Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒ ...

 

 

040.0193.200398

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» մարտի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մարտի 1998 թվական թիվ 193

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՏՆՏԵՍԱՎՈՐՈՂ ԱՅԼ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԳԱՐՈՒ ՍԵՐՄԱՑՈՒ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1998 թվականի գարնանացանը կազմակերպված անցկացնելու և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Տավուշի, Արարատի և Արմավիրի մարզերի գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին և գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսավորող այլ սուբյեկտներին օգնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` «Սերմեր» արտադրաառևտրական ֆիրմա» պետական ձեռնարկության միջոցով ձեռք բերել և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Տավուշի, Արարատի և Արմավիրի մարզերի գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին և գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսավորող այլ սուբյեկտներին ապրանքային վարկի տեսքով տրամադրել 250 մլն դրամ ընդհանուր արժողությամբ գարնանացան գարու սերմացու:

i

2. Թույլատրել գարնանացան գարու սերմացուի ձեռքբերումը կատարել Հունաստանի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1997 թվականի հոկտեմբերի 23-ին ստորագրված սննդամթերքի անվճար առաքման իրականացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին համապատասխան Հայաստանի Հանրապետության ներկրված պարենային ցորենի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության ներկրված պարենային ցորենի օգտագործման և դրա իրացումից գոյացող միջոցների տնօրինման կարգի մասին» թիվ 121 որոշմամբ սահմանված կարգով իրացումից գոյացող` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հատուկ հաշվում կուտակվող գումարների հաշվին:

i

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմեր» արտադրաառևտրական ֆիրմա» պետական ձեռնարկության հետ կնքել պայմանագիր գարնանացան գարու սերմացուի ձեռքբերման համար սույն որոշման 2-րդ կետում նշված միջոցները վերջինիս տրամադրելու պայմանների մասին: Պայմանագրում սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմեր» արտադրաառևտրական ֆիրմա» պետական ձեռնարկությանը սույն որոշման 2-րդ կետում նշված միջոցները տրամադրվում են տարեկան 5,2 տոկոս դրույքաչափով և վերջինիս կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հատուկ հաշվում պետք է վերականգնվեն մինչև 1999 թվականի նոյեմբերի 30-ը:

(3-րդ կետը փոփ. 10.06.99 թիվ 421 որոշում)

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`

i

ա) կազմակերպել գարնանացան գարու սերմացուի ներկրումն ու հատկացումը սույն որոշման 1-ին կետում նշված մարզերի գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին և գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսավորող այլ սուբյեկտներին.

բ) սույն որոշման համաձայն ձեռք բերված գարնանացան գարու սերմացուն գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին և գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսավորող այլ սուբյեկտներին տրամադրել ապրանքային վարկի տեսքով` պայմանագրային հիմունքներով, դրամական արտահայտությամբ տարեկան 5,2 տոկոս դրույքաչափով` վարկի մարման ժամկետ սահմանելով 1999 թվականի նոյեմբերի 15-ը:

գ) Հայաստանի Հանրապետության մարզպետների հետ համատեղ ձեռնարկել միջոցներ սերմացուի նպատակային օգտագործման ու սահմանված ժամկետներում ապրանքային վարկի վերադարձման համար:

(4-րդ կետը փոփ. 10.06.99 թիվ 421 որոշում)

5. Սահմանել 1998 թվականի գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին և գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսավորող այլ սուբյեկտներին տրամադրել ապրանքային վարկի տեսքով տրամադրվող սերմացուի սահմանաքանակն ըստ մարզերի` համաձայն հավելվածի:

6. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` երկշաբաթյա ժամկետում, համաձայնեցնելով համայնքների ղեկավարների հետ, հաստատել և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը տրամադրել սույն որոշմամբ ապրանքային վարկ ստացող գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին և գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսավորող այլ սուբյեկտների ցանկը:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 20-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1998 թվականի

մարտի 20-ի թիվ 193 որոշման

 

1998 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՏՆՏԵՍԱՎՈՐՈՂ ԱՅԼ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՏԵՍՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍԵՐՄԱՑՈՒԻ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ

 

_______________________________________________________________________

 թիվ                  Մարզի անվանումը                        Քանակը

 ը/կ                                                         (տոննա)

_______________________________________________________________________

 1.    Արագածոտն                                               400

 2.    Գեղարքունիք                                             400

 3.    Շիրակ                                                   400

 4.    Կոտայք                                                  200

 5.    Լոռի                                                    130

 6.    Սյունիք                                                 160

 7.    Վայոց ձոր                                                60

 8.    Արարատ                                                   20

 9.    Արմավիր                                                  10

 10.   Տավուշ                                                   20

 11.   Սերմնաբուծական ձեռնարկություններ                        200

_______________________________________________________________________

       Ընդամենը                                               2000

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.03.1998
N 193
Որոշում