Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ...

11.10.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.01.2009  -ից մինչեւ   11.10.2009  -ը:
 

(ուժը կորցրել է 13.08.09 թիվ 74-Ն որոշում)

i

114.0010.030308

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «03»        03            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11408066

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

13 փետրվարի 2008 թվականի N 10-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՄ ՕՏԱՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 229-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին (այսուհետ` Աշխատակազմ) հանձնվող պետական գույքի (այսուհետ` Գույք) հանձնման-ընդունման և այդ գույքի մասնավորեցման կամ օտարման նախապատրաստական աշխատանքները կանոնակարգելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Ստեղծել Գույքի հանձնման-ընդունման հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով)` հետևյալ կազմով.

 

    Մ. Քալաշյան     - «Պետական գույքի գույքագրման և  գնահատման

                      գործակալություն» պետական ոչ առևտրային

                      կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ

                      /Հանձնաժողովի նախագահ/,

 

    Ա. Վարդանյան    - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման

                      վարչության աշխատակազմի քարտուղարության փաստաթղթերի

                      հաշվառման և նամակագրությունների բաժնի գործավար

                      /Հանձնաժողովի քարտուղար/,

 

    Կ. Ամյան        - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման

                      վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման և

                      մոնիտորինգի բաժնի պետ /Հանձնաժողովի անդամ/,

 

Աշ. Գասպարյան  - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման

վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման և

մոնիտորինգի բաժնի գլխավոր մասնագետ /Հանձնաժողովի

անդամ/,

 

Ալ. Գասպարյան  - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման

վարչության աշխատակազմի մեթոդաբանության բաժնի գլխավոր

մասնագետ /Հանձնաժողովի անդամ/,

 

Վ. Ենգիդունյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման

վարչության աշխատակազմի լուծարման բաժնի գլխավոր

մասնագետ /Հանձնաժողովի անդամ/,

 

    Ա. Ղլեչյան      - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման

                      վարչության աշխատակազմի պայմանագրերի նախապատրաստման

                      բաժնի գլխավոր մասնագետ /Հանձնաժողովի անդամ/,

 

Ա. Վարդազարյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման

վարչության աշխատակազմի տնտեսական բաժնի գլխավոր

մասնագետ /Հանձնաժողովի անդամ/:

(կազմը փոփ. 23.12.08 թիվ 128-Ն հրաման)

2. Հանձնաժողովին`

1) գույքը աշխատակազմին հանձնելու մասին համապատասխան հանձնարարականի առկայության դեպքում Աշխատակազմի հաշվեկշռում արտացոլելու նպատակով ձեռնարկել համապատասխան միջոցառումներ մեկամսյա ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը ձեռք բերելու և Աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչությանը տրամադրելու ուղղությամբ` նկատի ունենալով, որ նշված փաստաթղթերը պետք է պարունակեն.

ա. Աշխատակազմին Գույքը հանձնելու մասին համապատասխան հիմքերի պատճենը,

բ. գույքի հանձնման-ընդունման ակտը` ըստ հավելվածներ 1-ի և 2-ի (եթե Գույք հանձնողն անհայտ է, կամ եթե գույք հանձնողը հրաժարվում է իրականացնել վերջինիս հանձնումը, կամ եթե այլ պատճառներով հնարավոր չէ իրականացնել Գույքի հանձնումը, ապա Հանձնաժողովի կողմից կազմվում է Գույքի միակողմանի ընդունման ակտ` ըստ հավելվածներ 3-ի և 4-ի),

գ. հանձնաժողովի նիստի համապատասխան արձանագրությունը,

դ. գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի առկայության դեպքում բնօրինակը (եթե Գույքն իրենից ներկայացնում է անշարժ գույք),

2) Գույքը մասնավորեցնելիս կամ օտարելիս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի համապատասխան հանձնարարականի առկայության դեպքում 15 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները` կազմելով գույքի հանձնման-ընդունման ակտ` ըստ հավելվածներ 5-ի և 6-ի,

3) հանձնաժողովի կողմից, արդեն իսկ հաստատված ակտերում փոփոխություններ կատարելու դեպքում` համապատասխան փոփոխությունը ներկայացվում է արձանագրության (քաղվածք) տեսքով,

4) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական մասնակցության նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա առանձնացվող և աշխատակազմին հանձնվող գույքի հանձնման-ընդունման ընթացքում (դեպքում) կազմակերպության ղեկավարությունից պահանջել գրավոր հավաստում նշված գործառույթի արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված վճարման կարգի մասին տեղյակ լինելու վերաբերյալ,

5) հանձնման-ընդունման աշխատանքների հետ կապված գործուղումների անհրաժեշտություն առաջանալու դեպքում եռօրյա ժամկետում նախապատրաստել և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի ստորագրմանը ներկայացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի համապատասխան հրամանի նախագիծ:

3. Սահմանել, որ.

1) Գույքի հաշվեկշռային արժեքի բացակայության դեպքում գնահատող կազմակերպության (անկախ գնահատողի), կողմից ներկայացված գնահատման եզրակացությամբ (հաշվետվությամբ) նշված արժեքը ներառվում է Գույքի հանձնման-ընդունման ակտում (Գույքի միակողմանի ընդունման ակտում) որպես գույքի ձեռքբերման արժեք,

2) եթե Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով գնահատելու համար անհրաժեշտ տվյալներում բացակայում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 15-ի թիվ 73 և/կամ 1995 թվականի ապրիլի 25-ի թիվ 235 որոշումներով սահմանված հիմնական միջոցների վերագնահատման Գ1 գործակիցը և Հանձնաժողովի կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հնարավոր չի եղել պարզել այն, ապա Գույքի Հանձնման-ընդունման ակտում (Գույքի միակողմանի ընդունման ակտում) և հետագա հաշվարկներում հաշվարկային գործակից է ընդունվում 1 մեծությունը (Գ1=1):

4. Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչությանը.

1) եթե Գույքն իրենից ներկայացնում է անշարժ գույք և բացակայում է Գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը (անավարտ շինարարության դեպքում` համապատասխան տեղեկանքը)` ձեռնարկել միջոցառումներ Գույքի սեփականության վկայական (անավարտ շինարարության դեպքում` համապատասխան տեղեկանք) ստանալու համար,

2) ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի համապատասխան հանձնարարականի առկայության դեպքում նախապատրաստել և «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ներկայացնել գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթ:

i

5. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թվականի նոյեմբերի 2-ի «Պետական գույքի հանձնման-ընդունման և մասնավորեցման կամ օտարման նախապատրաստական աշխատանքները կանոնակարգելու մասին» N 229-Ն հրամանը:

6. Սույն հրամանի հսկողությունը վերապահել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավար Ն. Հարությունյանին:

 

Հավելված 1

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական գույքի կառավարման

վարչության պետի

2008 թ. փետրվարի 13-ի

թիվ 10-Ն հրամանի

 

ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2008 թ. փետրվարի 13-ի թիվ 10-Ն հրամանով ստեղծված հանձնաժողովը մի կողմից (այսուհետ` Հանձնաժողով), և -------------------------------------- մյուս կողմից (այսուհետ` Հանձնող), ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հանձնողը հանձնեց, իսկ Հանձնաժողովն ընդունեց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված ---------------- գույքը (Տրանսպորտային միջոցների համար` նաև մակնիշը, պետ. համարանիշը, թափքը և այլն):

Գույքի սկզբնական արժեքը ---------- դրամ,

Գույքի մաշվածությունը ---------- դրամ,

Գույքի մնացորդային (հաշվեկշռային) արժեքը ---------- դրամ,

Գույքի շահագործման տարեթիվը թ.,

Գույքի ձեռքբերման տարեթիվը թ.,

Այլ տվյալներ -------------------------------:

ՀՀ կառավարության 15.02.95թ. թիվ 73 կամ 25.04.95 թ. թիվ 235 որոշումներով սահմանված հիմնական միջոցների վերագնահատման Գ1 գործակիցը ----- ----:

 

    Գույքը հանձնեց            Գույքն ընդունեց

    -------------           -------------------------- Մ. Քալաշյան

                            -------------------------- Ա. Վարդանյան

    -------------           -------------------------- Կ. Ամյան

    (ստորագրությունը)       -------------------------- Լ. Սամսոնյան

    Կ.Տ.                    -------------------------- Աշ. Գասպարյան

                            -------------------------- Ալ. Գասպարյան

                            -------------------------- Վ. Ենգիդունյան

                            -------------------------- Ա. Ղլեչյան

                            -------------------------- Ա. Վարդազարյան

 

«----» -------------- թ.

