Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԵՎ ՏԱՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ԳՈՏԻՆԵՐՈ ...

17.08.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   17.08.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 18.07.13 թիվ 783-Ն որոշում)

i

040.0127.250208

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 փետրվարի 2008 թվականի N 127-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ԱՅՆՏԵՂ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում և տարանցիկ գոտիներում հատուկ կացարանների գործունեության ու օտարերկրացիներին այնտեղ պահելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի փետրվարի 7-ի

N 127-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ԱՅՆՏԵՂ ՊԱՀԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում և տարանցիկ գոտիներում հատուկ կացարանների գործունեության ու օտարերկրացիներին այնտեղ պահելու կարգը:

2. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ստորաբաժանումների ծառայողները (այսուհետ` սահմանապահներ) օտարերկրացիներին ուղեկցում են տարանցիկ գոտում գտնվող կամ այդ նպատակով սարքավորված հատուկ կացարաններ` մինչև հանգամանքները, անձանց ինքնությունը պարզելը և նրանց նկատմամբ որոշում ընդունելը:

3. Հատուկ կացարանը հուսալի փականներով փակվող դռներով սենյակներ (շինություն) է` կից միջանցքով, որտեղ կբացառվի այլ անձանց ներթափանցումը, ինչպես նաև սահմանապահին հնարավորություն կընձեռվի մշտապես իրականացնելու հսկողություն այնտեղ պահվող անձանց նկատմամբ: Յուրաքանչյուր անցման կետում պետք է լինի առնվազն երկու` տարբեր սեռերի անձանց կամ կանանց և երեխաների, կամ տարբեր երկրների քաղաքացիների (իր ցանկությամբ) առանձին պահելու համար հատուկ կացարան: Հատուկ կացարանները պետք է ապահովված լինեն սեղանով, անշարժ աթոռներով, անշարժ պահարանով` ձեռքի իրերի և ուղեբեռի համար, սպասքի պարագաներով (պլաստմասսայից պատրաստված), լվացարանով, սանհանգույցով, մահճակալով, օդափոխիչով, ինչպես նաև պետք է ունենան վթարային էլեկտրական լուսավորություն:

i

4. Օտարերկրացիները հատուկ կացարաններ ընդունվում են պետական սահմանի անցման կետի պետի կամ սահմանապահ վերակարգի ավագի որոշման հիման վրա և գրանցվում համապատասխան մատյաններում: Հատուկ կացարաններում օտարերկրացիների գրանցման մատյանի ձևը (լրացման կարգը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենը:

i

5. Հատուկ կացարաններում պահվող օտարերկրացիների նկատմամբ հսկողությունն իրականացնում է սահմանային վերահսկողության ստորաբաժանման հերթափոխը` հերթափոխի պետի պատասխանատվությամբ: Կացարանին կից սահմանապահի ծառայողական սենյակի կահավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենը:

6. Օտարերկրացիները հատուկ կացարաններում պահվելու ժամանակ օգտվում են օրենքով սահմանված իրավունքներից:

7. Հատուկ կացարաններում պահվող օտարերկրացիների սնունդն ապահովում է իրենց հաշվին, իսկ գումարի բացակայության դեպքում` ուղևորափոխադրող կազմակերպության համաձայնությամբ` նրա հաշվին: Այն դեպքում, երբ հատուկ կացարաններում պահվող օտարերկրացիների սննդի` ուղևորափոխադրող կազմակերպության հաշվին ապահովումն անհնարին է, ապա դա իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

8. Հատուկ կացարանները պահպանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանն այդ նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող միջոցների հաշվին:

9. Հատուկ կացարաններում պահվող օտարերկրացիներին բուժօգնությունը ցույց է տրվում պետական սահմանի անցման կետերում գործող բուժկետերում կամ շտապ օգնության մասնագիտացված ծառայության կողմից:

10. Հատուկ կացարաններում չեն կարող պահվել «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասում նշված անձինք:

11. Հատուկ կացարաններից օտարերկրացիները բաց են թողնվում հանգամանքները կամ անձանց ինքնությունը պարզվելուց հետո` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի, նրա տեղակալների, սահմանապահ զորքերի հրամանատարի թույլտվությամբ կամ` ի կատարումն դատական ակտի:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.02.2008
N 127-Ն
Որոշում