Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1994 ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍ ...

01.11.1996 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.09.1994  -ից մինչեւ   01.11.1996  -ը:
 

/չեղյալ է համարվել 16.08.96 թիվ 141 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 սեպտեմբերի 1994 թվականի թիվ 74

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 18-ի N 34 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերի կողմից ներքին արժութային շուկայում սեփական միջոցների հաշվին արտարժույթի առուծախի իրականացման կարգի մեջ փոփոխություններ

և լրացումներ կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 18-ի թիվ 34 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերի կողմից ներքին արժութային շուկայում սեփական միջոցների հաշվին արտարժույթի առուծախի իրականացման կարգի վերնագիրը շարադրել հետևյալ կերպ` «Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերի սեփական արտարժութային միջոցների տնօրինման կարգ»:

i

2. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «5. Հայաստանի Հանրապետության լիազոր բանկերի համար սահմանվում են սեփական արտարժութային միջոցների մնացորդի նորմատիվներ (սահմանաքանակներ )»:

/2-րդ կետն ուժը կորցրել է 09.08.96 թիվ 136 որոշում/

3. 6-րդ կետում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

ա) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ սեփական արտարժութային միջոցների մնացորդի նորմատիվները չեն կարող գերազանցել այդ օրվա` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքներով Հայաստանի Հանրապետության դրամի վերածած հետևյալ սահմանաքանակները».

բ) «զ» ենթակետը ձևակերպել հետևյալ կերպ` «150.0 մլն դրամից 250.0 մլն դրամ սեփական միջոցներ ունեցող լիազոր բանկերի համար` 35 տոկոսը».

գ) որոշումը լրացնել «է» և «ը» ենթակետերով.

«է/ 250.0 մլն դրամից 500.0 մլն դրամ սեփական միջոցներ ունեցող լիազոր բանկերի համար` մինչև 40 տոկոսը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության որոշմամբ» ,

«ը/ 500.0 մլն. դրամից ավելի սեփական միջոցներ ունեցող լիազոր բանկերի համար` մինչև 45 տոկոսը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության որոշմամբ»:

/3-րդ կետն ուժը կորցրել է 09.08.96 թիվ 136 որոշում/

4. 8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ`

«8. Լիազոր բանկերը պարտավոր են սույն կարգով հաստատված նորմատիվների պահպանման վերաբերյալ կատարել օրական հաշվառում /ձևը կցվում է/` երկու օրինակից, որից մեկ օրինակը յուրաքանչյուր երեքշաբթի ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:

5. 9-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) գործառնական օրվա ընթացքում առաջացած նորմատիվի գերազանցումը փակել գործառնական օրվա վերջում.

բ) նորմատիվի գերազանցումը «ա» ենթակետում նշված կարգով չպակասեցնելու դեպքում հաջորդ բանկային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին վաճառել արտարժույթով արտահայտված գերազանցող գումարը` տվյալ օրվա` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքով»:

6. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արձանագրված սույն կարգի պայմանների խախտման դեպքում, համաձայն «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի, բանկերի նկատմամբ կիրառվում են հետևյալ պատժամիջոցները.

ա) արտարժույթի տնօրինման հաստատված սահմանաքանակների խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը որպես տուգանք գանձում է գերազանցող գումարը և ժամկետանց յուրաքանչյուր օրացուցային օրվա համար` գերազանցող գումարի 0,1 տոկոսի չափով, արտարժույթով կամ համարժեք դրամով, որը հաշվարկվում է տուգանքի գանձման օրվա` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքով.

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետներում հաշվետվություն չներկայացնելու դեպքում գանձվում է տուգանք` յուրաքանչյուր ժամկետանց օրացուցային օրվա համար տուգանքի գանձման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված գործող նվազագույն կանոնադրական կապիտալի պահանջի 0,1 տոկոսի չափով.

գ) հաշվետվությունում անարժանահավատ տվյալներ ներկայացնելու համար գանձվում է տուգանք` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված գործող նվազագույն կանոնադրական կապիտալի պահանջի 1 տոկոսի չափով:»

/6-րդ կետն ուժը կորցրել է 09.08.96 թիվ 136 որոշում/

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
05.09.1994
N 74
Որոշում