Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի ՆԿ-1075 ԿԱՐԳԱԴ ...

 

 

031.0060.020408

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի ՆԿ-1075 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

i

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 21-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» ՆԿ-1075 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ (հանձնաժողովի նախագահ, համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ղեկավար

«Հայաստանի բանկերի միություն» իրավաբանական անձանց միության նախագահ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար)»:

 

2 ապրիլի 2008 թվականի

ՆԿ-60-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
02.04.2008
N ՆԿ-60-Ա
Կարգադրություն