Սեղմել Esc փակելու համար:
«ԶԵՅԹՈՒՆ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՎԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԶԵՅԹՈՒՆ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՎԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐ ...

 

 

040.0210.170308

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մարտի 2008 թվականի N 210-Ա

 

«ԶԵՅԹՈՒՆ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՎԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ, «ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 881 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամ ստեղծելու մասին» N 881 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման 3-րդ կետից հանել «կամ հարկաբաժիններ» բառերը.

i

2) որոշման 4-րդ կետի «ա» ենթակետից հանել «կամ առանձին հարկաբաժիններ» բառերը.

i

3) որոշումը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.

«3.1 «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամի կառավարման մարմնի` հոգաբարձուների խորհրդի տնօրինմանը հանձնված` Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի N 10 հասցեում գտնվող` 3932.5 քառ. մետր մակերեսով և 17369.205 հազ. դրամ սկզբնական արժեքով 6-րդ մասնաշենքն ու 0.69803 հեկտար հողատարածքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի N 10 հասցեում գտնվող` 4943.2 քառ. մետր մակերեսով և 22313.6 հազ. դրամ սկզբնական արժեքով 7-րդ մասնաշենքի 2-8-րդ հարկերը նվիրաբերել նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով, իսկ 682.0 քառ. մետր ու 3076.4 հազ. դրամ սկզբնական արժեքով 1-ին հարկը նվիրատվության կարգով օտարել «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամին` այն հետ վերցնելով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից:

3. «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամի կառավարման մարմնի` հոգաբարձուների խորհրդի տնօրինմանը հանձնված` 40.0 քառ. մետր մակերեսով և 4973.551 հազ. դրամ սկզբնական արժեքով էլեկտրաենթակայանը, 360 քառ. մետր մակերեսով և 6001.320 հազ. դրամ սկզբնական արժեքով կաթսայատունը` նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով նվիրաբերել «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամին:

4. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցնել 0.1977 հեկտար հողատարածքը (հիմք` անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 06.02.2002 թ. N 493307 վկայական) և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամին:

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել`

1) «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամի ղեկավարի հետ համատեղ սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված շենք-շինությունների նվիրաբերության և նվիրատվության պայմանագրերի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` դրանք իրականացնելով «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամի միջոցների հաշվին:

2) «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամի և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարների հետ համատեղ` սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում, 2-րդ և 3-րդ կետերում նշված շենքերի և շինությունների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումները` դրանք իրականացնելով «Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամի և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի հետ համատեղ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.03.2008
N 210-Ա
Որոշում