Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱ ...

27.01.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.02.2008  -ից մինչեւ   27.01.2021  -ը:
 

(ուժը կորցրել է 25.01.2021 թիվ 2-Ն հրաման)

i

112.0007.140108

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»        01            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11208011

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

26 դեկտեմբերի 2007 թվականի N 7-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՈՍՊԻՏԱԼՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը, ինչպես նաև այդ հաստատության բժշկական ծառայությունից օգտվող մարմինների (ծառայողների) ցանկը սահմանելու մասին» թիվ 113-Ն որոշման թիվ 1 հավելվածի 5-րդ կետի «թ» ենթակետի.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) բժշկական վարչության հոսպիտալում քաղաքացիներին բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները` համաձայն հավելվածի:

 

2. Սահմանել, որ`

սույն հրամանի 1-ին կետում նշված մատուցվող ծառայությունների համար տարեկան վճարների չափը` գնացուցակի ձևով, հաստատվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բժշկական վարչության պետի կողմից` համաձայնեցնելով բժշկական վարչության անմիջական ղեկավարումն իրականացնող Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի հետ:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ֆինանսատնտեսագիտական վարչության պետին`

ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետարանի ստորաբաժանումում արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ բացելու ուղղությամբ, ինչպես նաև սույն հրամանի ստորագրման օրվանից 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հաստատմանը ներկայացնել արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված նախահաշիվը:

4. Քաղաքացիների հետ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անունից բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցման պայմանգրերի կնքման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի պետին:

5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության բժշկական վարչության պետին`

մշակել քաղաքացիներին բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձև` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավական ապահովման վարչության պետի հետ:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ ոստիկանության պետի

2007թ. դեկտեմբերի 26-ի

N 7-Ն հրամանի

 

ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՈՍՊԻՏԱԼՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալում (այսուհետ` հոսպիտալ) քաղաքացիներին բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները:

2. Քաղաքացիների ստացիոնար բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է հոսպիտալի ազատ մահճակալային ֆոնդի մինչև 30% ծանրաբեռնվածության հաշվարկով` պայմանագրային հիմունքներով:

3. Քաղաքացիներին վճարովի բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N-113-Ն որոշման 2-րդ կետով սահմանված ծառայողներից և անձանցից առանձնացված (առանձին հիվանդասենյակներում):

4. Մատուցվելիք բժշկական ծառայությունների համար գանձումները կատարվում են համաձայն գործող գնացուցակի` կանխիկ կամ անկանխիկ եղանակով:

5. Հաստատված գնացուցակով բուժման համար սահմանված գումարում հաշվարկվում է լաբորատոր - գործիքային հետազոտությունների, անեսթեզիայի (նարկոզ) և վիրահատության նպատակով օգտագործվող դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքների արժեքը, ինչպես նաև կոմունալ ծախսերը:

6. Բուժման ընթացքում գնացուցակից դուրս անհրաժեշտ այլ դեղամիջոցները քաղաքացու ցանկությամբ կարող են տրամադրվել հոսպիտալի դեղատան կողմից:

7. Հոսպիտալ բուժման ընդունվող քաղաքացիների հաշվառումը, անհրաժեշտ ձևակերպումները և բժշկական փաստաթղթերի վարույթը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և հոսպիտալում սահմանված կարգին համապատասխան:

8. Աշխատող քաղաքացիներին տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ:

9. Մատուցվելիք բժշկական ծառայությունների համար վճարումների ժամկետի, եղանակի (կանխիկ կամ անկանխիկ), հաստատված գնացուցակից դուրս քաղաքացու կողմից ապահովվող անհրաժեշտ այլ դեղամիջոցների ցանկի, քաղաքացու ցանկությամբ` նրա կողմից արժեքի վերականգնման պայմանով նշված դեղամիջոցները հոսպիտալի դեղատան կողմից տրամադրելու, բուժման ընթացքում նոր հիվանդությունների հայտնաբերման դեպքում դրա հետագա բուժման և նոր պայմանագիր կնքելու, հոսպիտալում սահմանված ներքին կարգուկանոնի պահանջները պահպանելու վերաբերյալ դրույթները ենթակա են պարտադիր ամրագրման բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրում:

10. Օրենսդրությամբ սահմանված կարգով հոսպիտալի կողմից բացվում է դրամարկղային մուտքի օրդերի գրանցման մատյան, որը համարվում է սկզբնական վճարումը հիմնավորող, խիստ հաշվառման ֆինանսական փաստաթուղթ, որի թերթերը համարակալվում, թելակարվում և կնքվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության ֆինանսատնտեսագիտական վարչության կողմից: Արգելվում է մատյանում ջնջումներ և առանց ծանոթագրության ուղղումներ կատարելը: Անհրաժեշտության դեպքում ուղղումը կատարում է միայն մատյանը վարող պաշտոնատար անձը` այն վավերացնելով իր ստորագրությամբ: Դրամարկղային մուտքի օրդերը, որպես խիստ հաշվառման բլանկներ, համարակալված տրամադրվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության ֆինանսատնտեսագիտական վարչության կողմից:

11. Բժշկական սպասարկման և օգնության ծառայության դիմաց ստացված կանխիկ գումարները հավաքագրվում են դրամարկղի մուտքի օրդերներով և դրամի ստացման օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրվում են արտաբյուջետային հաշվին:

12. Հոսպիտալը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ֆինանսատնտեսագիտական վարչություն է ներկայացնում արտաբյուջետային եկամուտների գոյացման և տնօրինման մասին ամենամսյա հաշվետվություններ, որոնց կից ներկայացվում են մուտքի անդորրագրերի, կնքված պայմանագրերի բնօրինակները, իսկ պատճենները պահպանվում են հոսպիտալում:

13. Եկամուտների նվազեցման կամ ավելացման դեպքում փոփոխված ծախսերի նախահաշիվը` համապատասխան հիմնավորմամբ, ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության գլխավոր ֆինանսիստի հաստատմանը:

14. Հաստատված տարեկան նախահաշվի շրջանակներում իրականացվող ծախսերը և գնումները իրականացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
26.12.2007
N 7-Ն
Հրաման