Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ Մ ...

 

 

040.0118.250208

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հունվարի 2008 թվականի N 118-Ն

 

i

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ` ՀԵՌԱՎԱՐ, ԴՐՍԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՈՒՍՈՒՑՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության այն մասնագիտությունների ցանկը, որով արգելվում է հեռավար կարգով ուսուցումը` համաձայն N 1 հավելվածի.

2) միջին մասնագիտական կրթության այն մասնագիտությունների ցանկը, որով արգելվում է հեռավար կարգով ուսուցումը` համաձայն N 2 հավելվածի.

3) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության այն մասնագիտությունների ցանկը, որով արգելվում է դրսեկության կարգով ուսուցումը` համաձայն N 3 հավելվածի.

4) միջին մասնագիտական կրթության այն մասնագիտությունների ցանկը, որով արգելվում է դրսեկության կարգով ուսուցումը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2008 թվականի հունվարի 31-ի

N 118-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՀԵՌԱՎԱՐ ԿԱՐԳՈՎ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

 

0205 Սոցիալական աշխատանք

0514 Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն

0515 Զարդակիրառական արվեստ

0601 Հաշվետարություն

0602 Կոմերցիոն գործունեություն

0604 Բանկային գործ

0605 Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում

0606 Ապահովագրական գործ

0608 Առևտրական գործ

0901 Հանքարդյունաբերական մեքենաների և սարքավորումների շահագործում

0902 Լեռնային աշխատանքներ

0904 Օգտակար հանածոների հարստացում

0907 Հետախուզա-շահագործողական հորատում

0908 Հորատանցքերի շահագործում

1001 Էլեկտրասարքավորումների արտադրություն

1002 Էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում

1003 Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական

շահագործում

1004 Էլեկտրակայանների և ցանցերի տեխնիկական սպասարկում

1005 Էլեկտրական սարքերի, մեքենաների և ապարատների փորձարկում

1006 Ջերմաէներգետիկ սարքավորումների և ջերմային ցանցերի տեխնիկական

շահագործում

1007 Էլեկտրալուսավորման և ուժային սարքավորումների էլեկտրամոնտաժում

1103 Մետաղամշակման արտադրության և նյութամշակման տեխնոլոգիա

1105 Մետաղների մշակման տեխնոլոգիա` ճնշմամբ

1207 Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա

1210 Մետաղների մեխանիկական մշակում` հաստոցների և գծերի վրա

1211 Սարքավորումների տեխնիկական շահագործում

1705 Բժշկական սարքավորումների տեխնիկական շահագործում

1901 Էլեկտրավակուումային արտադրության տեխնոլոգիա

1902 Ժամացույցների արտադրության տեխնոլոգիա և նորոգում

1903 Չափիչ-ստուգիչ սարքերի և ավտոմատիկայի տեխնիկական շահագործում

1908 Օպտիկա-մեխանիկական արտադրության սարքավորումներ և տեխնոլոգիա

2002 Ռադիոէլեկտրոնային արտադրության տեխնոլոգիական սարքավորումների

կարգաբերում

2003 Ռադիոէլեկտրոնային սարքավորումների և սարքերի արտադրության

տեխնոլոգիա

2009 Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում

2014 Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում

2015 Փոստային կապ

2201 Էլեկտրոնային և միկրոէլեկտրոնային տեխնիկայի արտադրության

տեխնոլոգիա

2203 Համակարգիչների շահագործում

2204 Էլեկտրոնային հաշվողական մեքենաների տեխնիկական սպասարկում և

նորոգում

2303 Հագուստի քիմիական մաքրում և ներկում

2304 Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում

2308 Կինոֆիկացում

2311 Հասարակական սնունդ

2401 Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների)

