Սեղմել Esc փակելու համար:
1928 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1928 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ...

 

 

020.0740.110308

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

1928 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ՓԱՐԻԶՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԼՐԱՑՎԱԾ 1948 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի, 1966 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի, 1972 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՎ ՓՈՓՈԽՎԱԾ 1982 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի ԵՎ 1988 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 11 մարտի 2008թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ.Նազարյանի, Ռ.Պապայանի (զեկուցող),

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1928 թվականի նոյեմբերի 22-ին Փարիզում ստորագրված` Միջազգային ցուցահանդեսների մասին կոնվենցիայում (լրացված 1948 թվականի մայիսի 10-ի, 1966 թվականի նոյեմբերի 16-ի, 1972 թվականի նոյեմբերի 30-ի արձանագրություններով և փոփոխված 1982 թվականի հունիսի 24-ի և 1988 թվականի մայիսի 31-ի արձանագրություններով) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը` մուտքագրված 2008 թվականի փետրվարի 18-ին:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ն. Երիցյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Կոնվենցիան ստորագրվել է 1928 թվականի նոյեմբերի 22-ին` Փարիզում: Այնուհետև լրացվել է արձանագրություններով` 1948թ. մայիսի 10-ին, 1966թ. նոյեմբերի 16-ին, 1972թ. նոյեմբերի 30-ին, և փոփոխվել է 1982թ. հունիսի 24-ին, ինչպես նաև 1988թ. մայիսի 31-ին: Կոնվենցիայի նպատակն է միջազգային ցուցահանդեսների կազմակերպման և կառավարման ընդհանուր պայմանների, գրանցված ցուցահանդեսների կազմակերպիչների և մասնակցող պետությունների պարտավորությունների կանոնակարգումը:

2. Ներկայիս դրությամբ կոնվենցիայի մասնակից է հանդիսանում 140 պետություն: Ըստ կոնվենցիայի ինստիտուցիոնալ դրույթների` գործում է Ցուցահանդեսների միջազգային գրասենյակ, որի անդամներ են հանդիսանում Պայմանավորվող կողմերի կառավարությունները: Գրասենյակի գերագույն մարմինն է Գլխավոր վեհաժողովը, որը կազմված է Պայմանավորվող կողմերի պատվիրակներից:

3. Ստորագրելով կոնվենցիան` Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս մասնակից այլ պետությունների, ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

- հրաժարվել ցանկացած չգրանցված կամ չճանաչված ցուցահանդեսին մասնակցելուց և հովանավորելուց, ինչպես նաև որևէ պետական հատկացում տրամադրելուց (հոդված 9, կետ 1),

- ապահովել, որպեսզի կառավարության կողմից օգտագործվի ՀՀ օրենսդրությանը համապատասխանող ցանկացած նպատակահարմար միջոց` կեղծ ցուցահանդեսների կազմակերպիչների կամ այն ցուցահանդեսների դեմ գործելու համար, որոնց մասնակիցները խարդախորեն հրապուրվել են կեղծ խոստումներով, ծանուցումներով կամ գովազդներով (հոդված 9, կետ 3),

- կազմակերպել կամ հովանավորել մասնակցությունը միջազգային ցուցահանդեսներին միմիայն կոնվենցիայի դրույթներին համապատասխան ուղարկված հրավերների առկայության դեպքում (հոդված 11, կետ 2),

- չընդունել և չուղարկել ցուցահանդեսին մասնակցելու վերաբերյալ որևէ հրավեր Պայմանավորվող կողմի կամ ոչ անդամ պետության տարածքում, եթե նման հրավերում վկայակոչված չէ սույն կոնվենցիայի դրույթների համաձայն հաստատված գրանցումը (հոդված 11, կետ 3),

- հրավիրողի կարգավիճակում լինելիս նշանակել ցուցահանդեսի հանձնակատար, ով լիազորված կլինի ներկայացնելու կառավարությունը սույն Կոնվենցիայի հետ կապված և տվյալ ցուցահանդեսին վերաբերող բոլոր հարցերում (հոդված 12):

Կոնվենցիան արգելում է որևէ ցուցահանդեսի տրամադրել որևէ կարգի մենաշնորհ, եթե կազմակերպող երկրի օրենքներում չկան հակառակ դրույթներ, իսկ, այնուամենայնիվ, գրանցման կամ ճանաչման պահին Գրասենյակի կողմից ընդհանուր ծառայությունների մենաշնորհի թույլատրման դեպքում սահմանում է որոշակի պայմաններ. նշել դա ցուցահանդեսի կանոնակարգերում և մասնակցության պայմանագրում, որևէ սահմանափակման չենթարկել հանձնակատարների լիազորություններն իրենց համապատասխան տաղավարներում և այլն (հոդված 20, կետ 1):

4. Կոնվենցիան պարունակում է նաև լրացումներ և փոփոխություններ կատարելու կարգը, վեճերի լուծման, կոնվենցիան չեղյալ հայտարարելու պայմանները:

Կոնվենցիան ունի նաև հավելված, որում շարադրված են միջազգային ցուցահանդեսների մասնակիցների կողմից ապրանքների ներմուծման մաքսային կանոնները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 1928 թվականի նոյեմբերի 22-ին Փարիզում ստորագրված` Միջազգային ցուցահանդեսների մասին կոնվենցիայում (լրացված 1948 թվականի մայիսի 10-ի, 1966 թվականի նոյեմբերի 16-ի, 1972 թվականի նոյեմբերի 30-ի արձանագրություններով և փոփոխված 1982 թվականի հունիսի 24-ի և 1988 թվականի մայիսի 31-ի արձանագրություններով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

11 մարտի 2008 թվականի

ՍԴՈ-740

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
11.03.2008
N ՍԴՈ-740
Որոշում