Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐՈՒՄ ՊԱՀՈՒՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐՈՒՄ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՁԵ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.08.1994  -ից մինչեւ     -ը:
 

/ուժը կորցրել է 09.08.96 թիվ 136 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 օգոստոսի 1994 թվականի թիվ 67

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում պահուստային

ֆոնդի ձևավորման կարգի մասին

 

Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և, ելնելով հանրապետության բանկային համակարգի գործունեության տնտեսական կայունացման, բանկերի նկատմամբ վստահության բարձրացման, նրանց ժամանակավոր ֆինանսական դժվարությունների հաղթահարման, ավանդատուների և վարկատուների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում պահուստային ֆոնդի ձևավորման կարգը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերին` մինչև 1996 թվականի հունվարի 1-ը պահուստային ֆոնդի գումարը հասցնել առնվազն այդ պահին բանկի փաստացի համալրված կանոնադրական կապիտալի մեծությանը:

3. Սահմանել, որ նոր ստեղծվող բանկի պահուստային ֆոնդի նվազագույն գումարը սահմանվում է բանկի փաստացի համալրված կանոնադրական կապիտալի չափով և հիմնադիրների (փայատերերի) որոշմամբ երեք տարվա ընթացքում հավասար չափերով պետք է հասցվի այդ մեծությանը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի

վարչության 1994 թվականի օգոստոսի 10-ի

թիվ 67 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

ՀՀ տարածքում գործող բանկերում պահուստային

ֆոնդի ձևավորման

 

1. ՀՀ տարածքում գործող բանկերի գործունեությունից առաջացած վնասները ծածկելու և անհուսալի պարտքերը մարելու նպատակով բանկերում ստեղծվում է պահուստային ֆոնդ:

2. Հատկացումները պահուստային ֆոնդին կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ` բանկի շահույթից, օրենսդրությամբ նախատեսված կարգով:

3. Բանկի 180 օրից ավել ժամկետանց վարկերի գումարը դուրս է գրվում նրա հաշվեկշռից պահուստային ֆոնդի հաշվին, և հաշվառումը փոխադրվում է արտահաշվեկշռային հաշվին: Այդ դեպքում պահպանվում են այդ վարկերի գծով պարտավորությունները, և դադարեցվում է տոկոսների հաշվարկը: Պարտավորությունները հաշվառումից հանվել կարող են միայն օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

Վարկը մարվելու դեպքում գումարը մուտք է արվում պահուստային ֆոնդ:

4. Եթե բանկի վնասների և անհուսալի պարտքերի գումարները պահուստային ֆոնդի հաշվից դուրս գրելուց հետո պահուստային ֆոնդի մնացորդը ավելի քիչ է, քան բանկի փաստացի համալրված կանոնադրական կապիտալը, ապա ֆոնդը ենթակա է լրացման բանկի շահույթից` հետևյալ ժամկետներում`

 

պահուստային ֆոնդի մնացորդը բանկի փաստացի համալրված կապիտալի նկատմամբ`

     մինչև  15  տոկոս կազմելու դեպքում        -  3 ամսվա ընթացքում

         16-30    - «- »  - «-             -  6  -» - «-

         31-45    - «- »  - «-             -  9  -» - «-

         45-60    - «- »  - «-             - 12  -» - «-

         61-75    - «- »  - «-             - 15  -» - «-

     76 և  ավելի  - «- »  - «-             - 18  -» - «-

 

Սահմանված ժամկետում բանկի պահուստային ֆոնդը փաստացի համալրված կանոնադրական կապիտալի մեծությանը չհասցնելու դեպքում բանկն այն լրացնում է իր տրամադրության տակ մնացող շահույթից` դրա առնվազն 70 տոկոսն ուղղելով այդ նպատակին, մինչև նախատեսված չափին հասնելը:

5. Բանկերում պահուստային ֆոնդի միջոցների հաշվառումը տարվում է հաշվեկշռի 011 պասսիվային հաշվեկշռային հաշվով:

6. Պահուստային ֆոնդի միջոցները չեն կարող օգտագործվել հիմնական միջոցների ձեռքբերման, բնակարանային շինարարության, տնտեսավարող սուբյեկտների գործունեության փայամասնակցության, աշխատողների վարձատրման, նյութական խրախուսման ֆոնդին հատկացումներ կատարելու և բանկի աշխատողներին ֆինանսական օգնություն ցույց տալու նպատակներով:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
10.08.1994
N 67
Որոշում