2402 Ավտոմատիկան, հեռուստամեխանիկան և կապը երկաթուղային տրանսպորտում

2403 Էլեկտրամատակարարում երկաթուղային տրանսպորտում

2404 Երկաթուղային տրանսպորտի քարշային շարժակազմի շահագործում և

նորոգում

2405 Երկաթուղային տրանսպորտի շարժակազմի շահագործում և նորոգում

2406 Երկաթուղու և գծային տնտեսության շահագործում

2407 Փոխադրումների սպասարկում երկաթուղային տրանսպորտում

2501 Ազոտական պարարտանյութերի և օրգանական սինթեզի տեխնոլոգիա

2503 Էլեկտրաքիմիական արտադրությունների տեխնոլոգիա

2505 Նավթի, նավթամթերքների վերամշակում և մայրուղային խողովակատարների

սպասարկում

2506 Սինթետիկ խեժերի, պլաստմասսաների արտադրություն և դրանց

վերամշակում

2507 Քիմիական մանրաթելերի արտադրության տեխնոլոգիա

2508 Ապակեթելային նյութերի արտադրություն և ապակու արտադրության

տեխնոլոգիա

2509 Դեղանյութերի, վիտամինների և կենսաբանական միացությունների

արտադրություն

2511 Ավտոդողերի արտադրություն, վերականգնում և նորոգում

2601 Անտառային համալիրի սարքավորումների տեխնիկական շահագործում

2603 Փայտամշակման արտադրությունների սարքավորումների շահագործում և

տեխնոլոգիա

2605 Պարտեզապուրակային շինարարություն

2701 Պարենարդյունաբերության սարքավորումների տեխնիկական շահագործում

2702 Հացաթխման արտադրության տեխնոլոգիա

2703 Շաքարի արտադրության տեխնոլոգիա

2704 Գինեգործություն և հյութերի արտադրություն

2705 Կենդանական հումքի նախնական վերամշակում

2706 Ճարպայուղային արտադրության տեխնոլոգիա

2708 Մսամթերքի արտադրություն

2709 Ձկնեղենի վերամշակման տեխնոլոգիա

2710 Յուղի, պանրի և կաթի արտադրության տեխնոլոգիա

2711 Հրուշակեղենի տեխնոլոգիա

2801 Կտորեղենի արտադրության տեխնոլոգիա

2802 Մանվածքի և մանվածքային իրերի տեխնոլոգիա

2809 Կարի արտադրության տեխնոլոգիա

2811 Կաշվե իրերի արտադրության տեխնոլոգիա

2814 Պոլիգրաֆիական արտադրությունների տեխնոլոգիա

2818 Կոշիկի արտադրության տեխնոլոգիա

2901 Վերամբարձ-տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործում

2902 Շինարարա-մոնտաժային և վերանորոգման աշխատանքների իրականացում

2903 Շինարարական մեքենաների և մեխանիզմների մոնտաժում և կարգաբերում

2904 Վերականգնողական աշխատանքների իրականացում

2905 Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական

ապահովում

2906 Տանիքագործական աշխատանքների իրականացում

2907 Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ

2908 Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում

2912 Շենքերի և կառույցների սանիտարատեխնիկական սարքավորումներ

2913 Տեխնոլոգիական սարքավորումների, խողովակատարների և մետաղական

կառույցների մոնտաժում

2915 Գազային սարքավորումների և ստորգետնյա գազատարների տեխնիկական

շահագործում

3103 Անասնաբուծական մթերքների արտադրություն

3105 Մեղվաբուծություն

3108 Բուսաբուծական մթերքների արտադրություն

3201 Շրջակա միջավայրի պահպանություն և բնական պաշարների արդյունավետ

օգտագործում

3202 Հրդեհաշիջում

3203 Նախազգուշացնող և հակահրդեհային ազդանշանային համակարգի մոնտաժում

և շահագործում

3204 Հրշեջ-փրկարարական հատուկ տեխնիկայի շահագործում

3205 Հրշեջ-փրկարարական հատուկ տեխնիկայի նորոգում

3404 Լաբորատոր հետազոտություններ և չափումներ արտադրությունում (ըստ

ուղղությունների)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2008 թվականի հունվարի 31-ի

N 118-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՀԵՌԱՎԱՐ ԿԱՐԳՈՎ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

 

0307 Ֆիզիկական կուլտուրա և սպորտ

0310 Երաժշտական կրթություն

0401 Բուժական գործ

0402 Մանկաբարձական գործ

0403 Բուժկանխարգելման գործ

0404 Բժշկական օպտիկա

0405 Դեղագործություն

0407 Լաբորատոր ախտորոշում

0408 Լաբորատոր գործ

0410 Բուսական կոսմետոլոգիա

0411 Բուժական մերսում

0416 Ատամնատեխնիկական գործ

0501 Գործիքային կատարողական արվեստ (ըստ գործիքների տեսակների)

