Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 73-ՐԴ ՀՈԴՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական վերաքննիչ         Քաղաքացիական գործ թիվ 3-1684 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                                2007թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-989

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

    Դատավորներ`        Ա. Թումանյան

                       Ն. Հովսեփյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2007 թվականի դեկտեմբերի 12-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գևորգ Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 11.05.2007 թվականի վճռի դեմ` ըստ Արայիկ Շարոյանի հայցի ընդդեմ Էդուարդ և Գևորգ Մարտիրոսյանների` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է բռնագանձել պատասխանողներից 44.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 22.12.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.05.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գևորգ Մարտիրոսյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 132-րդ հոդվածի 3-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է դատական ծախսերի բաշխման կարգ և չափ, մասնավորապես, որպես դատական ծախսերի բաշխման կարգ սահմանված է համամասնության սկզբունքը, իսկ որպես դատական ծախսերի բաշխման չափ սահմանված է համամասնության սկզբունքի կիրառումն ըստ բավարարված հայցապահանջների:

Տվյալ դեպքում, պահանջն ամբողջությամբ բավարարվել է (հայցը մերժվել է), ուստի դրա նկատմամբ համամասնության սկզբունքի կիրառման արդյունքում դատական ծախսերի բաշխման մեջ պատասխանողների մասնակցության չափը զրո տոկոս է, իսկ հայցվորների մասնակցությունը` 100 տոկոս:

Վերաքննիչ դատարանն առանց հաշվի առնելու նշված սկզբունքը, վճռի եզրափակիչ մասում սահմանափակվել է` «դատական ծախսերի հարցը համարել լուծված» արտահայտությամբ, որով խախտվել է օրենքով սահմանված համամասնությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` պետական տուրքի բաշխման մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 11.05.2007 թվականի վճիռը, այն փոփոխել և Արայիկ Շարոյանից հօգուտ Գևորգ Մարտիրոսյանի բռնագանձել 475.200 ՀՀ դրամ` որպես վճարված պետական տուրքի գումար:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Սույն գործով կայացված ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 22.12.2006 թվականի վճռով Արայիկ Շարոյանի հայցը բավարարվել է մասնակիորեն:

2) Գևորգ Մարտիրոսյանը 02.02.2007 թվականին «Պրոմեթեյ բանկ»-ի «Տիգրան Մեծ» մասնաճյուղում վճարել է 475.200 ՀՀ դրամ, ինչը հավաստող վճարման հանձնարարագրի անդորրագիրը կցվել է վերաքննիչ բողոքին:

3) Վերաքննիչ դատարանի 11.05.2007 թվականի վճռով Արայիկ Շարոյանի հայցն ընդդեմ Էդուարդ Մարտիրոսյանի և Գևորգ Մարտիրոսյանի մերժվել է:

4) Դատարանը վճռի եզրափակիչ մասում նշել է «Պետական տուրքի հարցը համարել լուծված»:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վճռի եզրափակիչ մասում լուծվում է գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման հարցը, 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ մասի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի վճռով պետական տուրքի հարցը համարելով լուծված` վերաքննիչ բողոքի համար պատասխանողի կողմից վճարված պետական տուրքի գումարը մերժված հայցապահանջին համապատասխան հայցվորից չի բռնագանձել, ինչով էլ խախտել է վերոհիշյալ հոդվածի պահանջը:

Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքը հիմնավոր է և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու հիմք է:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ, տվյալ դեպքում, անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք:

Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի քննության անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 11.05.2007 թվականի վճռի` պետական տուրքի մասը և այն փոփոխել:

2. Արայիկ Շարոյանից հօգուտ Գևորգ Մարտիրոսյանի բռնագանձել 475.200 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.12.2007
N 3-1684(ՎԴ)
Որոշում