Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունվարի 2008 թվականի N 22

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 340-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 202-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության 2008 թվականի հունվարի 10-ի N 1-28/01 գրությունը և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի գ) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Պաշտոնապես պարզաբանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագների սահմանման մասին» N 340-Ն որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածով բնակիչ և գործարար բաժանորդների համար սահմանված միանվագ ծառայությունների սակագները վերաբերում են հեռախոսագծի տեղադրման ծառայությանը:

2) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» N 202-Ա որոշմամբ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման N 0019 թույլտվության պայմանների 3.17 կետի համաձայն` «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է անհատույց օգտագործման իրավունքով բաժանորդին տրամադրել վերջնակետային սարքավորում կամ կցորդիչ` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագների սահմանման մասին» N 340-Ն որոշմամբ հաստատված հեռախոսագծի տեղադրման ծառայության սակագնի սահմաններում:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
25.01.2008
N 22
Պաշտոնական պարզաբանում