0502 Երգեցողություն

0503 Երգչախմբավարություն

0504 Երաժշտության տեսություն

0506 Պարարվեստ

0507 Դերասանական արվեստ

0508 Կրկեսային արվեստ

0511 Էստրադային արվեստ

0802 Օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման

երկրաֆիզիկական մեթոդներ

0803 Ջրաերկրաբանություն և ճարտարագիտական երկրաբանություն

0804 Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման տեխնոլոգիա և տեխնիկա

0806 Նավթային և գազային հանքավայրերի երկրաբանություն և հետախուզում

0809 Գեոտեխնիկա

0901 Մարկշեյդերական գործ

0902 Բաց լեռնային աշխատանքներ

0903 Օգտակար հանածոների հանքավայրերի ստորերկրյա շահագործում

0904 Օգտակար հանածոների հարստացում

0905 Գազանավթամուղների և գազանավթապահեստարանների կառուցում և

շահագործում

0906 Նավթագազային հանքավայրերի մշակում և շահագործում

0907 Նավթագազային հորատանցքերի հորատում

0908 Հանքահորային և ստորերկրյա շինարարություն

1002 Էլեկտրահաղորդման գծերի տեղակայում և շահագործում

1003 Հիդրոէլեկտրաէներգետիկական կայանքներ

1005 Ջերմաէլեկտրակայաններ

1006 Ջերմամատակարարում և ջերմատեխնիկական սարքավորումներ

1007 Ատոմային և միջուկային էներգետիկական կայանքներ

1008 Ջրի, վառելիքի և քսանյութերի տեխնոլոգիա էլեկտրակայաններում

1009 Ճառագայթային անվտանգություն

1011 Ատոմային էլեկտրակայաններ և սարքեր

1012 Էլեկտրամեկուսիչ, մալուխային և խտարարման տեխնիկա

1015 Էլեկտրաէներգետիկական համակարգերի ռելեային պաշտպանություն և

ավտոմատացում

1101 Սև մետաղների մետաղագործություն

1102 Գունավոր մետաղների մետաղագործություն

1103 Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն

1104 Մետաղագիտություն և մետաղների ջերմային մշակում

1105 Մետաղների ճնշամշակում

1106 Փոշեմետաղագործություն, կոմպոզիցիոն նյութեր, ծածկույթներ

1107 Մետաղների և եռակցումների որակի հսկում

1201 Մեքենաշինության տեխնոլոգիա

1202 Թռչող մեքենաների արտադրություն

1203 Ավիացիոն շարժիչների արտադրություն

1204 Նավաշինություն

1205 Ավտոմոբիլաշինություն և տրակտորաշինություն

1206 Երկաթուղիների շարժակազմի արտադրություն

1207 Եռակցման արտադրություն

1208 Հղկիչ և ալմաստե գործիքներ

1209 Հատուկ մեքենաներ և սարքեր

1210 Իրերի արտադրություն` ավտոմատ ռոտորային և ռոտորային-հոսքային

գծերի վրա

1211 Հաստոցաշինություն

1701 Արդյունաբերական սարքավորումների տեղակայում և տեխնիկական

շահագործում (ըստ ճյուղերի)

1703 Թռչող ապարատների և ավիաշարժիչների տեխնիկական շահագործում

1706 Վերամբարձ տրանսպորտային, շինարարական, ճանապարհային մեքենաների և

սարքավորումների շահագործում (ըստ ճյուղերի)

1709 Երկրաբանահետախուզական սարքավորումների տեխնիկական սպասարկում և

նորոգում

1711 Սառնարանաճնշակային մեքենաների տեղակայում, տեխնիկական սպասարկում

և նորոգում

1713 Հիդրավլիկական մեքենաների, հիդրոշարժաբերների և հեղուկաօդաճնշական

ավտոմատիկայի տեխնիկական սպասարկում

1715 Բժշկական տեխնիկայի տեղակայում, տեխնիկական սպասարկում և նորոգում

1716 Հաստոցների շահագործում և սպասարկում

1719 Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում

1720 Թռչող ապարատների թռիչքային շահագործում

1721 Թռչող ապարատների սպասարկում վառելիքաքսուքային նյութերով

1722 Էլեկտրաֆիկացված և օդաչուաօդանավային համալիրների տեխնիկական

շահագործում

1804 Տրանսպորտային էլեկտրասարքավորումների և ավտոմատիկայի շահագործում

(ըստ տրանսպորտի տեսակների)

