Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԱՌԱՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ...

 

 

020.0091.200298

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 20 փետրվարի 1998 թվական

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 21(1) հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և ՈՒկրաինայի կառավարության միջև սահմանային հարցերով համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար Ս. Սարգսյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Սույն համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի հուլիսի 29-ին` Կիևում: Համաձայնագրով Պայմանավորող կողմերը պարտավորվում են կանխել իրենց պետական սահմանով ահաբեկչական խմբերի, անօրինական միգրանտների և այլ հանցավոր տարրերի թափանցման, զենքի և զինամթերքի, պայթուցիկ, հրդեհիչ, թունավորող, ռադիոակտիվ, հոգեներգործող նյութերի, թմրանյութերի և ներմուծման ու արտահանման համար արգելված այլ ապրանքների և բեռների ապօրինի փոխադրումների փորձերը:

Պայմանավորվող կողմերն ապահովելու են պետական սահմաններում ստեղծվող իրադրության, սահմանային հարցերով նոր օրենսդրական ակտերի մասին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների ժամանակին փոխանակումը: Պայմանավորող կողմերը միմյանց օգնություն են ցուցաբերելու նյութատեխնիկական ապահովման, պետական սահմանի պահպանության տեխնիկական միջոցների և սպառազինության պատվերների տեղաբաշխման, մշակման, պատրաստման, ներդրման և ներգործման գործում:

Պայմանավորվող կողմերն անհրաժեշտության դեպքում կաջակցեն միմյանց սահմանապահ զորքերի սպայական կադրերի և կրտսեր մասնագետների պատրաստման հարցերում:

Համաձայնագիրն ստորագրվել է երեք լեզվով` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում, համաձայնագրի դրույթների մեկնաբանման նպատակով առավելությունը տրվել է ռուսերենին: Սակայն, համաձայնագրի հայերեն և ռուսերեն բնագիր տեքստերում առկա են թարգմանական անհամապատասխանություններ (4, 6 և 9 հոդվածներում) և բացթողումներ (15 հոդվածում), որոնք համաձայնագրի սահմանադրականության խնդրին չեն առնչվում:

ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և ՈՒկրաինայի կառավարության միջև սահմանային հարցերով համագործակցության մասին 1997 թվականի հուլիսի 22-ին Կիևում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

20 փետրվարի 1998 թվական ՍԴՈ-91

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
20.02.1998
N ՍԴՈ-91
Որոշում