 

Հավելված 2

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական գույքի կառավարման

վարչության պետի

2008 թ. փետրվարի 13-ի

թիվ 10-Ն հրամանի

 

ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2008թ. փետրվարի 13-ի թիվ 10-Ն հրամանով ստեղծված հանձնաժողովը մի կողմից (այսուհետ` Հանձնաժողով), և -------------------------------------- մյուս կողմից (այսուհետ` Հանձնող), ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հանձնողը հանձնեց, իսկ Հանձնաժողովն ընդունեց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված ---- հասցեում գտնվող ---- ընդհանուր մակերես (որից նկուղ` ---- քառ. մետր, կիսանկուղ -----քառ. մետր) և ------- հաշվեկշռային արժեք ունեցող անշարժ գույքը:

Գույքի սկզբնական արժեքը ---------- դրամ,

Գույքի մաշվածությունը ---------- դրամ,

Գույքի մնացորդային (հաշվեկշռային) արժեքը ---------- դրամ,

Գույքի շահագործման տարեթիվը թ.,

Գույքի ձեռքբերման տարեթիվը թ.,

Այլ տվյալներ --------------------------------:

 

    Գույքը հանձնեց            Գույքն ընդունեց

    -------------           -------------------------- Մ. Քալաշյան

                            -------------------------- Ա. Վարդանյան

    -------------           -------------------------- Կ. Ամյան

    (ստորագրությունը)       -------------------------- Լ. Սամսոնյան

    Կ.Տ.                    -------------------------- Աշ. Գասպարյան

                            -------------------------- Ալ. Գասպարյան

                            -------------------------- Վ. Ենգիդունյան

                            -------------------------- Ա. Ղլեչյան

                            -------------------------- Ա. Վարդազարյան

 

«----» -------------- թ.

 

Հավելված 3

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական գույքի կառավարման

վարչության պետի

2008 թ. փետրվարի 13-ի

թիվ 10-Ն հրամանի

 

ԳՈՒՅՔԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2008թ. փետրվարի 13-ի թիվ 10-Ն հրամանով ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) ստորագրեց սույն ակտն այն մասին, որ Գույք հանձնողն անհայտ է (կամ ------------------ հրաժարվում է իրականացնել գույքի հանձնումը, կամ այն պատճառը, որի հետևանքով հնարավոր չէ իրականացնել Գույքի հանձնումը) և Հանձնաժողովը միակողմանի ընդունեց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված ------------------ գույքը (Տրանսպորտային միջոցների համար` նաև մակնիշը, պետ. համարանիշը, թափքը և այլն):

Գույքի սկզբնական արժեքը (գույքի ձեռքբերման արժեք) --------- դրամ,

Գույքի մաշվածությունը ---------- դրամ,

Գույքի մնացորդային (հաշվեկշռային) արժեքը ---------- դրամ,

Գույքի շահագործման տարեթիվը թ.,

Գույքի ձեռքբերման տարեթիվը թ.,

Այլ տվյալներ -------------------------------:

ՀՀ կառավարության 15.02.95թ. թիվ 73 կամ 25.04.95 թ. թիվ 235 որոշումներով սահմանված հիմնական միջոցների վերագնահատման Գ1 գործակիցը ----- ----:

 

Գույքն ընդունեց

-------------------------- Մ. Քալաշյան

-------------------------- Ա. Վարդանյան

-------------------------- Կ. Ամյան

-------------------------- Լ. Սամսոնյան

-------------------------- Աշ. Գասպարյան

-------------------------- Ալ. Գասպարյան

-------------------------- Վ. Ենգիդունյան

-------------------------- Ա. Ղլեչյան

-------------------------- Ա. Վարդազարյան

 

«----» -------------- թ.