1901 Սարքաշինություն

1903 Ավիացիոն սարքեր և համալիրներ

1905 Կենսատեխնիկական և բժշկական ապարատներ և համակարգեր

1906 Պրոթեզավնասվածքաբանական և վերականգնողական տեխնիկա

1907 Վնասվածքաբանական և վերականգնողական տեխնիկա

1908 Օպտիկական և օպտիկական-էլեկտրոնային սարքեր և համակարգեր

1909 Հոլակային սարքեր

1912 Բժշկական տեխնիկայի տեղակայում, տեխնիկական սպասարկում և նորոգում

1913 Չափագիտություն

2001 Միկրոէլեկտրոնիկա և պինդմարմնային միկրոէլեկտրոնիկա

2002 Էլեկտրոնային սարքեր և սարքավորումներ

2003 Ռադիոսարքաշինություն

2007 Էլեկտրավորված և օդանավարկման համալիրների տեխնիկական շահագործում

2008 Օդերևութաբանական ռադիոտեխնիկական համակարգերի շահագործում

2010 Տրանսպորտային ռադիոէլեկտրոնային սարքավորումների տեխնիկական

շահագործում (ըստ տրանսպորտի տեսակների)

2011 Նավերի ռադիոկապի և էլեկտրառադիոնավիգացիոն սարքավորումների

շահագործում

2012 Ռադիոազդանշանների նույնականացման և առաջացման սարքեր

2018 Ռադիոտեխնիկական համալիրներ և տիեզերական թռչող ապարատների

կառավարման համակարգեր

2101 Տեխնոլոգիական գործընթացների և արտադրությունների ավտոմատացում

(ըստ ճյուղերի)

2102 Էլեկտրաէներգետիկական համակարգերի ռելեային պաշտպանություն և

ավտոմատացում

2105 Ջերմաէլեկտրակայանների տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացում

2106 Էլեկտրաէներգետիկական գործավարական կառավարման համակարգեր և

միջոցներ

2107 Մեքենայացման և ավտոմատացման միջոցներ (ըստ ճյուղերի)

