընկած ժամանակահատվածում ինքնուրույն աշխատանքների կազմակերպման համար մեթոդական ցուցումներ,

դ/ գրավոր աշխատանքների թեմաներ, առաջադրանքներ, թեստեր,

ե/ ամփոփիչ ստուգումների հարցաշարեր,

զ/ ամբիոնների կողմից մշակված տեսալսողական նյութեր և էլեկտրոնային տեսքով ստեղծված մեթոդական այլ նյութեր:

19. Յուրաքանչյուր կիսամյակից հետո բուհը պարտավոր է բոլոր ուսանողներին ապահովելու հաջորդ կիսամյակի համար անհրաժեշտ ուսումնամեթոդական փաստաթղթերով և համապատասխան նյութերով:

 

V. Պետական ամփոփիչ ատեստավորման կազմակերպումը

 

20. Պետական ամփոփիչ ատեստավորումը կազմակերպվում է «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգի» համաձայն:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
06.12.2007
N 1194-Ն
Հրաման