 

Հավելված 4

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական գույքի կառավարման

վարչության պետի

2008 թ. փետրվարի 13-ի

թիվ 10-Ն հրամանի

 

ԳՈՒՅՔԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2008թ. փետրվարի 13-ի թիվ 10-Ն հրամանով ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) ստորագրեց սույն ակտն այն մասին, որ Գույք հանձնողն անհայտ է (կամ ------------------ հրաժարվում է իրականացնել գույքի հանձնումը, կամ այն պատճառը, որի հետևանքով հնարավոր չէ իրականացնել Գույքի հանձնումը) և Հանձնաժողովը միակողմանի ընդունեց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված ------- հասցեում գտնվող -------- ընդհանուր մակերես (որից նկուղ` ---- քառ. մետր, կիսանկուղ -----քառ. մետր) և ------- հաշվեկշռային արժեք ունեցող անշարժ գույքը:

Գույքի սկզբնական արժեքը (գույքի ձեռքբերման արժեք)--------- դրամ,

Գույքի մաշվածությունը ---------- դրամ,

Գույքի մնացորդային (հաշվեկշռային) արժեքը ---------- դրամ,

Գույքի շահագործման տարեթիվը թ.,

Գույքի ձեռքբերման տարեթիվը թ.,

Այլ տվյալներ -------------------------------:

 

Գույքն ընդունեց

-------------------------- Մ. Քալաշյան

-------------------------- Ա. Վարդանյան

-------------------------- Կ. Ամյան

-------------------------- Լ. Սամսոնյան

-------------------------- Աշ. Գասպարյան

-------------------------- Ալ. Գասպարյան

-------------------------- Վ. Ենգիդունյան

-------------------------- Ա. Ղլեչյան

-------------------------- Ա. Վարդազարյան

 

«----» -------------- թ.

 

Հավելված 5

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական գույքի կառավարման

վարչության պետի

2008 թ. փետրվարի 13-ի

թիվ 10-Ն հրամանի

 

ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2008թ. փետրվարի 13-ի թիվ 10-Ն հրամանով ստեղծված հանձնաժողովը մի կողմից (այսուհետ` Հանձնաժողով), և -------------------------------------- մյուս կողմից (այսուհետ` գնորդ), ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հանձնողը հանձնեց, իսկ գնորդն ընդունեց ՀՀ կառավարության ---- թվականի -----------------ի թիվ ---- որոշմամբ մասնավորեցված (օտարված) ----------------- գույքը (Տրանսպորտային միջոցների համար` նաև մակնիշը, պետ. համարանիշը, թափքը և այլն):

 

    Գույքը հանձնեց                      Գույքն ընդունեց (գնորդ)

---------------- Մ. Քալաշյան

    ---------------- Ա. Վարդանյան        ------------------

    ---------------- Կ. Ամյան            ------------------

---------------- Լ. Սամսոնյան

    ---------------- Աշ. Գասպարյան        (ստորագրությունը)

---------------- Ալ. Գասպարյան

---------------- Վ. Ենգիդունյան

---------------- Ա. Ղլեչյան

    ---------------- Ա. Վարդազարյան          Կ.Տ.

 

«---» ------------- թ.

 

Հավելված 6

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական գույքի կառավարման

վարչության պետի

2008 թ. փետրվարի 13-ի

թիվ 10-Ն հրամանի

 

ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2008թ. փետրվարի 13-ի թիվ 10-Ն հրամանով ստեղծված հանձնաժողովը մի կողմից (այսուհետ` Հանձնաժողով), և -------------------------------------- մյուս կողմից (այսուհետ` գնորդ), ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հանձնողը հանձնեց, իսկ գնորդն ընդունեց ՀՀ կառավարության --- թվականի -----------------ի թիվ ---- որոշմամբ մասնավորեցված (օտարված) --------- հասցեում գտնվող ------------------- ընդհանուր մակերես և ----------------------------- արժեք ունեցող անշարժ գույքը:

 

    Գույքը հանձնեց                      Գույքն ընդունեց (գնորդ)

---------------- Մ. Քալաշյան

    ---------------- Ա. Վարդանյան        ------------------

    ---------------- Կ. Ամյան            ------------------

---------------- Լ. Սամսոնյան

    ---------------- Աշ. Գասպարյան        (ստորագրությունը)

---------------- Ալ. Գասպարյան

---------------- Վ. Ենգիդունյան

---------------- Ա. Ղլեչյան

    ---------------- Ա. Վարդազարյան          Կ.Տ.

 

«---» ------------- թ.

 

 

pin
Պետական գույքի կառավարման նախարարություն
13.02.2008
N 10-Ն
Հրաման