Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ Ե ...

 

 

600.0060.070208

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»        02            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11008049

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 փետրվարի 2008 թվականի N 60-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ /ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ/ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2005 թ. հունվարի 25-ի N 224-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության 28.12.2006 թ. N 1025-Ն հրամանի հավելված 1-ի 2-րդ մասի 4-րդ կետի ե) ենթակետի պահանջը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդին ներկայացվող պահանջները /չափանիշները/` համաձայն հավելվածի:

2. Հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

Հավելված N 1

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2008 թ. փետրվարի 1-ի

N 60-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ /ՉԱՓԱՆԻՇՆԵՐ/

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթի հավակնորդին ներկայացվող պահանջները /չափանիշները/:

i

2. Նախնական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդը պետք է լինի Հայաստանի Հանրապետության գործունակ չափահաս քաղաքացի, որը տիրապետում է գրական հայերենին և ունի.

1) Բարձրագույն կրթություն:

2) Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ (վերջին 15 տարիների ընթացքում) կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ (վերջին 15 տարիների ընթացքում):

3) ՀՀ Սահմանադրության, աշխատանքային օրենսգրքի, կրթության ոլորտի օրենսդրության և տնօրենի պարտականություններից բխող իրավական ակտերի իմացություն, համապատասխան տեղեկատվության տիրապետում:

4) Առնվազն մեկ օտար լեզվի ազատ տիրապետում:

5) Համակարգչային /առնվազն Word ծրագրով/ և այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

(2-րդ կետը 28.12.11 թիվ 1351-Ն, 10.10.12 թիվ 943-Ն հրամաններ)

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
01.02.2008
N 60-Ն
Հրաման