2303 Իրերի քիմիական մշակման սպասարկում

2402 Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում

2403 Թռչող ապարատների թռիչքային շահագործում

2404 Թռչող ապարատների սպասարկում վառելիքաքսուքային նյութերով

2410 Թռչող հարմարանքների և շարժիչների տեխնիկական շահագործում

2411 Էլեկտրաֆիկացված և օդաչուաօդանավային համալիրի տեխնիկական

շահագործում

2412 Երկաթուղային շարժակազմի տեխնիկական շահագործում

2414 Տրանսպորտային էներգետիկ սարքերի շահագործում

2415 Օդային տրանսպորտի շահագործում

2501 Օրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա

2502 Անօրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա

2503 Էլեկտրաքիմիական արտադրություն

2504 Կոքսաքիմիական արտադրություն

2505 Նավթի և գազի վերամշակում

2506 Պոլիմերային նյութերից պատրաստվող իրերի և ծածկույթների

արտադրություն

2508 Սիլիկատային և դժվարահալ ոչ մետաղական նյութերի և իրերի

արտադրություն

2509 Էլեկտրաքիմիական արտադրություն

2510 Երկրորդական հումքի վերամշակում

2512 Հրատեխնիկական միացությունների և իրերի տեխնոլոգիա

2513 Իզոտոպների անջատման տեխնոլոգիա

2514 Քիմիական միացությունների որակի անալիտիկ հսկում

2515 Վերամշակման արտադրության քիմիական տեխնոլոգիա

2601 Փայտամթերման տեխնոլոգիա

2602 Փայտամշակման տեխնոլոգիա

2603 Փայտանյութի վերամշակման տեխնոլոգիա

2701 Հացահատիկի պահպանման և վերամշակման տեխնոլոգիա

2702 Հացաթխման, մակարոնեղենի և հրուշակեղենի տեխնոլոգիա

2703 Քաղցրավենիքի տեխնոլոգիա

2704 Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն

2706 Ճարպերի և ճարպափոխարինիչների տեխնոլոգիա

2707 Պահածոների և սննդախտանյութերի տեխնոլոգիա

2708 Մսի և մսամթերքների տեխնոլոգիա

2709 Ձկան և ձկնամթերքի տեխնոլոգիա

2710 Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա

2712 Մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա

2902 Շենքերի և կառույցների շինարարություն և շահագործում

2903 Քաղաքային հաղորդակցության ուղիների շինարարություն և շահագործում

2904 Երկաթուղիների շինարարություն, երկաթգիծ և գծային տնտեսություն

2905 Ավտոմոբիլային ճանապարհների և օդանավակայանների շինարարություն և

շահագործում

2907 Թունելների և մետրոպոլիտենների շինարարություն

2908 Կամուրջների շինարարություն

2909 Ոչ մետաղական շինարարական իրերի և կոնստրուկցիաների արտադրություն

2910 Մետաղական կոնստրուկցիաների պատրաստում

2911 Արդյունաբերական սարքավորումների տեղակայում

2912 Ջրամատակարարում և ջրահեռացում

2913 Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրական

սարքավորումների տեղակայում, կարգավորում և շահագործում

2914 Ներքին ջեռուցման և օդափոխման համակարգերի սանիտարատեխնիկական

սարքավորումների և օդափոխման համակարգերի տեղակայում և

շահագործում

2915 Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և

շահագործում

2917 Հանքահորային շինարարություն

3001 Կիրառական գեոդեզիա

3002 Աերոֆոտոգեոդեզիա

3003 Աերոֆոտո և արբանյակային հանութագրում ու ֆոտոգրամետրիա

3101 Հողաշինարարություն

3104 Անասնաբուժություն

3107 Գյուղատնտեսության էլեկտրաֆիկացում և ավտոմատացում

3108 Բուսաբուծական արտադրանքի պահպանում և վերամշակում

3110 Արդյունաբերական ձկնորսություն

3201 Հրդեհային անվտանգություն

3202 Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում

3203 Կառավարում արտակարգ իրավիճակներում

3208 Վայրի կենդանիների վերարտադրություն

3401 Չափագիտություն

3404 Արտադրանքի ստանդարտացում և համապատասխանության հավաստում

(սերտիֆիկացում) (ըստ ճյուղերի)

3405 Մետաղների և եռակցված միացությունների որակի հսկում

3406 Դոզաչափություն և ճառագայթապաշտպանություն

3407 Շինարարական արտադրության որակի հսկում

3408 Շինարարական իրերի և կոնստրուկցիաների որակի հսկում

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2008 թվականի հունվարի 31-ի

N 118-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ԴՐՍԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

 

0900 Օգտակար հանածոների արդյունահանում

0901 Հանքարդյունաբերական մեքենաների և սարքավորումների շահագործում

0902 Լեռնային աշխատանքներ

0904 Օգտակար հանածոների հարստացում

0907 Հետախուզա-շահագործողական հորատում

0908 Հորատանցքերի շահագործում

2500 Քիմիական արտադրություն

2509 Դեղանյութերի, վիտամինների և կենսաբանական միացությունների

արտադրություն

2900 Շինարարական և կենցաղային տնտեսություն

2901 Վերամբարձ-տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործում

2902 Շինարարա-մոնտաժային և վերանորոգման աշխատանքների իրականացում

3200 Շրջակա միջավայրի պահպանություն

3202 Հրդեհաշիջում

3203 Նախազգուշացնող և հակահրդեհային ազդանշանային համակարգի մոնտաժում

և շահագործում

3204 Հրշեջ-փրկարարական հատուկ տեխնիկայի շահագործում

3205 Հրշեջ-փրկարարական հատուկ տեխնիկայի նորոգում

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2008 թվականի հունվարի 31-ի

N 118-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ԴՐՍԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

 

0401 Բուժական գործ

0402 Մանկաբարձական գործ

0403 Բուժկանխարգելման գործ

0405 Դեղագործություն

0407 Լաբորատոր ախտորոշում

0408 Լաբորատոր գործ

2402 Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում

2403 Թռչող ապարատների թռիչքային շահագործում

2404 Թռչող ապարատների սպասարկում վառելիքաքսուքային նյութերով

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.01.2008
N 118-Ն
Որոշում