Սեղմել Esc փակելու համար:
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ Կ ...

 

 

040.0202.260398

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» մարտի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մարտի 1998 թվականի թիվ 202

 

i

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՑՈՒՄԻՑ ԳՈՅԱՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1997 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված համաձայնագրին (այսուհետև համաձայնագիր) համապատասխան Հայաստանի Հանրապետություն 15,0 մլն ԱՄՆ-ի դոլար գումարով պարենային ցորենի ներկրման, օգտագործման և դրա իրացումից գոյացող միջոցների տնօրինման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ

ա) համաձայնագրին համապատասխան Հայաստանի Հանրապետության կողմից ստացվող 90785 տոննա պարենային ցորենն ամբողջությամբ հատկացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» գործակալություն» պետական բաժնետիրական ընկերությանը` աճուրդային կարգով իրացնելու նպատակով.

i

բ) պարենային ցորենի մեկ տոննայի աճուրդային վաճառքի մեկնարկային գինը պարբերաբար սահմանում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը` ելնելով շուկայական գների մակարդակից և պարենային ցորենի պահանջարկի ձևավորումից` դրա մասին տեղյակ պահելով Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(բ ենթակետը լրաց. 23.04.98 թիվ 256, 13.08.98 թիվ 511, խմբ. 30.11.98 թիվ 760 որոշումներ)

գ) պարենային ցորենի աճուրդային վաճառքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաստատած կարգով.

դ) աճուրդային վաճառքի իրականացման գործում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» գործակալություն» պետական բաժնետիրական ընկերության մատուցած ծառայությունների դիմաց նրան է հատկացվում աճուրդով վաճառված պարենային ցորենի արժեքի 0,5 տոկոսը.

ե) համաձայնագրին համապատասխան Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պարենային ցորենի իրացումից գոյացող միջոցները, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի «դ» ենթակետում նշված, ինչպես նաև պարենային ցորենի մինչաճուրդային պահպանության համար հատկացվող միջոցների, փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության անունով բացված հատուկ հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» գործակալություն» պետական բաժնետիրական ընկերության հետ կնքել պայմանագիր` համաձայնագրին համապատասխան Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պարենային ցորենը պահպանելու և դրա աճուրդային վաճառքն իրականացնելու պայմանների վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.03.1998
N 202
Որոշում