Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1994 ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍ ...

14.07.1995 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.10.1994  -ից մինչեւ   14.07.1995  -ը:
 

/ուժը կորցրել է 14.07.95 թիվ 117 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հոկտեմբերի 1994 թվականի թիվ 90

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի

մայիսի 26-ի թիվ 37 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը, նկատի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքում դրամավարկային ոլորտում տեղի ունեցած որակական տեղաշարժերը և, ելնելով բանկային համակարգի հետագա կայունացման և հուսալիության ապահովման անհրաժեշտությունից, որոշում է`

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության բանկերի գործունեության կարգավորման տնտեսական նորմատիվների և դրանց խախտումների դեպքում պատժամիջոցների սահմանման մասին» թիվ 37 որոշման 5-րդ կետում «մարման ժամկետ ունեցող» բառերը փոխարինել «ժամկետային» բառով:

2. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «7. Սահմանել քաղաքացիներից արտարժույթով և Հայաստանի Հանրապետության դրամով ներգրաված գումարների և բանկի սեփական միջոցների հարաբերակցության նորմատիվի (Ն5) առավելագույն թույլատրելի մեծությունը 1995 թվականի ապրիլի 1-ից` 2:1 չափով, ընդ որում, մինչև 1994 թվականի դեկտեմբերի 1-ը` 10:1, մինչև 1995 թվականի հունվարի 1-ը` 8:1, փետրվարի 1-ը` 6:1, մարտի 1-ը` 4:1 չափով»:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
04.10.1994
N 90
Որոշում